Տրիբուն (07.04.2016)
Ապեր, հորս արև, 3 օր առաջ, Արկադի Տեր-Թադևոսյանն ասեց, որ մեր դիրքերը պաշտպանվելու համար իդեալական են ու մի մետր ավել պետք չի։ Կարո՞ղ ա պակաս աֆտարիտետ ա։
https://m.youtube.com/watch?v=3oxVEaJBFJA
Վերջին խմբագրող՝ Տրիբուն: 07.04.2016, 13:04:
Վիշապ (07.04.2016)
Էս բոթը ինչ լավն ա![]()
Տրիբուն
Ախպեր, ես քեզ փաստ եմ ներկայացնում, դու ասում ես «ախմախություն ա»: Արցախի հակամարտության մեջ մասնակացած գեներալների կարծիքն եմ ներկայացնում, դու էլ թե՝ ա «ապուշություն ա»: Այսինքն՝ դու իրանցից շատ գիտես, ավելի հեղինակավոր գործիչ ես, քան նրանք: Էն, որ իրական հեղինակություն ուղեցող մարդկանց ասածը դու ապուշություն ես համարում, իսկ Լևոնին՝ երկնքի փայլատակող գիսաստղ, պարզ ներկայացնում է քո՝ հարցի մեջ իրազեկ լինելու աստիճանը: Ապուշություն ես համարո՞ւմ՝ բեր հակափաստարկ, ցույց տուր որ Նորատը, Վիտալին մեկ էլ մյուսները քո եղունգի չափ չկան: Ցույց տուր, որ դու դիվանին նստած իրենցից իրենց իսկ գործի մեջ ավելի շատ բան ես հասկանում: Ունե՞ս լուրջ հակափաստարկ: Բեր, աչքս մտցրու: Եթե չունես՝ ինչի՞ ես զինվորական մարդկանց ապուշ համարում (ես դեռ հեչ՝ մի կերպ կմարսեմ վերավորանքներդ):
Chuk
Քո ուզածով ոտից գլուխ շուռ տվիր: Հիմա ես էն մարդու գրածին հավատա՞մ, թե քո վերլուծությանը, որն ի դեպ՝ տրամաբանությանը հակասում է: Նախ, Հայաստանը 1990 թվականին ՍՍՀՄ մի մասն էր, իսկ Լևոնը ՀԽՍՀ ԳԽ նախագահ: Սա նշանակում է որ նա Միութենական կենտկոմի ենթակայության տակ է գտնվում, ինչպես նաև ՍՍՀՄ Գլխավոր Շտաբի ենթակայության: Այնպես որ նույնիսկ ցանկության դեպքում ոչ մի «դիվանագիտական հմտություն» չէր օգնի Լևոնին ի կատար չածելու Կենտրոնի հրահանգը: Միմիայն ժամանած բարձրաստիճան պաշտոնյաների միջամտությամբ կարելի էր այդ հարցը լուծել հօգուտ Հայաստանի, քանի որ, նորից եմ կրկնում, նրանց լիազորությունները ՀՀ ԳԽ նախագահից անհամեմատ ավելի մեծ էին ու նրանց ենթակայության տակ էր ողջ ՍՄ հանրապետությունների հավաքազորը (ոչ միայն ՀԽՍՀ): Այնպես որ պետք չի անտեղի լեգենդներ հորինել Լևոնի դիվանագիտության մասին ու ոտնահարել Նորատի դերը, հատկապես, եթե չունես լուրջ հակափաստարկներ:
Վերջին խմբագրող՝ Hack: 07.04.2016, 13:46:
Hack, արդեն զզվացնում ես քո տափակաբանությամբ։ Մի բառ ցույց տուր, որտեղ ես Լևոնին, կամ որևէ մեկին, սարքել եմ աստղ, կամ ինձ տենց իրազեկի տեղ եմ դրել, ներողություն կխնդրեմ։
Ստեղ մենակ դու ես փիս իրազեկ, քանի որ անմիջական կապեր ունես գեներալների հետ։
Փորձի հասկանալ դիմացինդ ինչ ա ասում, մինչև բառերի լուծով թեման լցնելը։
Վերջին խմբագրող՝ Տրիբուն: 07.04.2016, 13:55:
Աթեիստ (07.04.2016)
Թեյմուրազյան Ռաֆայելը ամփոփ գրել է դիվանագիտական դաշտում մեր սխալի մասին.
Աղբյուր՝ http://www.ilur.am/news/view/53387.h....fvE8NmjF.dpufՌաֆայել Թեյմուրազյան. Հայկական դիվանագիտության ֆիասկոն
Արդեն քանի օր է՝ ինձ բռնացնում եմ այն մտքի վրա, որ ՀՀ իշխանության ամենավերին օղակներում չեն հասկանում, թե ինչի՛ շուրջ է արցախյան հակամարտությունը, ի՛նչ է մեր ուզածը։ Մեզ պետք է, որ Արցախի ժողովուրդն ապրի այնպես, ինչպես ուզում է, ինչպես ինքը որոշի, այսինքն՝ ինքնորոշվի։ Վերջացավ։ Մեզ պետք է ճանաչել տալ սա։ Դրանից հետո Արցախը կուզի՝ կմիանա Հայաստանին, կուզի՝ իրեն կհռչակի Մարսի տիրակալ. ինքնորոշված է՝ ինքը կորոշի։ Թե էդ տարածքում քանի հայկական եկեղեցի կա, կամ թե՝ դա ում պատմական հայրենիքն է, չե՛ն տալիս այդ հնարավորությունը, որովհետև միջազգային իրավունքը «պատմական հայրենիք» բառակապակցությունը չի հասկանում։ Մարդու իրավունքներ, ինքնորոշում՝ սրանք հասկանում է, «պատմական հայրենիք», «պապական հող»՝ սրանք, դժբախտաբար, չի հասկանում։ Չկա միջազգային իրավական նորմ պապական հողերի մասին։ Բայց, ա՛յ, կա նման նորմ ազգերի ինքնորոշման մասին։ Այն պարտադիր է ՄԱԿ-ի անդամ պետությունների համար, ամրագրված է մարդու իրավունքների եվրոպական կոնվենցիայում, ՄԱԿ-ի գլխավոր ասամբլեայի հռչակագրերում։
Այն, ինչ տեսանք վերջին օրերին, Հայաստանի արտաքին քաղաքականության կատարյալ ֆիասկոյի ու անհեթեթության վկայությունն էր։ Քաղաքականություն, որը զարմանալի համառությամբ տարիներ շարունակ նվազեցրեց երկրի մանևրելու հնարավորություններն ու հաղթած կողմերին բերեց-հասցրեց նոր պատերազմի շեմին։
Ռազմական գործողությունների վերսկսման օրերին ԱՄՆ-ում Արցախի ներկայացուցիչն Ալ Ջազիրայի եթերում հատուկ շեշտում է, որ հակամարտությունը ոչ թե Հայաստանի և Ադրբեջանի միջև է, այլ՝ Արցախի և Ադրբեջանի, որ ճիշտ է՝ Հայաստանը կանգնած է Արցախի կողքին, բայց պատերազմողն Արցախի բանակն է։ CNN-ի եթերում Արցախի արտգործնախարարն ընդգծում է, որ սա ոչ թե տարածքային հարց է, այլ՝ ինքնորոշման իրավունքի։ Մեկ էլ ՀՀ ՊՆ խոսնակը, որը մինչ այդ տեղեկատվություն տալիս շարունակ հղվում էր ԼՂՀ ՊԲ-ին, հանկարծ սկսում է հրապարակել զոհերի անունները՝ նշելով զորակոչը, զինկոմիսարիատը, հասցեն... Ու այնպես է ստացվում է, որ պաշտոնապես ՀՀ-ն զինված ուժեր ունի Արցախում, ու այդ զինված ուժերը կորուստներ են տալիս։ Հետո նույն այդ խոսնակը հայտարարում է, թե Ռիա Նովոստին ճիշտ չի հասկացել իրեն. «Մարտական գործողությունները վարում է ԼՂՀ ՊԲ-ն, և ՀՀ-ն կապ չունի»։ Մեկ էլ պարզվում է, որ ՀՀ-ն, էն՝ որ կապ չունի մարտական գործողությունների հետ, իր զինված ուժերի գլխավոր շտաբի պետին ուղարկել է Մոսկվա, որ Ադրբեջանի պաշտոնակցի հետ որոշեն, թե Արցախի ՊԲ-ն ինչ անի։ ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանն էլ հայտարարում է, թե Արցախի ներկայացուցչի մասնակցությունն Արցախի անելիքները որոշելիս «այնքան էլ նպատակահարմար չէր» (վրիպակ չկա. հայտարարության հեղինակը ՀՀ պաշտպանության նախարարն է)։
Արցախի ինքնորոշման ճանաչման հարցում երկու խոշոր ձեռքբերում ունեինք։ Նախ, 1994-ի մայիսին կնքված զինադադարի պայմանագրի տակ դրվել էր երեք ստորագրություն՝ Հայաստան, Արցախ, Ադրբեջան։ Ավելի ուշ՝ նույն թվականին ԵԱՀԿ Բուդապեշտի գագաթնաժողովում Արցախն ամրագրվել էր որպես հակամարտության իրավահավասար կողմ։ Ռոբերտ Քոչարյանը բուդապեշտյան հաղթանակն Ադրբեջանին նվիրեց՝ հայտարարելով, թե ինքը կներկայացնի նաև Արցախը։ Դրանից հետո ոչ մի կերպ չի հաջողվում Արցախին վերադարձնել բանակցային կողմի կարգավիճակը։
Եվ ահա, հիմա էլ Սերժ Սարգսյանը զինադադարի պայմանագրի տակից «ջնջում է» Արցախի ստորագրությունը՝ զինադադարի պայմանավորվածության գալով առանց Արցախի։ Անգամ խոսվում է զինադադարի նոր համաձայնագրի անհրաժեշտության մասին։ Ոչ մի պարագայում չպետք է սա թույլ տալ։ Եթե Ադրբեջանը նոր պայմանագիր է ուզում, թող գնա Արցախի հետ ինչ ուզում է՝ կնքի։ Հայաստանը գործ չունի այստեղ։ Ձեր հարցերը լուծեք Արցախի հետ (այդպիսով՝ կամա թե ակամա ճանաչեք այն)։ Զինադադարի՝ Հայաստան-Ադրբեջան երկկողմ համաձայնագիրը համաձայնագիր է լինելու ոչ թե կրակի դադարեցման, այլ Արցախի՝ որպես ինքնուրույն կազմավորման դե յուրե վերացման մասին։ Հայաստանն իրավասու չէ Արցախի անունից որևէ որոշում կայացնել։ Արցախի անունից հանդես է գալիս միայն այդ երկրի ընտրված իշխանությունը։
Քայլ առ քայլ՝ դարից դար
Խենթ եմ
John (07.04.2016), Mephistopheles (10.04.2016), Mr. Annoying (07.04.2016), Աթեիստ (07.04.2016), Նաիրուհի (07.04.2016), Ներսես_AM (07.04.2016), Տրիբուն (07.04.2016)
Ես տեսնում եմ էստեղ խոշոր դիվանային մասնագետներ են հավաքված, որ մոնիտորի առաջ նստած ցանկացած զինվորականի, ով ներդրումն ունի իրենց այսօրվա խաղաղ օրվա մեջ, պատրաստ են վարկաբեկել ու քլնգել: Դիմացինին էլ վիրավորանքների տեղատարափով լցնել: Թե ում մոտ է լուծ, իսկ ում մոտ ոչ՝ պարզ երևում է շարադրված փաստերից ու դրանց տակ գրված փողոցային արտահայտություններից:
Դե շարունակեք նույն ձևով, ես այս մանկապարտեզում այլևս մասնակցելու ցանկություն չունեմ:
Զրպարտում ես, ստեղ որևէ մեկը որևէ զինվորականի չի վարկաբեկել կամ քլնգել:
Իսկ քո գրածները փաստեր չեն, այլ հարևանիս ախպոր տղեն խոսել ա սրան հետ շարքից: Ինչ վերաբերում ա կոնկրետ գեներալների տեսակետին, ես կարող եմ քեզ լիքը ուրիշ գեներալների տեսակետներ բերեմ, որոնց չես համաձայնի, ու դա նորմալ ա: Որտև գեներալ լինելը չի պարտադրում իրանց տեսակետներին անպայման համաձայնել:
հ.գ. Իսկ դու դիվանին չե՞ս, տաբուրետկի՞ն ես, թե՞ տանկի մեջ:
Քայլ առ քայլ՝ դարից դար
Խենթ եմ
Mr. Annoying (07.04.2016), Աթեիստ (07.04.2016), Տրիբուն (07.04.2016)
Ակումբում մի ժամանակ փիս արիացի Լեռնիկ կար։ Գալիս էր, ու մի հատ բոմբ էր քցում, խոսքի «Արքիմեդը հայ ա»։ Ասում էինք, «Այ Լեռնիկ ջան, ո՞նց կարա հայ լինի, մեր իմանալով հույն ա»։ Ասում եր «Ուրեմն սաղդ թուրք եք» ու գնում էր
Հիմի էս մեր Hack-ինն ա… Եկավ ու բոմբ քցեց «Լևոնը բանակի ու հաղթանակի հետ կապ չուներ»: Ասում ենք «Այ ախպեր, Լևոնը երկրի նախագահն էր, մեր իմանալով, ո՞նց կարա կապ չունենա: Ալամ աշխարհի նախագահները իրանց երկրների հետ կապ ունեն, մերը չունի՞, մենք հո էշ չե՞նք»: Ասում ա «Ուրեմն գեներալներին վարկաբեկում եք», ու ռասվիադանյա…
Chuk (07.04.2016), Mephistopheles (10.04.2016)
Հաք, Տրիբունի ու Չուկի գրառումների տակի տողին նայելով՝ ուզում եմ քեզ շնորհակալություն հայտնել։
Դու գաղափար անգամ չունես թե ինչ ես արել։
CactuSoul (07.04.2016)
Հա բայց ես Հաքի հետ համաձայն եմ: Էն ա որ ինքը չգիտի, որ էդ թեմաներով չի կարելի ակումբում խոսել, ես գիտեմ![]()
Bruno (07.04.2016)
Mephistopheles (10.04.2016)
Այս պահին թեմայում են 2 հոգի. (0 անդամ և 2 հյուր)
Էջանիշներ