User Tag List

Էջ 191 358-ից ԱռաջինԱռաջին ... 91141181187188189190191192193194195201241291 ... ՎերջինըՎերջինը
Ցույց են տրվում 2,851 համարից մինչև 2,865 համարի արդյունքները՝ ընդհանուր 5363 հատից

Թեմա: Արցախի հիմնախնդիրը

  1. #2851
    Պատվավոր անդամ Ներսես_AM-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    25.06.2006
    Գրառումներ
    4,303
    Բլոգի գրառումներ
    1
    Mentioned
    5 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Էս ինչ Զորի Բալայան դվա ա
    http://www.1in.am/arm/armenia_interview_258877.html

    արա սիրտս սկսեց խառնել, հելնեմ քնեմ։ Թու ձեր ստրուկ հոգուն

  2. Գրառմանը 1 հոգի շնորհակալություն է հայտնել.

    Tig (21.03.2014)

  3. #2852
    սուբյեկտիվ Norton-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    04.03.2008
    Գրառումներ
    4,262
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Հատված ԵԱՀԿ Մինսկի խմբում Միացյալ Նահանգները ներկայացնող համանախագահ, դեսպան Ջոյմս Ուորլիքի՝ «Լեռնային Ղարաբաղ. Կարգավորման ուղիներ» թեմայով ելույթից
    «Թույլ տվեք ներկայացնել «հաստատված» փոխզիջման հիմնական տարրերը, որոնք բոլորն էլ հանրայնացվել են նախագահներ Օբամայի, Մեդվեդևի և Սարկոզիի 2009թ. Լ՛Ակիլայի և 2010թ. Մուսկոկայի համատեղ հայտարարություններում հիշատակվելով: Այս սկզբունքներն ու տարրերը կազմում են Մինսկի խմբի ու Լեռնային Ղարաբաղի հակամարտության վերաբերյալ ԱՄՆ քաղաքականության հիմքը:

    Պայմանավորվածության առանցքը ՄԱԿ-ի խարտիան է ու համապատասխան փաստաթղթերը և Հելսինկյան եզրափակիչ ակտի հիմնարար սկզբունքները: Մասնավորապես, մեր ուշադրության կենտրոնում են այն սկզբունքներն ու հանձնառությունները, որոնք վերաբերում են ուժի կամ ուժի սպառնալիքի չկիրառմանը, տարածքային ամբողջականությանը և ազգերի հավասար իրավունքներին ու ինքնորոշմանը:

    Այդ հիմքի վրա կառուցելով ՝ կան վեց տարրեր, որոնք պետք է խաղաղության համաձայնագրի մաս կազմեն, եթե ուզում ենք, որ այն տևական լինի: Այս տարրերի հերթականությունը և դրանց հետ կապված մանրամասներն, անշուշտ, բանակցությունների միջոցով պետք է որոշվեն, սակայն դրանք պետք է դիտարկվեն որպես անբաժանելի ամբողջականություն: Որոշ տարրեր պահելու, որոշ տարրեր դուրս թողնելու ցանկացած փորձ անհնարին կդարձնի հավասարակշռված լուծման հասնելը:

    Առանց որոշակի հերթականության ներկայացնեմ այդ տարրերը.

    Առաջին, հաշվի առնելով Լեռնային Ղարաբաղի բարդ պատմությունը՝ կողմերը պետք է համաձայնության գան, որ վերջնական իրավական կարգավիճակի որոշումը պետք է իրականացվի փոխադարձաբար համաձայնեցված և իրավական ուժ ունեցող կամաարտահայտման միջոցով ապագայում: Սա ընտրովի տարբերակ չէ: Միջանկյալ կարգավիճակը կլինի ժամանակավոր:

    Երկրորդ, նախկին Լեռնային Ղարաբաղի Ինքնավար Հանրապետության սահմաններում գտնվող տարածքը, որը չի վերահսկվում Բաքվի կողմից, պետք է ստանա միջանկյալ կարգավիճակ, որի համար առնվազն պետք է ապահովված լինեն անվտանգության երաշխիքներ և ինքնակառավարում:

    Երրորդ, Լեռնային Ղարաբաղը շրջապատող գրավյալ տարածքները պետք է վերադարձվեն Ադրբեջանի վերահսկողությանը: Ադրբեջանի ինքնիշխանության նկատմամբ հարգանքի բացակայության պայմաններում կարգավորում չի կարող լինել և Ադրբեջանի ինքնիշխանության ճանաչումն այդ տարածքների նկատմամբ պետք է վերականգնվի:

    Չորրորդ, պետք է լինի միջանցք, որը կկապի Հայաստանը Լեռնային Ղարաբաղի հետ: Այն պետք է բավարար լայնություն ունենա, որպեսզի անվտանգ անցում ապահովվի, բայց այն չի կարող ընդգրկել Լաչինի ողջ շրջանը:

    Հինգերորդ, տևական կարգավորման ներքո պետք է ճանաչվի ներքին տեղահանվածների ու փախստականների իրենց նախկին բնակավայր վերադառնալու իրավունքը:

    Եվ վերջապես վեցերորդ, կարգավորմամբ պետք է ապահովվեն անվտանգության միջազգային երաշխիքներ, ինչը կներառի խաղաղապահ գործողություն: Չկա այնպիսի սցենար, որտեղ խաղաղությունն ապահովվի առանց լավ մշակված ու բոլոր կողմերի վստահությունը վայելող խաղաղապահ գործողության»:

  4. #2853
    սուբյեկտիվ Norton-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    04.03.2008
    Գրառումներ
    4,262
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Օկուպացված տարածքները պետք է Ադրբեջանի հսկողությանը վերադարձվեն. Ջ. Հեֆերն

    ՀՀ-ում ԱՄն դեսպան Ջոն Հեֆերնը մի շարք ուշագրավ գրառումներ է կատարել Թվիթերյան իր էջում: Մասնավորապես` ԱՄՆ դեսպանը գրել է. «Արցախին հարակից օկուպացված տարածքները պետք է վերադարձվեն (կամ հանձնվեն) Ադրբեջանի վերահսկողությանը»:


  5. #2854
    Պատվավոր անդամ Hayk Avetisyan-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    15.05.2008
    Հասցե
    լապլանդիա
    Տարիք
    39
    Գրառումներ
    780
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Վտանգավոր վիճակ Արցախում. ԱՄՆ նոր նախաձեռնությունը

    http://www.lragir.am/index/arm/0/comments/view/98668

  6. #2855
    Պատվավոր անդամ Tig-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    26.10.2007
    Տարիք
    46
    Գրառումներ
    3,757
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մյուս կողմից էլ Կալիֆորնիան ճանաչում է Արցախի անկախությունը...
    Հա, հույզն է լոկ մնայունը՝
    Մնացյալը անցողիկ…

  7. Գրառմանը 1 հոգի շնորհակալություն է հայտնել.

    Ափրիկյան (15.05.2014)

  8. #2856
    Պատվավոր անդամ
    Գրանցման ամսաթիվ
    06.05.2010
    Գրառումներ
    2,735
    Mentioned
    13 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Տրիբուն, Մեֆ, Չուկ, Վիշապ և մյուսներ: Ո՞ւր եք այ մարդ:

  9. #2857
    Ուշադիր
    Chuk-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    17.03.2006
    Հասցե
    Երևան
    Տարիք
    41
    Գրառումներ
    25,245
    Բլոգի գրառումներ
    31
    Mentioned
    85 Post(s)
    Tagged
    1 Thread(s)
    Մեջբերում Արէա-ի խոսքերից Նայել գրառումը
    Տրիբուն, Մեֆ, Չուկ, Վիշապ և մյուսներ: Ո՞ւր եք այ մարդ:
    Սերժիկի հետ Սոչի ենք գնացել, իրա շքախմբում ենք, հարմար չի հիմա մտնելը:

    Քայլ առ քայլ՝ դարից դար

    Խենթ եմ

  10. #2858
    Պատվավոր անդամ
    Գրանցման ամսաթիվ
    06.05.2010
    Գրառումներ
    2,735
    Mentioned
    13 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մեջբերում Chuk-ի խոսքերից Նայել գրառումը
    Սերժիկի հետ Սոչի ենք գնացել, իրա շքախմբում ենք, հարմար չի հիմա մտնելը:
    Ալամ աշխարհը խառնվել ա իրար, ակումբում մեղմ անդորր ա տիրում
    Բայց լուրջ, ձեր վերլուծությունների, բանավեճերի կարիքը զգացվում ա:
    Ինչ ա կատարվում, ինչ սպասենք, փոփոխություններ կլինեն, թե չէ, լավ, վատ, ոչ մի բան էլ չի կատարվում, ու տենց էլի:
    Կարծիքներ, բանավեճ, կռիվ-ղալմաղալ, արգելափակումներ, բան:

  11. Գրառմանը 3 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Chuk (10.08.2014), ivy (10.08.2014), melancholia (10.08.2014)

  12. #2859
    Ցինիկ Գալաթեա-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    22.01.2008
    Հասցե
    -
    Գրառումներ
    6,144
    Բլոգի գրառումներ
    12
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մեջբերում Արէա-ի խոսքերից Նայել գրառումը
    Տրիբուն, Մեֆ, Չուկ, Վիշապ և մյուսներ: Ո՞ւր եք այ մարդ:
    Իմ անունն ինչի՞ չես տվել :mimi
    Պակաս կռիվ ղալմաղալ անողն ե՞մ։
    Թե՞ կինարմատ եմ՝ դրա համար

  13. Գրառմանը 2 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Chuk (10.08.2014), Mephistopheles (11.08.2014)

  14. #2860
    Պատվավոր անդամ
    Գրանցման ամսաթիվ
    06.05.2010
    Գրառումներ
    2,735
    Mentioned
    13 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մեջբերում Գալաթեա-ի խոսքերից Նայել գրառումը
    Իմ անունն ինչի՞ չես տվել :mimi
    Պակաս կռիվ ղալմաղալ անողն ե՞մ։
    Թե՞ կինարմատ եմ՝ դրա համար
    Քեզ գնում էի ստեղծագործողի անկյունում գրեի։

  15. #2861
    Պատվավոր անդամ

    Գրանցման ամսաթիվ
    05.09.2009
    Հասցե
    Ժամի թաղ
    Գրառումներ
    7,824
    Mentioned
    12 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Ժող, ես էս երկու օրվա ֆեյսբուքից ապշահար եմ մնացել, հիմա ի՞նչ. Սերժին արդեն հարգում, սիրո՞ւմ ենք: Ուզում էի ֆեյսում հարցադրումս անեի, բայց մթնոլորտը էնքան ռազմահայրենասիրական ա, վախեցա՝ ասեն թշնամու ջաղացին ջուր ես լցնում: Գործ չունեմ, դուք էլի մերոնք ենք, թե մի բան սխալ ասեմ, աչք կփակեք:

  16. Գրառմանը 4 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Chuk (10.08.2014), Mephistopheles (11.08.2014), Աթեիստ (10.08.2014), Արէա (10.08.2014)

  17. #2862
    Ուշադիր
    Chuk-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    17.03.2006
    Հասցե
    Երևան
    Տարիք
    41
    Գրառումներ
    25,245
    Բլոգի գրառումներ
    31
    Mentioned
    85 Post(s)
    Tagged
    1 Thread(s)
    Մեջբերում Արէա-ի խոսքերից Նայել գրառումը
    Ալամ աշխարհը խառնվել ա իրար, ակումբում մեղմ անդորր ա տիրում
    Բայց լուրջ, ձեր վերլուծությունների, բանավեճերի կարիքը զգացվում ա:
    Ինչ ա կատարվում, ինչ սպասենք, փոփոխություններ կլինեն, թե չէ, լավ, վատ, ոչ մի բան էլ չի կատարվում, ու տենց էլի:
    Կարծիքներ, բանավեճ, կռիվ-ղալմաղալ, արգելափակումներ, բան:
    Մեջբերում Շինարար-ի խոսքերից Նայել գրառումը
    Ժող, ես էս երկու օրվա ֆեյսբուքից ապշահար եմ մնացել, հիմա ի՞նչ. Սերժին արդեն հարգում, սիրո՞ւմ ենք: Ուզում էի ֆեյսում հարցադրումս անեի, բայց մթնոլորտը էնքան ռազմահայրենասիրական ա, վախեցա՝ ասեն թշնամու ջաղացին ջուր ես լցնում: Գործ չունեմ, դուք էլի մերոնք ենք, թե մի բան սխալ ասեմ, աչք կփակեք:

    Արէա ջան, նենց հավես չկա գրելու, չես պատկերացնի: Մանավանդ որ դեռ շատ հումք չկա վերլուծությունների համար: Դեռ միակ կարծիք/տպավորությունս գրել եմ ստեղ, ու հատուկ նենց թեմայում, որ ինքն իրանով մնա, արձագանքներ չլինեն:

    Քայլ առ քայլ՝ դարից դար

    Խենթ եմ

  18. #2863
    Պատվավոր անդամ Mephistopheles-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    25.05.2008
    Գրառումներ
    13,982
    Mentioned
    6 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Արէա ջան, Շին ջան… այ սենց սրացումնեը մեզ ահագին մտածելու տեղիք պետք ա տան… թող տարօրինակ չթվա, բայց իշխանությանը սրանք ձեռ են տալիս, որտև սենց դեպքերում իշխանության շուրջ կոնսոլիդացիա ա գնում… չեմ կարող առաջարկել չկոնսոլիդացվել, բայց this shit is not gonna work…

    պրոբլեմն ավելի լուրջ ա որովհետև մեր գլախվոր պրոբլեմներից մեկի հանդեպ մեր հասարակությունն ու իշխանություններն ունեն նույն մոտեցումը… և սա էլ իր հերթին նպաստում ա իշխանության դիրքերն ամրապնդելուն…

    …մենք ազգովի համարում ենք ղարաբաղի հարցը "լուծված" աչք փակելով իրականության վրա… ղարաբաղի հարցը լուծված չի ու ինչքան չլուծված մնա էնքան ավելի դաժան ա դառնալու… հարցն անհապաղ պետք ա լուծում ստանա…

  19. Գրառմանը 2 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Chuk (11.08.2014), The silent river (11.08.2014)

  20. #2864
    Պատվավոր անդամ
    Վիշապ-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    03.12.2007
    Հասցե
    Կալիֆորնիա, գյուղ Արևահովիտ
    Գրառումներ
    7,459
    Mentioned
    23 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մեջբերում Mephistopheles-ի խոսքերից Նայել գրառումը
    …մենք ազգովի համարում ենք ղարաբաղի հարցը "լուծված" աչք փակելով իրականության վրա… ղարաբաղի հարցը լուծված չի ու ինչքան չլուծված մնա էնքան ավելի դաժան ա դառնալու… հարցն անհապաղ պետք ա լուծում ստանա…
    Ալիևի ասածն էլ ա էս էլի, անհապաղ մեզ տվեք մեր հողերը, թե չէ «դաժան» ա լինելու։
    Ղարաբաղի հարցի լուծումը ես պատկերացնում եմ ՄԻԱՅՆ ոչ փուլային, կոնկրետ պայմանագրի տեսքով, որտեղ Ադրբեջանը Ղարաբաղը` Սովետական Ղարաբաղի սահմաններով, Լաչինի հետ միասին, ճանաչում է որպես անկախ հանրապետություն, ու ստանում է մնացած հողերը։ Մնացած բոլոր «լուծումները» ավելի վատն են, քան թե ստատուս քվոն։ Ավելի կոնկրետ, մնացած լուծումները բերում են պատերազմի, որտեղ երկու կողմերը լիքը հավայի ու անիմաստ զոհ են տալիս։ Ազերները ավելի շատ, անկախ իրենց ունեցած զենքից։
    Հաշվի առնելով Ալիևի վերջին ցռանություններն ու ապուշ տակտիկան, ներկա պահին ստատուս քվոյին այլընտրանք ես չեմ տեսնում։

    Որպեսզի ազերերի տված վնասները հասցվեն կամ հասցվեին մինիմալի, Հայաստանը պիտի կոշտ տակտիկա ցուցաբերեր, ու ադեկվատ ռեակցիա տար (քաղաքական ու ուժային), երբ Ադրբեջանը գնդակոծում է Հայաստանը։ Քանի որ Հայաստանը ղեկավարում է ոչ լեգիտիմ, անգրագետ ու ոչ ադեկվատ Սերժ Սարգսյանը, ապա Ադրբեջանի տված վնասները շատ ավելի մեծ են, քան թե կարող էին լինել։ Էսօրվա դրությամբ ոչ Ալիևը, ոչ Սերժը Ղարաբաղի հարցը լուծող չեն, բայց ինչքան ասես պրոբլեմներ ստեղծող են։
    Կողքից հավայի շախ տալ, թե Ղարաբաղի հարցը պիտի անհապաղ լուծվի, մակերեսայնություն է։
    Si vis pacem, para bellum

  21. Գրառմանը 4 հոգի շնորհակալություն են հայտնել.

    The silent river (11.08.2014), Ձայնալար (11.08.2014), Ներսես_AM (11.08.2014), Տրիբուն (11.08.2014)

  22. #2865
    Ձայ Ձայնալար-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    18.04.2007
    Տարիք
    42
    Գրառումներ
    5,289
    Բլոգի գրառումներ
    3
    Mentioned
    2 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Պետք ա Հայաստանն ու Ադրբեջանը դառնան ժողովրդավարական, հասունանան էնքան, որ բոլոր միջնորդներին սիկ անեն ու իրար մեջ բարիշեն: Իսկ քանի որ դա մոտ ապագայում ոչ մեզ ոչ նրանց չի սպառնում, մնում ա զինվել ու զինվել: Մյուս տարբերակն էն ա, որ Ադրբեջանը վերջապես մասնատվի ու յան տա, դրանում պետք ա իրան օգնել՝ միհատ թալիշական ռադիո հեռարձակելը հերիք չի, բայց դե էդ էլ ա ֆանտաստիկայի ժանրից:

    Կոնկրետ էս սրացումը, երևի էդ երեք հայվաններին էլ ձեռ էր տալի, կարծում եմ, որ նախաձեռնողը ավագ հայվան Պուտլեռն էր:
    Երեքն էլ իրանց PR արեցին, տակից էլ երևի ուրիշ հարցեր լուծեցին ԵՏՄ, զենք, նաֆթ եսիմինչ:

Էջ 191 358-ից ԱռաջինԱռաջին ... 91141181187188189190191192193194195201241291 ... ՎերջինըՎերջինը

Թեմայի մասին

Այս թեման նայող անդամներ

Այս պահին թեմայում են 2 հոգի. (0 անդամ և 2 հյուր)

Համանման թեմաներ

  1. Ջավախքի հիմնախնդիրը
    Հեղինակ՝ Marduk, բաժին` Քաղաքականություն
    Գրառումներ: 4
    Վերջինը: 25.07.2018, 15:02
  2. «Մաքուր Ջրի» Հիմնախնդիրը
    Հեղինակ՝ Ozon, բաժին` Մարդ և շրջակա միջավայր
    Գրառումներ: 7
    Վերջինը: 06.07.2011, 19:26
  3. Շնորհավոր Արցախի անկախության տոնը
    Հեղինակ՝ Monk, բաժին` Շնորհավորանքներ
    Գրառումներ: 29
    Վերջինը: 03.09.2010, 00:24
  4. Օզօնի հիմնախնդիրը
    Հեղինակ՝ Ozon, բաժին` Բնապահպանություն
    Գրառումներ: 3
    Վերջինը: 27.11.2009, 21:22
  5. Հայերեն կայքեր Արցախի մասին
    Հեղինակ՝ PygmaliOn, բաժին` Վեբ
    Գրառումներ: 1
    Վերջինը: 13.01.2007, 10:04

Թեմայի պիտակներ

Էջանիշներ

Էջանիշներ

Ձեր իրավունքները բաժնում

  • Դուք չեք կարող նոր թեմաներ ստեղծել
  • Դուք չեք կարող պատասխանել
  • Դուք չեք կարող կցորդներ տեղադրել
  • Դուք չեք կարող խմբագրել ձեր գրառումները
  •