Բացի այս սմայլիկներից ուրիշ միջոց չգտա` արտահայտելու էմոցիաներս
Ադրբեջանը պատրաստվում է Հայաստանի դեմ հայց ներկայացնել Միջազգային դատարան (ՄԱԿ)
Ես չեմ կարծում, որ Ալիևը մի հատ նորմալ իրավաբան չունենա, որ իրան չասի, որ նման հայցը կարող է ընթացք ստանալ ՄԻԱՅՆ Հայաստանի համաձայնությամբ: Սրանք ընդամենը հակամարտությունը երկկողմ ցույց տալու հերթական ճղճիմ ջղաձգումներ են: Ավելի լավ, իրենց փողերը թող վատնեն աջ ու ձախ, դրանից միայն հայկական կողմն է շահում: Ու մնում է նորից դիմել հայկական լրատվամիջոցներին` ադրբեջանական աղբը հայալեզու լրատվական էջերում չտարածելու պահանջով, իսկ եթե տարածում են, գոնե իրենց նեղություն տան ու հակափաստարկներ գրեն:Ինչպես հաղորդում է ադրբեջանական 1news.az կայքը, Ադրբեջանի փոխվարչապետ, Փախստականների և հարկադիր տեղահանվածների հարցերով պետական հանձնաժողովի նախագահ Ալի Հասանովը հայտարարել է, որ ադրբեջանական կողմն այդ հայցով հայկական կողմից պահանջելու է փոխհատուցում վճարել «ադրբեջանական հողերի բռնազավթման» հետևանքով Ադրբեջանին հասցված նյութական վնասի համար:
Ադրբեջանցի պաշտոնյան հավելել է, որ միջազգային վարկանիշային կազմակերպությունների փորձագետների հետ իրենք այժմ հասցված վնասի ստույգ չափը գնահատելու ուղղությամբ աշխատանքներ են տանում: «Արդեն երկար տարիներ է՝ հայերը ոչ միայն շահագործում են բռնազավթված տարածքների օգտակար հանածոները, այլև օգտվում են այդ տարածքների մյուս բարիքներից,- ասել է Հասանովը:-Նախնական գնահատականով՝ ադրբեջանական տարածքների բռնազավթման հետևանքով Ադրբեջանին հասցված տնտեսական վնասի չափը գերազանցում է 300 մլրդ ամերիկյան դոլարը: Ադրբեջանի նախագահը հրահանգել է, որ գնահատումը կատարվի միջազգային չափանիշներին համապատասխան: Փաստաթղթի պատրաստմանը մասնակցում է Գնահատողների միջազգային ասոցիացիան: Փաստաթուղթը պատրասատելու են միջազգային գնահատողները՝ ադրբեջանցի գիտնականների, տնտեսագետների, հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչների մասնակցությամբ: Ադրբեջանի կառավարությունը չի միջամտելու այդ փաստաթղթի պատրաստմանը: Փաստաթուղթը պատրաստ լինելուն պես ադրբեջանական կողմը փոխհատուցման պահանջով հայց է ներկայացնելու»:
Հասանովի խոսքով՝ Ադրբեջանը մինչև այժմ Հայաստանի դեմ նման հայց չի ներկայացրել, քանի որ սպասել է, որ «հայկական կողմը ԼՂ խնդրի կարգավորման ուղղությամբ հստակ քայլեր կձեռնարկի»: «Մենք, սակայն, տեսանք, որ Հայաստանն այդ ուղղությամբ քայլեր չի ձեռնարկում, ուստի որոշեցինք դիմել նման քայլի»,-ընդգծել է Ադրբեջանի փոխվարչապետը:
Թե ինչպիսի հաշվարկների արդյունքում է ադրբեջանական կողմը նման աստղաբաշխական թիվ ստացել՝ 300 մլրդ ամերիկյան դոլար, հայտնի չէ: Նշենք միայն, որ 2012թ-ին Ալի Հասանովը հայտարարել էր, թե «ադրբեջանական տարածքների բռնազավթման» հետևանքով Ադրբեջանին հասցված վնասի չափը կազմում է 100 մլրդ ամերիկյան դոլար:
Հայերիս էլ խորհուրդ կտամ Ուկրաինայի հարցին նայել Հայաստանի պետականության տեսանկյունից, ոչ թե պրո- կամ հակառուսական տեսանկյունից… (c) Mephistopheles
Բոլոր հայ վատատեսներին
Կարեն Միրզոյան. «ԼՂՀ անկախությունն ու անվտանգությունը առեւտրի առարկա լինել չեն կարող»
- Պարոն նախարար, նախօրեին արված Ձեր հայտարարության մեջ Դուք նշել էիք, որ «կարգավորման գործընթացում իրական առաջընթացի հասնելու համար պարտադիր պայման է հանդիսանում բանակցությունների լիարժեք ձեւաչափի վերականգնումը` նրա բոլոր փուլերին ԼՂՀ անմիջական եւ ուղղակի մասնակցությամբ, որին Ադրբեջանն ամեն կերպ խոչընդոտում է»: Կարելի՞ է ասել, որ Ադրբեջանի նման դիրքորոշումը նվազեցնում է ԼՂՀ ապագա կարգավիճակի շուրջ փոխզիջման հասնելու հնարավորությունը:
- ԼՂՀ կարգավիճակը վաղուց որոշվել է Լեռնային Ղարաբաղի ժողովրդի կողմից ՝ 1991 թ.-ին կայացած անկախության հանրաքվեի ընթացքում` ազատ եւ օրինական կամարտահայտման միջոցով: Դեպի անցյալ վերադառնալու մասին խոսք լինել չի կարող: ԼՂՀ անկախությունն ու անվտանգությունը չեն կարող առեւտրի առարկա լինել, եւ այդ մասին մենք բազմիցս հայտարարել ենք:
Սրանից ելնելով, մենք գտնում ենք, որ բոլոր ջանքերը պետք է կենտրոնացվեն ԽՍՀՄ փլուզման արդյունքում ձեւավորված երկու անկախ պետությունների ՝ Լեռնային Ղարաբաղի Հանրապետության եւ Ադրբեջանի խաղաղ գոյակցության համար անհրաժեշտ մեխանիզմների եւ պայմանների մշակման վրա:
Հենց այս պատճառով մենք գտնում ենք, որ Ադրբեջանի կողմից ներկա իրողությունների արագ ճանաչումը եւ ԼՂՀ վերադարձը բանակցությունների սեղանին թույլ կտան առաջընթաց ապահովել կարգավորման գործընթացում:
- Ադրբեջանը մշտապես բարձրացնում է այսպես կոչված «օկուպացված» տարածքների հարցը: Ինչպե՞ս եք տեսնում այս հարցի լուծումը:
- Եթե խոսքը գնում է Արցախին պարտադրված պատերազմի արդյունքում ազատագրված տարածքների մասին, ապա դրանք Լեռնային Ղարաբաղի անբաժանելի մասն են կազմում, եւ տվյալ փաստն ամրագրված է ԼՂՀ Սահմանադրության մեջ:
Պետք չէ մոռանալ նաեւ ԼՂՀ այն տարածքների մասին, որոնք մարտական գործողությունների ընթացքում բռնազավթվել են Ադրբեջանի կողմից եւ մինչեւ օրս գտնվում են ադրբեջանական կողմի վերահսկողության տակ:
Խնդիրը պետք է դիտարկել հաշվի առնելով վերոնշյալը, ինչպես նաեւ պատմական արդարության վերականգման եւ ԼՂՀ ժողովրդի անվտանգության համակողմանի ապահովման համատեքստում:
Միշտ հիշեք, որ հայկական կողմի դիրքորոշումը իմանալու համար անհրաժեշտ է կարդալ Արցախի հայտարարությունները: ՀՀ-ն ազատ չէ` ասելու այն, ինչ ցանկանում է, փոխարենը Արցախը իր գործը անում է, ավելի ճիշտ` սկսել է: Կարգավորման հիմքում ինչ սկզբունքներ էլ լինեն` մադրիդյան, հռոմեական, փարիզյան, թե մոսկովյան, մեր հակամարտությունը լուծվելու է Արցախյան (Երևանյան) սկզբունքներով: Արցախի ԱԳ նոր նախարարի` աշխատանքի անցնելուց հետո Արցախը բավականին ակտիվացել է. լավ նախարար ուղարկեցին Երևանից:
Հայերիս էլ խորհուրդ կտամ Ուկրաինայի հարցին նայել Հայաստանի պետականության տեսանկյունից, ոչ թե պրո- կամ հակառուսական տեսանկյունից… (c) Mephistopheles
Աստղ ջան, տենց չի: Արցախի խոսքը և՛ դե ֆակտո, և՛ դե յուրե այս հարցում դեռ ոչ մի կշիռ չունի: Հակամարտության կողմը ՀՀն ու միջազգային հարթակում միմիայն Հայաստանի խոսքն ա հնչում ու հանդիսանում հակամարտության մեր կողմի պաշտոնական դիրոքորոշում: Այ դրա համար էլ բանակցությունների կողմ պետք է դառնա Արցախը ու հենց ՀՀ-ի հաշվին: Հայաստանն էլ պետք է դուրս գա բանակցություններից ու ճանաչի Արցախի անկախությունը:
Ես մեր հայկական "լսարանի" համար եմ ասում: Բավականին վատատեսական կարծիքներ կան, որ Հայաստանը կարող է հող հանձնել: Դա իրականում այդպես չէ, և դրա համար եմ ասում` Արցախի հայտարարություններն է պետք կարդալ` իմանալու մեր իրական դիրքորոշումը: Դիվանագիտական խաղերը դրսի համար են, թեև արդեն դրսում էլ հասկանում են որոշ բաներ: Իսկ միջազգային հարթակում Արցախի ձայնը այնքանով է լսվում, որ միջնորդները հերթական բանակցությունների ժամանակ բացի Երևան ու Բաքու գնալուց, այցելում են նաև Ստեփանակերտ: Ներկա ԱԳ նախարարն էլ հաճախ է նամակ-հայտարարություններ հղում ՄԱԿ գլխավոր ասամբլեային, որը նախկինում չեմ հիշում, որ անեին: Մենք, ի տարբերություն Աբխազիայի կամ Հվ Օսեթիայի, ավելի շահեկան դիրքում ենք, որովհետև Արցախի իշխանությունները փաստացի ճանաչված են, նրանց հետ հաշվի են նստում: Իսկ նրանց դեպքում միշտ փորձում են Մոսկվայի միջոցով հարցերը լուծել, իսկ Մոսկվան էլ արդեն հասկացել է, որ պետք է նման խնդրանքներին տալ այս պատասխանը` "Աբխազիան և Օսեթիան անկախ պետություններ են, կապվեք նրանց իշխանությունների հետ", որը, իհարկե, չեն անում:
Արցախի փոխարեն ՀՀ-ի բանակցելը Արցախի նախկին ԱԳ նախարարը պարզաբանեց մոտավորապես հետևյալ կերպ` "մենք նախընտրեցինք խաղաղություն և ոչ պատերազմ, այդ իսկ պատճառով գերադասեցինք, որ ՀՀ-ն խոսի հայկական երկու կողմերի փոխարեն, բայց պատերազմ չտեսնենք նորից, որովհետև լռությունը ավելի հավանական է դարձնում պատերազմը, քան` խոսելը":
Ես շատ եմ մտածել` ինչ կլինի, եթե ՀՀ-ն հրաժարվի բանակցություններին մասնակցելուց... իհարկե, շատերը կարող են կարծել, որ այդ դեպքում Ադրբեջանը ուղղակի ստիպված կլինի Արցախի հետ նստել բանակցությունների սեղանի շուրջ: Բայց Ադրբեջանը այնքան անկայուն, անկանխատեսելի պետություն է, որ դժվար է կանխագուշակել հետևանքները: Մեկ-մեկ էլ մտածում եմ, որ ՀՀ-ն բանակցություններից դուրս չի գալիս, քանի որ դա հեղինակության խնդիր է: Նախ չմոռանանք, թե ովքեր են համանախագահ երկրները: Մենք կարող ենք Ադրբեջանի կարգի պետության համբավ ստանալ` պատասխանատվությունից խուսափող, պատերազմ հրահրող` դրանով դառնալով անհուսալի գործընկեր: Կամ միգուցե մեզ ստիպում են մնալ բանակցային գործընթացի մեջ` չցանկանալով տարածաշրջանում անկայունության աճ: Իմ ամենասուբյեկտիվ կարծիքով` մենք բանակցություններից դուրս չենք գալիս, քանի որ մենք ՀՀ-ն հռչակել ենք Արցախի անվտանգության երաշխավոր` իր բոլոր հետևանքներով: Արցախը դիտարկվում է որպես զավակ, որին միշտ պաշտպանում է ծնողը` ՀՀ-ն. այ այսպիսի պոետիկ-էմոցիոնալ մեկնաբանություն: Բայց ինձ հետաքրքիր կլինի նաև այլ կարծիքներ լսել:
Իսկ Արցախի ճանաչումը ՀՀ-ի կողմից երկար թեմա է, չեմ ուզում գլուխ ցավեցնել, տեղից էլ, ինչպես հաճախ, երկար գրառում ստացվեց:
Հայերիս էլ խորհուրդ կտամ Ուկրաինայի հարցին նայել Հայաստանի պետականության տեսանկյունից, ոչ թե պրո- կամ հակառուսական տեսանկյունից… (c) Mephistopheles
keyboard (10.10.2013)
Հա, հույզն է լոկ մնայունը՝
Մնացյալը անցողիկ…
Մեզ երևի "Ազատ Արցախ" թեմա է պետքՎերջերս լավ միտք կարդացի Ամերիկայի մեր հայրենակիցների մոտ` Արցախը հակամարտություն չէ, Արցախը պետություն է
Իհարկե, Հայաստանի մաս է, բայց դե միջազգային շրջանակների համար հաջող ձևակերպած խոսք է:
Այսօր երևի կարիք չկա` ասելու, թե ինչ օր է:
Կանանց նվագախումբը ԱՀ անկախության տոնի երթին`
dvgray (02.09.2013)
Հարավային Օսեթիայի նախագահն է շնորհավորել Բակո Սահակյանին` Արցախի անկախության տոնի առթիվ:
Իսկ հայ հաքերները կոտրել են մոտ 40 ադրբեջանական կայք` սեպտեմբերի 2-ի առթիվ`
••Սեղմել՝ ցույց տալու համար
Հա, հույզն է լոկ մնայունը՝
Մնացյալը անցողիկ…
հըմ...
Հայաստանում ապաստան գտած ադրբեջանական ընտանիքի սենսացիոն բացահայտումները․ ԱԱԾ
Թողարկված է՝ 2014-01-31 22:20:30-ին
Հայաստանում ապաստան գտած ադրբեջանական ընտանիքի սենսացիոն բացահայտումները․ ԱԱԾ
Ս.թ. հունվարի 29-ին հայ-վրացական «Բագրատաշեն» հսկիչ-անցագրային կետ է դիմել Ադրբեջանի քաղաքացի, Բաքու քաղաքի բնակիչ, 1976թ. ծնված Ջավիդ Օրուջևը` իր, կնոջ և երեք մանկահասակ երեխաների համար քաղաքական ապաստան խնդրելու նպատակով:
Այս որոշումը հիմնավորվել է ադրբեջանական իշխանությունների կողմից նրա հանդեպ գործածված հալածանքներով: Մասնավորապես` Ջավիդ Օրուջևը պատմել է, որ իր նկատմամբ ադրբեջանական հատուկ ծառայությունների ճնշումները սկսվել են հայկական արմատներով կնոջ` Բաքվի բնակիչ, 1983թ. ծնված Ռոյա Միրզոևայի, հետ ամուսնանալուց հետո: Չդիմանալով անմարդկային կեղեքումներին, Ջավիդ Օրուջևը պարտադրված համաձայնվել է համագործակցել Ադրբեջանի հատուկ ծառայությունների հետ, և կնոջ` արտասահմանում բնակվող ազգականների միջոցով տվյալներ հայթայթել Հայաստանի և Սփյուռքի վերաբերյալ:
Գիտակցելով իր և ընտանիքի սպառնալից իրավիճակը, Ջ.Օրուջևը անհաջող փորձ է կատարել բնակություն հաստատել եվրոպական երկրներից մեկում, որտեղից Բաքու արտաքսվելուց հետո նրա հանդեպ ավելի են ուժգնացել Ադրբեջանի հատուկ ծառայությունների ճնշումները:
Հայտնվելով նման անելանելի իրավիճակում և, զգալով իր ընտանիքին սպառնացող իրական վտանգը, Ջավիդ Օրուջևը որոշել է քաղաքական ապաստան խնդրել Հայաստանի իշխանություններից:
ՄԱԿ-ի հայաստանյան գրասենյակը և ՀՀ Միգրացիոն գործակալությունն այժմ զբաղվում են այդ ընտանիքի հետագա ճակատագրով:
ՀՀ ազգային անվտանգության ծառայություն
Հա, հույզն է լոկ մնայունը՝
Մնացյալը անցողիկ…
Աթեիստ (05.02.2014)
Ներսես_AM (05.02.2014)
Ադրբեջանցիների կարճամետրաժ ցույցը, որն իրականացվում է միայնակ կանգնած Արամ Համփարյանի համարՈւ ինչպես են ոգևորվում, էլի
:
Հա, հույզն է լոկ մնայունը՝
Մնացյալը անցողիկ…
Արա էս լրիվ իրանց կորցրե՞լ են։ Արա իսկականից համե՞րգ են արել![]()
![]()
![]()
http://www.1in.am/arm/armenia_analysis_258670.html
ու երկու հարցազրույց, Շահնազարյանը
http://www.1in.am/arm/armenia_politics_259001.html
ու Արցախի ԱԺ պագամավոր Վահան Բադասյան
http://www.1in.am/arm/regional_karabagh_258969.html
Այս պահին թեմայում են 16 հոգի. (0 անդամ և 16 հյուր)
Էջանիշներ