User Tag List

Էջ 188 358-ից ԱռաջինԱռաջին ... 88138178184185186187188189190191192198238288 ... ՎերջինըՎերջինը
Ցույց են տրվում 2,806 համարից մինչև 2,820 համարի արդյունքները՝ ընդհանուր 5363 հատից

Թեմա: Արցախի հիմնախնդիրը

  1. #2806
    Պատվավոր անդամ Tig-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    26.10.2007
    Տարիք
    46
    Գրառումներ
    3,757
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    «Ղարաբաղցիների ու հայերի» թեմայով

    Երեկ «Արմենիա» հեռուստաընկերությունը լուսաբանելով ինչ-որ իրադարձություն, նշեց, որ Թբիլիսիում հանդիպել են «հայ, ղարաբաղցի և ադրբեջանցի երիտասարդները»: Արցախահայությանը ոչ թե հայ, այլ «ղարաբաղցի», որպես էթնոնիմ անվանող հեռուստաընկերության քայլը սոցիալական ցանցերի որոշակի շրջանակներում լայն քննարկման արժանացավ, որտեղ հիմնական բնորոշումն այն էր, որ դա հայկական հեռուստաընկերությունների անգրագիտության, տգիտության հերթական դրսևորումն է:

    Իհարկե նման քայլը կարելի է տգիտության արդյունք բնորոշել, բայց երբ դրան գումարում ենք այն, որ ԼՂՀ վարչապետը ապրիլի յոթին շնորհավորում է «արցախուհիներին», որ պարբերաբար շեշտվում է, թե Ղարաբաղի հարցը պետք է լուծվի ըստ «Ղարաբաղի ժողովրդի» կամքի (ոչ թե Ղարաբաղի հայության, ոչ թե ընդհանուր հայության կամքով), որ լրագրողների, քաղաքական ու հասարակական գործիչների կողմից հետևողականորեն Հայաստանն ու Ղարաբաղն օգտագործվում են որպես առանձին սուբյեկտներ (Ղարաբաղը Հայաստանի շրջան է, իսկ տարբեր են մենակ քաղաքական միավորները՝ ՀՀ-ն և ԼՂՀ-ն)՝ պարզ է դառնում, որ մենք գործ ունենք ոչ թե հեռուստաընկերության մասնավոր անգրագիտության դրսևորման, այլ համակարգային գործընթացի հետ, որի պաըճառներն ու հետևանքները շատ ավելի խորն ու բարդ են, քան անգրագիտությունը:

    «Ղարաբաղցի-հայաստանցի». «Ղարաբաղ-Հայաստան», «ղարաբաղցի-հայ» և նմանատիպ այլ եզրերի օգտագործումը չընդունող շրջանակները փաստարկում են, որ նման տերմինաբանությունը «ղարաբաղցի» էթնոգոյացման գործընթացի սկիզբ է: Այս փատարկը շատերը լուրջ չեն ընդունում, որովհետև,

    • Ղարաբաղում խոսում են հայերեն,
    • ղարաբաղցիներն ունեն միևնույն մշակութապատմական անցյալն ու արմատները, ինչ Հայաստանի այլ շրջանների բնակչությունը,
    • «ղարաբաղցիների» ու «հայաստանցիների» պատմական հիշողությունը նույնն է և այլն:

    Սակայն աշխարհին հայտնի են շատ օրինակներ, երբ վերոնշյալ միավորող գործոնների առկայության պայմաններում միևնույն էթիկական խմբի ներսում էթնոքաղական գոյացման, մասնատման գործընթաց է ընթանում է: Օրինակ՝ մեր աչքի առջև ընթացող սերբերի մասնատումը խորվաթների ու ալբանացիների, արաբ էթնոսի մասնատումը տարբեր, երբեմն թշնամի պետությունների, բրիտանացիների սոցիալ-մշակութային, լեզվահոգևոր հիմքի վրա ԱՄՆ-ի և ամերիկացիների առաջացումը և այլն:

    Ի՞նչ է տալիս «ղարաբաղցիներին հայերից», իսկ «Հայաստանը Ղաևաբաղից» առանձին սուբյեկտներ դիտարկող տերմինաբանությունը: Հարցի պատմությանն անդրադառնալով հիշեցնենք, որ 80-ականների վերջին ԼՂԻՄ-ում և ՀԽՍՀ-ում միացում էին գոռում, ոչ թե անկախացում, իսկ Ղարաբաղի անկախացման մասին միֆը ստեղծվեց առաջին նախագահի ու նրա վարչախմբի կողմից:

    «Ղարաբաղը Հայաստանից» անկախ, առանձին սուբյեկտ դիտարկելը Ղարաբաղի համար մղվող հայ-ադրբեջանական պատերազմում պարտության դեպքում ՀՀ իշխանությունների համար հայության առջև պատասխանատվություն չկրելու, իսկ հաղթանակի դեպքում՝ միջազգային հանրության առջև պատասխանատվություն չկրելու փորձ էր: Ինչպես դասախոսություններից մեկի ժամանակ նշեց ՀՀ նախկին արտգործնախարար Վահրամ Փափազյանը՝ «մեր (ՀՀ իշխանությունների) դիրքերը բանակցությունների ժամանակ համեմատաբար ամուր էին, որովհետև դժվար որոշումների ընդունման ժամանակ հղում էինք անում ղարաբաղցիներին, որոնց տեղը մենք չենք կարող որոշում ընդունել, քանի որ տարբեր սուբյեկտներ ենք»:

    Վերոնշյալ քաղքական գիծը շարունակվել է բոլոր երեք նախագահների օրոք, արդեն մոտ 20 տարի, իսկ ժամանակն իր գործն անում է, և ժամանակի ընթացքում արտաքին քաղաքականության համար միֆերի մակարդակում «Ղարաբաղը Հայաստանից անկախացնելու» գործընթացը ձեռք է բերել ՀՀ ու ԼՂՀ հայության հոգեբանական մասնատմանը տանող վտանգավոր բնութագրեր:

    Հիմնական վտանգները հետևյալներն են.

    1. ՀՀ որոշ շրջանակներում, այդ թվում նաև քաղաքական ուժերի մակարդակով հնչում են թեզեր, թե «հայերը չպետք է ծառայեն Ղարաբաղում»: Այս թեզերը համեմատաբար «անմեղ» լինելով խաղաղ ժամանակ, հնարավոր պատերազմի դեպքում կարող է վերածվել հակաղարաբաղյան ալիքի:

    2. ՀՀ տնտեսական առաջաընթացը կապվում է Ղարաբաղի հարցի հետ, վերջինս ներկայացնելով որպես ՀՀ տնտեսական առաջընթացին խանգարող գլխավոր գործոն:

    3. Քաղաքական շահարկումների առարկա է դառնում քաղաքական գործիչների արցախյան ծագումը:

    4. Եթե հաշվի առնենք, որ հրատարակվում են գրքեր, որտեղ հիմնավորվում է արցախցիների ոչ հայկական ծագումը, որ ստեղծվում է «հայերեն-ղարաբաղերեն» բառարան, որ ԼՂՀ-ի դպրոցներում առավոտյան երգում են Արցախի հիմնը և նմանատիպ այլ գործոնները, ապա կարելի է ենթադրել, որ եթե այս ամենը տեղի է ունենում 80-ականների վերջին «միացում» գոռող քաղաքական գործիչների ներկայության պայմաններում, ապա վերջիններիս ասպարեզից հեռանալու արդյունքում ղարաբաղցիների էթնոգոյացման գործընթացը անդառնալի կդառնա:

    Այս ամենի արդյունքում բազմաթիվ խնդիրների համատեքստում անկախ Հայաստանը (անկախ Հայաստան ասելով նկատի ունենք ՀՀ-ն ու ԼՂՀ-ն) ձեռք է բերում մեկ այլ, հոգեբանական մեծ խնդիր, որի անվանումն է պառակտվածություն, ինչը Հայոց Պատմության ընթացքում բազմաթիվ անգամներ պետության թուլացման, երբեմն՝ կործանման պատճառ է դարձել, բայց ցավոք պատմության դասերը մեզ համար չեն:

    Վահրամ ՄԻՐԱՔՅԱՆ

    Աղբյուր՝ times.am
    Հա, հույզն է լոկ մնայունը՝
    Մնացյալը անցողիկ…

  2. Գրառմանը 1 հոգի շնորհակալություն է հայտնել.

    Varzor (20.06.2012)

  3. #2807
    Կեցցե թագավորը Varzor-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    16.03.2009
    Հասցե
    Երկիր մոլորակ, ՀՀ ք. Երևան
    Տարիք
    43
    Գրառումներ
    7,503
    Mentioned
    13 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մի հարցում հաստատ համամիտ չեմ: Իրավական տեսանկյունից ԼՂՀ-ն որպես անկախ հանրապետույթուն ունի իր բնակչությունը` Ղարաբաղցիներին, անկախ նրանց ազգային պատկանելությունից:
    ԼՂՀ վարչապետը ապրիլի յոթին շատ ճիշտ է շնորհավորում «արցախուհիներին», որովհետև Արցախում մենակ հայեր չեն, որ ապրում են: Թեկուզ սակավաթիվ, բայց այլ ազգերի ներկայացուցիչներ էլ կան: Այ եթե մենակ հայուհիներին շնորհավորեր, դա պետական այրի կողմից անքաղաքավարի, կոպիտ ու վիրավորական քայլ կլիներ:
    Այս կոնտեքստում ճիշտ է նաև "հայաստանցի-ղարաբաղցի" տարանջատումը` որպես տարբեր երկրների բնակչներ (բայց էսի էնքան կապիկ ու աչք ծակող մոմենտա, որ առանց խնդալու չի լինում ): Չմոռանանք, որ ՀՀ-ում, ասել է թե ներկայիս Հայաստանում բացի հայերից էլի ազգեր են բնակվում: Հիմա իրենց ընդհանրական ոնց կոչեն, եթե ոչ հայաստանցի:
    Այլ բան է, որ այդ իրավաբանական տարանջատումը շատերի կոիղմից այլ կերպ է ընկալվում, մեկնաբանվում և կիրառվում: Հենց կոնկրետ "Արմենիայի" «հայ, ղարաբաղցի և ադրբեջանցի երիտասարդները» արտահայտությունը ոչ միայն անգրագիտության, այլև անտերության հետևանք է:
    Անկեղծ ասեմ, իմ կարծիքով թույլ և վատ հիմնավորված, ավելի շատ էմոցիաների հիման վրա գրված հոգված է, մանավանդ միջին հատվածը: Կոնկրետ հատվածների անդրադառնամ.
    • Ղարաբաղում խոսում են հայերեն,
    • ղարաբաղցիներն ունեն միևնույն մշակութապատմական անցյալն ու արմատները, ինչ Հայաստանի այլ շրջանների բնակչությունը,
    • «ղարաբաղցիների» ու «հայաստանցիների» պատմական հիշողությունը նույնն է և այլն:
    Առաջին կետը վիճելի է ռուսերեն էլ պակաս չեն խոսում, անկախ ազգությունից
    Երկրորդ կետը խիստ վիճելի է: Հայաստանի որոշ շրջանների բնակչություն հեչ էլ նույն պատմամշակութային անցյալն ու արմատները չունի:
    Պատմական հիշողութունները նույնպես նույնը չեն, երբ խոսքը գնում է ընդհանուր բնակչության մասին:
    Սակայն աշխարհին հայտնի են շատ օրինակներ, երբ վերոնշյալ միավորող գործոնների առկայության պայմաններում միևնույն էթիկական խմբի ներսում էթնոքաղական գոյացման, մասնատման գործընթաց է ընթանում է: Օրինակ՝ մեր աչքի առջև ընթացող սերբերի մասնատումը խորվաթների ու ալբանացիների, արաբ էթնոսի մասնատումը տարբեր, երբեմն թշնամի պետությունների, բրիտանացիների սոցիալ-մշակութային, լեզվահոգևոր հիմքի վրա ԱՄՆ-ի և ամերիկացիների առաջացումը և այլն:
    Էդ երբ են ալբանացիք ու խորվաթները սերբ համարվել? Կամ էլ ով ասեց, որ բոլոր արաբախոսները արաբական էթնոսներ են? Սրանք իրականությանը չնամապատասխանող, սխալ և ըստ այդմ էլ անտեղի օրինակներ էին:

    Մնացածի վերաբերյալ առանձնապես ասելիք չունեմ:
    Վերջին խմբագրող՝ Varzor: 20.06.2012, 14:36:
    Լոխ մունք ենք, մնացածը` լոխ են...

  4. Գրառմանը 1 հոգի շնորհակալություն է հայտնել.

    keyboard (25.08.2012)

  5. #2808
    Պատվավոր անդամ Tig-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    26.10.2007
    Տարիք
    46
    Գրառումներ
    3,757
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Ադրբեջանական զինուժը գնդակոծել է Ներքին Կարմիրաղբյուր, Այգեպար և Մովսես գյուղերը
    11:24 • 22.08.12

    Նախորդ գիշեր ադրբեջանական կողմը կրակ է բացել հայ-ադրբեջանական սահմանի Տավուշի հատվածի Ներքին Կարմիրաղբյուր, Այգեպար և Մովսես գյուղերի ուղղությամբ, ինչի հետևանքով վնասվել է Ներքին Կարմիր աղբյուր գյուղի գազատարը:

    Tert.am –ի հետ զրույցում Ներքին Կարմիրաղբյուրի գյուղապետ Մանվել Կամենդատյանը հայտնեց, որ հակառակորդը գյուղի՝ հատկապես Հոնուտ և եկեղեցու տարածքում գտնվող թաղամասերի վրա է կրակ բացել:

    «Ժամը 21:30-ի սահմաններում սկսվել ա, դե, ընդհատումներով շարունակվել մինչև գիշերվա ժամը 01:00-ն տևել ա: Գազատարն անջատել ենք, որ հանկարծ հրդեհ չբռնկվի: Դե, էլ ի՞նչ ասեմ, եթե ձեր բնակավայրի վրա կրակեն, ի՞նչ կլինի. վախ, ահ ու սարսափ, էլ ի~նչ ասեմ: Բայց ամենակարևորը՝ մարդկային կորուստ չունենք»,- տեղեկացրեց գյուղապետը:

    Մովսես գյուղի գյուղապետ Լյուդվիգ Ապերյանն էլ հաստատեց, որ իրենց գյուղը ևս գնդակոծվել է, նկատեց, որ տուժել են, հատկապես, բնակելի տների կտուրները, իսկ գնդակոծությունը տևել է 20:30–ից մինչև ժամը 12:00-ն:

    Մեր խոսակցության պահին գյուղապետը «ռևիզիա» էր անցկացնում՝ պարզելու, թե հատկապես ի՞նչ շենք, շինություններ են տուժել:

    Բարեբախտաբար, այստեղ ևս մարդկային կորուստներ չկան:

    ՀՀ պաշտպանության նախարարությունը ևս հաստատում է հայ-ադրբեջանական սահմանի Տավուշի հատվածում անցած գիշեր Ադրբեջանի զինուժի կողմից հրադադարի ռեժիմի խախտման փաստը:

    «Այս պահի դրությամբ մեզ զոհերի ու վիրավորների մասին հայտնի չէ»,- Tert.am–ին ասաց ՊՆ մամուլի քարտուղար Արծրուն Հովհաննիսյանը:

    Թերթ.am
    Հա, հույզն է լոկ մնայունը՝
    Մնացյալը անցողիկ…

  6. Գրառմանը 1 հոգի շնորհակալություն է հայտնել.

    Varzor (22.08.2012)

  7. #2809
    Պատվավոր անդամ Tig-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    26.10.2007
    Տարիք
    46
    Գրառումներ
    3,757
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Հետաքրքիր պատմական ակնարկ:

    Ինչպես 1993-ին իրանական զորքը մտավ Ադրբեջան
    Օգոստոս 24, 2012, Մ. Յալանուզյան

    93 թվականին՝ կրելով մի շարք լուրջ պարտություններ, Ադրբեջանը փորձեց Իրանին ներքաշել արցախյան պատերազմի մեջ՝ հավանաբար ակնկալելով, որ դա հնարավորություն կտա խաղի մեջ մտնել նաև Թուրքիային։

    1. 1993 ԹՎԱԿԱՆ. ԶԱՐԳԱՑՈՒՄՆԵՐՆ ԱՐՑԱԽՈՒՄ ԵՎ ՏԱՐԱԾԱՇՐՋԱՆՈՒՄ

    Արցախյան հակամարտությունը շարունակվում էր արդեն 5 տարի և թևակոխել էր ակտիվ ռազմական գործողությունների շրջան: 1993թ. ապրիլի սկզբին ԼՂՀ ինքնապաշտպանական ուժերը ազատագրել էին Քելբաջարը` բացելով Արցախի հետ ցամաքային երկրորդ ճանապարհը և ապահովելով Մարտակերտի շրջանի ու Լաչինի միջանցքի անվտանգությունը:

    Միաժամանակ հայկական ուժերը ռազմական գործողություններ էին իրականացնում մեկ տարի առաջ Ադրբեջանի կողմից գրավված հայկական տարածքները վերադարձնելու համար: Չնայած թվական գերազանցությանը և սպառազինության առավելությանը` ադրբեջանցիները ծանր կորուստներ էր կրում, որոնք պայմանավորված էին նաև ներքաղաքական բարդ իրադրությամբ. 1993թ. հունիսի 5-ին Գանձակում բռնկվեց Սուրաթ Հուսեյնովի խռովությունը: Նախագահ Էլչիբեյի գվարդիայի` Հուսեյնովին ձերբակալելու փորձը ձախողվեց և Գանձակում տեղակայված 709-րդ բրիգադի մարտիկները, Հուսեյնովի գլխավորությամբ, շարժվեցին դեպի Բաքու:

    Օգտվելով իրադրությունից` Ադրբեջանի հարավ-արևմուտքում ինքնավարություն հռչակեցին թալիշները՝ ստեղծելով Թալիշ-Մուղանի Ինքնավար Հանրապետությունը: Ներքաղաքական ճգնաժամի հետևանքով իշխանությունից հեռացվեց նախագահ Էլչիբեյը և Ադրբեջանի Գերագույն խորհրդի նախագահ ընտրվեց Հեյդար Ալիևը:

    Հունիսի 27-ին հայ մարտիկներն ազատագրեցին Մարտակերտ քաղաքը, իսկ մեկ ամիս անց` հուլիսի 23-ին, ճնշեցին ադրբեջանական կրակակետերը արևելյան հատվածում ու մտան Աղդամ:

    Աղդամը կորցնելուց հետո Ադրբեջանը մի քանի անգամ զինադադար է կնքում հայկական կողմի հետ, սակայն բոլորն էլ խախտում է, ինչը դառնում է ադրբեջանցիների համար տարածքային նոր կորուստների պատճառ: Այսպես` հուլիսի 25-ին Ադրբեջանի պաշտպանության նախարարի պաշտոնակատար Սաֆար Աբիևի և ԼՂՀ պաշտպանության նախարար Սամվել Բաբայանի միջև ձեռք է բերվում եռօրա զինադադարի պայմանավորվածություն, որը, սակայն խախտվում է` Ջեբրայիլի վրա ադրբեջանցիների հարձակման պատճառով: Օգոստոսի 18-ին Ռուսաստանի միջնորդությամբ դարձյալ կնքվում է զինադադար` 5-օրյա ժամկետով: Հենց հաջորդ օրը` օգոստոսի 19-ին ադրբեջանական օդուժը ռմբակոծում է Կապան քաղաքը, որին զոհ են գնում խաղաղ բնակիչներ։ Հրետակոծվում են նաև Հադրութի ու Մարտունու շրջանների բնակավայրերը: Հայկական ուժերի պատասխան գործողությունների շնորհիվ օգոստոսի 22-ից 25-ն ընկած ժամանակամիջոցում ադրբեջանական ուժերը դուրս են շպրտվում Ֆիզուլիից և Ջեբրայիլից, իսկ օգոստոսի 31-ին` Կուբաթլուից: Նույն օրը Ադրբեջանի և ԼՂՀ-ի միջև կնքվում է 10-օրյա զինադադար:

    Ռազմական գործողությունների մոտավոր սահմանը` 1993թ. օգոստոս-հոկտեմբեր ամսիներին:

    2. ԻՐԱՆԸ ՄՏՆՈՒՄ Է ԽԱՂԻ ՄԵՋ

    Առաջին հայացքից տեղային նշանակություն ունեցող այս ռազմական գործողությունները և Ադրբեջանի պարտությունը ստանում է միջազգային լայն արձագանք: Հայկական ուժերի առաջխաղացմանը զուգահեռ մեծանում էր ադրբեջանցի փախստականների հոսքը, որոնք մարտական գործողությունների վայրից հեռանում էին կամ դեպի Հորադիզ կամ անցնում էին Արաքս գետը` հատելով Իրանի սահմանը: Սա առաջացնում է Իրանի մտահոգությունը, քանի որ թուրքալեզու մեծ բնակչություն ունեցող Իրանի հյուսիսային շրջաններում ադրբեջանցի փախստականների, այդ թվում` զինված մարդկանց ներթափանցումը կարող էր վտանգել այդ շրջանների կայունությունը:

    Իրադրությունը սրում էր նաև ադրբեջանական պաշտոնական քարոզչությունը, որը Հորադիզի գրավման մասին կեղծ տեղեկություններ տարածելով, փորձում էր հակամարտության մեջ ներքաշել Իրանին` մեծացնելով տարածաշրջանի լարվածությունը ու, չի բացառվում` Թուրքիային հակամարտության մեջ ներքաշելու նպատակով:

    Օգոստոսի 30-ին ԼՂՀ Պաշտպանության պետական կոմիտեի նախագահ Ռոբերտ Քոչարյանը հանդես է գալիս հայտարարությամբ, որով պարզաբանում էր, որ հայկական ուժերի առաջխաղացումը պայմանավորված է Ադրբեջանի` զինադադարի համաձայնությունը խախտելով: «Նկատի առնելով երկու հակամարտ կողմերի համար գաղթականների խնդրի կենսական կարևորությունը, մենք պատրաստակամություն ենք հայտնում անհապաղ բանակցություններ սկսելու նրանց վերադարձման հետ կապված հարցերի ամբողջ համալիրի ու առաջին հերթին նրանց բնակության շրջաններում երկարաժամկետ հրադադարի շուրջ»,— ասված էր հայտարարության մեջ: (ՀՀ, 31 օգոստոսի, 1993թ., թիվ 172(776):

    Օգոստոսի վերջին ադրբեջանական աղբյուրները տեղեկություն են տարածում, որ հայկական ուժերը գրավել են Հորադիզը` փորձելով սրել փախստականների խնդիրը: Ի պատասխան՝ Իրանը զորք է կենտրոնացնում իր սահմանամերձ շրջաններում` փախստականների հոսքը կանխելու և անվտանգությունն ապահովելու նպատակով:

    «Նյու Յորք Թայմսը» 93թ. սեպտեմբերի 5-ի համարում գրում է, որ Ադրբեջանի պաշտպանության նախարարությունը հայտնել է, որ հայկական ուժերը գրավել են Հորադիզը: Հորադիզի գրավումը կնշանակեր, որ նախկին Ադրբեջանական ԽՍՀ հարավարևելյան շրջանների շուրջ 230 հազար փախստականների ճանապարհը դեպի Բաքու փակված է: Նրանց հեռանալու միակ ճանապարհը մնում էր Արաքսը հատելով Իրան անցնելը: Այս տեղեկությունը չեն հաստատում Բաքվում Միջազգային Կարմիր խաչի կոմիտեի պաշտոնյաները, սակայն նշում են, որ իրադրությունն Ադրբեջանում շատ բարդ է: «Եթե Հորադիզն ընկնի, նշանակում է փախստականները հեռանալու տեղ չեն ունենա: Նրանք կփորձեն գնալ Իրան, բայց Արաքս գետը շատ խորն է ու լայն, և ես չգիտեմ` նրանք ի վիճակի կլինե՞ն լողալով անցնել այն, թե ոչ»,— ասում է Բաքվում ՄԿԽԿ-ի ներկայացուցիչը (“Azerbaijan Claims Armenians Seized a Key Town”), «Նյու Յորք Թայմս», 5 սեպտեմբերի, 1993թ.): Նույն աղբյուրի համաձայն, Լեռնային Ղարաբաղը հերքել էր Հորադիզի գրավման մասին լուրը:

    Ֆիլիպինյան «Մանիլա Ստանդարտ» անգլիալեզու պարբերականը, հղում անելով Associated Press գործակալությանը, հայտնում է, որ ըստ թուրքական և ադրբեջանական աղբյուրների Իրանի սահմանապահները մոտ 3 կմ առաջացել են ադրբեջանական տարածքում` համատեղ շահագործվող ջրամբարը պաշտպանելու նպատակով (“Russia Tells Iran not to meddle in Azeri-Armenian war”, Manila Standard, September 7, 1993):

    Իրանական զորքերի Ադրբեջան ներթափանցելու դեպքին անդրադարձել է նաև «Լոս Անջելես Թայմ»-ը: Ըստ թերթի` Իրանի և Ադրբեջանի պաշտոնյաների միջև ձեռք էր բերվել 12 մղոն խորությամբ անվտանգության գոտի ստեղծելու պայմանավորվածություն (Los-Angeles Time, September 05, 1993):

    Թեև պաշտոնական Թեհրանը հերքեց այս տեղեկությունը, սակայն դատելով մի շարք այլ իրադարձություններից, կարելի է ենթադրել, որ համանման դեպք, այնուամենայնիվ, տեղի ունեցել է: Ռուսաստանի ԱԳՆ-ն սեպտեմբերի 7-ին դատապարտեց հայկական ուժերի ռազմական գործողությունները, սակայն, միաժամանակ, նախազգուշացրեց Թեհրանին, այսպես կոչված «զինված իրանցիների»` Ադրբեջանի տարածքում հայտնվելու կապակցությամբ: «Իրանական կողմի այսպիսի գործողությունները, ինչպիսին էլ լինեն պատճառները, չեն կարող մեր հավանությանն արժանանալ»,— Մոսկվայում տեղի ունեցած ասուլիսում հայտնում է ԱԳ նախարարության մամուլի խոսնակ Գրիգորի Կարասինը: Միաժամանակ նա զգուշացնում էր պատերազմի հնարավոր «միջազգայնացման» վտանգի մասին:

    Այս դեպքերին անդրադարձել է նաև Մայքլ Կրուսանտն (Michael P. Croissant) իր «Հայաստան-Ադրբեջան հակամարտությունը. պատճառներն ու հետևանքները» («The Armenia-Azerbaijan Conflict: Causes and Implications») գրքում:

    «Օգոստոսի 27-ին տեղահանվածների առաջին խմբերը հասան Ադրբեջանը Իրանից բաժանող Արաքս գետին: Իրանական իշխանությունները սկսեցին հյուսիսային սահմանին հասնող փախստականների խնդիրը կանխելու քայլեր ձեռնարկել:

    ՄԱԿ-ի փախստականների հարցերով բարձրագույն կոմիսարի հետ համագործակցությամբ սահմանի իր հատվածում Իրանը հիմնեց ժամանակավոր ճամբարներ, որտեղ տարհանվում էին ծերերն ու երեխաները: Մի քանի օրվա ընթացքում ավելի քան 20 հազար փախստականներ տեղավորվեցին ճամբարում:

    Ադրբեջանցի փախստականների հոսքն արդեն իսկ խնդրահարույց էր, և Իրանը մտահոգված էր դեպքերի զարգացումով, երբ հայկական զորքերը գրավեցին Կուբաթլին և օգոստոսի վերջին ու սեպտեմբերի սկզբին Հորադիզը գրավելու սպառնալիք ստեղծեցին:

    Հորադիզի հնարավոր գրավումը անցանկալի էր ոչ միայն այդ քաղաքի` Իրանի սահմանին մոտ լինելու պատճառով, այլև նրանով, որ դա բնակչության Արևելյան Ադրբեջան փախչելու վերջին ճանապարհն էր: Իրանից բացի ուրիշ գնալու տեղ չունենալու դեպքում շուրջ 200 հազար փախստականներ կսկսեին շարժվել հարավ:

    Բախվելով իր սահմանի մոտ հսկայական թվով տեղահանվածների հոսքի հավանականությանը, Թեհրանը փախստականների մոտեցող ալիքը կանխելու քայլեր ձեռնարկեց: Իրանի և Ադրբեջանի տեղական պաշտոնյաների միջև համագործակցության պատրվակով սեպտեմբերի 2-ին Իրանի զինված ստորաբաժանումներն անցան Ադրբեջան և 3-4 կմ բուֆերային գոտի ստեղծեցին, իբր թե մարդասիրական օգնության համար անվտանգ միջավայր ստեղծելու, իրականում` փախստականների առաջխաղացումը հյուսիս-արևմտյան Իրան կանխելու նպատակով: Այդ տեղաշարժը, որը փաստացի նշանակում էր ներխուժում Ադրբեջանի տարածք, զգալի տագնապ առաջացրեց տարածաշրջանի երկրներում: Թեհրանի գործողությունները ցույց տվեցին, որ հայ-ադրբեջանական հակամարտության միջազգայնացումը մոտ էր» (էջ 93):

    ...շարունակելի
    Հա, հույզն է լոկ մնայունը՝
    Մնացյալը անցողիկ…

  8. #2810
    Պատվավոր անդամ Tig-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    26.10.2007
    Տարիք
    46
    Գրառումներ
    3,757
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    շարունակություն...

    3. ԹՈՒՐՔԻԱՅԻ ԳՈՐԾՈՆԸ

    Վերոհիշյալ իրադարձություններին անմիջապես հետևեց Հայաստանի սահմանի մոտ թուրքական զորքերի տեղակայումը, ինչն արդեն լրջորեն անհանգստացրեց Ռուսաստանին:

    Ռուսաստանի ԱԳ նախարարությունը սեպտեմբերի 8-ին տարածած հաղորդագրության մեջ մտահոգություն հայտնեց «Ղարաբաղյան հակամարտության վտանգավոր ընդլայնման վերաբերյալ» և տարածաշրջանի պետություններին կոչ արեց առավելագույն զսպվածություն ցուցաբերել: «Իրանական զինված խմբի մուտքը Ադրբեջանի տարածք ոչ միայն նպաստելու է հակամարտության հետագա սրմանը, այլև մոտեցնում է հակամարտության միջազգայնացման վտանգավոր սահմանին»,— ասվում է ՌԴ ԱԳՆ մամուլի խոսնակը: (էջ 94):

    1993թ. սեպտեմբերի սկզբին նույնքան մտահոգիչ էին Թուրքիայի պաշտոնական հայտարարությունները, որոնք ավելի շատ սպառնալիք էին հիշեցնում: «Եթե Նախիջևանի թեկուզ մի կտորի ձեռք տան, ես գնում եմ խորհրդարան` պատերազմ սկսելու թույլտվություն ստանալու»,— «Հուրիեթին» ասում է Թուրքիայի վարչապետ Թանսու Չիլլերը: Իսկ Թուրքիայի ԶՈՒ Գլխավոր շտաբի խոսնակ գնդապետ Դողու Սիլաչիօղլուն (Dogu Silahcioglu) սեպտեմբերի 4-ին հայտնեց, որ թուրքական բանակը համալրում է ստորաբաժանումները: (“Turkish Leader Threatens War”, The Telegraph, 5 September, 1993):

    Թուրքական աղբյուրները հաղորդում էին, որ շուրջ 50 հազար զինվորներից բաղկացած զորախումբ մոտեցվել են հայ-թուրքական սահմանին, որոնց թվում օդադեսանտային զորքերի մեկ գումարտակ: (“Turkish Troops Ready to Defend Ally From Attack”, Gainesville Sun ” Sep 7, 1993)

    4. ՌՈՒՍԱՍՏԱՆԻ ԳՈՐԾՈՆԸ

    Միաժամանակ Հեյդար Ալիևը, ով ընտրվել էր Ադրբեջանի Գերագույն խորհրդի նախագահ, որոշում է փոխել երկրի արտաքին քաղաքական ուղղությունը և սեպտեմբերի 5-ին մեկնում է Մոսկվա` խնդրի կարգավորման համար օգնություն խնդրելով ՌԴ նախագահ Բորիս Ելցինից: ՌԴ նախագահի հետ հանդիպումից հետո նա նշում է, որ Ռուսաստանը վճռորոշ դերակատարություն ունի տարածաշրջանում: Միաժամանակ, Ալիևը հայտարարում է, որ Ադրբեջանը ցանկանում է միանալ ԱՊՀ-ին: Եվ իսկապես, սեպտեմբերի 24-ին Ադրբեջանը անդամակցեց ԱՊՀ-ին:

    Տարածաշրջանային լարվածությունն իր ժամանակավոր հանգուցալուծումը ստացավ ՌԴ միջնորդությամբ սեպտեմբերի 12-13-ին Ադրբեջանի Գերագույն խորհրդի փոխնախագահ Ջալիլովի և ԼՂՀ ԱԳ նախարար Արկադի Ղուկասյանի` Մոսկվայում տեղի ունեցած հանդիպումով: Նրանք ստորագրեցին մինչև հոկտեմբերի 5-ը զինադադար կնքելու համաձայնություն: Հոկտեմբերի 5-ին այն ևս մեկ ամսով երկարաձգվեց, սակայն հոկտեմբերի 10-ին ադրբեջանական ուժերը հարձակում սկսեցին Հադրութի ուղղությամբ և ռազմական գործողությունները վերսկսվեցին:

    5. ՄԱԿ ԱՆՎՏԱՆԳՈՒԹՅԱՆ ԽՈՐՀՈՒՐԴԻ ՌԵԱԿՑԻԱՆ

    Հոկտեմբերի 14-ին ՄԱԿ-ի ԱԽ-ն ընդունեց արցախյան հակամարտության վերաբերյալ երրորդ` թիվ 874 բանաձևը: Այն կողմերին կոչ էր անում իրականացնել ապրիլի 30-ին և հուլիսի 29-ին Անվտանգության խորհրդի ընդունած 822 և 853 բանաձևերն ու շարունակական դարձնել զինադադարը:

    874 բանաձևում կա ուշադրության արժանի մի կետ, որով տարածաշրջանի բոլոր պետություններին կոչ էր արվում «ձեռնպահ մնալ ցանկացած թշնամական գործողություններից և ցանկացած միջամտությունից կամ ներխուժումից, որոնք կարող են բերել հակամարտության ընդլայնմանը և տարածաշրջանում կխարխլեն խաղաղությունն ու անվտանգությունը»: Այս կետի ընդունումը, թերևս, Իրանի զինված խմբի Ադրբեջան մտնելով և Թուրքիայի` Հայաստանի սահմանի մոտ զորք կենտրոնացնելով էր պայմանավորված:

    Ադրբեջանն, այնուամենայնիվ, չհրաժարվեց հակամարտությունը զինված ճանապարհով լուծելու մտքից, և հոկտեմբերի 21-ին հարձակում սկսեց Ջեբրայիլի ուղղությամբ: Թեև այդ գործողությանը բացի ադրբեջանական բանակի ստորաբաժանումներից մասնակցում էր շուրջ 300 աֆղան մոջահեդներ, սակայն հակառակորդի հարձակումը ձախողվեց: Հայկական ուժերի վճռական հակահարձակումն ավարտվեց Հորադիզի անկումով` հոկտեմբերի 24-ին:

    Աղբյուր՝ razm.info
    Հա, հույզն է լոկ մնայունը՝
    Մնացյալը անցողիկ…

  9. Գրառմանը 1 հոգի շնորհակալություն է հայտնել.

    Varzor (27.08.2012)

  10. #2811
    Պատվավոր անդամ Tig-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    26.10.2007
    Տարիք
    46
    Գրառումներ
    3,757
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Հարցազրույց Արմեն Աղայանի հետ:

    Վերջին խմբագրող՝ Tig: 06.09.2012, 21:19:
    Հա, հույզն է լոկ մնայունը՝
    Մնացյալը անցողիկ…

  11. Գրառմանը 1 հոգի շնորհակալություն է հայտնել.

    Malxas (06.09.2012)

  12. #2812
    Պատվավոր անդամ Tig-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    26.10.2007
    Տարիք
    46
    Գրառումներ
    3,757
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Հա, հույզն է լոկ մնայունը՝
    Մնացյալը անցողիկ…

  13. Գրառմանը 2 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Ambrosine (27.09.2012), Varzor (27.09.2012)

  14. #2813
    . Ambrosine-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    22.02.2007
    Գրառումներ
    7,636
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մեջբերում Tig-ի խոսքերից Նայել գրառումը
    Գրագետ էր մեկնաբանում: Ինձ հատկապես դուր եկավ Արցախի վերջնական կարգավիճակի մասին վերաբնակիչի մոտեցումը:
    Հայերիս էլ խորհուրդ կտամ Ուկրաինայի հարցին նայել Հայաստանի պետականության տեսանկյունից, ոչ թե պրո- կամ հակառուսական տեսանկյունից… (c) Mephistopheles

  15. Գրառմանը 1 հոգի շնորհակալություն է հայտնել.

    Tig (28.09.2012)

  16. #2814
    Պատվավոր անդամ Tig-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    26.10.2007
    Տարիք
    46
    Գրառումներ
    3,757
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Աստղ ջան բա հլը Ալեքսի երեկվա հոդվածը կարդա

    Հայության երկսայրի սուրը
    Տեղադրված է՝ Սեպտեմբեր 27, 2012

    Ալեքսանդր Քանանյան

    Ավելի քան տասը տարի առաջ Թբիլիսիի հարգի ճաշարաններից մեկում ինձ հրաժեշտի ընթրիքի էին հրավիրել Վրաստանի երիտասարդ քաղաքագետների ու պատմաբանների միության անդամները: Այդ ժամանակ հուշարձանագետ Սամվել Կարապետյանի հետ մենք աշխատում էինք «Ջավախք» հատորի վրա և իմ թբիլիսյան այցը պայմանավորված էր պակասող վրացալեզու գրականության հայթայթման անհրաժեշտությամբ: Թեև հիշյալ համալսարանական միությունն արդեն հասցրել է Սամվելի ղեկավարած «Հայկական ճարտարապետությունն ուսումնասիրող կազմակերպության»՝ RAA-ի դեմ հոդվածների մի խղճուկ ժողովածու հրապարակել, ես գիտակցաբար հայտնել եմ նրանց իմ ժամանման մասին և նրանց իսկ միջոցով համալրեցի պահանջվող նյութերի քանակի մեծ մասը: Բնական է, որ Թբիլիսիի պետական համալսրանի հարկի ներքո հայ-վրացական վիճահարույց առնչությունների շուրջ ընթացած խոսակցությունները (դրանք դժվար էր բանավեճ համարել) բավական թեժ էին, թեև, ի պատիվ իմ վրաց զրուցակիցների, քաղաքավարության վերջին սահմանը չեն անցել: Սակայն, թերևս հենց այս հանգամանքը, վրացի համալսարանականների հոգուն հանգիստ չէր տալիս և, ահա, հենց հրաժեշտի ընթրիքը նրանց կողմից «պատեհ» առիթ է դիտվել՝ կիսակատակ-կիսալուրջ ասել այն, ինչ ավելի «պաշտոնական» հանդիպումների ժամանակ բացահայտորեն չի ասվել: Եվ այսպես, մի երիտասարդ քաղաքագետ մի քանի կենաց խմելուց հետո ասում է մոտավորպես հետևյալը. «Դուք հայերդ բազում հարցերում իմաստուն ժողովուրդ եք, բայց պետական քաղաքականությունը ձեր ոլորտը չէ: Դուք, շրջապատված լինելով ձեր հանդեպ ոչ բարեկամաբար տրամադրված թուրքալեզու պետություններով, ձեզ թույլ եք տվել բարձրացնել Ղարաբաղի հարցը և շահարկել ցեղասպանության թեման: Այսօր ձեզ համար հետդարձի ճանապարհ չկա և, հաշվի առնելով Թուրքիա-Ադրբեջան բլոկի ռազմատնտեսական աննկարագրելի առավելությունները Հայաստանի համեմատ, կարծում ենք, որ հայկական պետությունն ունի ընդամենը մի քանի տասնամյակի կյանք: Ուստի, դուք հայերդ չպետք է նեղանաք մեզնից՝ վրացիներիցս, եթե Հայաստանի անկումից հետո մենք տեր կանգնենք «Լոռե-Տաշիրիի» մեր հողերին»:

    Ի՞նչ պետք է ասվեր այս ամենին ի պատասխան: Իհարկե, կարելի էր վրդովված սեղանից վեր կենալ, կարելի էր հիշեցնել, որ Վրաստանը Թուրքիայի և Ադրբեջանի համար ռազմավարական արժեք ունի բացառապես Հայաստանի գոյության շնորհիվ և Հայաստանի՝ ոմանց համար բաղձալի անկումն ամենակարճ ժամանակահատվածում կհանգեցնի նաև Վրաստանի անկմանը… Բայց այս ամենը համաչափ չէր լինի վրացի երիտասարդ քաղաքագետի «կարեկցական» լկտիությանը: Անհրաժեշտ էր բոլորովին այլ պատասխան: Փա՜ռք Աստուծո, որ պատշաճ պատասխանի միտքն արցախաբնակ լինելուս շնորհիվ անմիջապես է ծագել: Դեմքիս ամենբարյացակամ արտահայտությամբ և քաղաքավարի ժպիտով ասացի հետևյալը. «Իհարկե, մենք հայերս չենք նեղանա: Բայց դուք՝ վրացիներդ, ձեր հերթին, նույնպես չպետք է նեղանաք հայերից, եթե Լոռվա զավթումը կանխելու համար մենք ստիպված կլինենենք աղդամացնել (агдамизировать, to agdamize) ձեր սիրելի Թիֆլիս մայրաքաղաքը»: Երիտասարդ վրացի քաղաքագետը դեմքիս պշած նայելով հարցրեց, թե ի՞նչ է նշանակում աղդամացնել: Պատասխանեցի. «Օ՜, դա հնարավոր չէ նկարագրել բառերով. դրա համար պետք է տեսնել Աղդամ քաղաքը»:

    Ո՞րն է իմ անձնական այս պատմության փիլիսոփայությունը: Այն շատ պարզ է. արդարությունն ու մարդասիրությունը պահանջում են, որ երկրիդ ազգային-պետական կենսական շահերի և գոյության իսկ դեմ ոտնձգություն կատարող պետությունն իրազեկվի հնարավոր հետևանքների մասին: Ի հեճուկս Հայոց պետությանը ժամանակավորապես համակած բարդագույն ներքին խնդիրների, կառավարման արատների և հանրային գիտակցության մթագնումների՝ արտաքին աշխարհը պետք է հստակ և պարզորոշ իմանա, թե որն է լինելու մեր անայլընտրանք հատուցումը:

    Երբեմն, խոսելով ազգային պետականակերտման բացթողումների, ժամանակավոր խեղճությունների, կառավարման անարդյունավետության, իշխանավորների հանցավորության, մարդկանց ստրկամտության կամ քաղաքացիական գիտակցության չգոյության մասին, աննկատ կարող ենք գահավիժել վհատության ու հուսահատության ոգեկորույս անդունդը: Սակայն, հուսալքման պահին յուրաքանչյուր ոք մեզանից պետք է հիշի մեր այժմյան անկախության սկիզբը: Հայաստանը փաստացի մեկուսացված և շրջափակված էր բոլոր կողմերից, քանզի Թուրքիայի և Ադրբեջանի հետ մեր սահմանները փակ էին, Իրանի հետ Արաքսի վրայով կամուրջն անգամ չունեինք, իսկ Վրաստանի քաղաքացիական կռիվները տարանցիկ հոսքերը համարյա ահնարին էին դարձնում: Մեր տնտեսությունն ամբողջությամբ փլուզված էր, իսկ երկրի հյուսիսը կործանված էր երկրաշարժից: Հայաստանում կար կես միլիոն փախստական և երկրաշարժի հետևանքով անօթևան մնացած տասնյակ հազարավոր ընտանիքներ: Արցախը Հայաստանից ամբողությամբ կտրված էր. բոլոր ճանապարհային հանգույցները, Շուշիի, Քաշաթաղի և Քարվաճառի տիրապետող բարձունքները թուրքերի ձեռքում էին: Հակառակորդն ուներ սպառազինությունների և մարդաքանակի ահռելի գերազանցություն:

    Այսպիսի վիճակում հայտնված հայությունը բոլոր առարկայական (օբյեկտիվ) հաշվարկներով պետք է միանգամայն և աներկբայաբար պարտվեր: Բայց մենք ոչ միայն պահեցինք «միջազգայնորեն ճանաչված» 30 հազ. քառակուսի կմ տարածք, մենք ոչ միայն պահպանեցինք հայաբնակ մնացած արցախյան գյուղերը… Այս անասելի պայմաններում մենք՝ հայերս կարողացանք հաղթել և սկզբնավորել մեր Հայրենիքի հետցեղասպանական տարածքային վերականգնումը՝ ազգային-պետական տարածքը մեծացնելով 1/3-ով: Երկրորդ Աշխարհամարտից հետո աշխարհի և ոչ մի տերություն նման անհուսալիորեն կործանարար պայմաններում այսօրինակ փայլուն հաջողության չէր հասել:

    Հայությունն, իրոք, չունի անկախությունից և հայրենատիրությունից հետդարձի ճանապարհ: Մենք պետք է գոյատևենք և հաղթահարենք մեզ ջլատող հավաքական ներքին արատները: Իսկ արտաքին ճակատում մեր պատասխանը՝ աղդամացման և վերաբնակեցման երկսայրի սուրն է: Բոլորս պետք է ապրենք և գործենք այն անքակտելի գիտակցությամբ, որ Հայության ամենամեծ նվաճումները դեռևս առջևում են:

    Աղբյուր՝ artsakhtoday.com
    Հա, հույզն է լոկ մնայունը՝
    Մնացյալը անցողիկ…

  17. Գրառմանը 5 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Malxas (26.10.2012), Varzor (29.09.2012), Արէա (28.09.2012), Ներսես_AM (28.09.2012), Տրիբուն (28.09.2012)

  18. #2815
    Պատվավոր անդամ Tig-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    26.10.2007
    Տարիք
    46
    Գրառումներ
    3,757
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    «Հրապարակ». Մինչև նոյեմբերի վերջ Ղարաբաղի անկախությունը կճանաչի նաև Ուրուգվա՞յը
    05:53 • 26.10.12

    Պարզվում է` Ավստրալիայի Նոր Հարավային Ուելս նահանգի կողմից Ղարաբաղի անկախության ճանաչումը, որն արձանագրվեց նախօրեին, ղարաբաղյան խնդրում «ստատուս-քվոյի» փոփոխության միակ ազդակը չէ: «Step by step»` քայլ առ քայլ տեխնոլոգիան ժամանակին կիրառվել է նաև Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչման ժամանակ: Ըստ լավատեղյակ աղբյուրների` մինչև նոյեմբերի վերջ Ղարաբաղի անկախությունը կճանաչի նաև Ուրուգվայը, ինչն արդեն «նոր խոսք» կլինի Ղարաբաղի անկախության ճանաչման հարցում: Բանն այն է, որ Ուրուգվայը բավականին ժամանակ պատրաստ է այդ քայլն անելու, սակայն գերտերությունները, Ռուսաստանը` ավելի, ԱՄՆ-ն` մասամբ, խոչընդոտում էին դրան, գտնում, որ վաղ է: Թերթը հիշեցնում է, որ Ուրուգվայի այդ քայլի մասին ժամանակ առաջ խոսում էր ՀՅԴ-ն, որը կանգնած է այս խնդրի ակունքներում` որպես համասփյուռ կառույց: «Հրապարակի» հիշեցմամբ` Ուրուգվայն առաջինն է ճանաչել Հայոց ցեղասպանությունը: Ըստ նախնական պայմանավորվածության, նոյեմբերի վերջին Ուրուգվայի խորհրդարանի նախագահը պաշտոնական այցով կլինի Հայաստանում` այդ հարցերի շուրջ վերջնական պայմանավորվածություններ ձեռք բերելու համար, ապա կմեկնի Ղարաբաղ:

    Թերթ.am

    հ.գ. հույս ունենանք, որ անկախության ամրագրումից հետո, մեծ թափով կընդանան միացման գործընթացները...
    Հա, հույզն է լոկ մնայունը՝
    Մնացյալը անցողիկ…

  19. Գրառմանը 4 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Ambrosine (26.10.2012), Malxas (26.10.2012), One_Way_Ticket (26.10.2012), Varzor (30.10.2012)

  20. #2816
    Պատվավոր անդամ Tig-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    26.10.2007
    Տարիք
    46
    Գրառումներ
    3,757
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Հա, հույզն է լոկ մնայունը՝
    Մնացյալը անցողիկ…

  21. #2817
    Պատվավոր անդամ Tig-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    26.10.2007
    Տարիք
    46
    Գրառումներ
    3,757
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    ԱԴՐԲԵՋԱՆԸ ՉԻ ՈՒԶՈՒՄ ՂԱՐԱԲԱՂԸ

    Իր նպատակը հայոց պետականության ոչնչացումն է

    Հարցազրույց «Մոդուս Վիվենդի» կենտրոնի ղեկավար ԱՐԱ ՊԱՊՅԱՆԻ հետ

    -Ավստրալիայի Նոր Հարավային Ուելս նահանգի խորհրդարանի օրենսդիր խորհուրդը հոկտեմբերի 24-ին բանաձեւ ընդունեց, որով ճանաչեց ԼՂՀ անկախությունն ու ինքնորոշման իրավունքը: Ի՞նչ տվեց այն քաղաքական եւ իրավական տեսանկյունից: Ձեր գնահատականը:

    -Իբրեւ քաղաքական քայլ, իհարկե, ոգեւորիչ է, բայց որեւէ իրավական հետեւանք չունի: Ինչու, որովհետեւ միջազգային հարաբերություններում սուբյեկտներ համարվում են պետությունները, հետեւաբար միայն ճանաչված պետությունը կարող է ճանաչել մեկ այլ պետության անկախությունը:

    -Այս քայլը կարո՞ղ է ԼՂՀ միջազգային ճանաչման սկիզբ դառնալ:

    -Իհարկե ոչ, եթե անգամ Ավստրալիայի բոլոր նահանգները ճանաչեն ԼՂՀ անկախությունը, ապա դա եւս չի կարող համարվել միջազգային ճանաչում: Միայն Ավստրալիա պետության կողմից ԼՂՀ ճանաչման դեպքում թերեւս կարելի էր այդպես մտածել: Իսկ սա ոչ թե միջպետական, այլ ներավստրալական գործընթաց էր, պարզապես տեղի հայ համայնքը աշխատել է նահանգային օրենսդիր մարմնի հետ եւ վերջ:

    Մի պարզություն մտցնեմ: Իրականում այդ բանաձեւում ճանաչում ասվածն էլ գոյություն չունի, այլ նահանգն ընդամենը մի բանաձեւ է ընդունել, որով կոչ է անում դաշնային մարմիններին ճանաչել ԼՂՀ անկախությունը, գիտակցելով, որ իր քայլը դեռ ճանաչում չէ:

    -ԼՂՀ նախագահի խոսնակը հայտարարեց, թե 2013-ից աշխարհում կսկսվի ԼՂՀ անկախության ճանաչման գործընթացը: Ի՞նչ կտա ճանաչումների շղթան, առանց Հայաստանի ու Ադրբեջանի կողմից ԼՂՀ ճանաչման կարո՞ղ է իրավիճակ փոխվել:

    -Ես չեմ կարծում, որ նման գործընթաց կսկսվի, բայց եթե լինի էլ միայն մեկ դեր կունենա` ճնշում Ադրբեջանի վրա: Հիշեցնեմ ԽՍՀՄ փլուզման ընթացքը, երբ հանրապետությունները, այդ թվում եւ Հայաստանը, անկախություն հռչակեցին, ոչ մի երկիր չճանաչեց այդ անկախությունը, եւ միայն Ռուսաստանի ճանաչումից հետո երկրները ճանաչեցին նախկին ԽՍՀՄ հանրապետությունների անկախությունը:

    -Կարծում եք, հասունացե՞լ է Հայաստանի Հանրապետության կողմից ԼՂՀ անկախության ճանաչման պահը:

    -Ես այլ կարծիքի եմ այս հարցում. համարում եմ` ճիշտ ենք անում, որ չենք ճանաչում, որովհետեւ գոնե ինձ համար ԼՂՀ-ն Հայաստանի Հանրապետության անբաժան մաս է կազմում, ինչը վավերացված է ՀՀ գործող սահմանադրությամբ: Նախաբանում հստակ հղում կա Անկախության հռչակագրին, որում արձանագրված է միավորման փաստը: Եվ այդ որոշումն առ այսօր ուժի մեջ է:

    -Սաֆարովյան դեպքերից հետո ընդհատված ԼՂ բանակցային գործընթացը կրկին վերսկսվեց: Նոր փուլ, դիրքորոշումների կարծրացում ասվածը կյանքի կկոչվի՞: Հնարավո՞ր է բանակցային գործընթացի տրամաբանության փոփոխություն:

    -Այստեղ կա մեկ այլ սկզբունքային հարց, որն առնչվում է հակամարտության էությանը: Սխալը սկսվում է այն պահից, երբ խնդրի լուծումը տեսնում ենք միայն ինքնորոշման իրավունքի սկզբունքի հիման վրա: Սա նշանակում է` ընդունում ենք, որ Լեռնային Ղարաբաղը եղել է Ադրբեջանի մաս ու հիմա այդ տարածքի բնակչությունը ցանկանում է ինքնորոշվել կամ անկախանալ: Այսինքն՝ բանակցություններում կարեւորելով ինքնորոշման իրավունքի սկզբունքը` մենք լուրջ խնդիրներ ենք ունենում:

    -Ի վերջո, դա տարածվում է նաեւ Լեռնային Ղարաբաղի ոչ միայն հայ բնակչության, այլեւ, այսպես կոչված, ադրբեջանական համայնքի վրա:

    -Անշուշտ: Ադրբեջանն ասում է, թե իր երկրում կա 300 000 նախկին ղարաբաղաբնակ ադրբեջանցի: Ի դեպ, այն 40 000-ը աճ է տվել: Համաձայն Մադրիդյան սկզբունքների, նրանք պետք է բնակություն հաստատեն Ղարաբաղում, եւ որոշակի ժամանակահատվածից հետո իրավունք ստանան ազատ կամարտահայտման միջոցով որոշելու իրենց ճակատագիրը: Սա ամրագրված է Մադրիդյան սկզբունքներում:

    Երբեւէ մեզ հարց տվե՞լ ենք` ի՞նչ կլինի, եթե նրանք վերաբնակեցվեն Ղարաբաղում. հայերն անկասկած կկազմեն փոքրամասնություն, քանի որ Ալիեւը, այսպես կոչված, նախկին ղարաբաղցիներին կարող է 100 000-ներով անձնագրեր տալ, ներկայացնելով իբրեւ Ղարաբաղի տարբեր քաղաքների ու գյուղերի բնակիչ:

    Մյուս հարցը. ինքնորոշում ո՞ր սահմաններում` ԼՂԻՄ-ի՞: Իսկ ինչպե՞ս է լուծվելու ազատագրված տարածքների հարցը: Փաստորեն գործում ենք դրանք զիջելու տրամաբանությամբ: Եթե հետայսու էլ բանակցային գործընթացը զարգանալու է նույն` Մադրիդյան սկզբունքների հիման վրա, եւ մենք առաջ ենք մղելու ինքնորոշման իրավունքը որպես կարեւորագույն սկզբունք, ուրեմն մեզ ոչ մի նպաստավոր ընթացք չի սպասվում:

    -Եթե հրաժարվում ենք ինքնորոշման իրավունքի սկզբունքի կիրառումից, ուրեմն ի՞նչ ենք փոխարենն առաջարկում:

    -Նախ չենք հրաժարվում, պարզապես դա չենք օգտագործում որպես հիմնաքար: Փոխարենը կա շատ պարզ առաջարկ: Եղել է 1918-ին ստեղծված եւ 1920-ին ճանաչված երկու հանրապետություն` Հայաստան ու Ադրբեջան: Այդ երկու երկրների միջեւ եղել է տարածքային վեճ, ինչն այն ժամանակ ընդունել է Ազգերի լիգան եւ ամրագրել դրա լուծման սկզբունքը:

    Այսպես, 1920թ. փետրվարի 24-ին Ազգերի լիգայի խորհուրդը` Ֆրանսիայի, Մեծ Բրիտանիայի, Իտալիայի, Ճապոնիայի ներկայացուցիչների ստորագրությամբ, ընդունել է զեկույց-առաջարկ Հայաստանի Հանրապետության սահմանների վերաբերյալ, ուր ամրագրված է, որ հայ-ադրբեջանական, նաեւ հայ-վրացական սահմանը պետք է որոշվի ազգագրական տվյալների հիման վրա: Այսինքն՝ հայաբնակ շրջանները կանցնեն Հայաստանին, թաթարաբնակները` Ադրբեջանին, վրացաբնակները` Վրաստանին: Կա նաեւ քարտեզը:

    Այսօր ընդամենը մենք պետք է վերադառնանք այս ելակետին, այսինքն՝ 1920թ. փաստաթղթին: Եվ ամեն ինչ սկզբունքորեն կփոխվի: Այս դեպքում արդեն ոչ թե մենք կհամարվենք օկուպանտ, ինչպես հայտարարում է Ադրբեջանը, այլ հենց վերջինս: Քանի որ այսօր մենք վերահսկում ենք 20թ. փետրվարի 24-ի որոշմամբ Հայաստանին հատկացված տարածքի ընդամենը մի մասը, մինչդեռ ամբողջ Հյուսիսային, Դաշտային Ղարաբաղը, նաեւ Նախիջեւանը բռնազավթված են Ադրբեջանի կողմից: Չեմ հասկանում` ինչո՞ւ ենք մոռացել այս ամենի մասին:

    Առաջարկում եմ հետեւյալ քայլը. ասում ենք՝ չնայած Ադրբեջանը շարունակում է օկուպացված պահել Հայաստանի տարածքները, սակայն հանուն տարածաշրջանային խաղաղության հաստատման պատրաստ ենք հրաժարվել մեր տարածքներից, բայց մի պայմանով, որ Ադրբեջանը ճանաչի ներկայիս ԼՂՀ-ն ու շրջակա տարածքները: Այսօր համանախագահող երկրներ են ԱՄՆ-ն ու Ֆրանսիան, որոնք եղել են Ազգերի լիգայի անդամներ, հենց նրանք են 1920-ին ընդունել հիշատակածս փաստաթուղթը: Եվ այսօր մենք պետք է նրանց ներկայացուցիչներին հարց ուղղենք` հրաժարվո՞ւմ եք ձեր ստորագրություններից:

    -Եթե Մադրիդյան սկզբունքները խիստ վտանգավոր են ու պարտության են տանում հայկական կողմերին, այդ դեպքում ինչո՞ւ այն շարունակ մերժում է նաեւ Ադրբեջանը:

    -Շատ պարզ պատճառով. Ադրբեջանի նպատակն այսօր այլեւս Ղարաբաղը վերադարձնելը չէ, այլ Հայոց պետականությունը կործանելը: Ադրբեջանը չի ուզում Ղարաբաղը, հավատացեք, ու եթե տաք էլ` չի վերցնելու: Իր նպատակը հայոց պետականության ոչնչացումն է։

    ԱՐՄԻՆԵ ՍԻՄՈՆՅԱՆ

    Աղբյուր՝ armtown.com
    Հա, հույզն է լոկ մնայունը՝
    Մնացյալը անցողիկ…

  22. Գրառմանը 2 հոգի շնորհակալություն են հայտնել.

    One_Way_Ticket (14.11.2012), Varzor (06.11.2012)

  23. #2818
    Պատվավոր անդամ Tig-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    26.10.2007
    Տարիք
    46
    Գրառումներ
    3,757
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    ...

    Հա, հույզն է լոկ մնայունը՝
    Մնացյալը անցողիկ…

  24. Գրառմանը 1 հոգի շնորհակալություն է հայտնել.

    Malxas (14.11.2012)

  25. #2819

  26. #2820
    Պատվավոր անդամ Tig-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    26.10.2007
    Տարիք
    46
    Գրառումներ
    3,757
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Հա, հույզն է լոկ մնայունը՝
    Մնացյալը անցողիկ…

Էջ 188 358-ից ԱռաջինԱռաջին ... 88138178184185186187188189190191192198238288 ... ՎերջինըՎերջինը

Թեմայի մասին

Այս թեման նայող անդամներ

Այս պահին թեմայում են 2 հոգի. (0 անդամ և 2 հյուր)

Համանման թեմաներ

  1. Ջավախքի հիմնախնդիրը
    Հեղինակ՝ Marduk, բաժին` Քաղաքականություն
    Գրառումներ: 4
    Վերջինը: 25.07.2018, 15:02
  2. «Մաքուր Ջրի» Հիմնախնդիրը
    Հեղինակ՝ Ozon, բաժին` Մարդ և շրջակա միջավայր
    Գրառումներ: 7
    Վերջինը: 06.07.2011, 19:26
  3. Շնորհավոր Արցախի անկախության տոնը
    Հեղինակ՝ Monk, բաժին` Շնորհավորանքներ
    Գրառումներ: 29
    Վերջինը: 03.09.2010, 00:24
  4. Օզօնի հիմնախնդիրը
    Հեղինակ՝ Ozon, բաժին` Բնապահպանություն
    Գրառումներ: 3
    Վերջինը: 27.11.2009, 21:22
  5. Հայերեն կայքեր Արցախի մասին
    Հեղինակ՝ PygmaliOn, բաժին` Վեբ
    Գրառումներ: 1
    Վերջինը: 13.01.2007, 10:04

Թեմայի պիտակներ

Էջանիշներ

Էջանիշներ

Ձեր իրավունքները բաժնում

  • Դուք չեք կարող նոր թեմաներ ստեղծել
  • Դուք չեք կարող պատասխանել
  • Դուք չեք կարող կցորդներ տեղադրել
  • Դուք չեք կարող խմբագրել ձեր գրառումները
  •