User Tag List

Էջ 186 358-ից ԱռաջինԱռաջին ... 86136176182183184185186187188189190196236286 ... ՎերջինըՎերջինը
Ցույց են տրվում 2,776 համարից մինչև 2,790 համարի արդյունքները՝ ընդհանուր 5363 հատից

Թեմա: Արցախի հիմնախնդիրը

  1. #2776
    Պատվավոր անդամ Tig-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    26.10.2007
    Տարիք
    46
    Գրառումներ
    3,757
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Հա, հույզն է լոկ մնայունը՝
    Մնացյալը անցողիկ…

  2. Գրառմանը 1 հոգի շնորհակալություն է հայտնել.

    yerevanci (18.05.2012)

  3. #2777
    Մշտական անդամ Մովսես-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    16.12.2008
    Գրառումներ
    191
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մեջբերում Tig-ի խոսքերից Նայել գրառումը
    Պատկերացնում եմ ինչ դժվար է նման գյուղում ապրել, ամեն օր չգիտես թուրքերն ինչ կանեն, ում վրա կկրակեն....
    Ի՞նչ ասեմ այստեղ...

  4. #2778
    Պատվավոր անդամ Tig-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    26.10.2007
    Տարիք
    46
    Գրառումներ
    3,757
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Զինվորականներին կրակելուց, անցել են խաղաղ բնակչությանը...
    Սադրո՞ւմ են, ի՞նչ են անում... թե՚ ուղղակի գլուխներն է քոր գալիս...

    Տավուշի մարզի Ներքին Կարմիրաղբյուր և Այգեպար սահմանամերձ գյուղերը գնդակոծել են ադրբեջանցիները ապրիլի 29-ի՝ լույս 30-ի գիշերը։

    Հա, հույզն է լոկ մնայունը՝
    Մնացյալը անցողիկ…

  5. #2779
    Կեցցե թագավորը Varzor-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    16.03.2009
    Հասցե
    Երկիր մոլորակ, ՀՀ ք. Երևան
    Տարիք
    43
    Գրառումներ
    7,503
    Mentioned
    13 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Ազերների այսպիսի պահվածքը ինչ-որ ենթատեքստ ունի, որի մասին մենք չգիտենք:
    Սրանք վաղուց իրենց այսպես անբարտավան ու ինքնավստահ չէին պահել
    Լոխ մունք ենք, մնացածը` լոխ են...

  6. Գրառմանը 1 հոգի շնորհակալություն է հայտնել.

    Tig (03.05.2012)

  7. #2780
    Պատվավոր անդամ Lion-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    20.03.2007
    Հասցե
    Երևան
    Գրառումներ
    9,429
    Mentioned
    36 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մեջբերում Tig-ի խոսքերից Նայել գրառումը
    Զինվորականներին կրակելուց, անցել են խաղաղ բնակչությանը...
    Սադրո՞ւմ են, ի՞նչ են անում... թե՚ ուղղակի գլուխներն է քոր գալիս...

    Տավուշի մարզի Ներքին Կարմիրաղբյուր և Այգեպար սահմանամերձ գյուղերը գնդակոծել են ադրբեջանցիները ապրիլի 29-ի՝ լույս 30-ի գիշերը։

    Էս հաստատ վանյանի փառատոնի հետ կապ կունենա - էրևումա շշկռվել են, մտածում են, թե, ռազ փառատոն են կազմակերպում, ուրեմն թուլացել են...
    Համեցեք իմ ֆորում
    Միայն արժանապատվություն ունեցողը կարող է գնահատել դա և իր, և ուրիշների մոտ:

  8. #2781
    Պատվավոր անդամ Tig-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    26.10.2007
    Տարիք
    46
    Գրառումներ
    3,757
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Հա, հույզն է լոկ մնայունը՝
    Մնացյալը անցողիկ…

  9. #2782
    Պատվավոր անդամ Tig-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    26.10.2007
    Տարիք
    46
    Գրառումներ
    3,757
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Հայոց Աշխարհի աքսիոմները ու հասկացությունների պատերազմը

    Հայաստանի ազատագրված տարածքի մասին հանրության իրազեկման ծրագրի շրջանակում «Հայրենասեր» կազմակերպությունը ներկայացնում է քաղաքագետ Հրաչյա Արզումանյանի հեղինակած հոդվածի հայերեն թարգմանությունը։ Օգտվելով մայիսի 18-ին նշվող Քաշաթաղի Բերձոր քաղաքի ազատագրման 20-ամյակի առիթից՝ հարկ ենք համարում անդրադառնալ արցախյան հակամարտությանը վերաբերող եզրույթների և հասկացությունների կարևորությանը, քանի որ, ինչպես հեղինակն է նշում, «․․․ սխալ եզրույթների կիրառումը ժամանակի ընթացքում ձեռք է բերում իներցիայի ուժ, իսկ դրանց հաղթահարումը դառնում առանձին խնդիր»։

    «Հայրենասեր» կազմակերպություն


    Հայ քաղաքական եւ հասարակական միտքը պետք է վերականգնի դարերի ընթացքում կորցրած պետական մտածողությունն ու բնազդը։ Լայնածավալ երևույթները վերարժևորելը և հասկանալը ժամանակ է պահանջում։ Տասնամյակների պատմություն ունեցող արցախյան հիմնախնդրի զարգացման դինամիկան հասկանալու և ճիշտ գնահատելու համար բավական չէ հաշվի առնել միայն վերջին տարիների կամ առավել ևս վերջին ամիսների իրադարձությունները։ Նման մոտեցումն ու դրանից արված եզրահանգումները, որպես կանոն, սխալ են լինում։

    Այսօր արդեն կարելի է խոսել Արցախի ազատագրման պայքարի ընթացքում հայ ժողովրդի ձեռք բերած քաղաքական և պատմական փորձի, ինչպես նաև մի քանի եզրահանգումների մասին: Դրանցից մեկը վկայում է, որ ճնշումներ գործադրելու միջոցով Հայոց Աշխարհին ստիպելը (հեղ.HayocAshkhar) հրաժարվել արցախյան հաղթանակի պտուղներից հեռանկար չունի: Այսօր արտաքին աշխարհի համար ավելի բարդ է հաշվարկել հայության արձագանքը, որը, ինչպես փորձն է ցույց տվել, համաշխարհային տեղեկատվական դաշտում առկա անհամաձայնությունների, քաղաքական գործիչների և դիվանագետների կիսակնարկների և շատախոսությունների մշուշում ի զորու է տեսնել հայկական ազգային շահերին ուղղված սպառնալիքներն ու ձևավորել համարժեք արձագանք։

    Հայկական կողմի վրա ճնշման փորձերն ամեն անգամ ոչ միայն ստիպում են հայությանը սթափվել, այլև ավելի հստակ գիտակցել, որ արցախյան հիմնախնդիրը հայկական հարցի մի մասն է։ Հասարակական ակտիվության արդյունք է դառնում դիրքորոշումների ձշգրտումը և փորձագիտական հանրության, քաղաքական և հասարակական գործիչների կողմից այն բանի առավել հստակ գիտակցումը, թե ինչպիսի եզրույթներով և հասկացություններով պետք է քննարկվի Արցախի հիմնախնդիրը։ Հնարավոր է, որ նույնիսկ հայությունը, առանց իրեն հաշիվ տալու, նախորդ տասնամյակներում կարողացել է ազատվել մի շարք կեղծ կամ ոչ համարժեք հասկացություններից և մոտեցումներից, որոնց շրջանակներում էլ զարգանում էր արցախյան հիմնախնդիրը։ Հայ հասարակությունը փաստորեն հիմնովին հրաժարվել է այնպիսի եզրույթների կիրառումից, ինչպիսիք էին` «անվտանգության գոտի», «Լեռնային Ղարաբաղից դուրս տարածքներ» և այլն, եւ անցել իրականությունն արտացոլող այնպիսի եզրույթների կիրառմանը, ինչպիսիք են «ազատագրված տարածքներ» և «ԼՂՀ տարածք»։

    Մյուս դրական օրինակը այսպես կոչված քարտեզների խնդիրն է։ Մինչև վերջերս հայկական տեղեկատվական դաշտում բավականին հաճախ կարելի էր հանդիպել քարտեզների, որտեղ Արցախն ասոցացվում էր Լեռնային Ղարաբաղի Ինքնավար Մարզի հետ։ Նման իրավիճակն ընդունելի էր 90-ականների սկզբին, բայց ոչ հիմա։ Սկիզբ առնելով որպես Արցախի և Հայաստանի Հանրապետության ակտիվ քաղաքացիների նախաձեռնություն, ովքեր պահանջում էին հրաժարվել ԼՂԻՄ քարտեզից՝ փոփոխությունների ալիքը, հաղթահարելով խոչընդոտներն ու իներցիայի ուժը, կարողացավ դառնալ համընդհանուր միտում։ Արդյունքում, հայկական լրատվամիջոցների մեծամասնությունը, անկախ իրենց քաղաքական նախապատվությունից և համակրանքից, հրաժարվեցին խորհրդային ժամանակաշրջանի հին քարտեզներից։

    Վերոնշյալ օրինակները ցույց են տալիս, թե ինչպես է հայությունը ընթացիկ քաղաքական վերլուծության և գիտակցության համար աննկատ հայկական միջավայրից դուրս մղում ոչ համարժեք եզրույթներն ու հասկացությունները։ Իհարկե, մաքրման գործընթացի վրա ազդում է նաև արտաքին քաղաքական համատեքստը։ Այնուամենայնիվ որոշիչ դերը հայության քաղաքական հասունացմանն է վերապահված, որը սովորում է տարանջատել կարճատև գործընթացներն ու իրադարձությունները երկարաժամկետ, կենսական ազգային նշանակության խնդիրներից։ Հայ հասարակության շրջանակներում փոփոխություններն ի վերջո ստիպում են քաղաքական գործիչներին փոխել իրենց դիրքորոշումը՝ անցնելով նոր եզրույթների և հասկացությունների օգտագործմանը։

    Ճիշտ եզրույթների և հասկացությունների կիրառումը ծայրահեղ կարևոր է, քանի որ սխալ եզրույթների կիրառումը ժամանակի ընթացքում ձեռք է բերում իներցիայի ուժ, իսկ դրանց հաղթահարումը դառնում է առանձին խնդիր։ Գործող քաղաքական և պետական գործչի, լրագրողի համար եզրույթների և հասկացությունների պատերազմը կարող է երկրորդական և անկարևոր թվալ, սակայն իրականում այն ձևավորում է միտումներ երկար տարիների և տասնամյակների համար։ Որպես աղյուսի կտոր օգտագործելով սխալ եզրույթներ և հասկացություններ` արտաքին ուժային կենտրոնները մշակում են այնպիսի հիմնարար սկզբունքներ և հենք, որոնց կիրառումը չի կարող չհակասել հայկական ազգային շահերին։ Եվ եթե հայ ազգային-ազատագրական շարժման արցախյան փուլի սկզբում դիվանագիտական և քաղաքական փորձի բացակայության պատճառով նման սխալներն անխուսափելի էին, ապա այսօր դրանք արդեն անթույլատրելի են։ Վերոնշյալից բացի կարելի է հիշատակել նաև «ադրբեջանցի փախստականններ», «Ղարաբաղի ադրբեջանական համայնք», «Ղարաբաղի կարգավիճակի համար հետագա հանրաքվե», «միջանկյալ կարգավիճակ» եզրույթներն ու հասկացությունները, որոնց վրա էլ հիմնված են մադրիդյան գործընթացի հիմնարար սկզբունքներն ու հենքը։

    Սակայն, եթե վերոնշյալ եզրույթներն ու հասկացությունները այս կամ այն չափով արդեն պատմության մաս են կազմում, ապա նույնը չի կարելի ասել մեր աչքի առաջ հասունացող` Արցախյան պատերազմի արդյունքում ազատագրված տարածքների վերաբնակեցման կեղծ գաղափարաբանության մասին։ Վերաբնակեցման անհրաժեշտությունը, որ պետք է դառնա 21-րդ դարում հայության ռազմավարական նպատակը, քննարկման եւ կասկածի ենթակա չէ։ Խնդիրն այլ է։ Վերջին ժամանակներս էլ ավելի հաճախ կարելի է լսել ինչպես հասարակական, այնպես էլ քաղաքական գործիչների կարծիքը, թե ազատագրված տարածքները չբնակեցնելու պատճառով հայ ազգը դրանք կկորցնի։ «Եթե տարածքները չբնակեցվեն, չենք կարող հիմնավորել դրանք տնօրինելու իրավունքը» կամ «չբնակեցված հողերը ստիպված կլինենք հանձնել» և այլն։

    Բոլոր նման արտահայտություններում տեղի է ունենում հասկացությունների և հիմնախնդիրների աննկատ նենգափոխում, երբ բնակեցման, տնտեսական զարգացման և այլ հարցերը դառնում են հայկական հողի այս կամ այն մասի ճակատագրի շուրջ դատողության առարկա։ Հայոց աշխարհին աննկատ ներշնչում են դարերի ընթացքում կորսված և հայ ռազմիկի վերադարձրած հայրենիքի մի հատվածի հավանական կորստի հնարավորությունները: Այսպիսի մտքերը պետք է խեղդել սաղմնային վիճակում։ Հայկական հողերը վերադարձնելու մասին որեւէ դիտարկում կամ արդարացում ուղղակի անթույլատրելի է։

    Հայ քաղաքական և հասարակական գիտակցությունը պետք է վերականգնի դարերի ընթացքում կորցրած պետական մտածողությունն ու բնազդը, որոնք բացառում են հայկական հողերի միջև որեւէ սահմանազատում կամ տարբերակում` անկախ այն հանգամանքից, թե երբ են դրանք ազատագրվել կամ ազատագրվելու։ Չկա և չի կարող լինել որևէ տարբերություն Հադրութի կամ Քարվաճառի, Վանի կամ Կարինի միջև։ Տարածքային նոր կորուստների հնարավորության շուրջ որևէ քննարկում, ենթադրություն պետք է դիտարկվի որպես ազգային դավաճանություն։ Սա Հայոց Աշխարհի աքսիոմներից մեկն է. անթույլատրելի է խոսել Հայոց Աշխարհը խաթարող ինչ-որ քաղաքական կամ առավել ևս տնտեսական փաստարկների մասին։

    Ազատագրված տարածքների հնարավոր վերադարձի վերաբերյալ փաստարկները բավարար բնակեցված չլինելու հիմքով կեղծ են և վնասակար։ Անկախ ազատագրված տարածքների բնակեցվածության մակարդակից, դրանք հանձնելու հավանականությունը պետք է դիտարկվի նույն տրամաբանությամբ, ինչ Երևանի կենտրոնի կամ Սյունիքի բարձրալեռնային գյուղերի կամ էլ Լոռու հանձնումը։ Յուրաքանչյուր այլ մոտեցում, որ փորձ կանի որեւէ «նուրբ» տարբերություն մտցնել Կովսականի, Գյումրիի կամ Երևանի միջեւ, պետք է կասեցվի։

    Սատանան, ինչպես հայտնի է, թանքնված է մանրուքներում. մասնավորապես հայկական հողային հարցի շուրջ մոտեցումներում եւ գնահատականներում առօրյա գիտակցության համար աննկատ տարբերությունների ու ճեղքերի միջոցով հայ հասարակական, իսկ հետո նաեւ քաղաքական գիտակցություն են ներթափանցում կեղծ գաղափարներ եւ հայացքներ:

    Հայ քաղաքական և հասարակական որոշ գործիչներ պետք է վերջապես ըմբռնեն, որ հայի համար հայկական հողը միանշանակ թանկ է` անկախ բնակեցվածության մակարդակից, տնտեսական կամ այլ արժեքից ու գրավչությունից։ Հայկական հզորությունն ու իշխանությունը (քաղաքական, ռազմական և տնտեսական) կառուցվում է հոգևոր հիմքի վրա, որի անբաժանելի մասը հայկական լեռնաշխարհն է՝ հայկական քաղաքակրթության բնօրրանը։ Հողի բացարձակ արժեքի ընկալումը, դրա հանձնման շուրջ որևէ քննարկման անհնարինությունն ու անթույլատրելիությունը պետք է հայկական քաղաքական գիտակցության զարգացման նոր փուլի անցման առաջին քայլը հանդիսանան։

    Կարո՞ղ է արդյոք Հայոց Աշխարհը կորցնել ազատագրված տարածքները։ Այս հարցին դրական պատասխանելուց եւ այդ պատասխանը հայկական տնտեսության տկարությամբ, ժողովրդագրական ճակատագրական միտումներով և այլ պատճառներով հիմնավորելուց առաջ պետք է հստակ գիտակցել, որ տվյալ դեպքում խոսքը համակարգային խնդիրների և հայկական հասարակության և պետականության ճգնաժամի մասին է։ Սոցիալ-տնտեսական ձախողված քաղաքականության հետևանքը կլինի ոչ միայն այն, որ կկորցնենք հայկական հողերի մի մասը, այլև` պետականությունն ու ապագայում նաեւ ինքնիշխանության իրավունքը։ Ազատագրված տարածքների իրացման խնդրում ջրի նման պարզ արտացոլվում են 21-րդ դարի հայ հասարակության համակարգային խնդիրները այնպես, ինչպես ժամանակին Կարսի անկման պատճառ դարձան առաջին հանրապետության խորքային խնդիրներն ու ախտերը։

    Կարո՞ղ է արդյոք Հայաստանը պարտվել ապագա որևէ պատերազմում, որի արդյունքում կկորցնի Արցախը կամ Հայաստանի ցանկացած որևէ այլ հատված։ Մարտահրավերի ողջ լրջության գիտակցությունը, ինչի առջև կանգնած է Հայոց Աշխարհը, և այն հանգամանքը, որ խոսք է գնում բացարձակ արժեքների մասին, պետք է օգնի հասկանալու նման ձևակերպման անթույլատրելիությունը։

    Արդյո՞ք Հայաստանն ու հայկական պետականությունն իրավուք ունեն 21-րդ դարում պարտվել պատերազմում։ Իրավունք ունի՞ արդյոք Հայաստանն ունենալ թույլ տնտեսություն և անարդար հասարակություն։ Միանշանակ բացասական պատասխանը պետք է օգնի բացահայտել հայության իրական խնդիրները` սխալ ձևակերպված մարտահրավերների և սպառնալիքների համար պատասխաններ փնտրելու համար։

    Հրաչյա Արզումանյան,

    Ազգային անվտանգության հարցերով փորձագետ, Արցախ

    Թարգմանությունը` Նելլի Ղուկասյանի

    Աղբյուր՝ 7or.am
    Հա, հույզն է լոկ մնայունը՝
    Մնացյալը անցողիկ…

  10. Գրառմանը 2 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Lion (18.05.2012), Varzor (18.05.2012)

  11. #2783
    Պատվավոր անդամ Lion-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    20.03.2007
    Հասցե
    Երևան
    Գրառումներ
    9,429
    Mentioned
    36 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Հիանալի հոդված էր, հատկապես քարտեզների ու տերմինների պահով - առաջին տարին չէ, որ ինձ ճղում եմ...
    Համեցեք իմ ֆորում
    Միայն արժանապատվություն ունեցողը կարող է գնահատել դա և իր, և ուրիշների մոտ:

  12. Գրառմանը 1 հոգի շնորհակալություն է հայտնել.

    Tig (19.05.2012)

  13. #2784
    Պատվավոր անդամ Tig-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    26.10.2007
    Տարիք
    46
    Գրառումներ
    3,757
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    3 զոհ և վիրավորներ Չինարիում. Կասեցվել է ադրբեջանցիների դիվերսիոն առաջխաղացումը
    11:39 • 04.06.12

    Tert.am–ը արդեն հայտնել էր այս գիշեր Տավուշի մարզի Չնարի գյուղում տեղի ունեցած միջադեպի մասին, որի արդյունքում, ըստ մեր ունեցած նախնական տեղեկությունների, հայ-ադրբեջանական սահմանի հյուսիսարևելյան հատվածում զոհվել էր 2 և վիրավորվել 5 զինծառայողներ։

    Քիչ առաջ Պաշտպանության նախարարության մամուլի ծառայությունը հաղորդագրություն է տարածել, ըստ որի զոհերի թիվը 3-ն է, իսկ վիրավորների թիվը կոնկրետ չի նշվում։

    «Ս.թ. հունիսի 4-ին, ըստ նախնական տվյալների, հայ-ադրբեջանական սահմանի հյուսիսարևելյան հատվածում ադրբեջանական կողմը հերթական անգամ կոպտորեն խախտել է շփման գծում հաստատված հրադադարի ռեժիմը` փորձելով ներթափանցել ՀՀ Տավուշի մարզի Բերդավան և Չինարի գյուղերի ուղղությամբ տեղակայված հայկական հենակետեր»,– մասնավորապես ասվում է հաղորդագրությունում:

    Հաղորդագրության մեջ նշվում է նաև, որ ձեռնարկված միջոցառումների և հայ զինառայողների քաջարի գործողությունների արդյունքում դիվերսիոն առաջխաղացումը կասեցվել է և տալով կորուստներներ` հակառակորդը ետ է մղվել: Ադրբեջանական գործողության արդյունքում զոհվել են ՀՀ ԶՈւ զինծառայողներ Հրաչ Սամվելի Սարգսյանը, Զոհրաբ Խաժակի Բալաբեկյանը և Կարեն Կամոյի Դավթյանը: Կան վիրավորներ:

    Միջադեպի կապակցությամբ կատարվում է հետաքննություն: Դեպքի վայր են մեկնել ՀՀ զինդատախազը և ՀՀ պաշտպանության նախարարության հատուկ քննչական խումբը:

    ՀՀ զինված ուժերը վերահսկում են իրավիճակը շփման գծում` իրականացնելով իրավիճակին համարժեք գործողություններ:
    ՀՀ պաշտպանության նախարարությունը խորապես ցավակցում է զոհվածների ծնողներին ու հարազատներին:

    Թերթ.am
    Հա, հույզն է լոկ մնայունը՝
    Մնացյալը անցողիկ…

  14. Գրառմանը 2 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Malxas (04.06.2012), Varzor (04.06.2012)

  15. #2785
    Կեցցե թագավորը Varzor-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    16.03.2009
    Հասցե
    Երկիր մոլորակ, ՀՀ ք. Երևան
    Տարիք
    43
    Գրառումներ
    7,503
    Mentioned
    13 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    ԱՆկեղծ ասեմ, բայց ես նորության տակը թաքնված ինֆորմացիա եմ տեսնում, ու էդ ինֆոն էդքան էլ դուրեկան չի
    Լոխ մունք ենք, մնացածը` լոխ են...

  16. #2786
    Պատվավոր անդամ Malxas-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    29.09.2010
    Գրառումներ
    2,011
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Դրանց կողերը քոր է գալիս, վաղուց ժամանակն է մի լավ քոթակ ուտեն: Տեսնես մերոնք ինչի մի կարգին պատասխան չեն տալիս:

  17. Գրառմանը 1 հոգի շնորհակալություն է հայտնել.

    Tig (05.06.2012)

  18. #2787
    Պատվավոր անդամ Malxas-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    29.09.2010
    Գրառումներ
    2,011
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Ահա թե ինչ է գրում լրագիր.ամ

    անվտանգության պայմանագրի կազմակերպության Գլխավոր քարտուղար Նիկոլայ Բորդյուժան Երեւանի-Մոսկվա հեռուստակամուրջի ժամանակ հայտարարել էր, որ եթե Ադրբեջանը որեւէ ագրեսիա իրականացնի Հայաստանի նկատմամբ, ապա ՀԱՊԿ-ն միարժեք աջակցություն կցուցաբերի Հայաստանին:

    Հայաստանի անվտանգության ապահովման գործում ներգրավվածության մասին է նաեւ Հայաստանում ռուսական ռազմակայանների մասին համաձայնագիրը, որում այդ փոփոխությունները իրականացրին, երբ Հայաստան էր եկել ՌԴ այն ժամանակ նախագահ Մեդվեդեւն ու ստորագրել ռազմակայանների տեղակայման ժամկետը 49 տարի դարձնելու մասին պայմանագիրը:

    Տավուշի մարզի ուղղությամբ դիվերսիաներն ագրեսիա են Հայաստանի նկատմամբ: Դա Հայաստանի ճանաչված, ոչ թե Լեռնային Ղարաբաղի չճանաչված տարածքն է: Վերջին մոտ երկու ամիսների ընթացքում Ադրբեջանը Տավուշի ուղղությամբ բավական ակտիվ է:

    Այդ ֆոնին, չափազանց պասիվ են Ռուսաստանն ու ՀԱՊԿ-ը: Բանն այն է, որ տվյալ պարագայում Ռուսաստանը ոչ միայն ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ է, այլ Հայաստանի անվտանգության գործում մասնակցության իրավունք ստացած, նաեւ Հայաստանի անկախության քսանամյակի ռազմական կենտրոնական շքերթի հրապարակով իր դրոշով անցնելու իրավունք ստացած պետություն:

    Ինչին կամ ում է սպասում Ռուսաստանը, Հայաստանի անվտանգությանը լիարժեք աջակցելու իր պատրաստակամությունը հավաստելու մասին հայտարարություն անելու փոխարեն: Միգուցե սպասում է պաշտոնական Երեւանի արձագանքի՞ն: Իսկ այդ դեպքում ինչի՞ն է սպասում պաշտոնական Երեւանը: Արդյոք Ռուսաստանի համաձայնությանը, որ եթե Մոսկվան ուզում է ինչ որ բան ասել, Հայաստանը հանդես գա այսպես ասած խթանողի դերում, իսկ եթե ոչ, ապա Հայաստանը հանկարծ Մոսկվային չդնի անհարմար դրության մեջ:

    Այդ դեպքում ինչի համար էր պայմանագիրը, որ կնքվեց ռուսական ռազմակայանների մասին հիմնական պայմանագիրը փոփոխելու եւ նոր դրույթներ ամրագրելու վերաբերյալ:

    Իսկ ինչի՞ համար է ՀԱՊԿ-ը: Ինչու է լռում ՀԱՊԿ-ը եւ չի հայտարարում, որ անթույլատրելի են իր անդամներից մեկի հանդեպ դիվերսիոն գործողությունները: Ինչու Հայաստանը չի նախաձեռնում ՀԱՊԿ հավաքական դիրքորոշման արտահայտում: Մի բան են Բորդյուժայի ասուլիսները կամ կամուրջները, մեկ այլ բան ՀԱՊԿ պաշտոնական հայտարարությունը: Արդյոք Երեւանն այդ հարցում էլ նախաձեռնողականության համար սպասում է ՀԱՊԿ գլխավորի՝ Մոսկվայի հավանությանը: Թե Հայաստանը կասկածում է, որ ասենք ՀԱՊԿ մյուս անդամները՝ Ղազախստանը, Տաջիկստանը կամ Բելառուսը կաջակցեն Ադրբեջանին մի թեթեւ զգուշացնելու մասին իր հորդորին կամ դիմումին:

    Ինչ խոսք, ադրբեջանական այդ դիվերսիաներին դիմագրավելու հարցում Հայաստանը պետք է, պարտավոր է ի զորու լինել դիմագրավել եւ նաեւ հակահարված տալ միայնակ: Եվ կարծես թե հայկական զինուժը այդ խնդիրը կարողանում է լուծել եւ չունի որեւէ արտաքին աջակցության կարիք: Սակայն, բանն այն է, որ Ադրբեջանն այդ դիվերսիաները դարձրել է մարտավարություն, գործելաոճ, եւ անհրաժեշտ են կանխարգելիչ միջոցառումներ, ինչում Հայաստանի հանդեպ անվտանգության պայմանագրային անմիջական պարտավորություն ունեցող պետություններն ու կառույցները թերեւս պետք է կատարեն իրենցից պահանջվող քայլերը:

    Ինչպես հայտնի է, սեպտեմբերին Հայաստանում տեղի է ունենալու ՀԱՊԿ Վեհաժողով, որի մասնակիցների հավաքվելու առիթը ՀԱՊԿ արագ արձագանքման ուժերի զորավարժանքն է:

    Երեւի թե Երեւանին չէր խանգարի հրավիրել ՀԱՊԿ արտահերթ Վեհաժողով, կամ առնվազն գոնե արտաքին գործերի եւ պաշտպանության նախարարների արտահերթ հավաք, ադրբեջանական շարունակական դիվերսիաների հարցը քննարկելու համար: Երեւանը պարտավոր է անել դա, եթե դրա շնորհիվ հնարավոր կլինի ապագայի համար ապահովել կամ գոնե փոքր ինչ բարձրացնել թեկուզ մեկ հայ զինծառայողի կամ խաղաղ բնակչի անվտանգությունը:

    Հայկական կյանքեր խլող դիվերսիաները խաղ ու պար չեն, ու ժամանակն է դրանց արձագանքել հստակ, հրապարակային քաղաքականությամբ բարձրացնելով որոշ ստորագրությունների համար որոշ անձանց եւ պետությունների պատասխանատվության հարցը: Եթե ՀԱՊԿ-ը չունի այդքան կշիռ, որ կարողանա զսպել անգամ մի այնպիսի պետության դիվերսիոն հավակնությունները, ինչպիսին Ադրբեջանն է, ապա առավել քան ծիծաղելի են այդ ռազմա-քաղաքական բլոկի առավել լայն միջազգային հավակնությունները:


    ՀԱԿՈԲ ԲԱԴԱԼՅԱՆ

  19. Գրառմանը 3 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Rammer (05.06.2012), Tig (05.06.2012), Ներսես_AM (05.06.2012)

  20. #2788
    Պատվավոր անդամ Tig-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    26.10.2007
    Տարիք
    46
    Գրառումներ
    3,757
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Անպատասխան թողնելը հակառակորդի կողմից հաղթանակ է դիտարկվում. քաղաքագետ
    04 Հունիսի 2012 - 15:52

    Սույն թվականի հունիսի 4-ին Հայ-ադրբեջանական սահմանի հյուսիսարևելյան հատվածում ադրբեջանական կողմը հերթական անգամ կոպտորեն խախտել է շփման գծում հաստատված հրադադարի ռեժիմը` փորձելով ներթափանցել ՀՀ Տավուշի մարզի Բերդավան և Չինարի գյուղերի ուղղությամբ տեղակայված հայկական հենակետեր: Ադրբեջանական գործողության արդյունքում զոհվել են ՀՀ ԶՈւ զինծառայողներ Հրաչ Սամվելի Սարգսյանը, Զոհրաբ Խաժակի Բալաբեկյանը և Կարեն Կամոյի Դավթյանը, կան նաև վիրավորներ:
    Հիշեցնենք նաև, որ այսօր Երևան կժամանի ԱՄՆ պետքարտուղար Հիլարի Քլինթոնը:

    Haynews.am-ն այս առնչությամբ քաղաքագետ Լևոն Շիրինյանից հետաքրքրվեց, թե այս գործողությունները կապված չե՞ն արդյոք Քլինթոնի այցի հետ, որին նա պատասխանեց. «Դրանով իրենք ուզում են բոլորին ցույց տալ, որ անգամ ամերիկացին իրենց համար նշանակություն չունի։ Իրենք դրանով ասում են, որ կարևոր չի, որ ամերիկացի է իրենց առաջ: Ամբողջ աշխարհին ցույց են տալիս, որ իրենք թուրք են և արհամարհում են և՛ Ամերիկային, և՛ Եվրոպային»:

    Քաղաքագետը նշեց, որ այդ գործողություններին պետք է պատասխանի հայկական կողմը և ցույց տա, որ նման գործողությունները անպատասխան չեն մնալու. «Թուրքը վախկոտ է և նման գործողություններին պետք է պատասխանել, այդ դեպքում նրանք կհասկանան, որ յուրաքանչյուր խախտում կստանա իր պատասխանը»:

    Քաղաքագետի համոզմամբ՝ այս գործողությունները ազդում են նաև զինվորների և քաղաքացիների հոգեբանության վրա և զինվորը ի վիճակի չի լինում այդ հոգեկան վիճակում գնալ պատերազմ. «Եթե պետք է լինի պատերազմ, ուրեմն կլինի և դա կախված չէ նրանից, թե Հայաստանը կպատասխանի նրանց գործողություններին, և ինչքան այս թուլությունը շարունակվի այնքան նրանց գործողությունները կշարունակվեն: Այս դեպքում լռությունը քաղաքակրթության նշան չէ և դա անպատասխան թողնելը հակառակորդի կողմից դիտարկվում է հաղթանակ, իսկ այդ դեպքում պատերազմը անխուսափելի է»:

    HayNews.am
    Հա, հույզն է լոկ մնայունը՝
    Մնացյալը անցողիկ…

  21. #2789
    Պատվավոր անդամ Tig-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    26.10.2007
    Տարիք
    46
    Գրառումներ
    3,757
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    6 զինծառայողի վիճակը շարունակում է ծանր մնալ
    04 Հունիսի 2012 - 22:26

    Ըստ ՀՀ ՊՆ տեղեկատվության, Տավուշի մարզի սահմանամերձ Չինարի և Բերդավան գյուղերի ուղղությամբ, հակառակորդի կողմից դիվերսիոն գործողությունների հետևանքով վիրավորված 6 զինծառայողի վիճակը շարունակում է ծանր մնալ:
    Ավագ լեյտենանտ Մուշեղ Հարությունի Նուրբեկյանը ազդրերի և նստաշրջանի հրազենային վիրավորումներով տեղափոխվել է Վանաձորի կայազորային հոսպիտալ:
    Սերժանտ Իգիթ Կարենի Հովհաննիսյանը կրծքավանդակի շրջանում հրազենային միջանցիկ վիրավորումով տեղափոխվել է Տավուշի կայազորային հոսպիտալ, այնուհետև` ՀՀ ՊՆ Կենտրոնական կլինիկական հոսպիտալ:
    Շարքային Սեդրակ Սամվելի Շահբազյանը ձախ արմնկահոդի և ձախ ազդրի շրջանում հրազենային վիրավորումներով տեղափոխվել է Տավուշի կայազորային հոսպիտալ, այնուհետև` ՀՀ ՊՆ Կենտրոնական կլինիկական հոսպիտալ:
    Շարքային Մաքսիմ Մարտինի Մելքոնյանը ձախ ազդրի շրջանում հրազենային միջանցիկ վիրավորումով տեղափոխվել է Տավուշի կայազորային հոսպիտալ:
    Շարքային Արթուր Արտակի Մնացականյանը ծնկի, սրունքի և բազկի շրջանում հրազենային միջանցիկ վիրավորումներով տեղափոխվել է Տավուշի կայազորային հոսպիտալ, այնուհետև` ՀՀ ՊՆ Կենտրոնական կլինիկական հոսպիտալ:
    Շարքային Կորյուն Ռոբերտի Իրիցյանը ստորին վերջույթների բազմաթիվ բեկորային վնասվածքներով տեղափոխվել է Տավուշի կայազորային հոսպիտալ:

    HayNews.am
    Հա, հույզն է լոկ մնայունը՝
    Մնացյալը անցողիկ…

  22. #2790
    Պատվավոր անդամ Tig-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    26.10.2007
    Տարիք
    46
    Գրառումներ
    3,757
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Չինարի գյուղից ոչ ոք չի պատրաստվում հեռանալ. գյուղապետ
    04 Հունիսի 2012 - 11:25

    Քիչ առաջ հայտնի դարձավ, որ Տավուշի մարզի Չինարի գյուղում հակառակորդի կողմից իրականացված դիվերսիայի հետևանքով կան զոհեր ու վիրավորներ:
    Չինարի գյուղի գյուղապետ Սամվել Սաղոյանը HayNews.am-ի հետ զրույցում հայտնեց. «Կա 2 զոհ, 5 վիրավոր: Միջադեպը տեղի է ունեցել առավոտյան 4-ի, 4-անց կեսի սահմանում: Գյուղի ուղղությամբ կրակ չի արձակվել, իրենք հենակետերի վրա դիվերսիա են իրականացրել»:

    Մեր այն հարցին, թե հնարավո՞ր է գյուղից մարդիկ տարհանվեն այս լարված իրավիճակի պատճառով, գյուղապետը նշեց. «Գլուխները պատով են տվել, ո՞վ է նման բան ասել: Գյուղում մարդիկ իրենց ռիթմիկ կյանքով են ապրում, մանկապարտեզը գործում է, դպրոցներում էլ պատրաստվում են քննությունների: Նման բան չկա, պատերազմ էստեղ միշտ եղել է, բանց ոչ ոք չի պատրաստվում հեռանալ»:

    HayNews.am
    Հա, հույզն է լոկ մնայունը՝
    Մնացյալը անցողիկ…

Էջ 186 358-ից ԱռաջինԱռաջին ... 86136176182183184185186187188189190196236286 ... ՎերջինըՎերջինը

Թեմայի մասին

Այս թեման նայող անդամներ

Այս պահին թեմայում են 1 հոգի. (0 անդամ և 1 հյուր)

Համանման թեմաներ

  1. Ջավախքի հիմնախնդիրը
    Հեղինակ՝ Marduk, բաժին` Քաղաքականություն
    Գրառումներ: 4
    Վերջինը: 25.07.2018, 15:02
  2. «Մաքուր Ջրի» Հիմնախնդիրը
    Հեղինակ՝ Ozon, բաժին` Մարդ և շրջակա միջավայր
    Գրառումներ: 7
    Վերջինը: 06.07.2011, 19:26
  3. Շնորհավոր Արցախի անկախության տոնը
    Հեղինակ՝ Monk, բաժին` Շնորհավորանքներ
    Գրառումներ: 29
    Վերջինը: 03.09.2010, 00:24
  4. Օզօնի հիմնախնդիրը
    Հեղինակ՝ Ozon, բաժին` Բնապահպանություն
    Գրառումներ: 3
    Վերջինը: 27.11.2009, 21:22
  5. Հայերեն կայքեր Արցախի մասին
    Հեղինակ՝ PygmaliOn, բաժին` Վեբ
    Գրառումներ: 1
    Վերջինը: 13.01.2007, 10:04

Թեմայի պիտակներ

Էջանիշներ

Էջանիշներ

Ձեր իրավունքները բաժնում

  • Դուք չեք կարող նոր թեմաներ ստեղծել
  • Դուք չեք կարող պատասխանել
  • Դուք չեք կարող կցորդներ տեղադրել
  • Դուք չեք կարող խմբագրել ձեր գրառումները
  •