User Tag List

Էջ 184 358-ից ԱռաջինԱռաջին ... 84134174180181182183184185186187188194234284 ... ՎերջինըՎերջինը
Ցույց են տրվում 2,746 համարից մինչև 2,760 համարի արդյունքները՝ ընդհանուր 5367 հատից

Թեմա: Արցախի հիմնախնդիրը

  1. #2746
    Պատվավոր անդամ Claudia Mori-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    28.02.2011
    Հասցե
    Անհայտ է...
    Տարիք
    40
    Գրառումներ
    1,355
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մեջբերում KarineIonesyan-ի խոսքերից Նայել գրառումը
    Հրամանատարին զրկել են հաշմանդամության թոշակից (տեսանյութ)




    Ղարաբաղյան պատերազմի մասնակից, Արամո ջոկատի հրամանատարներից Արայիկ Մելքումյանը պատերազմի հետևանքով կոնտուզիա է ստացել։ Պատերազմից հետո միայն ծխախոտ ծխելով է մի քիչ թեթևանում անքնությունից, գլխացավերից և ուղեղում անընդհատ պտտվող պատերազմյան կադրերից: Հիմա նույնիսկ ծխելուց է նեղվում, որովհետև իր երկու աղջիկներն են այժմ ծխախոտ գնում իր համար:Նախկինում ծխախոտ գնում էր հաշմանդամության 40 հազար դրամ թոշակով, բայց ՀՀ բժշկասոցիալական փորձաքննության գործակալությունը ղարաբաղյան պատերազմի մասնակցին այս տարի հաշմանդամ չճանաչեց՝ ասելով «գնայիր բուժվեիր, ինչու՞ չես բուժվել»: 2011թ. նոյեմբեր ամսից նա հաշմանդամության թոշակ չի ստանում։

    Մելքումյանը 1989թ. կամավոր մեկնել է կռվի դաշտ՝ թողնելով աշխատանքը և ընտանիքը: 1992թ. անդամագրվել է Արամո ջոկատին։ Ջոկատի հրամանատարի վիրավորվելուց հետո ստանձնել է հրամանատարի պաշտոնը:

    1992թ. Ղոչազ գյուղի (Քաշաթաղի շրջան՝ նախկին Լաչինի շրջան) համար մղվող մարտի ժամանակ արկի պայթյունից Մելքումյանը ստացել է ձախ ոտքի բեկորային վերք, գլխուղեղի ցնցում, պարանոցի աջ ու ձախ կողմի պարանոցային վնասվածքներ: Ապաքինվելուց հետո նորից մեկնել է մարտի դաշտ:

    ՀՀ կառավարության 02.03.06թ. թիվ 276-Ն որոշմամբ՝ հաշմանդամության կարգ տրվում է, եթե առկա է հիվանդության, վնասվածքի կամ խեղման հետևանքով առաջացած օրգանիզմի ֆունկցիաների կայուն խանգարում, որը բերում է կենսագործունեության որևէ տեսակի և որևէ աստիճանի սահմանափակման, սոցիալական անբավարարության և սոցիալական պաշտպանության անհրաժեշտության:

    «Հաշմանդամների սոցիալական պաշտպանության մասին» ՀՀ օրենքի 62-րդ հոդվածի համաձայն՝ հաշմանդամության պատճառներից մեկը կարող է լինել Հայաստանի Հանրապետության պաշտպանության ժամանակ ստացած հիվանդությունը, խեղումը կամ վնասվածքը:

    Թեև հաշմանդամության կարգ Արայիկ Մելքումյանին վաղուց էր հասնում, նա միայն 2008թ. է դիմել պետական մարմիններին և ստացել երրորդ խմբի հաշմանդամության աստիճան: Հաշմանդամության կարգ ստանալու պատճառները պատերազմի ժամանակ ստացած կոնտուզիայի հետևանքներն են եղել:

    Ամեն տարի նրան զննող նյարդաբան Կարինե Հարությունյանը 2011թ.-ին բժշկական քաղվածքի մեջ հերթական անգամ նշել է, որ հիվանդությունը Մելքումյանի մոտ կայուն մնացորդային հետևանքներ ունի, սակայն այս տարի Բժշկասոցիալական փորձաքննության ընդունող հանձնաժողովը հաշվի չի առել այդ փաստը և նրան հաշմանդամ չի ճանաչել:

    «Այսինքն ստացվում է, որ ես մեկ տարվա ընթացքում կամ բուժվել եմ, կամ երեք տարի բժիշկները սխա՞լ են, հլը մի հատ էլ ասում են՝ գնայիր բուժվեիր, դուք ինձ ուղարկեցիք բուժման, ես էլ չբուժվեցի՞»,- հարցնում է պատերազմի մասնակիցը:

    Մելքումյանը մի քանի անգամ գնացել է իրենց համայնքի պոլիկլինիկա, որից հետո նրան ուղեգիր են տվել դեպի ՊՆ կենտրոնական պոլիկլինիկա, որտեղ նա ամեն տարի ակնաբույժի ու նյարդաբանի մոտ ստուգումներ է անցել: Ոչ մի բժիշկ չի ուղղորդել նրան հատուկ բուժումներ ստանալ՝ մի անգամ միայն դեղեր են նշանակել տեղական պոլիկլինիկայում, որոնք ընդունելուց հետո Մելքումյանը թունավորվել է ու հայտնվել հիվանդանոցում, քանի որ ալերգիկ է դեղերի նկատմամբ:

    ՊՆ կենտրոնական պոլիկլինիկայի նյարդաբան Կ. Հարությունյանը նշեց, որ իրենց մոտ դեղեր չեն տալիս։ Կան դեղեր, որոնք ալերգիկ չեն և տեղական պոլիկլինիկայում պարտավոր են նրան տալ, բայց չեն տվել:

    «Նրանք ամենառաջինը պետք է «Ցերեբրոլիզին» տային, «Պիրացիտամ», կաթիլային «Մեքսիդոլ», հանգստացնող նեվրոլետիկներ, «Դիազեպամ», «Պերսեն»»,- ասում է Կարինե Հարությունյանը:

    «Մեքսիդոլն» ու «Ցերեբրոլիզինը» թանկ դեղեր են համարվում: Օրինակ՝ միայն 5 ամպուլա «Ցերեբրոլիզինը» արժի մոտ 20 հազար դրամ, որը, բժշկի հավաստմամբ, Մելքումյանի նման հիվանդները պետք է տարին գոնե երկու անգամ ընդունեն:

    Արայիկ Մելքումյանը մեկն է, այն 1500 հաշմադամներից է, ովքեր այս տարի չեն ստացել հաշմանդամության կարգ:

    ՀՀ բժշկասոցիալական փորձաքննության գործակալության պետ Միշա Վանյանը տեղեկացրեց, որ տարեկան 73 հազար դիմում է լինում հաշմանդամության խումբ ստանալու համար, որոնց մեջ ներառված են լինում նաև նախորդ տարիներին հաշմանդամության խմբեր ստացած մարդիկ: Այս տարի 16 հազար առաջին անգամ դիմողներից 1500-ը չի ճանաչվել հաշմանդամ։ Նախորդ տարվա հաշմանդամներից էլ 1500-ը չի ստացել հաշմանդամության կարգ, իսկ 4500 մարդու համար էլ ավելի թեթև խումբ են սահմանել:

    «Ժամկետով սահմանվելու իմաստը նրանում է, որ սպասելիք կա, որ հաջորդ փորձաքննության ժամանակ հիվանդը կբուժվի: Եթե ըստ չափորոշիչների իր մոտ հիվանդության նշաններ չկան, այս տարի դա չի որոշվում, կարող է նաև հակառակը տեղի ունենա ու կարգը փոխվի»,- պարզաբանում է Մ. Վանյանը:

    Նա նաև նշեց, որ իրենք փաստաթղթերով չեն ճանաչում հաշմանդամ: Ճանաչվում է հաշմանդամ, եթե իրենց փորձագետները պարզում են, որ առողջության խնդիրը բերել է կամ տեղաշարժման սահմանափակման, կամ սեփական վարքագծի հսկելու սահմանափակման:

    «Կառավարությունը հստակ չափորոշիչներ է տվել մեզ. կոնտուզիան պետք է բերի հոգեկան խանգարման, նոր դառնա հաշմանդամ, ինքը պետք է բուժվեր հոգեբուժական հիվանդանոցում»,- ասում է Վանյանը:

    Այն հարցին, թե ի՞նչ է նախատեսվում, եթե հաշմանդամին ոչ մի բուժում չի նշանակվում և ուղեգիր չի տրվում հոգեբուժական հիվանդանոցում բուժում ստանալու համար, Վանյանը նշեց, որ բժիշկների անբարեխղճության համար իրենք պատասխանատու չեն:

    Բժշկասոցիալական փորձաքննության իրականացման կարգը հաստատելու մասինորոշման համաձայն' անձն իր իրավունքները պաշտպանելու նպատակով իրավունք ունի բողոքարկել փորձաքննական որոշումները, բժշկասոցիալական փորձաքննության ոլորտում իրավասու պետական մարմնի գործողությունը կամ անգործությունը ինչպես վարչական, այնպես էլ դատական կարգով:

    Օրերս Մելքումյանին ընդունել են ՀՀ պաշտպանության նախարարությունում, հնարավոր է անցկացվի ևս մեկ փորձաքննություն, որի արդյունքներից էլ արդեն պարզ կլինի՝ նա կդիմի դատարան, թե՝ ոչ:

    «Ես ողորմություն չեմ խնդրում, թող ասեն, որ ես առողջ եմ ու ինձ կարգ չի հասնում, չնայած ես շատ լավ գիտեմ, որ իմ վիճակը գնալով ավելի է վատանում, երբեմն նույնիսկ մարդկանց չեմ հիշում արդեն, ում երկար տարիներ եմ ճանաչել»,- ասում է Մելքումյանը:

    Հուսահատությունը և պետության անուշադրությունը՝ պատերազմը հաղթած զինվորի նկատմամբ, երբեմն տեղի են տալիս. Արայիկ Մելքումյանը վերջերս մտածում է նաև Հայաստանից հեռանալու մասին:



    Աղբյուրը՝http://www.hra.am/hy/point-of-view/2011/12/07/melqumyan
    Ջա~ն, վերականգնեցին

    Արայիկ Մելքումյանի հաշմանդամության կարգը վերականգնվել է

    07.02.2012
    Ղարաբաղյան պատերազմի մասնակից, «Արամո» ջոկատի հրամանատարներից Արայիկ Մելքումյանի հաշմանդամության երրորդ կարգը վերականգնված է երկու ամիս բժշկական տարբեր հաստատություններում տարբեր ստուգումներ և բուժումներ անցնելուց հետո:

    Հիշեցնենք, որ 2011թ. դեկտեմբերի 7-ին անդրադարձել էինք այն խնդրին, որ ՀՀ բժշկասոցիալական փորձաքննության գործակալությունը հերթական ստուգման ժամանակ հաշմանդամ չէր համարել տարիներ շարունակ հաշմանդամության կարգ ունեցող ղարաբաղյան պատերազմի մասնակցին՝ ասելով «գնայիր բուժվեիր, ինչու՞ չես բուժվել»:

    Երեք տարի նրան զննող նյարդաբան Կարինե Հարությունյանը 2011թ. բժշկական քաղվածքի մեջ հերթական անգամ նշել էր, որ հիվանդությունը Մելքումյանի մոտ կայուն մնացորդային հետևանքներ ունի, սակայն 2011թ. Բժշկասոցիալական փորձաքննության հանձնաժողովը հաշվի չէր առել այդ փաստը և նրան հաշմանդամ չէր ճանաչել: ՀՀ բժշկասոցիալական փորձաքննության գործակալության պետ Միշա Վանյանը պնդում էր, որ Մելքումյանն իրականում հաշմանդամ չի կարող ճանաչվել:

    Մեր հրապարակումն իր արձագանքը գտավ. խնդրով հետաքրքվեցին ՀՀ պաշտպանության և Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարություները։ ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Արթուր Գրիգորյանն Արայիկ Մելքումյանի հետ հանդիպումից հետո հանձնարարեց իր աշխատակիցներին ևս մեկ անգամ ստուգումներ իրականացնել:

    Մելքումյանն ստացավ այն բուժումը, որը չէր ստացել նախկինում տեղամասային պոլիկլինկայի աշխատակիցների թերացման պատճառով։ Տեղամասային պոլիկլինիկան ուղեգիր չէր տվել Ա. Մելքումյանին դեպի Նուբարաշենի հոգեբուժական հիվանդանոց:

    Նախարարի միջնորդությունից հետո Ա. Մելքումյանը 10 օրից ավելի բուժում ստացավ Նուբարաշենի հոգեբուժական հիվանդանոցում, որտեղից ստացված տվյալները ևս հաստատեցին, որ Մելքումյանի մոտ կայուն մնացորդային հետևանքներով կոնտուզիա է, և նրան պետք է տրվի հաշմանդամության կարգ:Ցավալի է, որ պետք է նախարարի միջնորդություն՝ օրենքով սահմանված գործառույթներ իրականացնելու համար, քանի որ Արայիկ Մելքումյանը միակ հաշմանդամը չէ, ով այս խնդրի առաջ էր կանգնել։

    Շնորհակալություն ենք հայտնում բոլոր այն մարդկանց, ովքեր աջակցեցին խնդրի լուծմանը։

    Աղբյուրը՝http://www.hra.am/hy/events/2012/02/07/melqumyan
    Եթե ուզում ես հրաշք տեսնել, փորձիր ինքդ հրաշք լինել…

  2. Գրառմանը 7 հոգի շնորհակալություն են հայտնել.

    keyboard (07.02.2012), Life (07.02.2012), Lion (07.02.2012), Monk (17.03.2012), Moonwalker (07.02.2012), Tig (07.02.2012), Varzor (07.02.2012)

  3. #2747
    Պատվավոր անդամ Tig-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    26.10.2007
    Տարիք
    47
    Գրառումներ
    3,757
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Հա, հույզն է լոկ մնայունը՝
    Մնացյալը անցողիկ…

  4. #2748
    Պատվավոր անդամ Tig-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    26.10.2007
    Տարիք
    47
    Գրառումներ
    3,757
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Հա, հույզն է լոկ մնայունը՝
    Մնացյալը անցողիկ…

  5. #2749
    Պատվավոր անդամ Tig-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    26.10.2007
    Տարիք
    47
    Գրառումներ
    3,757
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Հա, հույզն է լոկ մնայունը՝
    Մնացյալը անցողիկ…

  6. #2750
    Պատվավոր անդամ Tig-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    26.10.2007
    Տարիք
    47
    Գրառումներ
    3,757
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Հա, հույզն է լոկ մնայունը՝
    Մնացյալը անցողիկ…

  7. #2751
    Պատվավոր անդամ Tig-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    26.10.2007
    Տարիք
    47
    Գրառումներ
    3,757
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Իլհամ Ալիևը վիրավորել է հայ պատգամավորներին, իսկ հայերին անվանել «ֆաշիստներ»
    16:28 • 03.04.12

    Այսօր առավոտյան Արևելյան գործընկերության Եվրանեսթ խորհրդարանական վեհաժողովի լիագումար նիստին ուղերձ հղած Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը հայերին անվանել է «ֆաշիստներ», ինչի կապակցությամբ Բաքվում գտնվող հայաստանյան պատվիրակությունը պահանջել է Եվրանեսթի կազմակերպիչներից գնահատական տալ Ադրբեջանի նախագահի ելույթին:

    Հայկական պատվիրակությունն Ալիևի ելույթը, առհասարակ, գնահատել է որպես կոռեկտության և դիվանագիտական էթիկայի նորմերից լրիվ դուրս։

    Tert.am-ի հետ զրույցում հայկական պատվիրակության անդամ Նաիրա Զոհրաբյանը մանրամասնեց, որ իր՝ մոտավորապես մեկ ժամանոց ելույթի մեծ մասն Իլհամ Ալիևը նվիրել է Լեռնային Ղարաբաղի հակամարտության թեմային և անգամ ներկայացրել «Ղարաբաղ» բառի ստուգաբանությունը:

    «Ադրբեջանի նախագահը կրկին խոսեց իրենց մշտական, միջազգային հարթակներում բարձրաձայնվող էսպիսի թեմաներից՝ «քսան տոկոս գրավյալ տարածքներ», «էթնիկ զտումներ»։ Եվ ոչ միայն իրենց ողջ քարոզչական այդ փաթեթը մեկ անգամ ևս վերարտադրեց, այլև, ուղղակիորեն խախտելով էթիկայի բոլոր նորմերը, վիրավորանքներ հնչեցրեց Հայաստանի ներկայացուցիչների ու Հայաստանի հասցեին՝ անվանելով հայկական կողմին՝«ֆաշիստներ, որոնք պղծել են իրենց պապերի գերեզմանները»,- պատմեց Բաքվում գտնվող Նաիրա Զոհրաբյանը:

    Հայաստանյան պատվիրակության անդամներն անմիջապես արձագանքել են Ադրբեջանի նախագահի ելույթին՝ պատրաստելով բաց նամակ, որը Զոհրաբյանը Միլի Մեջլիսի նիստերի դահլիճում բաժանել է Եվրապառլամենտի և Արևելյան գործընկերության անդամ երկրների ներկայացուցիչներին:

    Նամակում հիշեցվում է, որ երբ ժամանակին որոշվեց Եվրանեսթի հաջորդ նիստն անցկացնել Բաքվում, հայկական պատվիրակությունը նամակ էր հղել ԽՎ-ի ղեկավարությանը և հանգամանալից բացատրել, թե ինչու չի կարելի Եվրանեսթի հաջորդ լիագումար նիստն անցկացնել Բաքվում:

    «Եվ հիմա այստեղ Իլհամ Ալիևի ելույթը հաստատեց մեր այն մտահոգությունը, թե ինչու չէր կարելի այստեղ անցկացնել նիստ»,- ասված է հայկական պատվիրակության նամակում, որում նաև Եվրանեսթի ղեկավարությանը կոչ է արվում շատ մանրակրկիտ և հետևողական լինել այն որոշումների ընդունման հարցում, թե որտեղ կարող են անցկացվել կազմակերպության նիստերը:

    Հայկական պատվիրակությունը նաև պահանջվում է, որ այս կառույցի կողմից ամբիոն չտրամադրվի այն գործիչներին, որոնք իրենց ելույթներում քարոզում են բռնություն և քսենոֆոբիա:

    Նամակից բացի, Ադրբեջանի նախագահի ելույթին մեր պատգամավորներն արձագանքել են նաև ելույթների միջոցով:
    Մեր պատվիրակության ղեկավար Վահան Հովհաննիսյանը՝ անդրադառնալով Իլհամ Ալիևի ելույթին, հայտարարել է, որ այն մեր պատվիրակության կողմից ուղղակիորեն անընդունելի է և դիմելով եվրոպացի պատգամավորներին ասել է՝«դուք լսեցիք, որ այս ամբիոնից մեզ անվանում են ֆաշիստներ» և թե ինչ ելույթներ են հնչում:

    Վահան Հովհաննիսյանը բանավոր կարգով ևս հիշեցրել է, թե որն է եղել հայակական պատվիրակության դիրքորոշումը՝ Բաքվում Եվրանեսթի ԽՎ-ի նիստ անցկացնելու վերաբերյալ:

    Նաիրա Զոհրաբյանն էլ Եվրանեսթի պատվիրակությունից պահանջել է հստակ գնահատական տալ Ադրբեջանի նախագահի ելույթին, որը «չի նպաստում Արևելյան գործընկերության կարևոր հիմնադրույթներից մեկի՝ անդամ երկրների միջև վստահության ու փոխըմբռնման մթնոլորտ ստեղծելուն»:

    «Բարգավաճ Հայաստան» կուսակցության պատգամավորը հայտարարել է, որ եթե պահանջվող գնահատականը չտրվի, ապա ինքը իրավունք ունի մտածելու, որ Եվրանեսթի ապագան լրջագույն վտանգի տակ է:

    Ելույթով հանդես եկած դաշնակցական Լիլիթ Գալստյանն իր ելույթում ևս անդրադարձել է խնդրին և արել գրեթե նույն շեշտադրումները, որոնք արել էին Վահան Հովհաննիսյանը և Նաիրա Զոհրաբյանը։

    Նշենք, որ այս ելույթները Իլհամ Ալիևն անձամբ Միլի Մեջլիսում չի լսել, քանի որ իր ելույթից հետո հեռացել է:
    Ըստ հայաստանյան պատվիրակության անդամի՝ Իլհամ Ալիևի ելույթն առաջացրել է ոչ միայն հայկական պատվիրակության, այլև Եվրապառլամենտի բազմաթիվ ներկայացուցիչների զայրույթը, որոնք Ադրբեջանի նախագահի ելույթից հետո մոտեցել են հայ պատգամավորներին և ասել, որ իրենց համար ուղղակիորեն անընդունելի է նման հռետորաբանությամբ ելույթը:

    Tert.am
    Հա, հույզն է լոկ մնայունը՝
    Մնացյալը անցողիկ…

  8. Գրառմանը 1 հոգի շնորհակալություն է հայտնել.

    Varzor (04.04.2012)

  9. #2752
    Պատվավոր անդամ Lion-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    20.03.2007
    Հասցե
    Երևան
    Գրառումներ
    9,434
    Mentioned
    36 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Ոչինչ, ոչինչ, թող մեր բարեմիտ լիբերալները այս ամենը հաշվի առնեն, երբ կսկսեն հիմնավորել, թե. "թուրքն արդեն էն թուրքը չի, ինքը փոխվելա"...
    Համեցեք իմ ֆորում
    Միայն արժանապատվություն ունեցողը կարող է գնահատել դա և իր, և ուրիշների մոտ:

  10. Գրառմանը 2 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Tig (04.04.2012), Varzor (04.04.2012)

  11. #2753
    Զամունցի դեմք voter-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    22.05.2007
    Գրառումներ
    1,512
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Զայրույթ Ռուսները առաջարկվում են Հայերին հանձնվել ու հայդա սաղով ռուսաստանի խոպան

    Ռուսաստանի ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը հայտարարել է Երեւանի համալսարանում, որ զորքերի դուրս բերումից, Ադրբեջանին «շրջանները» հանձնելուց եւ «միջանցք ստեղծելուց» հետո Ղարաբաղի ժողովուրդն ինքը կորոշի իր ճակատագիրը:
    http://www.lragir.am/armsrc/politics62678.html
    Ռուսները վտանգավոր խաղ են սկսել Ադրբեջանին սիրաշահելու համար, որ հանկարծ ԻՐանի դեմ գործը բացվելու դեպքում չգնան ընգնեն ամերիկաի ու իսրելի ջրերը, ուզում են սիրաշահեն,որ իրանց հավատարիմ մնան։

    Բայց կարող ա ադրբեջանը շանս չունենա չհամաձայնվել իր տարածքով Իրանի դեմ գործողությունների համար ու Ռուսաստանին ոչ ադրբեջան վերջում մնա ոչ էլ հայերը այլևս հավատարմություն պահեն։

    Չնայած վերջին շրջանի ստրկամիտ ռուսամետ նադզիրատել ռեժիմի ռուսաստանի ետույքագուրգուրություննը հանգեցրել է հենց սրան, որ Հայաստանի վրա արդեն թքած ունեն ու գալիս հենց քո տանը վրետ թքում են...

    Տեսնենք ոնց են նժդեհականները սա մարսելու... Չնայած ինչ եմ հարցնում, ասելու են «պյան էլ ա կա վեչ, պտահում ա, անձրեվա կյալի»

  12. Գրառմանը 3 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Rammer (04.04.2012), Tig (04.04.2012), Տրիբուն (04.04.2012)

  13. #2754
    Կեցցե թագավորը Varzor-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    16.03.2009
    Հասցե
    Երկիր մոլորակ, ՀՀ ք. Երևան
    Տարիք
    44
    Գրառումներ
    7,503
    Mentioned
    13 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մեջբերում voter-ի խոսքերից Նայել գրառումը
    Ռուսաստանի ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը հայտարարել է Երեւանի համալսարանում, որ զորքերի դուրս բերումից, Ադրբեջանին «շրջանները» հանձնելուց եւ «միջանցք ստեղծելուց» հետո Ղարաբաղի ժողովուրդն ինքը կորոշի իր ճակատագիրը:
    http://www.lragir.am/armsrc/politics62678.html
    Ռուսները վտանգավոր խաղ են սկսել Ադրբեջանին սիրաշահելու համար, որ հանկարծ ԻՐանի դեմ գործը բացվելու դեպքում չգնան ընգնեն ամերիկաի ու իսրելի ջրերը, ուզում են սիրաշահեն,որ իրանց հավատարիմ մնան։
    Բայց կարող ա ադրբեջանը շանս չունենա չհամաձայնվել իր տարածքով Իրանի դեմ գործողությունների համար ու Ռուսաստանին ոչ ադրբեջան վերջում մնա ոչ էլ հայերը այլևս հավատարմություն պահեն։
    Չնայած վերջին շրջանի ստրկամիտ ռուսամետ նադզիրատել ռեժիմի ռուսաստանի ետույքագուրգուրություննը հանգեցրել է հենց սրան, որ Հայաստանի վրա արդեն թքած ունեն ու գալիս հենց քո տանը վրետ թքում են...
    Տեսնենք ոնց են նժդեհականները սա մարսելու... Չնայած ինչ եմ հարցնում, ասելու են «պյան էլ ա կա վեչ, պտահում ա, անձրեվա կյալի»
    Լավրովը արտաթորաք ա կերել, ու հեցն Արցախի ժողովուրդն էլ թքած ունի իրա խոսքերի վրա` "մի պեն էլ ա կա վեչ, պտահումա, տյուս ա տամ"
    Իսկ մեր երկրի ղեկավարությունն արդն վաղուց պիտի կարճ կիսաշրջազգեստ հագնեն ու Ծերեթելի կանգնեն` ձրի:
    Իրանց անասուն քաղաքականության ու անասունության արդյունքում ժողովուրդն կարող է առանց կռվի կորցնել այն, ինչը կռվով-պատվով հաղթել ու վերադարձրել է:
    Լոխ մունք ենք, մնացածը` լոխ են...

  14. Գրառմանը 2 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Lion (05.06.2012), Tig (04.04.2012)

  15. #2755
    Պատվավոր անդամ Tig-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    26.10.2007
    Տարիք
    47
    Գրառումներ
    3,757
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մեջբերում voter-ի խոսքերից Նայել գրառումը
    Ռուսաստանի ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը հայտարարել է Երեւանի համալսարանում, որ զորքերի դուրս բերումից, Ադրբեջանին «շրջանները» հանձնելուց եւ «միջանցք ստեղծելուց» հետո Ղարաբաղի ժողովուրդն ինքը կորոշի իր ճակատագիրը:
    http://www.lragir.am/armsrc/politics62678.html
    Ռուսները վտանգավոր խաղ են սկսել Ադրբեջանին սիրաշահելու համար, որ հանկարծ ԻՐանի դեմ գործը բացվելու դեպքում չգնան ընգնեն ամերիկաի ու իսրելի ջրերը, ուզում են սիրաշահեն,որ իրանց հավատարիմ մնան։

    Բայց կարող ա ադրբեջանը շանս չունենա չհամաձայնվել իր տարածքով Իրանի դեմ գործողությունների համար ու Ռուսաստանին ոչ ադրբեջան վերջում մնա ոչ էլ հայերը այլևս հավատարմություն պահեն։

    Չնայած վերջին շրջանի ստրկամիտ ռուսամետ նադզիրատել ռեժիմի ռուսաստանի ետույքագուրգուրություննը հանգեցրել է հենց սրան, որ Հայաստանի վրա արդեն թքած ունեն ու գալիս հենց քո տանը վրետ թքում են...

    Տեսնենք ոնց են նժդեհականները սա մարսելու... Չնայած ինչ եմ հարցնում, ասելու են «պյան էլ ա կա վեչ, պտահում ա, անձրեվա կյալի»
    Ներկա գտնվողներից մեկը ասում է, որ "Ադրբեջանին «շրջանները» հանձնելուց եւ «միջանցք ստեղծելուց»..." նման արտահայտություն չի եղել: Վերջերց lragir.am-ը շատ է ապատեղեկատվություն տարածում...
    Հա, հույզն է լոկ մնայունը՝
    Մնացյալը անցողիկ…

  16. Գրառմանը 1 հոգի շնորհակալություն է հայտնել.

    Varzor (04.04.2012)

  17. #2756
    Կեցցե թագավորը Varzor-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    16.03.2009
    Հասցե
    Երկիր մոլորակ, ՀՀ ք. Երևան
    Տարիք
    44
    Գրառումներ
    7,503
    Mentioned
    13 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մեջբերում Tig-ի խոսքերից Նայել գրառումը
    Ներկա գտնվողներից մեկը ասում է, որ "Ադրբեջանին «շրջանները» հանձնելուց եւ «միջանցք ստեղծելուց»..." նման արտահայտություն չի եղել: Վերջերց lragir.am-ը շատ է ապատեղեկատվություն տարածում...
    Բառացի միգուցե և չի ասել, բայց խոսել է այնպիսի սկզբունքներից որոնք հենց դա էլ ենթադրում են (ՄԻնսկի խումբ, Մադրիդյան սկզբունքներ և այն)
    Լոխ մունք ենք, մնացածը` լոխ են...

  18. Գրառմանը 1 հոգի շնորհակալություն է հայտնել.

    Tig (04.04.2012)

  19. #2757
    Զամունցի դեմք voter-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    22.05.2007
    Գրառումներ
    1,512
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մեջբերում Tig-ի խոսքերից Նայել գրառումը
    Ներկա գտնվողներից մեկը ասում է, որ "Ադրբեջանին «շրջանները» հանձնելուց եւ «միջանցք ստեղծելուց»..." նման արտահայտություն չի եղել: Վերջերց lragir.am-ը շատ է ապատեղեկատվություն տարածում...
    Դե պարզ ա որ խելքը հացի հետ չի կերել որ ուղուղ տեքստով ասի, վաղը տարածքները հանձնեք, դիպլոմատիկ լեզու ա, ձեռի հետ, Համալսարանում ջահելության հետ խոսալուց, կես բերան ասել ա բա գիտեք ինչ ա բանակցության սեղանին դրված
    http://news.am/arm/news/99660.html
    Սերգեյ Լավրովը նաեւ նշել է, թե բանակցային սեղանին դրված փաստաթուղթը ենթադրում է, որ գործընթացի վերջնական փուլում, անվտանգության գոտու վերադարձից եւ միջանցքի ապահովումից հետո, Լեռնային Ղարաբաղի ժողովուրդը պետք է ինքը որոշի իր ճակատագիրը:
    Այսինքն իմացեք ինչի մասին է խոսքը գնում ու ինչի շուրջ ենք բանակցում...

  20. Գրառմանը 2 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Tig (05.04.2012), Varzor (05.04.2012)

  21. #2758
    Պատվավոր անդամ Tig-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    26.10.2007
    Տարիք
    47
    Գրառումներ
    3,757
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Հա, հույզն է լոկ մնայունը՝
    Մնացյալը անցողիկ…

  22. Գրառմանը 1 հոգի շնորհակալություն է հայտնել.

    Malxas (06.04.2012)

  23. #2759
    Պատվավոր անդամ Tig-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    26.10.2007
    Տարիք
    47
    Գրառումներ
    3,757
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Դե եկեք ու սրանց հետ հաշտեցման եզրեր փնտրեք...

    Տավուշի մարզում ադրբեջանական կողմից կրակոցներ են հնչել, տարհանվել են Դովեղ գյուղի դպրոցն ու մանկապարտեզը
    13:42 • 25.04.12

    Այսօր, ապրիլի 25-ին կրակոցներ են հնչել Տավուշի մարզի Դովեղ գյուղի հատվածում։ Ինչպես Tert.am–ին հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, ադրբեջանական կողմը անկանոն կրակոցներ է արձակել նշված գյուղի ուղղությամբ, ինչի արդյունքում վնասվել է նույն գյուղի բնակիչ Արսեն Մեհրաբյանին պատկանող «ԳԱԶ 53» մակնիշի ավտոմեքենան։ Ավտոմեքենան կայանված է եղել տան բակում, բարեբախտաբար զոհեր և վիրավորներ չկան։

    Այս պահին անվտանգության նկատառումներից ելնելով տարհանվել են գյուղի մանկապարտեզը և դպրոցը։
    Ի դեպ, Տավուշի մարզում աշխատանքային այցով գտնվում է Արտակարգ իրավիճակների նախարար Արմեն Երիցյանը։

    Աղբյուր՝ tert.am
    Հա, հույզն է լոկ մնայունը՝
    Մնացյալը անցողիկ…

  24. Գրառմանը 1 հոգի շնորհակալություն է հայտնել.

    Varzor (25.04.2012)

  25. #2760
    Պատվավոր անդամ Lion-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    20.03.2007
    Հասցե
    Երևան
    Գրառումներ
    9,434
    Mentioned
    36 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մեջբերում Tig-ի խոսքերից Նայել գրառումը
    Դե եկեք ու սրանց հետ հաշտեցման եզրեր փնտրեք...

    Տավուշի մարզում ադրբեջանական կողմից կրակոցներ են հնչել, տարհանվել են Դովեղ գյուղի դպրոցն ու մանկապարտեզը
    13:42 • 25.04.12

    Այսօր, ապրիլի 25-ին կրակոցներ են հնչել Տավուշի մարզի Դովեղ գյուղի հատվածում։ Ինչպես Tert.am–ին հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, ադրբեջանական կողմը անկանոն կրակոցներ է արձակել նշված գյուղի ուղղությամբ, ինչի արդյունքում վնասվել է նույն գյուղի բնակիչ Արսեն Մեհրաբյանին պատկանող «ԳԱԶ 53» մակնիշի ավտոմեքենան։ Ավտոմեքենան կայանված է եղել տան բակում, բարեբախտաբար զոհեր և վիրավորներ չկան։

    Այս պահին անվտանգության նկատառումներից ելնելով տարհանվել են գյուղի մանկապարտեզը և դպրոցը։
    Ի դեպ, Տավուշի մարզում աշխատանքային այցով գտնվում է Արտակարգ իրավիճակների նախարար Արմեն Երիցյանը։

    Աղբյուր՝ tert.am
    Էս թող են վանյանատիպ ոչնչությունները իմանան...
    Համեցեք իմ ֆորում
    Միայն արժանապատվություն ունեցողը կարող է գնահատել դա և իր, և ուրիշների մոտ:

  26. Գրառմանը 3 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Varzor (25.04.2012), Աշոտ Երկաթ (03.05.2012), Արէա (25.04.2012)

Էջ 184 358-ից ԱռաջինԱռաջին ... 84134174180181182183184185186187188194234284 ... ՎերջինըՎերջինը

Թեմայի մասին

Այս թեման նայող անդամներ

Այս պահին թեմայում են 1 հոգի. (0 անդամ և 1 հյուր)

Համանման թեմաներ

  1. Ջավախքի հիմնախնդիրը
    Հեղինակ՝ Marduk, բաժին` Քաղաքականություն
    Գրառումներ: 4
    Վերջինը: 25.07.2018, 15:02
  2. «Մաքուր Ջրի» Հիմնախնդիրը
    Հեղինակ՝ Ozon, բաժին` Մարդ և շրջակա միջավայր
    Գրառումներ: 7
    Վերջինը: 06.07.2011, 19:26
  3. Շնորհավոր Արցախի անկախության տոնը
    Հեղինակ՝ Monk, բաժին` Շնորհավորանքներ
    Գրառումներ: 29
    Վերջինը: 03.09.2010, 00:24
  4. Օզօնի հիմնախնդիրը
    Հեղինակ՝ Ozon, բաժին` Բնապահպանություն
    Գրառումներ: 3
    Վերջինը: 27.11.2009, 21:22
  5. Հայերեն կայքեր Արցախի մասին
    Հեղինակ՝ PygmaliOn, բաժին` Վեբ
    Գրառումներ: 1
    Վերջինը: 13.01.2007, 10:04

Թեմայի պիտակներ

Էջանիշներ

Էջանիշներ

Ձեր իրավունքները բաժնում

  • Դուք չեք կարող նոր թեմաներ ստեղծել
  • Դուք չեք կարող պատասխանել
  • Դուք չեք կարող կցորդներ տեղադրել
  • Դուք չեք կարող խմբագրել ձեր գրառումները
  •