Day.az -ի էջերից արդեն տողեր եմ կարդում ի պաշտպանություն Սերժ Սագսյանի: Գուշակեք 1 անգամից, ինչի՞ են ազերիները այպես պաշտպանում «խեղճ» մարդուն
կրճատ նկարագրություն: Հայաստանը կարող է ստորագրել փաստաթղթեր, որոնք սկիզբ կդնեն Ղարաբաղի հիմնախնդրի կարգավորման վերջնական փուլի մեկնարկին, և դա կլինի Ադրբեջանի խոշորագույն հաղթանակը, որովհետև հարցը կլուծվի Ադրբեջանի տարածքային ամբողջականության շրջանակներում:Осторожный оптимизм
Как стало известно Day.Az, президент Армении может подписать очень важные документы, которые могут дать старт окончательной стадии по справедливому урегулированию армяно-азербайджанского нагорно-карабахского конфликта. Этот документ можно смело будет назвать крупной победой азербайджанской дипломатии, ибо нагорно-карабахский конфликт будет решен в рамках территориальной целостности Азербайджана.
Այս ուրախալի լուրից հետո ադրբեջանական կայքը ցավով նշում է, որ մեր փառապանծ իշխանություններին ամենաշատը խանգարում են դա անել, ընդիմությունը: «Չար» Ընդիմությունը խանգարում է մեր նախագահին Ղարաբաղը նվիրել Ադրբեջանին:
թարգմանություն: Այնուհանդերձ, այս փաստաթղթերը ստորագրելու գլխավոր խոչընդոտը, որը խանգարում է այդ երկրի ղեկավարին անել այդ, ոչ թե դրանց ստորագրումն է, այլ իրականացումը, որին խանգարում են ներքին ճնշումները Հայաստանում: Նրանք ի վիճակի են այդպիսով հասնել իշխանափոխության:При этом, главной проблемой армянского руководителя является не подписание этого документа, а его реализация, сорвать которую могут внутриполитические потрясения в Армении, способные привести к смене власти в этой стране.
Ու վերջում մի քիչ էլ թասիբի են գցում Սերժ ձաձային, ասելով՝
Բառացի թարգմանություն: Թույլ նախագահը չի կարող ապահովել Հայաստանի ինտեգրացիան տարածքային և միջազգային հանրությանը:Слабый президент вряд ли сможет обеспечить интеграцию Армении в региональное развитие и в международное сообщество.
Այս տեքստից հետո մարդ ակամայից մտորրում է:
1. Մեր թշնամիները ողջունում են մեր նախագահի գործողությունները:
2. Մեր թշնամիները վախենում են մեր ընդիմությունից:
3. Մեր երկրում կան մարդիկ, ովքեր ողջունում են մեր նախագահի գործողությունները;
4. Մեր երկրում կան մարդիկ, որոնք վախենում են մեր ընդիմությունից:![]()
Էջանիշներ