Տրիբուն-ի խոսքերից
Ապեր, հասկանում եմ ինչ ես գրել:
Դե հիմա նայի - Հայաստանը իրա բոլոր ռեսուրսներով, ֆինասական, ռազմական, մարդկային, պատասխանատու ա Ղարաբաղի անվտանգության համար, ու եթե Ադրբեջանը հարձակվի Ղարաբաղի վրա, Հայաստանը իր բոլոր ռեսուրսները ներդնելու ա Ղարաբաղին պաշտպանելու գործին: Ուրեմն, Հայաստանը շահագրգիռ կողմ ա: Եթե հիմա, ասենք տեսականորեն, Հայաստանը լրիվ դուրս գա բանակցություններից ու Ադրբեջանին ասի, «ապեր, իմ հետ գործ չունես, գնա Ղարաբաղի հետ հարցերդ լուծի», կարող ա Ադրբեջանն ու Ղարաբաղը առանց Հայաստանի որոշեն, որ իրանք պիտի պատերազմ սկսեն: Իսկ եթե իրանք պատերազմ սկսեն, Հայաստանը պիտի խառնվի: Այսինք ինչ ա ստացվում, գլխավոր դերակատարներից մեկը պատերազմի դեպքում, Հայաստանը, պիտի բանակցային կողմ չլինի: Չե՞ս կարծում, որ սա աբսուրդ ա: Կարող ա 15 տարի առաջ աբսուրդ չէր, բան չունեմ ասելու, բայց հիմա կարծում եմ, որ մենք էնքան ենք խորացել էտ լրոցեսի մեջ որպես հակամարտող կողմ, իսկ մենք իսկականից հակամարտող կողմ ենք, որ էլ դուրս գալու տեղ չունենք: Այսինք, էս պահին, ԻՄՀԿ, կա մի ձև Ադրբեջանի կապերը պահելու համար - «հընգեր, Ղարաբաղը դե ֆակտօ, դե յուրե անկախ ա, անկախ չի, քեզ չի վերաբերվում, իմացած լինես, որ Ղարաբաղը Ադրբեջանի կազմում չի լինելու, ու եթե մտքովդ անցնի սխալ բան անել, մեր հետ ես գործ ունենալու, ոնց ուզում ես մնացած պահերը քցի բռնի քո մեջ»:
Էջանիշներ