davidus (10.09.2010), Mephistopheles (10.09.2010), REAL_ist (10.09.2010)
Ռամ ջան, ուրեմն արաբները ինքնորոշվել են 22 տարբեր պետություններում՝ Սիրիայից մինչև Մավրիտանիա: Թուրքերը մինիմում երկու պետությունում, ու դեմ չէին լինի ևս երկուսում էլ ինքնորոշվել, ու հիմա էտ երկու արդեն ինքնորոշվածները մեր դեմ ախպեր-ընգեր են խաղում: Հույները կողմնորոշվել են էլի երկու պետությունում: Իսպանախոս ու անգլոսքսոն ժողովուրդների ինքնորոշվածների քանակի ու չափերի մասին էլ բան չասենք: Պայթած ալբանացիները աչքներիս դեմը երկու տեղ ինքնորոշվեցին: Ու էսաքնից հետո քո աչքը հայերը 30 + 4 հազար քառակուսի մետր մտա՞վ:
davidus (10.09.2010), Mephistopheles (10.09.2010), REAL_ist (10.09.2010)
Եղբայր իմ ՄԱԿ-ի, միջազգային իրավունքի տեսանկյունից ղարաբաղցինները հայեր չեն?
Հ.Գ. Ինձ այս հարցը հետաքրքրում էր որպես առանձին խնդիր ու չեմ կապում թե այլ ազգերի մոտ ինչ է եղել:
Արաբները ուժեղ են, շատ են քանակով, եսիմ ինչով արել են: Կոովոին ՆԱՏՈ-ն անխացրեց.. Հայաստանը լրիվ այլ կարգավիճակում ա հիմա, դրա համար չեմ կապում...
Վերջին խմբագրող՝ Rammer: 10.09.2010, 12:11:
davidus (10.09.2010), Mephistopheles (10.09.2010)
REAL_ist (10.09.2010)
Ռեալ-իստ ախպեր խոստացած լուսավորող լեկցիան չկայացավ, բայց մասնակի խոսակցությունները հավեսով տանում ես: Էս թեման տարուց ավել բաց ա, բա մի հատ չես ուզում որպես մասնագետ լուսավորես, հասկանանք, թե ինչի մասին է խոսքը՞:
Ամեն պարզաբանում պահանջող հարցով խորհրդավոր բաներ ես ասում ու լռում -լավ չի:
Հաջորդ փաստում էլի երկար բարակ գրելու եմ իմ կարծիքը: Կխնդրեմ ժամանակ չունենալու պատճառաբանությամբ փոստս մեծամտորեն բռակ չհանես: Բան ունես ասելու ասա, այլոց ասածները մի գնահատի:
Ես երբ հարկն եմ համարում, գրում եմ: Եթե դուրդ չի գալիս, կարաս չկարդաս: Ինչ վերաբերվումա քո պոստի մանրամասն վերլուծությանը, ապա խոստումս կկատարեմ, հանկարծ չկասկածես:
---------- Ավելացվել է՝ 21:44 ---------- Սկզբնական գրառումը՝ 21:37 ----------
Ի դեպ, քո երկար պոստին արդեն կոնկրետ պատասխան ու հիմնավորում տվել եմ, թե ինչ պատճառովա զուրկ միջազգային իրավունքի պատկերացումից: Կարաս պոստս մի անգամ էլ կարդաս: Խոստումս արդեն վերաբերվումա մանրամասն, կետ առ կետ լուսաբանմանը:
Pacta sunt servanda
Մենք ամենքըս հյուր ենք կյանքում
Մեր ծնընդյան փուչ օրից,
Հերթով գալիս, անց ենք կենում
Էս անցավոր աշխարհից։
Այ ըսենց էլ երևի 91-ին գցե-բռնե ու մտածել են արեք գնանք ջայլամային, ամենաանշառ, ազգերի ինքնորոշման իրավունքով՝ մենք չկանք, ղարաբաղ- ադրբեջան ա կոնֆլիկտը:
Արաբական 22 երկրների կամ, լատինական ամերիկայի կամ անգլիախոս հետբրիտանական սուվերեն երկրների հարցը ազգերի ինքնորոշման խնդիր երբևէ չի եղել: Արաբների պետությունները ստեղծվել ու ժառանգվել են հիմնականում դեռ խալիֆաթից ու վերջացել են 2-համաշխարհայինից հետո՝ ըստ արտաքին և ներքին ուժային բալանսների: Եթե տեղում կար ուժեղ, սուվերենության ձգտող ու ունակ կենտրոն կամ էլ դուրսն էր շատ ուզում՝ սարքվեցին այդ պետությունները, բայց ոչ համաձայն ազգերի ինքնորոշման սկզբունքի, այլ ըստ ուժային, գեոքաղաքական տրամաբանության: Իշխանությունը չխնդրվեց ու շնորհվեց դրսից, կամ ՄԱԿ-ից, այլ հարևաններն ու մնացածը համակերպվեցին ուժին ու ընդունեցին այդ սուվերենությունը որպես օրինական պետություն:
Նույնը, մի գուցե մի փոքր այլ պատճառաբանություններով ու բացատրություններով, եղել է նաև լատինական երկրների ու մնացած նույն ազգի, կամ նույն լեզվով խոսող ժողովրդի բազմակի պետությունների առկայության դեպքում: Պետականությունը չի շնորհվել-այն նվաճվել է:
Նույնիսկ տեսականորեն միջազգային իրավունք ասածը փուչիկ է: Միջազգային իրավունք ասածը միայն թղթի կտոր չի կարող լինել, այն ենթադրում է մի գերագույն սուվերենի առկայություն, որը ի վիճակի է իր «.իրավունքները», սկզբունքները որպես օրենք պարտադրելու /բանակ, դատախազություն, ոստիկանություն և այլն:: Սկզբում իբր անտեր ազգերի լիգան էր դա, հիմա- անտեր ՄԱԿ-ն է էդ իբր գերագույն «իշխանությունը": Մաքսիմում ինչ կարողացավ անել, դա Միլոշովիչին տանել բանտում սպանելն էր, այլ բան այն ընդունակ չի եղել անելու:
Իմ ղարաբաղյան հարցի մեկնաբանումները հենվում էին հենց այս արգումնենտի վրա, որ միջազգային իրավունքի վրա հույս դնելիս ու նրա դոգմաներով առաջնորդվելիս պետք է ի նկատի ունենալ ոչ թե թղթի վրա գրած դեկլարատիվը, այլ իրական, փաստացի կյանքը:
Ռեալիստը խոստացել էր ինձ դաս տալ, բայց պարզվում է, որ դրա կարիքն էլ չկա, քանի որ պայծառատես է ու ժամանակից առաջ ընկած արդեն տեղյակ է էս գրածիցս էլ:
Ինչ անեմ, եղած միակ մասնագետից ձեռ եմ քաշում ու փորձում եմ հասկանալ, թե որն է իրականը:
Ըստ իմ իմացածի, բացի Կոսովոյի հարցով ԱՄՆ զաստավիտից, չկա հետպատերազմյան որևէ նախադեպ, որ ՄԱԿ-ի էս լոզունգը " աշխատել է": Որոշ կոսմետիկ թիթիզություններ թույլատրելի են եղել այդ խաղի շրջանակներում, բայց ոչ մի լուրջ հարց այդ իրավունքներով չի քննարկվել ու լուծվել:
Ամերիկացիք 60 տարի է, ռազմական տուրիզմով են զբաղվում –ձեն հանող չկա: Թուրքերը մտան կիպրոս կիսեցին- ձեն չկա: Պաղեստինցիք էլ դուռ չմնաց որ չծեծեն, իրենց երկիրը հավանոցային կլետկեքի են վերածել, բայց էդ սկզբունքը չի աշխատում, Քրդերը 25-30 միլիոն են ու մինչև հիմա էդ իրավունքից ոչ մի թիզ չեն ստացել-հակառակը դեռ որ ինտենսիվ մորթվում են: Քաշմիր, Տիբեթ, ույգուրներ, տո որ մեկն ասեմ՞: Ինչի էդ իրավունք ասածը ոչ մի տեղ չի գործում՞
Սովետի միջի ավտոնոմիա ունեցող ոչ մի ազգ դրանից բան չկարողացավ վերցնել: Դե թող թաթարները, ու մնացածներ կարողանային թփրտալ, չեչենները ազգի կեսը կորցրին, բան չստացան: /Ուղղակի բազմացման լավ մեխանիզմ ունեն ու դեռ որ ռուներին են կզած պահում/ Աբխազները մայր պետություն չունեն՝ ունեցածը էտ ա, ով է բանի տեղ դնում՞:
Չկա էդ իրավունքը, սուտ ա, էշություն ա:
Ասածս էն է, որ ես կարող եմ թղթային գիտելիքները հարգել, բայց դրա հիման վրա անիրական քաղաքականության դրդելը, կամ առավել ևս վարելը անընդունելի եմ համարում:
Մի գուցե որոշ ազգերի այդ տեսլական իրավունքը ինֆարկտից հեռու է պահել, բայց այն մեր հերն անիծեց: Ներսում փչացրեց, կզացրեց, այլանդակեց, սարքեց բոշա, դրսում էլ դառանք փալաս ու խեղկատակ:
Վերջին խմբագրող՝ Բիձա: 10.09.2010, 21:31:
Ինչպես և նշեցի, խոստումս կատարում եմ, Բիձա:
Նախևառաջ միջազգային իրավունքից խոսելիս պետք է պարզել, թե ինչ է այն իրենից ներկայացնում: Միջազագային իրավունքը միջազգային քաղաքականության ձևական կողմն է: Բոլոր քաղաքական որոշումները, գործողությունները, իրադարձությունները ձևակերպվում են միջազգային իրավունքի նորմերով: Նույն ԱՄՆ-ն որ ռմբակոծում էր Իրաքը, մասնագետների հսկայական խմբեր աշխատում էին պետության գործողությունները միջազգային իրավունքին համապատասխան մեկնաբանելու ուղղությամբ: Ցանկացած լուրջ պետություն միջազգային իրավունքով հիմնավորում է իր գործողությունները, դիրքորոշումները և որոշումները: Ուստի այն ծեծված մտքից, որ միջազգային իրավունքը փուչիկ է, արդեն իսկ ենթադրվում է, որ այդ միտքը արտահայտողը ընդհանրապես պատկերացում չունի, թե ինչա իրենից ներկայացնում միջազգային իրավունքը ու իրա գիտելիքները լրագրողական մակարդակի են, եթե ոչ ավելի ցածր:
Երկրորդ, Ղարաբաղը երբեք իրավական առումով չի միացել Հայկական ԽՍՀ-ին: Սովետական Հայաստանը սուվերեն պետություն չէր ու նրա փոխարեն բոլոր որոշումները ընդունում էր ԽՍՀՄ գերագույն մարմինը, իսկ Ղարաբաղի միացման վերաբերյալ Մոսկվան դրական որոշում չի կայացրել:
Երրորդ, նորաստեղծ Հայաստանի Հանրապետությանը Ղարաբաղի միացման ուղղին նույն ինքնորոշման իրավունքի իրականացման ձև էր: Միջազգային իրավունքում տարածքի փոփոխության միակ իրավաչափ ձևը ներկայումս ինքնորոշման իրավունքն է: Այսինքն, երբ նշում են, որ ինքնորոշումը սխալ էր, պետք էր Ղարաբաղը Հայաստանին միացնել, դրանից արդեն պետք է ենթադրել, որ ասողը բացարձակ պատկերացում չունի ինքնորոշման իրավունքը իրենից ինչա ներկայացնում: Քաղաքական առումով Ղարաբաղի միացման համար միջազգային հանրության հավանություն ստանալը մի քանի անգամ ավելի դժվար է, քան Ղարաբաղի անկախության համար հավանություն ստանալը: Այդ իսկ պատճառով անկախության հռչակման ճանապարհով ինքնորոշման իրավունքի իրականացումը ամենաճիշտ ճանապարհն էր: Սխալը նրանում էր, որ Ղարաբաղը փաստացի դուրս մնաց բանակցությունների գործընթացից: Եթե ճանաչվի Ղարաբաղի ինքնորոշման իրավունքը, արդեն Ղարաբաղի ժողովուրդը հնարավորություն կստանա ինքնուրույն կամարտահայտման միջոցով որոշել անկախությունն է հարկավոր, թե միացում Հայաստանին, քանի որ իրավական առումով, դրանց միջև տարբերություն չկա, երկուսն էլ ինքնորոշման իրավունքի իրականացման տեսակ են:
Չորրորդ, Միջազգային իրավունքի հիմնական աղբյուրը ներկայումս միջազգային պայմանագրերն են: Փաստաթղթեր, որոնք իրավական առումով պարտադիր են անդամ պետությունների համար: Այդ է պատճառը, որ ցանկացած երկիր գործելով մեծ քաղաքականության մեջ միշտ հիմնավորում է իր արարքները միջազգային իրավունքով, ապացուցում իր գործողությունների համապատասխանությունը միջազգային պայմանագրերով ստանձնած իր պատրավորություններին: Այդ նպատակի իրագործման համար նման պետություններում գործում են հսկայական ինստիտուտներ, որոնք լծված են այդ գործին:
Հինգերորդ, Ադրբեջանի և ընդհանրապես ՄԱԿ-ի անդամ բորոլ պետությունների տարածքային ամբողջականությունը պետք է հարգվի բոլորի կողմից: Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը հագրելու պարտավորություն ունի նաև Հայաստանը և դրա հարգումը ոչ մի անբարենպաստ հետևանք ունենալ չի կարող: Ավելի կարևոր է, որ Ադրբեջանը հարգի Ղարաբաղի ժողովրդի ինքնորոշման իրավունքը: Բացատրեմ ինչու. տարածքային ամբողջականության սկզբունքը գործում է պետությունների միջև հարաբերություններում, մինչդեռ Ղարաբաղյան հակամարտության դեպքում վեճը առաջին հերթին Ղարաբաղի ինքնորոշվող ժողովրդի և Ադրբեջանի Հանրապետության միջև է: Միջազգային իրավունքի համաձայն պետություն-ժողովուրդ հարաբերություններում պետք է հարգվի միայն այն պետությունների տարածքային ամբողջականությունը, որոնց գործողությունները համապատասխանում են ինքնորոշման սկզբունքին: Ասվածից ենթադրվում է, որ եթե պետությունը չի հարգում ժողովրդի ներքին ինքնորոշումը, այսինքն ներկայացուցչությունը պետական իշխանական համակարգում, ազգային, կրոնական, մշակութային ինքնուրույնությունը, ոտնահարում է մարդու իրավունքները, ապա նման դեպքում ժողովուրդը իրավունք է ստանում արտաքին ինքնորոշման` պետության կազմից դուրս գալու միջոցով: Այն պետության, որը չի հարգում ժողովրդի ներքին ինքնորոշումը: Նշվածը վերջերս վերահաստատվեց ՄԱԿ-ի դատարանի խորհրդատվական եզրակացությամբ, որը մեր Արտգործնախարարությունը անհրաժեշտ չհամարեց նույնիսկ թարգմանել, ուր մնաց վերլուծել: Վելրուծության գործը դրվեց էնտուզիաստ ուսանողների վրա, որոնցից մեկը ես էի:
Որպես ինքնորոշման իրագործմանն նախադեպ կարող եմ նշել Աֆրիկական բոլոր պետությունների անկախացումը, Արևելյան Թիմորը, Պաղեստինը, Կոսովոն, Հարավային Օսիան, Աբխազիան և այլն:
Եվ վերջում ամանեկարևորը, Ղարաբաղի հարցը նման ընթացք է ստացել առաջին հերթին Ռուսաստանի մեղքով, քանի որ վերջինս պարտադրեց Հայաստանին զինդադարի գնալ, մինչդեռ դեպքերը ընթացքից բխում էր, որ կնքվեր հաշտության համաձայնագիր և վերջնականապես լուծել Ղարաբաղյան հակամարտությունը:
հ.գ. անհրաժեշտության դեպքում կարող եմ ներկայացնել այն իրավական նորմերը, որոք կհաստատեն ասվածը:
---------- Ավելացվել է՝ 11:47 ---------- Սկզբնական գրառումը՝ 11:34 ----------
Համաձայն եմ, ուժն է ծնում իրավունք: Եվ դա վերաբերվում է ոչ միայն միջազգային իրավունքին, այլև ներպետական իրավունքին: Եթե չկարողանաս իրավունքներիդ տեր կանգնես, դրանք երբեք չեն իրագործվի: Բայց դա չի կարող նշանակել, որ իրավունքը փուչիկ է ու անհրաժեշտ չէ:Միջազգային իրավունք ասածը միայն թղթի կտոր չի կարող լինել, այն ենթադրում է մի գերագույն սուվերենի առկայություն, որը ի վիճակի է իր «.իրավունքները», սկզբունքները որպես օրենք պարտադրելու /բանակ, դատախազություն, ոստիկանություն և այլն:
Pacta sunt servanda
Մենք ամենքըս հյուր ենք կյանքում
Մեր ծնընդյան փուչ օրից,
Հերթով գալիս, անց ենք կենում
Էս անցավոր աշխարհից։
davidus (11.09.2010), Mephistopheles (11.09.2010), Tig (11.09.2010), Ձայնալար (11.09.2010), Վիշապ (11.09.2010)
Ռեալ ապեր, դու ու Բիձեն երկուսդ էլ ճիշտ եք, դու ֆորմալ առումով ես ճիշտ, իսկ Բիձեն՝ գործնական: Հաջողությունը իրավական և ուժային գործոնների հավասարակշռված կիրառման մեջ է: Բիձեն պարզապես ասում է, որ իրավականը փուչիկ կարող է լինել, եթե ուժային գործոնը շատ անգամ ավելի է գերազանցում իրավական/ձևական գործոնին:
Si vis pacem, para bellum
davidus (11.09.2010), Mephistopheles (11.09.2010), Tig (11.09.2010), Ձայնալար (11.09.2010)
Խնդիր չկա Վիշապ ջան, պարզապես երբ խոսում ես քաղաքականությունից, կամ քո ասած գործնականից, պետք չի խառնել միջազգային իրավունքը: Միջազգային իրավունքը ինքը առաջին հերթին ֆորմալ երևույթ է, ինչպես և իրավունքը ընդհանրապես: Մեր երկրում շատ շատերը սովոր են խողացնել միջազգային իրավունք տերմինը, խոսել դրանից ու հիմնականում սխալներով խոսել, առանց ճշտգրիտ պատկերացում ունենալու, մանավանդ հեռուստատեսությամբ: Էլ չեմ խոսում մեր Արտգործնախարության մասին` ի դեմս Շ. Քոչարյանի:
Pacta sunt servanda
Մենք ամենքըս հյուր ենք կյանքում
Մեր ծնընդյան փուչ օրից,
Հերթով գալիս, անց ենք կենում
Էս անցավոր աշխարհից։
Mephistopheles (11.09.2010), Ձայնալար (11.09.2010), Վիշապ (11.09.2010)
Այս պահին թեմայում են 3 հոգի. (0 անդամ և 3 հյուր)
Էջանիշներ