User Tag List

Էջ 119 358-ից ԱռաջինԱռաջին ... 1969109115116117118119120121122123129169219 ... ՎերջինըՎերջինը
Ցույց են տրվում 1,771 համարից մինչև 1,785 համարի արդյունքները՝ ընդհանուր 5363 հատից

Թեմա: Արցախի հիմնախնդիրը

  1. #1771
    Հատուկ կարգավիճակ mkofranc-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    07.07.2009
    Հասցե
    Հայաստանում
    Գրառումներ
    233
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Լեռնային Ղարաբաղի Սահմանադրությունում ազատագրված տարածքները չեն կոչվում ԼՂՀ մաս: Նման մեկնաբանություն այսօր ասուլիսում արեց GTZ իրավական ծրագրի իրավախորհրդատու, իրավաբանական գիտությունների թեկնածու Հրայր Թովմասյանը, ով մասնակցել է նաև ԼՂՀ Սահմանադրության մշակմանը, պատասխանելով լրագրողի հարցին, թե որքանո՞վ է իրավաչափ ՀՀ նախագահի հայտարարությունը ազատագրված տարածքների վերադարձի հնարավորության մասին:

    «Գրված է, որ մինչև Լեռնային Ղարաբաղի խնդրի վերջնական լուծումը Լեռնային Ղարաբաղի իշխանությունների յուրիսդիկցիան տարածվում է նաև այդ տարածքների վրա: Այնպես, որ այդ լուծման պարագայում Լեռնային Ղարաբաղի Հանրապետության Սահմանադրությունը չի խախտվում»,- հավաստեց Հ. Թովմասյանը:

    Իսկ ՀՀ նախագահի կողմից նման հայտարարության իրավաչափությունը Հ. Թովմասյանը մեկնաբանեց այսպես. «Եթե բանակցային պրոցեսի մաս ենք, ապա չի կարող դա չկատարվել»:
    aysor.am
    Քանի հայոց «այբ-բեն» -ը կապրի, հայը չի մեռնի... Ավ. Իսահակյան

  2. #1772
    Պատվավոր անդամ aerosmith-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    22.08.2007
    Տարիք
    35
    Գրառումներ
    1,776
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մնումա ասել մենակ մալադեց տղերքին...... կարացել արել են, թո մերոնք էլ կարանան պաշտպանեն

  3. #1773
    Հատուկ կարգավիճակ mkofranc-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    07.07.2009
    Հասցե
    Հայաստանում
    Գրառումներ
    233
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Հայաստանի և Ադրբեջանի պաշտպանության նախարարությունների տարբերություններին, ինչպես նաև երկու երկրների զինված ուժերի որակական և քանակական հատկանիշների մասին այսօր զեկույց ներկայացրեց Ռազմավարական և ազգային հետազոտությունների հայկական կենտրոնի ղեկավար, ամերիկահայ վերլուծաբան Ռիչարդ Կիրակոսյանը։

    Շեշտելով, որ Ադրբեջանը միայն այս տարի 2 մլրդ դոլար է ծախսել իր զինված ուժերի վրա՝ Կիրակոսյանն ընդգծեց, որ դա Ադրբեջանին դարձնում է տարածարջանում անկայության սպառնալիք։ Միևնույն ժամանակ, վերլուծաբանը ներկայացրեց այն որակական տարբերությունները, որոնք կան երկու երկրների զինված ուժերի միջև։

    «Եթե Ադրբեջանը պատերազմ հայտարարի, տանուլ կտա։ Եվ երկրորդ, ադրբեջանական հարձակումը վատ ազդեցություն կունենա Ադրբեջանի ապագայի վրա՝ վտանգելով այդ երկրում նավթի և գազի արտադրությունը»,– ասաց Ռիչարդ Կիրակոսյանը։
    Ըստ նրա, պատրաստվածության և ռազմական գործողությունների առումով Ադրբեջանը ցածր մակարդակի վրա է։ Բացի այդ, ըստ Կիրակոսյանի, Ադրբեջանի պաշտպանության նախարարությունը խիստ տարբերվում է Հայաստանի պաշտպանության նախարարությունից նրանով, որ Ադրբեջանի ՊՆ–ն «որպես կառույց կոռումպացված է»։

    Ռիչարդ Կիրակոսյանը ներկայացրեց Հայաստանի պաշտպանության նախարարության հինգ առավելությունները՝ մարտունակություն, ռազմական պատրաստվածություն՝ թրեյնինգների միջոցով, վերահսկողություն՝ հրամանատարական լավ վիճակ, բարոյահոգաբանական ավելի լավ վիճակ և լավ ռազմավարական փորձ։ Կիրակոսյանի համոզմամբ, այս հինգ առավելությունները Հայաստանի ՊՆ–ն ավելի ուժեղ են դարձնում ոչ միայն Ադրբեջանի, այլև Վրաստանի ՊՆ–ից. «Հայաստանը շարունակում է մնալ դոմինանտ տարածաշրջանում»։

    Ինչ վերաբերում է Ադրբեջանի զինված ուժերի մեծ քանակին, ապա դրան վերլուծաբանը հակադրում է հայկական զինված ուժերի որակական հատկանիշները՝ միաժամանակ ավելացնելով, որ ռազմավարական առումով ՀՀ ՊՆ–ն 21–րդ դարի պատերազմի է պատրաստվում, իսկ Ադրբեջանը՝ նապոլեոնական շրջանի մեթոդներով է նախապատրաստվում։

    Որպես Ադրբեջանի առավելություն՝ Ռիչարդ Կիրակոսյանը շեշտեց հրետանու առկայությունը, բայց անմիջապես ավելացրեց, որ այն շատ հին է։ «Ադրբեջանի հրետանին այն ժամանակվանից է, երբ Բրեժնևը կոմսոմոլ էր»,– ասաց նա։

    Վերլուծաբանը հայտարարեց նաև, որ Հայաստանին Ադրբեջանի զինված ուժերից պետք է մտահոգի միայն օդուժը։ «Չնայած ադրբեջանական 4 օդուժից միայն մեկն է գործունակ և մյուս երեքը, այսպես ասած, «զապչաստ են» ծառայում այդ մեկի համար, ես ավելի մտահոգված եմ Հայաստանի և Ղարաբաղի օդուժի բացակայության և այն պատճառով, որ այն գտնվում է օտարերկրյա հսկողության տակ»,– նշեց ՌԱՀՀԿ ղեկավարը։

    Tert.am

    Հ.Գ. Ադրբեջանի պաշտպանության նախարարությունը խիստ տարբերվում է Հայաստանի պաշտպանության նախարարությունից նրանով, որ Ադրբեջանի ՊՆ–ն «որպես կառույց կոռումպացված է, - այսպիսի լավատեսություն տեսնես Ռիչարդ Կիրակոսյանին որտեղից...

    ---------- Ավելացվել է՝ 14:31 ---------- Սկզբնական գրառումը՝ 14:29 ----------

    Ռազմավարական և ազգային հետազոտությունների հայկական կենտրոնի ղեկավար, ամերիկահայ վերլուծաբան Ռիչարդ Կիրակոսյանը, այսօր մամուլի ասուլիսում անդրադառնալով Ադրբեջանի կողմից շփման գծում հրադադարի ռեժիմի խախտման հաճախակիացած դեպքերին և Ադրբեջանի ռազմատենչ հայտարարություններին, հայտարարեց, որ Հայաստանը պետք է պատրաստ լինի անկանխատեսելիին։

    «Պատահական պատերազմի վերսկսման վտանգ կա, և փոքր, սահմանափակ բախումը կարող է շատ շուտ վերահսկողությունից դուրս գալ։ Ավելի վտանգավորը մեզ համար հենց պատահական պատերազմի վտանգն է»,– ասաց Ռիչարդ Կիրակոսյանը։ Միաժամանակ, նա ավելացրեց, որ «Ադրբեջանն ունի հնարավորություն Հայաստանին պատերազմի ձեռնոց նետելու, ինչին Հայաստանը պետք է պատրաստ լինի»։

    Վերլուծաբանը նաև անդրադարձավ հունիսի 18–ին իրականցված ադրբեջանական դիվերսիոն հարձակմանը՝ ավելացնելով, թե այդ դեպքին հարկավոր է օբյեկտիվ գնահատական տալ։ Ըստ նրա, ադրբեջանական ռազմական ծախսերի ավելացումը ստեղծում է մի իրավիճակ, երբ Ադրբեջանը տարածաշրջանում անկայունության միակ սպառնալիքն է դառնում։

    Այս համատեքստում, Ռիչարդ Կիրակոսյանը հավանական համարեց, որ այս ամառ լարվածությունը կարող է մեծանալ և «հարձակման առումով ադրբեջանական սպառնալիքները կարող են ավելի իրական դառնալ»։


    Tert.am
    Քանի հայոց «այբ-բեն» -ը կապրի, հայը չի մեռնի... Ավ. Իսահակյան

  4. Գրառմանը 2 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Magic-Mushroom (06.07.2010), Tig (06.07.2010)

  5. #1774
    Պատվավոր անդամ aerosmith-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    22.08.2007
    Տարիք
    35
    Գրառումներ
    1,776
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    արա ես զարմանում եմ... մերոնք երբ են ներդրումներ անելու ռազմական տեխնիկայի համար,,,...
    կամ էլ ինչ իմանամ, կարողա համեստ ենք մեզ պահում. չենք ըստե Թնդե հայտարարում
    Վերջին խմբագրող՝ aerosmith: 06.07.2010, 14:09:

  6. Գրառմանը 1 հոգի շնորհակալություն է հայտնել.

    Magic-Mushroom (06.07.2010)

  7. #1775
    Հատուկ կարգավիճակ mkofranc-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    07.07.2009
    Հասցե
    Հայաստանում
    Գրառումներ
    233
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    «Հունիսի 18–ին՝ Սանկտ Պետերբուրգի հանդիպումից մի քանի ժամ անց, Լեռնային Ղարաբաղի շփման գծում վերջին տարիների վատագույն միջադեպը տեղի ունեցավ։ Այս մասին MoscowTimes–ին տված հարցազրույցում ասել է Կովկասի հարցերով փորձագետ, Լեռնային Ղարաբաղի մասին պատմող «Սև այգի» գրքի հեղինակ Թոմաս դը Վաալը։

    «Կողմնակի ապացույցներն ավելի շատ խոսում են այն մասին, որ սա ավելի շուտ ադրբեջանական, քան հայկական հարձակում է եղել (մարմինները շփման գծի հայկական կողմում էին), սակայն իրական պատկերը թերևս երբեք չի իմացվի»,– ասել է նա։

    Փորձագետի կարծիքով՝ հակամարտության երկու կողմերն էլ կոշտացնում են իրենց դիրքորոշումները. Հայերն ավելի շատ են խոսում այն մասին, որ 1994թ. իրենք են հաղթել պատերազմում՝ հույսով, որ Ղարաբաղն էլ Կոսովոյի նախադեպով միջազգային ճանաչում կստանա։ Իր հերթին, ըստ փորձագետի, Ադրբեջանը մեծացնում է իր ռազմական բյուջեն, ավելի թշնամական է դարձնում իր տոնը և Լեռնային Ղարաբաղը հայերից հետ վերցնելու նպատակով պատերազմ սկսելու կոչեր է հնչեցնում։

    Tert.am
    Քանի հայոց «այբ-բեն» -ը կապրի, հայը չի մեռնի... Ավ. Իսահակյան

  8. Գրառմանը 1 հոգի շնորհակալություն է հայտնել.

    Tig (06.07.2010)

  9. #1776
    Պատվավոր անդամ
    Գրանցման ամսաթիվ
    10.02.2008
    Գրառումներ
    3,550
    Բլոգի գրառումներ
    8
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մեջբերում mkofranc-ի խոսքերից Նայել գրառումը
    «Հունիսի 18–ին՝ Սանկտ Պետերբուրգի հանդիպումից մի քանի ժամ անց, Լեռնային Ղարաբաղի շփման գծում վերջին տարիների վատագույն միջադեպը տեղի ունեցավ։ Այս մասին MoscowTimes–ին տված հարցազրույցում ասել է Կովկասի հարցերով փորձագետ, Լեռնային Ղարաբաղի մասին պատմող «Սև այգի» գրքի հեղինակ Թոմաս դը Վաալը։

    «Կողմնակի ապացույցներն ավելի շատ խոսում են այն մասին, որ սա ավելի շուտ ադրբեջանական, քան հայկական հարձակում է եղել (մարմինները շփման գծի հայկական կողմում էին), սակայն իրական պատկերը թերևս երբեք չի իմացվի»,– ասել է նա։

    Փորձագետի կարծիքով՝ հակամարտության երկու կողմերն էլ կոշտացնում են իրենց դիրքորոշումները. Հայերն ավելի շատ են խոսում այն մասին, որ 1994թ. իրենք են հաղթել պատերազմում՝ հույսով, որ Ղարաբաղն էլ Կոսովոյի նախադեպով միջազգային ճանաչում կստանա։ Իր հերթին, ըստ փորձագետի, Ադրբեջանը մեծացնում է իր ռազմական բյուջեն, ավելի թշնամական է դարձնում իր տոնը և Լեռնային Ղարաբաղը հայերից հետ վերցնելու նպատակով պատերազմ սկսելու կոչեր է հնչեցնում։

    Tert.am
    մի մուտ տ*եց իր հերթին... տեսնես բոլորն են էս աշխարհում սենց խելոք?

  10. Գրառմանը 2 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Magic-Mushroom (06.07.2010), Գաղթական (12.07.2010)

  11. #1777
    Պատվավոր անդամ Hayk Avetisyan-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    15.05.2008
    Հասցե
    լապլանդիա
    Տարիք
    39
    Գրառումներ
    780
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    միքիչ առաջ լուրերով իմացա որ նորից են զինադադարի խաղտում արել անտեր բադրջանցիները, ինչ եք կարծում, ստուգում են մեր զգոնությունը թե ուզում են տեսնեն ինչ ուժի դիրքավորումներ ունենք ու որ հատվածներում: Կարճ ասած ուսումնասիրում են:

  12. #1778
    Հատուկ կարգավիճակ mkofranc-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    07.07.2009
    Հասցե
    Հայաստանում
    Գրառումներ
    233
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    http://www.ng.ru/cis/2010-07-06/6_karabah.html այս հղումում ռուսական <<Անկախ թերթ>> -ը հետաքրքիր պարզաբանումներ է տալիս Ղարաբաղի պատմության մասին ու այն մասին թե ինչպես են ազերիները ցանկացել տիրել հայկական հողերին:

    Իսկ ազերի ԱՊԱ գործակալությունը տեղեկացնում է, որ այսօր Թերթեր գյուղում միջադեպ է տեղի ունեցել Աղդամի փախստականների ու տեղի բնակիչների միջև: Կան բավականաչափ վիրավորներ ու քաղաքում լսվել են կրակոցի ձայներ:
    Հ.Գ. Այստեղից երևում է որ նրանք նույնիսկ նույն ազգի ներկայացուցիչ լինելով բայց տարբեր քաղաքից իրար տանել չեն կարողանում, ու այնտեղ կարևորը հետևյալ ռասիստական մտածելակերպն է. << Տան տերը ես եմ թելադրողը ես եմ >> :
    Քանի հայոց «այբ-բեն» -ը կապրի, հայը չի մեռնի... Ավ. Իսահակյան

  13. Գրառմանը 1 հոգի շնորհակալություն է հայտնել.

    Tig (07.07.2010)

  14. #1779
    Հատուկ կարգավիճակ mkofranc-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    07.07.2009
    Հասցե
    Հայաստանում
    Գրառումներ
    233
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Պարզելու ժամանակն է, թե վառոդամանում ինչքա՞ն վառոդ ունենք

    Պատմությունները կրկնվելու հակում ունեն։ Իսկ հայոց պատմության տարբեր փուլեր պարզապես չեն կարող երբեմն-երբեմն նմանություններ չդրսևորել՝ դեպքերի շղթան չափազանց երկար է։ Մի քանի հազարամյակով չափվող մեր պատմությունը, սակայն, մաքառումների իր դժվարին ճանապարհին ամենից հաճախ դեմ է առել մի երկընտրանքի՝ ապավինել սեփական ուժերի՞ն, թե գտնել մի հզոր շահագրգիռ երկիր, որն ինչ-ինչ նկատառումներից ելնելով՝ որոշ ժամանակահատվածում կհովանավորի մեզ։

    Նման մի երկընտրանքի ցցուն օրինակ կարելի է համարել Ավարայրի ճակատամարտով եզրափակված ժամանակահատվածը։ Այսօր մի փոքր էլ հեգնանքով «բարոյական հաղթանակ» հորջորջված այդ ճակատամարտի ելքը իրապես սեփական ուժերին ապավինելու՝ հայության ցուցաբերած իմաստության վառ օրինակ է։ Հիշենք՝ պարսկական ձուլման քաղաքականության դեմ պայքարում հայոց մեջ երկու հոսանք էր ձևավորվել (չխոսելով բյուզանդամետ ուժերի մասին)՝ վասակյանները՝ մարզպետ Վասակ Սյունու ղեկավարությամբ, և վարդանանք, որոնք համախմբվել էին սպարապետ Վարդան Մամիկոնյանի շուրջը։ Շատ են հնչել տեսակետներ, թե Վասակ Սյունին ոչ թե պարզապես հայրենիքը ծախող մի դավաճան էր, այլ երկրի ու հայության փրկության հույսը որոշակի զիջումների գնով (ազգովին կրոնափոխություն, պարսկերենի գերիշխանություն և այլն) պարսից վերնախավի գթասրտությամբ պայմանավորող քաղաքական գործիչ։

    1559 տարվա հեռավորությունից կարելի է համաձայնել այս տեսակետին, որովհետև մարդու մտադրությունն ու անկեղծ ցանկությունները մի բան են, իսկ նրա գործունեության արդյունքը՝ միանգամայն ուրիշ։ Փաստն այն է, որ մեր ժողովուրդն արդեն մեկուկես հազարամյակ Վարդանին հերոս է հռչակել, իսկ Վասակին՝ դավաճան։ Ու սա, իմ խորին համոզմամբ, միայն մեկ բան է նշանակում. ժողովրդի դարավոր իմաստությունն ասում է՝ պատմությանդ ծանր իրավիճակներում ապավինիր սեփակա՛ն ուժերիդ, որովհետև քեզ համար կրակից շագանակներ հանողներ չեն լինելու։ Ի՛նքդ այրիր քո ձեռքերը և շեն պահիր տունդ։ Որովհետև որքան էլ Վարդանի հաղթանակին բարոյական անունը տանք, նաև Ավարայրի ճակատամարտի շնորհիվ այսօր մենք միանգամայն նյութական ենք՝ հայի ինքնությամբ, մեր Մասիսի պես երկատված ազգային պետություններով, ազգային բանակով, որպես հայ շարունակվելու ապագայի ծրագրերով։ (Ու երբ այսօր վարկաբեկիչ պիտակներ են կպցնում Ավարայրի ճակատամարտին ու Վարդան Մամիկոնյանին, միայն մեզ կործանելու համար աշխատող մեր թշմանու ջրաղացին են ջուր ավելացնում։ Չգիտես՝ սեփական ուղեղ չունե՞ն, թե ինքնաձաղկումի գագաթնակետին են հասել...):

    Երբ 15 դար շարունակ հայ աղջիկներին Վարդան Մամիկոնյանի նկարն էին օժիտ տալիս, համոզված եմ, մեկ նպատակ ունեին՝ ապագա մայրերին խրատել, որ իրենց զավակներին դաստիարակեն հայրենիքի բախտը սեփական ուժերով տնօրինելու, այլ ոչ թե օտարին վստահելու գաղափարով։

    Ցավոք, այսքան երկարատև պատմական փորձը մեզ համար այդպես էլ իրական դաս չեղավ. այսօր էլ ենք կանգնած մի իրավիճակի առջև, երբ պետք է ընտրենք՝ Արցախի, նշանակում է՝ նաև Հայաստանի, սա էլ նշանակում է՝ ամբողջ հայության ապագան մե՞ր ուժերով ենք կերտելու, թե՞ այս էլ որերորդ անգամ մատնելու ենք «միջազգային հանրության» հեղհեղուկ դատին։

    Իսկ, հետաքրիր է, այդ ո՞ր միջազգային հանրության վրա ենք մենք մեր հույսը դնում։ Այդ «հանրությունը» չէ՞ր, որ Սումգայիթի դեպքերից շատ չանցած՝ սիրով լուսաբանում էր ոճրագործ քաղաքին ժողովուրդների բարեկամության ինչ-որ պարգևով խրախուսելը։ Նոբելյան մրցանակների արժանացնող հանձնաժողովի՝ «հանրության» ընտրանու մաս կազմող անդամները չէ՞ին, որ մեծ գիտնականի փողերը մրցանակի տեսքով նվիրաբերեցին նույն Սումգայիթի առիթով հայերի արյամբ առևտուր անող Միխայիլ Գորբաչովին։ Իսկ Թուրքիայի արտգործնախարար Ահմադ Դավութօղլուին Վուդրո Վիլսոնի անվան մրացանակով պարգևատրելը արդյոք չի՞ խոսում այդ «հանրության» իսպառ բարոյազրկվածության մասին։ Միջազգային հանրություն ասվածը, որքանով որ մինչև այսօր առնչվել ենք նրա հետ, մի անդեմ ու անսեռ զանգված է։ Ուրիշ բան են նրա անունից հանդես եկող գերտերությունների շահերը։ Ա՛յ, այստեղ է, որ թաղված է շան գլուխը, ու սա է, որ մենք չպետք է անտեսենք։ Մեկ հարյուրամյակից էլ պակաս ժամանակ առաջ դրա հետ հաշվի չնստելը մեզ վրա 1915թ. է նստել, վերստին ձեռք բերած պետականության կորուստ է բերել...

    Մեր հեքիաթներում Քաջ Նազարի կերպարը ամենախոսուններից է։ Ասել կուզի՝ քաջնազարներին մենք ճանաչում ենք։ Ցավոք, հիմա այնպես է ստացվել, որ Հեյդար Ալիև անունով մի քաջնազար մեզ դրել է այդ հեքիաթի վախկոտ ու միամիտ հերոսների տեղը՝ մտածելով, թե իր հոխորտանքները մեզ շատ են վախեցնում։ Բայց մենք չէ՞ որ մի ուրշ բան էլ գիտենք՝ մատդ տուր խեղդվողին, և նա քեզ ամբողջությամբ իր հետ անդունդը կտանի։ Համանախագահների կամ այլոց կամոք այսօր մեր դարավոր հայրենիքի ազատագրված հողերից մեկ մմ2 հող զիջելով թուրքին (ադրբեջանցուն)՝ մենք ստույգ դեպի օտար ու մերժելի տիրապետության անդունդն ենք մղում մեր ամբողջ երկիրը՝ Հայաստանը, Արցախը, մեր մնացած՝ դեռևս չազատագրված հող հայրենին։

    Շատ հեռու չէ պատմական այն ժամանակահատվածը, երբ հայի բազուկը ինքն իրեն ապավինելով՝ հող ազատագրեց։ Իսկ մենք ի՞նչ արեցինք անցած 15-20 տարում։ Մեր հաղթանակն ամրապնդելու փոխարեն համակվեցինք ատելությամբ մեր իսկ հայրենակիցների նկատմամբ։ Հաղթողի անունը վրան առած առաջին նախագահն իշխանազուրկ տարիներն օգտագործեց միայն իրենից հետո եկածների նկատմամբ ատելություն ու դժգոհություն սերմանելու համար, հայ հանրությանը պառակտելու, կեղծ կամ անպատեհ գաղափարների ետևից տանելու համար։ Հենարան ունենալով «փող և իշխանություն» կարգախոսով առաջնորդվող նախկին կողմնակիցներին՝ նա ու իր նմանները Հայաստանը հասցրեցին 2008թ. մարտի 1-ին։ Անցած տարիներին հանրահավաքային հարթակում եռանդն անպտուղ վատնած, անհուն ցասումով «արդարություն» փնտրելու համար այդ օրը փողոց դուրս եկածներից քանի՞սը (անձամբ կամ իրենց երախան) կգնան ճակատային գծում մեզ վերադարձած հողերը պաշտպանելու, եթե «քաջնազարները», ոգևորված մեր վախվորած պահվածքից և «միջազգային հանրության»՝ իրենց օգտին մեկնաբանվող տեսակետներից, նորից մեր դեմ դուրս գան իրենց ու իրենց վարձկանների զենքով ու զորքով։ Կասկածում եմ, թե իրենց «քաղաքացիական իրավունքների» ոտնահարման դեմ պայքարն ու «լավ ապրելու» երազանքը նրանց շատ թե քիչ զգալի մասը փոխարինի Քաջ Նազարի բախտով պետության տեր դարձած զավթիչներից մեր հայրենիքը պաշտպանելով։

    Երբևէ մտածե՞լ են արդարություն պահանջող մեր քաղաքացիները, որ իր ազդեցությունը տարածելու համար Արևմուտքն այժմ ժողովրդավարության և ահաբեկչության դեմ պայքարի՝ իրականում շատ մարդասիրական գաղափարներն այնպես է օգտագործում, ինչպես Սովետն էր նույն նպատակով օգտագործում սոցիալիզմի՝ նույնպես ոչ պակաս մարդասիրական, գաղափարը։

    Կարծում եմ՝ մեզ համար առայժմ շքեղություն է նման գաղափարների վրա բոլոր ուժերը վատնելը։ Մեզ հիմա միասնականություն է անհրաժեշտ՝ երկրագնդի վրա հնուց անտի մեզ վերապահված հայրենիքի գոնե այս փոքրիկ հատվածը բախտախնդիրներին չզիջելու համար։ Դրա համար մենք մշակութային, պատմական, մարդկային, մտավոր մեծ ներուժ ունենք, որը շատերը չեն գիտակցում, ոմանք էլ անարժեք ու անգործունակ են համարում։ Երևի՝ նորից է եկել վառոդամանը թափ տալու ժամանակը, որպեսզի տեսնենք, թե որքան վառոդ է այնտեղ մնացել։ Համոզված եմ, այն հաստատ դատարկ չէ, իսկ եղածն ավելացնելը մեր ուժերից վեր չի լինի, եթե, իհարկե, որոշենք ապրել...

    Շատերն են ասում, թե Հայաստանն այնքան է թուլացել կոռուպցիայից, կրթական թույլ համակարգից, արտագաղթից, սխալ գաղափարներից, որ, ո՛չ ավել, ո՛չ պակաս, կործամնան եզրին է հասել։ Այսպես մտածողներին ես ուզում եմ հիշեցնել Ջիովանի Բոկաչոյի նովելաշարից մի ուշագրավ պատմություն քրիստոնյա և մահմեդական երկու ընկերոջ մասին։ Ցանկանալով իրենց մտերմությունն ամրապնդել նաև դավանակից դառնալով՝ նրանք իրար առաջարկում են նույն կրոնն ընդունել։ Մահմեդական ընկերը համաձայնում է ուսումնասիրել քրիստոնեության գաղափարները և հիմքերը, որից հետ որոշում կայացնել։ Քրիստոնյան առավել քան համոզված է՝ իմանալով այն փտած համակարգի մասին, որով քրիստոնեությունն իր ազդեցությունը պահպանում է, ընկերը երես կթեքի ոչ միայն կրոնից, այլև, թերևս, իրենից։ Մեծ է լինում քրիստոնյայի զարմանքը, երբ ընկերը հայտնում է իր որոշման մասին՝ քրիստոնեություն է ընդունելու։ Ապշած ընկերոջ հարցին նա պատասխանում է՝ իր ուսումնասիրությունները հանգեցրին այն եզրակացության, թե որքան զորեղ է քրիստոնեությունը, որ կարողանում է բարգավաճել ու տարածվել անգամ մնան փտած համակարգի պայմաններում։ Իսկ մենք հո գիտենք, որ քրիստոնեությունը շարունակում է համաշխարհային կրոններից մեկը մնալ։

    Այնպես որ, կարծում եմ, վաղ է մահախոսական կարդալ և ամեն ինչի մեջ միայն վատը տեսնել։ Քանի կաս, պետք է ինքնահաստատվես ու զարգանաս։ Իսկ մենք, որ այսօր 10 մլիոնի հասնող ազգ ենք, չէ՞ որ ինքնահաստատվում ենք մե՛ր ունեցածով ու ստեղծածով, այլ ոչ թե, մեր հարևան անմշակույթ ազգերի նման, ուրիշների «ունեցվածքն» ու ստեղծածը մերը հայտարարելով լոկ՝ չհասցնելով անգամ սերտել ու հաշվառել...

    Արմենուհի Փալանդուզյան 7or.am
    Վերջին խմբագրող՝ mkofranc: 06.07.2010, 20:38:
    Քանի հայոց «այբ-բեն» -ը կապրի, հայը չի մեռնի... Ավ. Իսահակյան

  15. Գրառմանը 1 հոգի շնորհակալություն է հայտնել.

    Գաղթական (12.07.2010)

  16. #1780
    Հատուկ կարգավիճակ mkofranc-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    07.07.2009
    Հասցե
    Հայաստանում
    Գրառումներ
    233
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    չէի ցանկանա ինձ պատկերացնել Օբամայի, Մեդվեդևի կամ Սարկոզիի դերում: Նրանք բառիս բուն իմաստով խայտառակ եղան: Մարդիկ, ուրեմն, պատժամիջոց են կիրառում Հայաստանի եւ ԼՂՀ-ի դեմ, բայց նույն Հայաստանն ու ԼՂՀ-ն գոհունակություն են հայտնում: Սա այդ քաղաքական գործիչների կյանքում նոնսենս է: Նման բան երբեք չի եղել նրանց պրակտիկայում: Չի բացառվում, որ նրանք այս պահին ավելի անհանգստացած են ոչ թե իրենց պլանների կատարվել-չկատարվելու հեռանկարից, որքան Հայաստանի գոհունակությունից եւ Շարմազանովի մեկնաբանություններից: Ինչպե՞ս չանհանգստանան այդ մարդիկ, երբ իրենց թվում է, թե հասել են հանգուցալուծման, իսկ Շարմազանովն ասում է, թե թևակոխել են նոր փուլ' Հայաստանի եւ Արցախի համար դրական շեշտադրումներով: Պատահաբար Էդվարդ Նալբանդյանն ու Էդուարդ Շարմազանովն իրենց ձեռք չե՞ն առնում: Երեք նախագահները կարող են նաև այսպես մտածել, բայց դա արդեն չափազանց կլինի, որովհետև ՀՀ արտգործնախարարն ու ՀՀԿ խորհրդարանական խմբակցության քարտուղարը հումորի զգացումով մինչ այս այնքան էլ չեն փայլել: Հետևաբար' Օբամային, Մեդվեդևին եւ Սարկոզիին մնում է միայն հավատալ, որ Հայաստանի եւ Արցախի համար իրոք դրական քայլ են արել' Արցախի անվտանգությունը քանդելով եւ Հայաստանի ու Արցախի միջև ադրբեջանցիներ տեղակայելով: Կարո՞ղ է հանկարծ այնպես պատահել, որ խեղճ Ադրբեջանը նեղանա այս որոշումից: Պատերազմում ծեծ կերած երկիր է, «իր տարածքների» 20 տոկոսից զրկված երկիր: Բա որ չհամաձայնվի՞ սկուտեղի վրա հետ ստանալ այդ տարածքները: Մերոնց շնորհիվ ահա այսպիսի մտորումների մեջ են հիմա երեք նախագահները:
    Էդիկ Անդրեասյան http://www.7or.am/hy/news/2010-07-06/15954/
    Քանի հայոց «այբ-բեն» -ը կապրի, հայը չի մեռնի... Ավ. Իսահակյան

  17. Գրառմանը 2 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Magic-Mushroom (06.07.2010), Tig (07.07.2010)

  18. #1781
    Հատուկ կարգավիճակ mkofranc-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    07.07.2009
    Հասցե
    Հայաստանում
    Գրառումներ
    233
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    http://ru.wikipedia.org/wiki/%D0%90%...B6%D0%B0%D0%BD
    Այս հասցեում ազերիները ապատեղեկատվություն են տարածում մասնավորապես ինչ որ Երևանյան խանության մասին և Արցախի խանության մասին, ալիևը որ հայտարարում էր թե Արևմտյան Ադրբեջանի մայրաքաղաքը <<Էրիվանն>> էր , խնդացի իրանց դեբիլության հասնող մտքերին, բայց հիմա նրանք խոսքից գործի են անցել, ես չեմ կարողացել ջնջելլ այդ ապատեղեկատվությունը, խնդրում եմ ով կարող է թող ջնջի ու ստուգի այլալեզու տարբերակը, իսկ ես ստուգեմ Ֆրանսերենը , ֆրանսերենում սաղ օկ ա:
    Իսկ անգլալեզու տարբերակում կա այսպիսի բան
    <<In October 13, 1921, the Soviet republics of Russia, Armenia, Azerbaijan, and Georgia signed an agreement with Turkey known as the Treaty of Kars. The previously independent Naxicivan SSR would also become autonomous ASSR within Azerbaijan by the treaty of Kars. On the other hand, Armenia was awarded the region of Zhangezur and Turkey agreed to return Alexandropol (Gymri).>> ???
    Հ.Գ. հետաքրքիր է նաև այն փաստը որ հայերեն տարբերակով չկա Ադրբեջանի իսկական պատմությունը, անավարտ հոդված է
    Վերջին խմբագրող՝ mkofranc: 06.07.2010, 22:33:
    Քանի հայոց «այբ-բեն» -ը կապրի, հայը չի մեռնի... Ավ. Իսահակյան

  19. Գրառմանը 1 հոգի շնորհակալություն է հայտնել.

    Magic-Mushroom (06.07.2010)

  20. #1782
    Հատուկ կարգավիճակ mkofranc-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    07.07.2009
    Հասցե
    Հայաստանում
    Գրառումներ
    233
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Բաքվի ղեկավարության ճնշման ներքո Ադրբեջանի հասարակությունը պնդում է, թե Հայաստանի մայրաքաղաք Երևանը պատկանում է իրենց:

    Էստոնիայի մայրաքաղաք Թալինում այս տարվա ապրիլին Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը հայտարարել էր.

    «Հայկական պետությունը ստեղծվել է պատմական ադրբեջանական հողերի վրա: Դա հայտնի է բոլորին: Ադրբեջանի անկախության հռչակումից անմիջապես հետո` հաջորդ օրը, Ադրբեջանի Դեմոկրատական Հանրապետությունը 1918 թ. որոշում է ընդունել Հայաստանին հանձնել Իրևանը` որպես երկրի մայրաքաղաք»:

    Նման հայտարարություններ Ալիևը վերջին տարիներին բազմիցս է արել:

    Ադրբեջանական և թուրքական սփյուռքի կազմակերպությունների ղեկավարների համաժողովներից մեկի ժամանակ Ալիևը հայտարարել է.

    «1918 թ. ադրբեջանական հողերի վրա ստեղծվել է հայկական պետություն, որին որպես մայրաքաղաք զիջել են Իրևանը` Ադրբեջանի կարևորագույն մշակութային կենտրոններից մեկը»:

    Մեջբերում նրա մեկ այլ ելույթից. «1918 թ., երբ կազմավորվեց Ադրբեջանի Դեմոկրատական Հանրապետությունը, այն նվիրեց Իրևան քաղաքը Հայաստանին: Իրևանի խանությունը բնիկ ադրբեջանական հող է: Ուզում եմ կրկնել. հայերն այս տարածաշրջան են եկել որպես հյուր…»:

    2008 թ. ապրիլին Ադրբեջանի խորհրդարանում բարձրացվեց Բաքվի պողոտաներից մեկը Իրևանով անվանափոխելու մասին հարցը:

    «Իրևանը Ադրբեջանի հնագույն քաղաքներից է: Ու նախագահ Իլհամ Ալիևը քաղաքացիների հետ հանդիպման ժամանակ ընդգծեց Իրևան ադրբեջանական հին քաղաքը վերադարձնելու անհրաժեշտությունը»,- խորհրդարանի նիստերից մեկում հայտարարեց իշխող «Ենի Ադրբեջան» կուսակցության ներկայացուցիչ պատգամավոր Մուսա Գուլիևը:

    Հարկ է նշել, որ Երևանի նկատմամբ հավակնությունների գործընթացը մեկնարկել է դեռևս նախկին նախագահ և ներկայիս նախագահի հոր`Հեյդար Ալիևի օրոք, որն Ադրբեջանի ազգային հերոս է: (Հեյդար Ալիևը մահացել է 2003 թ. վերջին` նախագահությունը ժառանգելով Ալիև կրտսերին

    Օրինակ` 1999 թ. փետրվարի 2-ին «Բակինսկի ռաբոչի» թերթը հրապարակեց պատմաբաններին ուղղված կոչ. «Անհրաժեշտ է ստեղծել այնպիսի ստեղծագործություններ, որոնք հետևողականորեն կապացուցեն այն հողերի պատկանելությունը Ադրբեջանին, որտեղ այժմ գտնվում է Հայաստանը: Մենք պետք է դա անենք: Մենք պետք է բացենք ապագա սերունդների ճանապարհը»:

    Եվ այդուհանդերձ, հենց այս տարի սկսվեց «Երևանի յուրացման» նոր փուլը:

    Եթե նախորդ տարիներին այս թեզիսը կողմնորոշված էր ներքին սպառողի համար, ապա 2010-ի գարնանից այն արդեն «արտահանվում» է:

    Դրա վկայությունը դարձան Իլհամ Ալիևի Ելույթը Տալլինում և Ադրբեջանում «Իրևանի խանություն» գրքի շնորհանդեսը:

    Իշխող «Ենի Ադրբջան» կուսակցության փոխնախագահ Ալի Ահմեդովը գրքի շնորհանդեսին ժամանակ ընդգծեց, որ այն «պատշաճ կերպով ապացուցում է Ադրբեջանի նախագահ Իլհամ Իլիևի հայտարարությունն այն մասին, որ Հայաստանի մայրաքաղաքը` Երևանը, ադրբեջանական տարածք է, և պատասխանն է նրա կոչին` չմոռանալ ժամանակավորապես կորցրած ադրբեջանական տարածքների մասին»:

    Ահա նման պայմաններում է տեղի ունենում Սանկտ Պետերբուրգում Հայաստանի և Աղդբեջանի նախագահների նոր հանդիպումը:

    Հարկ է խիստ կանխակալ դիրքորոշում ունենալ` ակնհայտը չնկատելու համար. ղարաբաղյան հիմնախնդիրը տարածաշրջանում հայոց ներկայության վերացման հին նախագծի իրականացման սոսկ նոր փուլն է:

    Ու նոր փուլի նպատակը ոչ թե Լեռնային Ղարաբաղն է, այլ Երևանը` որպես հայկական պետության մայրաքաղաք:
    armenianow.com
    Վերջին խմբագրող՝ mkofranc: 06.07.2010, 23:09:
    Քանի հայոց «այբ-բեն» -ը կապրի, հայը չի մեռնի... Ավ. Իսահակյան

  21. Գրառմանը 1 հոգի շնորհակալություն է հայտնել.

    Magic-Mushroom (07.07.2010)

  22. #1783
    Հատուկ կարգավիճակ mkofranc-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    07.07.2009
    Հասցե
    Հայաստանում
    Գրառումներ
    233
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    «Հայկական ժամանակ» - Շարժվել է
    Հունիսի 18-ին Չայլուի միջադեպի ժամանակ հրազենային գանգուղեղային վնասվածք ստացած և դրա հետևանքով խորը կոմայի մեջ գտնվող զինծառայող Անդրանիկ Արզումանյանի մոտ երեկ բժիշկները ձեռքի շարժում են նկատել: Այս մասին թերթին հայտնել է զինծառայողի մայրը և ավելացրել, թե դա իրեն հույս է ներշնչում, որ տղան կկարողանա հաղթահարել մահվան սպառնալիքը և շատ շուտով դուրս կգա կոմայից:

    Մինչդեռ ՀՀ ՊՆ կենտրոնական կլինիկական զինվորական հոսպիտալի պետ Միքայել Միքայելյանը թերթին հայտնել է, որ տղայի ձեռքի շարժումն առողջական դրական տեղաշարժի մասին չի խոսում: Ըստ Միքայելյանի` ձեռքի շարժումը ոչ գիտակցված է եղել` վեգետատիվ, ինչն էլ բժիշկներին առիթ է տալիս ենթադրելու, որ երիտասարդի վիճակը մնում է ծայրահեղ ծանր: Չնայած դրան` բժիշկները շարունակում են պայքարել զինծառայողի կյանքի համար:
    Քանի հայոց «այբ-բեն» -ը կապրի, հայը չի մեռնի... Ավ. Իսահակյան

  23. Գրառմանը 4 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Magic-Mushroom (07.07.2010), Monk (07.07.2010), Tig (07.07.2010), Գաղթական (12.07.2010)

  24. #1784
    Պատվավոր անդամ Tig-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    26.10.2007
    Տարիք
    46
    Գրառումներ
    3,757
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Ալիևը պարզաբանել է համանախագահների նոր առաջարկների էությունը
    11:55 • 07.07.10

    Մադրիդյան սկզբունքների հիման վրա այսօր առաջարկվող նորացված սկզբունքները պայմաններ են ստեղծում Ադրբեջանի տարածքային ամբողջականության վերականգնման համար։ Հենց այդ պատճառով էլ Ադրբեջանի մասնակցում է այդ բանակցություններին և ցուցաբերում կառուցողականություն։ Այս մասին այսօր հայտարարել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը։

    «Այսօր համանախագահող երկրները, հնարավոր է, ավելի բաց են արտահայտում իրենց կարծիքները։ Ընդգծվում է հետևյալ կարևոր պահը. հարցը պետք է լուծվի Հելսինկյան սկզբունքների հիման վրա։ Ի՞նչ են իրենցից ներկայացնում Հելսինկյան սկզբունքները։ Այստեղ կարևոր սկզբունք է տարածքային ամբողջականությունը։ Կա նաև ժողովուրդների ինքնորոշման սկզբունքը։ Սակայն այդ սկզբունքը չպետք է վնասի երկրի տարածքային ամբողջականությանը՝ հակասության մեջ մտնելով դրա հետ։ Ժողովուրդների ինքնակառավարման և ինքնորոշման հնարավորությունները չպետք է խախտեն երկրի տարածքային ամբողջականությունը։ Այսպիսին են Հելսինկյան սկզբունքների էությունն ու իմաստը»,- ասել է Ադրբեջանի նախագահը։
    Ըստ նրա՝ համանախագահող երկրները առաջ են քաշել այդ հիմքի վրա մշակված առաջարկներ, և Ադրբեջանը որոշակի բացառություններով ընդունում է դրանք։

    «Ի՞նչ են դրանք իրենցից ներկայացնում։ Առաջին հերթին, օկուպացիոն ուժերը դուրս են բերվում Լեռնային Ղարաբաղի շուրջ գտնվող բոլոր զբաղեցված տարածքներից։ Հինգ շրջաններ ազատվում են անմիջապես, իսկ երկուսը՝ Քելբաջարն ու Լաչինը՝ որոշ ժամանակ անց։ Առաջարկությունները նախատեսում են հնգամյա ժամանակաշրջան։ Դրա պատճառն այն է, որ Քելբաջարի և Լաչինի շրջանները տեղակայված են Լեռնային Ղարաբաղի և Հայաստանի միջև, և, ինչ-որ իմաստով, պետք է ձեռնարկվեն այդ շրջաններ ադրբեջանցի բնակչության վերադարձի համար անվտանգության ավելի զանգվածային միջոցներ։ Սակայն բոլոր շրջանները վերադառնում են Ադրբեջանի վերահսկողության տակ։ Հայաստանի և Լեռնային Ղարաբաղի միջև գործում է ճանապարհ, այսինքն միջանցք, և Ադրբեջանը համաձայնել է այս առաջարկներին»,- ասել է Ալիևը։

    Ալիևը նաև նշել է, որ Լեռնային Ղարաբաղի վարչական սահմանին պետք է տեղակայվեն խաղաղարար ուժեր, որոնք պետք է ներկա գտնվեն այնքան ժամանակ, մինչև բոլոր կողմերը կստանձնեն անվտանգության միջոցների ապահովումը։

    Ալիևը նաև խոսել է Լեռնային Ղարաբաղին միջանկյալ կարգավիճակ տրամադրելու մասին։ Ըստ նրա՝ այն չի խախտի Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը։ «Օկուպացիայից տուժած բոլոր մարդիկ պետք է վերադառնան հարազատ վայրեր։ Սա նշանակում է, որ Ադրբեջանի քաղաքացիները պետք է վերադառնան Լեռնային Ղարաբաղ, Շուշի, ինչի մասին բաց ասվում է համանախագահող երեք երկրների վերջերս արած հայտարարությունում»,- ասել է Ալիևը։

    Tert.am


    հ.գ. հետաքրքիրա…
    Հա, հույզն է լոկ մնայունը՝
    Մնացյալը անցողիկ…

  25. Գրառմանը 4 հոգի շնորհակալություն են հայտնել.

    davidus (07.07.2010), Magic-Mushroom (07.07.2010), mkofranc (07.07.2010), ՆանՍ (07.07.2010)

  26. #1785
    Հատուկ կարգավիճակ mkofranc-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    07.07.2009
    Հասցե
    Հայաստանում
    Գրառումներ
    233
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    «Մենք դե՛մ ենք օտարալեզու դպրոցների վերաբացմանը» նախաձեռնող խումբը մտահոգություն է հայտնում, որ Facebook սոցիալական ցանցի հայերեն տարբերակն արդեն երրորդ օրն է՝ շարունակում է մնալ կաթվածահար վիճակում։ Ինչպես հայտնի է, ցանցի ադրբեջանցի և թուրք օգտատերերը, կազմակերպված կերպով գրոհելով կայքի տեղայնացման համար նախատեսված «Թարգմանություններ» ծրագիրը, հայերեն բառերի փոխարեն ներմուծել են սեփական դիվերսիոն բառերն ու արտահայտությունները, ապա՝ այնքան քվեարկել դրանց օգտին, որ վերջիններս գերակշռել են հայերեն թարգմանությունների նկատմամբ և տեսանելի դարձել կայքի հայ օգտատերերին։ Այս պահին աչք է զարնում գլխավոր էջի վերևի և վերևի ձախ հատվածի LONG LIVE AZERBAIJAN գրությունը՝ «Լրահոս» բառի փոխարեն։

    Մեր հայրենակիցները իրավիճակը շտկելու նպատակով պետք է այցելեն հետևյալ հղումով http://www.facebook.com/translations...loc=hy_AM&vote և մասնակցեն քվեարկությանը։ Եթե չեք կողմնորոշվում՝ ինչպես հաղթահարել ԹՅՈՒՐգմանությունները, պարզաբանում. եթե կա երեքից ավելի թարգմանական տարբերակ, ապա անմիջապես տեսանելի են միայն առաջին երեքը: Ադրբեջանական ներդրումները տեսնելու համար հարկավոր է սեղմել թարգմանական տարբերակների թվի վրա: Հաջորդ քայլով սեղմում ենք ներքև ցույց տվող սլաքը: Չենք մոռանում նաև քվեարկել լավագույն հայկական տարբերակի օգտին:

    Դրանից բացի, որպեսզի խնդիրը մեկընդմիշտ լուծվի և արգելափակվի թշնամական դիվերսիայի հետագա հնարավորությունը, անհրաժեշտ է նամակներով ողողել Facebook–ի ադմինիստրացիայի փոստարկղը՝ [email protected] հասցեով։ tert.am
    Քանի հայոց «այբ-բեն» -ը կապրի, հայը չի մեռնի... Ավ. Իսահակյան

Էջ 119 358-ից ԱռաջինԱռաջին ... 1969109115116117118119120121122123129169219 ... ՎերջինըՎերջինը

Թեմայի մասին

Այս թեման նայող անդամներ

Այս պահին թեմայում են 1 հոգի. (0 անդամ և 1 հյուր)

Համանման թեմաներ

  1. Ջավախքի հիմնախնդիրը
    Հեղինակ՝ Marduk, բաժին` Քաղաքականություն
    Գրառումներ: 4
    Վերջինը: 25.07.2018, 15:02
  2. «Մաքուր Ջրի» Հիմնախնդիրը
    Հեղինակ՝ Ozon, բաժին` Մարդ և շրջակա միջավայր
    Գրառումներ: 7
    Վերջինը: 06.07.2011, 19:26
  3. Շնորհավոր Արցախի անկախության տոնը
    Հեղինակ՝ Monk, բաժին` Շնորհավորանքներ
    Գրառումներ: 29
    Վերջինը: 03.09.2010, 00:24
  4. Օզօնի հիմնախնդիրը
    Հեղինակ՝ Ozon, բաժին` Բնապահպանություն
    Գրառումներ: 3
    Վերջինը: 27.11.2009, 21:22
  5. Հայերեն կայքեր Արցախի մասին
    Հեղինակ՝ PygmaliOn, բաժին` Վեբ
    Գրառումներ: 1
    Վերջինը: 13.01.2007, 10:04

Թեմայի պիտակներ

Էջանիշներ

Էջանիշներ

Ձեր իրավունքները բաժնում

  • Դուք չեք կարող նոր թեմաներ ստեղծել
  • Դուք չեք կարող պատասխանել
  • Դուք չեք կարող կցորդներ տեղադրել
  • Դուք չեք կարող խմբագրել ձեր գրառումները
  •