voter-ի խոսքերից
Բիձ մի հատ էլ ասեմ ու թեմային չեմ անդրադառնալու - ինչքան ուզում են հրեաները թող կոնգրեսում նստեն հելնեն են, նաֆթն էլ ծախեն էլ, Յեյլում իրավաբանականներ ավարտեն էլ, մեկ է ոչինչ ընդդեմ ԱՄՆի շահերին չեն կարող ու չեն էլ անի։ Դրանք ընդհամենը թուղթ ու գրիչ մատուցողներն են, բայց ինչ է գրվում գրիչով ու ինչ է զետևղվում թղթի վրա, կախված է գրողից, ոչ թէ թուղթ ու գրիչ արտադրող ու վերավաճառողից։ Այսինքն դու հենց նրանց գերագնահատում ես, ոչ թե ես քեզ հերաատյացության մեջ եմ մեղադրում։ Պետք չի նրանց վերագրել բաներ, որոնք իրենք չունեն ու չեն կարող ունենալ - ազդեցություն ԱՄՆի անց ու դարձի վրա։ Եթե հրեատյացները չլինեին, հրեաների հզորության մասին չեինք էլ իմանա, ոչ թե, որ թաքուն է, այլ ուղղակի այն ՉԿԱ...
Ինչքան էլ հիմա ուզենան թփրտան, մեկ ա Օբաման դրել ա ու կդնի իրա ուզածը կանցկացնի - ասել ա առանց ատոմայինի մոլորակ, դե թո գնան դրանից հետո ինչքան ուզում են պլստան, արդեն սրանից հետո ատոմային ունենալը ցանկացած երկրի համար ետույքային դրություն է ստեղծելու ուզում է Իրանը լինի ուզում է Իսրաելը...
Այնպես որ եթե Օբաման որոշել է, որ թուրքերը պիտի ընդնունեն հայերի հետ սահմանի բացելը, ինչքան ուզում են թող դեսպան հետ կանչեն, մեծ մեծ փրթեն մեկ ա վերջում սուս փուս պիտի ստորագրեն ու բացեն սահմանը...
Հարց ա իհարկե հայերը դրա դեմ ինչ են տալու - հուսամ, որ ենթադրություններս ճիշտ են, տալիքը հայ ժողովրդի առավել ևս սփյուռքահայության կամքին հանդիման արձանագրությունները ստորագրելն է։ Կարող է սփյուռքահայությունը դրանից հետո յան տա սերժանտներից, ինչպես ժամանակին ԼՏՊից էր յան տվել, բայց դա նրանք կմարսեն։ Չեն մարսի եթե չստորագրեն, դա միայն հնարավոր է լինելու հրաժարականների, ժողովների ցրումների շնորհիվ ուրիշ շանս ՉՍՏՈՐԱԳՐԵԼ հայ-թուրքական արձանագրություները սերժանտները չունեն։
Թուրքերի Արցախի հարցում նման ճնշում չեզոքացնելը սերժանենտերին թանգ է նստելու ուզեն չուզեն Եղեռնը ուրանալու են, սահմանը բացելու դիմաց պատմաբանների հանձնաժողովը ստեղծվելու է...
Էջանիշներ