User Tag List

Էջ 335 335-ից ԱռաջինԱռաջին ... 235285325331332333334335
Ցույց են տրվում 5,011 համարից մինչև 5,018 համարի արդյունքները՝ ընդհանուր 5018 հատից

Թեմա: Արցախի հիմնախնդիրը

  1. #5011
    Անմոռուկ
    Գաղթական-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    19.06.2007
    Հասցե
    Լեռնաղբյուր
    Գրառումներ
    5,029
    Mentioned
    23 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մեջբերում Lion-ի խոսքերից Նայել գրառումը
    Այո, շփոթել էի, բայց քեզ համար ավելի վատ՝ կա գերմանական խումբ, որի մեջ է նաև... ֆրանսերենը: Բա: Իսկ դու դրել, մեզ ու թուրքերին համեմատում ես գերմանացիների ոև ֆրանսիացիների հետ:

    Ֆրանսիացիների էթնոգենեզի մասին կարելի է երկար խոսել, սակայն այն, որ նրանց անունն իսկ ֆրանկներից է գալիս, իսկ նրանք գերմանական ցեղեր էին, շատ բանի մասին է խոսում:

    Ես չեմ ժխտում գալլական պահը, սակայն, ըստ իս, ֆրանկականն է հենց առաջնայինը, ինչից էլ եկել է ազգի ինքնանվանումը: Գալլական հիմքը, սակայն, կրկին մոտ է գերմանականին, քանի որ մ.թ. I դարում դեռևս Ստրաբոնն է նշում, որ գերմանացիներն ամեն ինչով նման են գալլերին, սակայն հռոմեացիներին այնուհանդերձ ավելի մարմնեղ, շիկահեր և վայրենի են թվում: Ըստ էության, նույն կամ գոնե ազգակից ժողովուրդն է, ուղղակի գալլերն ավելի մոտ էին հռոմեացիներին և ավելի սովորական, գուցե՝ մի քիչ ավելի նաև քաղաքակրթված:
    Լիոն ջան, եթե ֆրանսերենն իսկապես «գերմանական» խմբում լիներ, ինձ դրանից ոչ տաք կլիներ, ոչ՝ սառը:
    Բայց, եթե չալարես, խորհուրդ կտամ էդ հատվածը վերընթերցել, որտև քո հասկացածից լրիվ ուրիշ բան է էնտեղ գրված:

    Բայց էդ սաղ մի կողմ:
    Ցույց կտա՞ս խնդրեմ էն հատվածը, որտեղ, ըստ քեզ, ես մեզ ու թուրքերին համեմատում եմ գերմանացիների ու ֆրանսիացիների հետ:
    Տիեզերքում բանականության առկայության ամենավառ ապացույցն այն է, որ ոչ-ոք չի ցանկանում մեզ հետ կապի մեջ մտնել..

  2. #5012
    Պատվավոր անդամ Lion-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    20.03.2007
    Հասցե
    Երևան
    Գրառումներ
    9,161
    Mentioned
    28 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Թեմային վերադառնալու հույսով՝ ահա:

    Մեջբերում Գաղթական-ի խոսքերից Նայել գրառումը
    Գերմանա-ֆրանսիական պատերազմները դարերի պատմություն ունեն, որոնց պիկերը եղել են I-ին և II-րդ համաշխարհայինները:
    Մինչև հիմա էլ իրար աչքի լույսը չեն (գերմանացիներն ընդհանրապես Եվրոպայում քչերի աչքի լույսն են):

    Բայց արի ու տես, որ էս երկու քաղաքակրթություններն էնքան հասունություն են ցուցաբերել, որ էսօր ստեղծած ունեն համատեղ պատմության դասագիրք:

    Հարցերի հարցը, թե արդյո՞ք նման մի բան երբևէ հնարավոր կլինի հայերի ու ազերիների միջև:
    ՈՒ այս հարցը ոչ այնքան հայերին է ուղղված, որքան ազերիներին, քանի որ նրանք են այսօրվա հաղթող կողմը ու նրանք են, տասնամյակներ շարունակ, հայոց պատմությունը գլխիվայր շուռ տված դասավանդել իրենց դպրոցներում
    (ընդ որում՝ դա արել են ոչ միայն հայերի, այլ նաև օրինակ պարսիկների նկատմամբ):

    Եթե նման բան երբևէ հնարավոր լինի, դա կլինի ամենամեծ քայլը՝ հետագայում մեր միջև պատերազմների բացառման:
    Բայց, եթե նման բան հնարավոր լինի, դա կբախվի ազերի հասարակության աշխարհընկալման հիմնովին փոփոխությանը ու հետաքրքիր է, թե ինչպիսի իշխանություն պետք է լինի, որ հանդգնի դրան գնալ:
    Համեցեք իմ ֆորում
    Միայն արժանապատվություն ունեցողը կարող է գնահատել դա և իր, և ուրիշների մոտ:

  3. #5013
    Անմոռուկ
    Գաղթական-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    19.06.2007
    Հասցե
    Լեռնաղբյուր
    Գրառումներ
    5,029
    Mentioned
    23 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մեջբերում Lion-ի խոսքերից Նայել գրառումը
    Թեմային վերադառնալու հույսով՝ ահա:
    Մեղայ Աստծու..

    Սրան մի անգամ արդեն վերևում պատասխանել էի, բայց մի անգամ էլ.

    Մեր ու ազերիների միջև հնարավոր բարիդրացիությունն ա քննարկվում:

    Ես էլ ասում եմ՝ գերմ. ու ֆրանս. սենց բարիդրացիական բան են արել:
    Արդյո՞ք մեր մոտ ՆՄԱՆ ՔԱՅԼ հնարավոր ա, թե ոչ:
    (Ընդ որում՝ ենթատեքստում խիստ կասկած եմ հայտնում, որ ազերիները պատրաստ կլինեն էդ քայլին գնալ)

    Սրանից հետևում ա, որ ես մեզ ու թուրքերին համեմատել եմ գերմ. ու ֆրանս. հե՞տ:
    Տիեզերքում բանականության առկայության ամենավառ ապացույցն այն է, որ ոչ-ոք չի ցանկանում մեզ հետ կապի մեջ մտնել..

  4. #5014
    Պատվավոր անդամ Lion-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    20.03.2007
    Հասցե
    Երևան
    Գրառումներ
    9,161
    Mentioned
    28 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Ես էլ ասում եմ՝ նույնիսկ քննարկելն է անիմաստ: Դե, երբ օրինակ էիր բերել, ինձ թվաց, թե նման գաղափար կա կամ, գուցե, դու դրա կողմնակիցն ես: Ներող...

    Chuk ջան, նոր տեսա վերջին պոստդ: Ապեր, կարդացի - ըստ էության նույն բանն ենք ասում՝ լինել հզոր: Մնացածը մանրուքներ են - ես այդպես ընկալեցի:
    Վերջին խմբագրող՝ Lion: 13.01.2021, 23:30:
    Համեցեք իմ ֆորում
    Միայն արժանապատվություն ունեցողը կարող է գնահատել դա և իր, և ուրիշների մոտ:

  5. Գրառմանը 1 հոգի շնորհակալություն է հայտնել.

    Arjo (14.01.2021)

  6. #5015
    Անմոռուկ
    Գաղթական-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    19.06.2007
    Հասցե
    Լեռնաղբյուր
    Գրառումներ
    5,029
    Mentioned
    23 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մեջբերում Lion-ի խոսքերից Նայել գրառումը
    Ես էլ ասում եմ՝ նույնիսկ քննարկելն է անիմաստ: Դե, երբ օրինակ էիր բերել, ինձ թվաց, թե նման գաղափար կա կամ, գուցե, դու դրա կողմնակիցն ես: Ներող...
    Կողմնակից..
    մմմ
    ոնց ասեմ.

    Բնականաբար ես երկու ձեռքով կողմ կլինեի, եթե իրենք որոշեին վերարժեվորել մեր ընդհանուր պատմությունն` առանց կեղծիքների, ու բոլորով միասին հասկանայինք, թե ինչպես է էս հակամարտությունը սկսվել ու ինչն ինչից հետո է եղել:

    ՈՒղղակի պրոբլեմն էն ա, որ չեմ հավատում, թե իրենք կգնան դրան:
    Տիեզերքում բանականության առկայության ամենավառ ապացույցն այն է, որ ոչ-ոք չի ցանկանում մեզ հետ կապի մեջ մտնել..

  7. Գրառմանը 1 հոգի շնորհակալություն է հայտնել.

    Arjo (14.01.2021)

  8. #5016
    Պատվավոր անդամ Lion-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    20.03.2007
    Հասցե
    Երևան
    Գրառումներ
    9,161
    Mentioned
    28 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    +1:

    Այսինքն՝ անիմաստ է նույնիսկ դրան ձգտելը՝ համենայն դեպս մոտ ապագայում: Իսկ ֆրանսիացիք և գերմանացիք ըստ էության վաղուց արդեն մոռացել են անցյալը:
    Համեցեք իմ ֆորում
    Միայն արժանապատվություն ունեցողը կարող է գնահատել դա և իր, և ուրիշների մոտ:

  9. #5017
    Անմոռուկ
    Գաղթական-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    19.06.2007
    Հասցե
    Լեռնաղբյուր
    Գրառումներ
    5,029
    Mentioned
    23 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մեջբերում Lion-ի խոսքերից Նայել գրառումը
    +1:

    Այսինքն՝ անիմաստ է նույնիսկ դրան ձգտելը՝ համենայն դեպս մոտ ապագայում: Իսկ ֆրանսիացիք և գերմանացիք ըստ էության վաղուց արդեն մոռացել են անցյալը:
    Դե ինչ-որ բանի ձգտել, էսպես թե էնպես, պետք ա:
    Անթույլատրելի ա ամեն ինչ հանցավոր ինքնահոսի թողնել, ինչպես վարվել ենք առնվազն վերջին տասնամյակներում:
    Պիտի ազգովի տեսլական ունենանք, թե ինչ ենք ուզում ու ինչ քայլեր պիտի անենք` դրան հասնելու համար:

    Իմ կարծիքն էն ա, ինչպես գրել էի վերևում, որ մեր թշնամին միայն ուժն ա հասկանում:
    Ինչքան մենք զոհի դերում մնանք, էնքան իրենք ավելի են ձգտելու մեզ հալածել:
    Այսինքն` խաղաղության հասնելու միակ ձևը դա այն ուժով պարտադրելն ա` ուժեղ լինելով մեր վրա հարձակումը կանխելը:

    Իսկ եթե հանդգնեն էլ ագրեսիայի դիմել, պետք ա նենց պատասխան հարված հասցնել, որ իրենց արածից փոշմանեն ու այլևս չփորձեն սադրանքի գնալ:

    Օրինակ` համոզված եմ, որ եթե, Բաքու վերադառնալուց հետո, սաֆարովն իր տան մեջ հանկարծ պայթեր, վերջին պատերազմում ավելի քիչ հայերի գլուխներ կկտրվեին:

    Հ.Գ. Իսկ ֆրանսիացիք ու գերմանացիք անցյալը չեն մոռացել, բայց արի չվերադառնանք դրան ))
    Տիեզերքում բանականության առկայության ամենավառ ապացույցն այն է, որ ոչ-ոք չի ցանկանում մեզ հետ կապի մեջ մտնել..

  10. Գրառմանը 2 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Arjo (14.01.2021), Lion (14.01.2021)

  11. #5018
    Կեցցե թագավորը Varzor-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    16.03.2009
    Հասցե
    Երկիր մոլորակ, ՀՀ ք. Երևան
    Տարիք
    39
    Գրառումներ
    7,343
    Mentioned
    11 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Ըստ էության, օբյեկտիվ պատճառներից ելնելով, մոտակա տասնամյակներում Ադրբեջանի հետ բարիդրացիական հարաբերությունները հնարավոր չեն այլ կերպ, քան պարտադրված, ինչպես օրինակ եղել է ԽՍՀՄ տարիներին։
    Անհրաժեշտ է առնվազն 20 տարի, որպեսզի գիտակցված դրական տեղաշարժ լինի, բայց այդ տարիների ընթացքում մեզ ուղղակի թույլ չեն տա անցյալը մոռանալ՝ այդես է պետք։

    Իսկ Թուրքիայի հետ ոնց որ թե հեչ էլ վատ չեն հարաբորությունները, համենայն դեպս ժողովրդի մի ստվար զանգված իրեն Թուրքիայում վատ չի զգում։

    Ըթե մի փոքր խորը նայենք, ապա հայ-թուրքական ատելության հնոցը թեժացնող հիմնական կողմը Ռուսաստանն է և այդ ամենն անում է հստակ և համակարգված։ Իսկ ինչու՞, որովհետև թուրքական յաթաղանի վտանգը ավագույն գործոնն է հայերին քթներից բռնած ման տալու համար։
    Նույն կերպ էլ հայկական հարցը և ցեղասպանությունը ուժեղ գործիքներ են պետք եղած ժամանակ թուրքերի քթին խփելու համար։
    Իրականում ամենաշատը մեզ հարեվաններիս է ձեռնտու հաշտվելը, բայց քանի որ դա ձեռնտու չէ այլ ուժերին խանգարելու են, որքան կկարողանան։
    Լոխ մունք ենք, մնացածը` լոխ են...

  12. Գրառմանը 2 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Arjo (14.01.2021), Աթեիստ (14.01.2021)

Էջ 335 335-ից ԱռաջինԱռաջին ... 235285325331332333334335

Թեմայի մասին

Այս թեման նայող անդամներ

Այս պահին թեմայում են 10 հոգի. (0 անդամ և 10 հյուր)

Համանման թեմաներ

  1. Ջավախքի հիմնախնդիրը
    Հեղինակ՝ Marduk, բաժին` Քաղաքականություն
    Գրառումներ: 4
    Վերջինը: 25.07.2018, 15:02
  2. «Մաքուր Ջրի» Հիմնախնդիրը
    Հեղինակ՝ Ozon, բաժին` Մարդ և շրջակա միջավայր
    Գրառումներ: 7
    Վերջինը: 06.07.2011, 19:26
  3. Շնորհավոր Արցախի անկախության տոնը
    Հեղինակ՝ Monk, բաժին` Շնորհավորանքներ
    Գրառումներ: 29
    Վերջինը: 03.09.2010, 00:24
  4. Օզօնի հիմնախնդիրը
    Հեղինակ՝ Ozon, բաժին` Բնապահպանություն
    Գրառումներ: 3
    Վերջինը: 27.11.2009, 21:22
  5. Հայերեն կայքեր Արցախի մասին
    Հեղինակ՝ PygmaliOn, բաժին` Վեբ
    Գրառումներ: 1
    Վերջինը: 13.01.2007, 10:04

Թեմայի պիտակներ

Էջանիշներ

Էջանիշներ

Ձեր իրավունքները բաժնում

  • Դուք չեք կարող նոր թեմաներ ստեղծել
  • Դուք չեք կարող պատասխանել
  • Դուք չեք կարող կցորդներ տեղադրել
  • Դուք չեք կարող խմբագրել ձեր գրառումները
  •