User Tag List

Էջ 340 348-ից ԱռաջինԱռաջին ... 240290330336337338339340341342343344 ... ՎերջինըՎերջինը
Ցույց են տրվում 5,086 համարից մինչև 5,100 համարի արդյունքները՝ ընդհանուր 5216 հատից

Թեմա: Արցախի հիմնախնդիրը

  1. #5086
    Անմոռուկ
    Գաղթական-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    19.06.2007
    Հասցե
    Լեռնաղբյուր
    Գրառումներ
    5,222
    Mentioned
    24 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Արցախի հիմնախնդիրը

    @Ժողովուրդ, բոլորին կոչ եմ անում ու խնդրում մնալ կոռեկտության սահմաններում ու քննարկումը դուրս չբերել անձնական դաշտ:

    Հակառակ դեպքում՝ ստիպված կլինեմ մոդերատորական միջամտության դիմել:
    Տիեզերքում բանականության առկայության ամենավառ ապացույցն այն է, որ ոչ-ոք չի ցանկանում մեզ հետ կապի մեջ մտնել..

  2. Գրառմանը 2 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Varzor (07.05.2021), Աթեիստ (07.05.2021)

  3. #5087
    Անմոռուկ
    Գաղթական-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    19.06.2007
    Հասցե
    Լեռնաղբյուր
    Գրառումներ
    5,222
    Mentioned
    24 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մոդերատորական: վերջին գրառումը հեռացված է:
    Տիեզերքում բանականության առկայության ամենավառ ապացույցն այն է, որ ոչ-ոք չի ցանկանում մեզ հետ կապի մեջ մտնել..

  4. #5088
    Պապա x3 Աթեիստ-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    26.05.2007
    Հասցե
    Հայաստան
    Տարիք
    43
    Գրառումներ
    8,530
    Mentioned
    43 Post(s)
    Tagged
    1 Thread(s)
    Մեջբերում Varzor-ի խոսքերից Նայել գրառումը
    Այսինքն, ՀՀ քաղաքացի լինելը չի եղել զուտ գիտակցված ընտրություն, այլ հանգամանքների բերումով է ստացվել։ Միգուցե նույնսիկ տարբերակ չես ունեցել ընտրելու, թե որ երկրի քաղքացիությունն ընդունել։ Ավելացնեմ այն, որ շատերի համար որևէ երկրի քաղաքացիությունն արդեն իսկ պարտադրված երևույթ է, ոմանք էլ այս կամ այն երկրի քաղաքցիությունն ընտրում են որևէ անձնական շահից դրդված։ Հետևաբար, ԻՀԿ շատ քչերն են որևէ երկրի քաղքացի դառնում այն նպատակով, որ նպաստեն տվյալ պետության զարգացմանը։ Այդ տեսանկյունից քաղաքացիությունը տրամաբանորեն նույն հարթակի վրա դրված, ինչ որևէ ազգության ներկայացուցիչ հանդիսանալը, մանավանդ, որ էդ ազգությունը քաղաքացու անձնագրում նշվում է

    Եղբայր, ԻՀԿ անցած արիների ընթացքում քիչ տեղ չես ունեցել երկրից դժգոհելու։ Քոչն արդեն 10 տարի իշխանության եղել է, այդ ժամանակ ի՞նչն է քեզ ետ պահել այլ երկիր տեղափոխվելուց։ Լավ ապագայի սպասումը, թե՞ հնարավորության բացակայությունը։

    Ես էլ չեմ հասկանում, թե ո՞նց կարելի է իրական կյանքում կիրառվող փաստացի երևույթները կեղծ անվանել, իսկ միլիարդավոր մարդկանց հիմար։ ԻՀԿ, կարելի է փորձել այդ երևույթների հետ չառնչվել, չընդունել, չզբաղվել, բայց հրապարակային չվիրավորել։ Մարդ ես, բա որ մի օր ճիշտ դուրս եկան Ասենք, մեկն էլ կարղ է երգը, պարը կամ նկարչությունը, քաղաքականությունը, քաղաքացիությունը և վերջապես մարդասիրությունն ու բարությունը հիմարություն անվանել։ Նկատեմ, որ նշվածներիցս և ոչ մեկը պրակտիկ իրականությունում հստակ և միանշանակորեն սահմանված չեն։

    Էդ դեպքում անհասկանալի է, թե ինչու են արցախցիք ՀՀ անձնագրեր ստացել։ ՓԱՍՏԱՑԻ Արցախը 1994թ․-ից հանդիսացել է ՀՀ վարչատարածքային շրջան՝ ընդհանուր տնտեսական, ռազմական և օրենսդրական դաշտով։
    Փաստորեն քեզ համար միջազգային թղթերն ավելի արժեքավոր են, քան փաստացի իրականությունը

    Հերթով պատասխանեմ։
    Այո, ծնվելու պահին ընտրությունն իմը չի եղել, բայց հետագայում ապրելու ընտրությունն իմն ա։ Դա ծնողի պես ա։ Դու չես ընտրում, բայց կյանքի որոշակի փուլում արդեն դու ես որոշում, նրանց հետ ապրես, թե առանձին։

    Քոչի տարիներին այո բավականին երկար ապրել եմ, բայց ինքը գնաց մարտի 1-ով։ Ու եթե մինչև էդ ինքը բավարարվում էր քաղաքական հակառակորդներին վերացնելով, իսկ քաղաքացիներին ծեծելով (ապրիլի 12), ապա մարտի 1-ից հետո ինքը քաղաքացիներին սպանող դարձավ։ Ու իրանից հետո, մանավանդ Նիկոլի գալուց հետո ես զգացի ինչ ա նշանակում լինել երկրի քաղաքացի, ու սրա համը տեսնելուց հետո էլ չեմ ուզում ապրել Քոչի Հայաստանում։

    Ցանկացած մարդ, նույնիսկ շատ խելացի մարդը, կարող ա կյանքի որոշակի փուլերում անի հիմարություն։ Դրանից ինքը չի դառնում հիմար, բայց իրա արածը մնում ա հիմարություն։ Ես հիմարություն եմ համարում մարդկանց ազգերով բաժանելը, բայց տենց անող մարդկանց հիմար չեմ համարում։

    Չգիտեմ թե խի արցախցիք Հայաստանի անձնագիր ստացել, բայց գիտեմ, որ Արցախը չի եղել Հայաստանի կազմում, ու որ Արցախի սահմանի վրա Սեֆիլյանին (կարծեմ իրան) ծեծեցին հետ ճամփեցին, որ Արցախի տարածքում Հայաստանի բջջային օպերատոր չկար։ Գիտեմ, որ երբ Հայաստանի բանակից զինվորին տանում էին Արցախ ծառայելու, ինչ որ հատուկ փաստաթղթեր էին սարքում, որտև այլ երկրի տարածքում էր ծառայում։

    Ու հա, իմ համար շատ կարևոր են թղթերը։
    Մայթին կայանող վարորդն էլ ա համարում, որ կարևոր չի, որ ինքը մայթին ա, այլ որ փաստացի ինքը իմ մայթով քայլելուն չի խանգարում (ինչ ա թե մայթը լայն ա)։
    Բայց օրենքն այլ բան ա ասում։
    artak.am De gustibus et coloribus non est disputandum.

  5. Գրառմանը 1 հոգի շնորհակալություն է հայտնել.

    Varzor (08.05.2021)

  6. #5089
    Պատվավոր անդամ Lion-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    20.03.2007
    Հասցե
    Երևան
    Գրառումներ
    9,274
    Mentioned
    35 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Խոսում ենք Շուշիի, անցած պատերազմի, ներկայի և ապագայի մասին...

    Համեցեք իմ ֆորում
    Միայն արժանապատվություն ունեցողը կարող է գնահատել դա և իր, և ուրիշների մոտ:

  7. #5090
    Մշտական անդամ Overdose-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    21.03.2008
    Հասցե
    Երեւան
    Գրառումներ
    482
    Mentioned
    1 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    @Աթեիստ ջան, մեր անհայրենիք ախպեր, ազերները արդեն ՀՀ միջազգայնորեն ճանաչված սահմանից են 3 կմ ներս խրվել։ Ուզում էի նրբորեն տեղեկանալ, քո հոգու լարերը ինչ վիճակում են, ցավ-մավ զգու՞մ ես։ Ղարաբաղի պահով ասում էիր քո պետությունը չի, մտածելու չունես։ Հիմա էս էլ հո քեզ անձնագիր տված պետության սահմանից են ներս մտել, ի՞նչ կասես, մտածելու բան կա, թե՞ չէ
    ԴԵ ԶԶՎՑՐԻՔ ԷԼԻ…

  8. Գրառմանը 1 հոգի շնորհակալություն է հայտնել.

    Lion (12.05.2021)

  9. #5091
    Պապա x3 Աթեիստ-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    26.05.2007
    Հասցե
    Հայաստան
    Տարիք
    43
    Գրառումներ
    8,530
    Mentioned
    43 Post(s)
    Tagged
    1 Thread(s)
    Վերջերս նայում էի, թե քանի անգամ ա Հայաստանի մակերեսը մեծ Սինգապուրից, ու քանի անգամ ա օրինակ բնակչությունն ու ՀՆԱ-ն բարձր Սինգապուրինը։

    30 տարի մենք ենք իրա հողերի վրա ինչ ուզել արել (փաստացի առանձնապես բան էլ չէին ուզում փաստորեն անել), մի քանի ժամ էլ իրանք արեցին, գնացին։

    Հա էլ ասել եմ, որ բանակ չունենք, հերթական անգամ դա ապացուցվեց։ Մտածելու բան հա էլ կա, բայց դա հա էլ ասել եմ։ Մեզ պետք են աշխատող պետական կառույցներ։ Բայց ոչ թե հին, կոռուպցիայի վրա հիմնված, այլ օրենքի։
    artak.am De gustibus et coloribus non est disputandum.

  10. #5092
    Պատվավոր անդամ Lion-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    20.03.2007
    Հասցե
    Երևան
    Գրառումներ
    9,274
    Mentioned
    35 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Ասում են՝ դեռ չեն գնացել: Իրավաբանական էությունդ չի ընդվզո՞ւմ, ՀՀ քաղաքացի Աթեիստ:
    Համեցեք իմ ֆորում
    Միայն արժանապատվություն ունեցողը կարող է գնահատել դա և իր, և ուրիշների մոտ:

  11. #5093
    Մշտական անդամ Overdose-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    21.03.2008
    Հասցե
    Երեւան
    Գրառումներ
    482
    Mentioned
    1 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մեջբերում Աթեիստ-ի խոսքերից Նայել գրառումը
    Վերջերս նայում էի, թե քանի անգամ ա Հայաստանի մակերեսը մեծ Սինգապուրից, ու քանի անգամ ա օրինակ բնակչությունն ու ՀՆԱ-ն բարձր Սինգապուրինը։

    30 տարի մենք ենք իրա հողերի վրա ինչ ուզել արել (փաստացի առանձնապես բան էլ չէին ուզում փաստորեն անել), մի քանի ժամ էլ իրանք արեցին, գնացին։

    Հա էլ ասել եմ, որ բանակ չունենք, հերթական անգամ դա ապացուցվեց։ Մտածելու բան հա էլ կա, բայց դա հա էլ ասել եմ։ Մեզ պետք են աշխատող պետական կառույցներ։ Բայց ոչ թե հին, կոռուպցիայի վրա հիմնված, այլ օրենքի։
    @Աթեիստ ինձ թվում ա, դու թուրք ես, կամ գոնե ադբեջանցի։ Եթե զրոյական հիպոթեզ առաջարկենք, որ դու հայ ես, մի 99% հավանականությամբ կարելի ա հանգիստ հերքել։ Ինքդ նայի

    - թուրքը երկրիդ 1/4-ը խլել ա, ասում ես բան չկա, կպատահի
    - թուրքը քո ազգից 15000 հոգու վարի ա տվել, ասում ես տանձիս, մեկա հարազատ չէին
    - թուրքը 3 կմ մտել ա երկրիցդ ներս, ասում ես բա լավ էր, որ էն վախտ մենք էինք իրանց տարածքում կայֆավատ լինում, լավ են արել, մտել են։

    Եթե ցանկացած թուրքի խոսացնես, էս հարցերը բարձրացնես, մի 90% վստահ եմ, մոտավորապես նույն պատասխանները կստանաս։

    Բայց ես նաեւ վստահ եմ, որ դու "թուրք" էպիտետից չես նեղվի չէ՞։ Մեկա դու ազգություն պրիզնատ չես գալիս, քո համար կարեւորը քաղաքացիությունն ա։
    ԴԵ ԶԶՎՑՐԻՔ ԷԼԻ…

  12. #5094
    Պապա x3 Աթեիստ-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    26.05.2007
    Հասցե
    Հայաստան
    Տարիք
    43
    Գրառումներ
    8,530
    Mentioned
    43 Post(s)
    Tagged
    1 Thread(s)
    Մեջբերում Overdose-ի խոսքերից Նայել գրառումը
    @Աթեիստ ինձ թվում ա, դու թուրք ես, կամ գոնե ադբեջանցի։ Եթե զրոյական հիպոթեզ առաջարկենք, որ դու հայ ես, մի 99% հավանականությամբ կարելի ա հանգիստ հերքել։ Ինքդ նայի

    - թուրքը երկրիդ 1/4-ը խլել ա, ասում ես բան չկա, կպատահի
    - թուրքը քո ազգից 15000 հոգու վարի ա տվել, ասում ես տանձիս, մեկա հարազատ չէին
    - թուրքը 3 կմ մտել ա երկրիցդ ներս, ասում ես բա լավ էր, որ էն վախտ մենք էինք իրանց տարածքում կայֆավատ լինում, լավ են արել, մտել են։

    Եթե ցանկացած թուրքի խոսացնես, էս հարցերը բարձրացնես, մի 90% վստահ եմ, մոտավորապես նույն պատասխանները կստանաս։

    Բայց ես նաեւ վստահ եմ, որ դու "թուրք" էպիտետից չես նեղվի չէ՞։ Մեկա դու ազգություն պրիզնատ չես գալիս, քո համար կարեւորը քաղաքացիությունն ա։
    Սա էն աստիճանի տխմար միտք ա, որ սկի չգիտեմ, իմաստ ունի՞ բացատրել, թե՞ մեկ ա չես հասկանա։ Իհարկե ես չեմ նեղվի, որ ինձ ասեն ուզբեկ, թուրք կամ վրացի։ Եթե դիմացինը գիտի, որ ես դրանք համարում եմ հորինած տերմիններ, ու դրանք կիրառում ա իբր ինձ վիրավորելու համար, ես պարզապես կարձանագրեմ, որ էդ մարդու հետ իմաստ չկա ինչ որ բան խոսել, ինչ որ բան բացատրել։
    Էսքանը։
    Էն 3 կետերն էլ, որ ինձ էս վերագրել, նույն կերպ պատասխաններն էլ իմ անունից հորինի, քեզ լավ զգա։
    artak.am De gustibus et coloribus non est disputandum.

  13. #5095
    Պատվավոր անդամ Արէա-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    06.05.2010
    Տարիք
    36
    Գրառումներ
    2,657
    Mentioned
    13 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    @Lion ախպեր, մեջներիս քչից շատից տեղեկացվածը դու ես, էս սահմանների հարցը ո՞նց ա լինելու։ Ինչ-որ սահմանորոշման գործընթաց գնո՞ւմ ա, թե՞ չէ։ Իրավունքի տեսանկյունից ինչ-որ փաստաթուղթ կա՞, որի համաձայն էս կետից էս կողմ մերն ա, էն կողմ իրանցը, թե՞ ում ուժն ինչքան պատի կարա վերցնի։ Ո՞նց ա ընդհանրապես սենց հարցերը կարգավորվում, ու կոնկրետ մեր դեպքում ոնց ա արվում, ու ո՞նց պիտի արվեր։

  14. #5096
    Պատվավոր անդամ Lion-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    20.03.2007
    Հասցե
    Երևան
    Գրառումներ
    9,274
    Mentioned
    35 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    նորմալ պայմաններում զուտ իրավաբանորեն հարցը լուծելի է, սակայն մենք նորմալ պայմաններում չէ, որ գտնվում ենք: ՀԽՍՀ և ԱԽՍՀ սահմանները կարելի է անվերջ վիճարկել, իսկ եթե մի կողմում էլ լպիրշ Ալիևն է, մյուս կողմում էլ խեղճացած և միայն երկրի ներսում հոխորտացող Նիկոլը, վիճակն ավելի է ծանրանում:
    Համեցեք իմ ֆորում
    Միայն արժանապատվություն ունեցողը կարող է գնահատել դա և իր, և ուրիշների մոտ:

  15. Գրառմանը 1 հոգի շնորհակալություն է հայտնել.

    Varzor (14.05.2021)

  16. #5097
    Պատվավոր անդամ Արէա-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    06.05.2010
    Տարիք
    36
    Գրառումներ
    2,657
    Mentioned
    13 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մեջբերում Lion-ի խոսքերից Նայել գրառումը
    նորմալ պայմաններում զուտ իրավաբանորեն հարցը լուծելի է, սակայն մենք նորմալ պայմաններում չէ, որ գտնվում ենք: ՀԽՍՀ և ԱԽՍՀ սահմանները կարելի է անվերջ վիճարկել, իսկ եթե մի կողմում էլ լպիրշ Ալիևն է, մյուս կողմում էլ խեղճացած և միայն երկրի ներսում հոխորտացող Նիկոլը, վիճակն ավելի է ծանրանում:
    Ինչի՞ էս 6 ամսվա ընթացքում սահմանի գիծը որոշված չի, փշալարերով կահավորված չի, ու սահմանապահներ կանգնած չեն։
    Չե՞ն կարողանում կազմակերպել գործընթացը, թե՞ ուրիշ պատճառ կա։

  17. Գրառմանը 2 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Freeman (13.05.2021), Varzor (14.05.2021)

  18. #5098
    Պատվավոր անդամ Lion-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    20.03.2007
    Հասցե
    Երևան
    Գրառումներ
    9,274
    Mentioned
    35 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մի կողմում էլ լպիրշ Ալիևն է, մյուս կողմում էլ խեղճացած և միայն երկրի ներսում հոխորտացող Նիկոլը, և՞ս էլի պատճառ է պետք...
    Համեցեք իմ ֆորում
    Միայն արժանապատվություն ունեցողը կարող է գնահատել դա և իր, և ուրիշների մոտ:

  19. #5099
    Պատվավոր անդամ Ներսես_AM-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    25.06.2006
    Գրառումներ
    4,290
    Բլոգի գրառումներ
    1
    Mentioned
    5 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մեջբերում Lion-ի խոսքերից Նայել գրառումը
    Մի կողմում էլ լպիրշ Ալիևն է, մյուս կողմում էլ խեղճացած և միայն երկրի ներսում հոխորտացող Նիկոլը, և՞ս էլի պատճառ է պետք...
    Արջը յոթ երգ գիտի, բոլորը մեղրի Նիկոլի մասին։ Բա ասում ես բանակը կատարում ա իր ա խնդիրը, քիչ էր մնացել հաղթեինք։ Բա ինչի չեն կարում սահմանը պահեն։ Նայում ես դեմ դիմաց մեր ու իրանց խրամատները լացդ գալիս ա մեր կողմի։ Թե՞ Նիկոլը անձամբ գնում ասում ա, հանկարծ էդ խրամատը էքսկավատրով չփորեք, գաբիոնների մեջ չլցնեք հողը, հանկարծ նորմալ բլինդաժ չսարքեք։ Միայն բահեր ու զինվորի ձեռքեր։

  20. Գրառմանը 3 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Cassiopeia (14.05.2021), Varzor (14.05.2021), Աթեիստ (13.05.2021)

  21. #5100
    Պատվավոր անդամ Ներսես_AM-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    25.06.2006
    Գրառումներ
    4,290
    Բլոգի գրառումներ
    1
    Mentioned
    5 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մեջբերում Արէա-ի խոսքերից Նայել գրառումը
    @Lion ախպեր, մեջներիս քչից շատից տեղեկացվածը դու ես, էս սահմանների հարցը ո՞նց ա լինելու։ Ինչ-որ սահմանորոշման գործընթաց գնո՞ւմ ա, թե՞ չէ։ Իրավունքի տեսանկյունից ինչ-որ փաստաթուղթ կա՞, որի համաձայն էս կետից էս կողմ մերն ա, էն կողմ իրանցը, թե՞ ում ուժն ինչքան պատի կարա վերցնի։ Ո՞նց ա ընդհանրապես սենց հարցերը կարգավորվում, ու կոնկրետ մեր դեպքում ոնց ա արվում, ու ո՞նց պիտի արվեր։
    Լիոնը քանի որ հարցիդ չպատասխանեց, փորձեմ ես պատասխանեմ ինչքան որ ես եմ տեղյակ։
    Իրավունքի տեսանկյունից նորմալ երկրները նստում համատեղ հանձնաժողովներ են ստեղծում, որը մետր առ մետր անում ա դելիմիտիացիա (այսինքն թղթի վրա սահմանում կոնրետ որ գծով ա անցնելու սահմանը) ու հետո տեղում դրա հիման վրա արվում ա դեմարկացիա (փշալար ա, ստոլբ ա, գետնի վրա քաշած գիծ ա)։ Բայց սա տասնամյակներ կարող ա տևի։ Հենա Ադրբեջանը Վրաստանի հետ մի տաս տարի ա սկսել են էդ գործընթացը։ Հասել են Դավիթ Գարեջիի վանական համալիրին ու լռվել։ Վրաստանում էլ իրանց հանձնաժողովի անդամներից մեկի վրա գործ են բացել, որ ադրբեջանին ինչ որ տարածք ա զիջել իբր։
    Ստեղ ուրիշ պրոբլեմ էլ կա ԽՍՀՄ երկրները ՄԱԿ են ընդունվել իրենց սահմաններով։ Բայց էդ սահմանները անկապ գծած սահմաններ են, ընթացքում հա փոխվել են, ու լիքը ապուշ բաներ են պարունակում։ Օրինակ, որ Կապանի ճանապարհը Ադրբեջանով ա անցնում։ Հին քարտեզներով Մեծ ու Փոքր Ալ լճերը ՀԽՍՀ են եղել, հետո երևի բաքվում Ալիևը մի ռուս չինովնիկի խավիար ա կերցրել ու էդ լճերը տարել են ԱԽՍՀ‎։ Ինչևէ համենայն դեպս պիտի էդ ասածս հանձնաժողովը նստեր ու սաղ հարցերը քննարկեր։ Բայց մենք գործ ունենք Ադրբեջանի հետ, որը նորմալ երկիր չի, ու փաստացի կապիտուլյացիայից հետո իրանց հետ խոսել մեղմ ասած անհնար ա։ ՈՒ ընդհանրապես հա ում ուժը պատի կարա վերցնի։ Լիքը միջազգային օրինակներ կան՝ Հյուսիսային Կիպրոս, Սիրիայի Գոլանի բարձունքներ, Քաշմիր․․․։ ԻՄՀԿ Ալիևի ախորժակը բացված ա, ուզում ա մի կիլդիմ սարքի ու վրա տա Սյունիքը կամ գոնե մի մասը գրավի։ ՈՒ կարծում եմ որ Նիկոլը ճիշտ ա անում որ ՀԱՊԿ–ին խառնում ա, որտև մենք էս պահին չենք կարա Ադրբեջանի դեմն առնենք։ Ինչքան էլ խրոխտ կամավորականները, ու ֆեյսբուքյան ստատուսագիրները գրեն բա եկեք գնանք իրանց գերի վերցնենք, հետո կփոխանակենք մերոնց հետ բան։ Ջանդամ թե հետո դրա առիթով չեն մտնի Սյունիքը հրի տան։ Զատո հետո ավել բարձր կարելի կլինի գոռալ որ Նիկոլը անձամբ հանձնեց Սյունիքը։
    Մի վարկած էլ կարա լինի, որ ռուսներն են բզբզում, որ ինչքան հնարավոր ա Նիկոլին ընտրություններից առաջ ռեյտինգ գցեն, որ Ռոբի շանսերը մեծանա։
    Ոնց որ Արցախի հարցում տենց էլ ստեղ ես չեմ կարծում որ Ադրբեջանը առանց ռուսի թեկուզ լռելյայն համաձայնության մի մետր առաջ կգար։
    Վերջին խմբագրող՝ Ներսես_AM: 13.05.2021, 22:47:

  22. Գրառմանը 6 հոգի շնորհակալություն են հայտնել.

    boooooooom (14.05.2021), Cassiopeia (14.05.2021), Varzor (14.05.2021), Աթեիստ (13.05.2021), Արէա (13.05.2021), Նաիրուհի (26.05.2021)

Էջ 340 348-ից ԱռաջինԱռաջին ... 240290330336337338339340341342343344 ... ՎերջինըՎերջինը

Թեմայի մասին

Այս թեման նայող անդամներ

Այս պահին թեմայում են 6 հոգի. (1 անդամ և 5 հյուր)

Համանման թեմաներ

  1. Ջավախքի հիմնախնդիրը
    Հեղինակ՝ Marduk, բաժին` Քաղաքականություն
    Գրառումներ: 4
    Վերջինը: 25.07.2018, 15:02
  2. «Մաքուր Ջրի» Հիմնախնդիրը
    Հեղինակ՝ Ozon, բաժին` Մարդ և շրջակա միջավայր
    Գրառումներ: 7
    Վերջինը: 06.07.2011, 19:26
  3. Շնորհավոր Արցախի անկախության տոնը
    Հեղինակ՝ Monk, բաժին` Շնորհավորանքներ
    Գրառումներ: 29
    Վերջինը: 03.09.2010, 00:24
  4. Օզօնի հիմնախնդիրը
    Հեղինակ՝ Ozon, բաժին` Բնապահպանություն
    Գրառումներ: 3
    Վերջինը: 27.11.2009, 21:22
  5. Հայերեն կայքեր Արցախի մասին
    Հեղինակ՝ PygmaliOn, բաժին` Վեբ
    Գրառումներ: 1
    Վերջինը: 13.01.2007, 10:04

Թեմայի պիտակներ

Էջանիշներ

Էջանիշներ

Ձեր իրավունքները բաժնում

  • Դուք չեք կարող նոր թեմաներ ստեղծել
  • Դուք չեք կարող պատասխանել
  • Դուք չեք կարող կցորդներ տեղադրել
  • Դուք չեք կարող խմբագրել ձեր գրառումները
  •