User Tag List

Էջ 339 348-ից ԱռաջինԱռաջին ... 239289329335336337338339340341342343 ... ՎերջինըՎերջինը
Ցույց են տրվում 5,071 համարից մինչև 5,085 համարի արդյունքները՝ ընդհանուր 5213 հատից

Թեմա: Արցախի հիմնախնդիրը

  1. #5071
    Պատվավոր անդամ Lion-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    20.03.2007
    Հասցե
    Երևան
    Գրառումներ
    9,264
    Mentioned
    35 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Ալիևի պուրակի մասին ՀՀ ՄԻՊ Արման Թաթոյանի զեկույցը:

    Հալալա իմ լավ ընկերոջը, կեցցե, հսկայական գործ է անում:
    Համեցեք իմ ֆորում
    Միայն արժանապատվություն ունեցողը կարող է գնահատել դա և իր, և ուրիշների մոտ:

  2. #5072
    Անմոռուկ
    Գաղթական-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    19.06.2007
    Հասցե
    Լեռնաղբյուր
    Գրառումներ
    5,221
    Mentioned
    24 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Ոնց հասկանում եմ՝ հիմա հարևանների մոտ ագիտացիոն նոր վեկտոր ա զարգանում՝ ընդդեմ ռուսների:

    Դե հայերին ատելն արդեն պալօժ չի..
    հայերն արդեն պարտվել են..
    ժողովրդին «տաք» պահելու համար նոր՝ ավելի ուժեղ ախոյան ա պետք..
    ու դրա համար էլ հեռու գնալ պետք չի՝ հրես նաղդ ռուսը ձեռքի տակ..
    համաձայն իրենց պրոպագանդայի՝ նախորդ պատերազմում էլ իրենց հայն ինքնուրույն չէր հաղթել, այլ՝ ռուսի օգնությամբ:
    Դե էս անգամ էլ՝ իրենք հային արդեն «կակ սաբակ» Արցախից դուրս էին շպրտում, էն էլ էլի ռուսը մեջ ընկավ, չթողեց..

    ազերփայչանում՝ որտեղ առանց ալիևի դաբռոյի ճանճն էլ չի տզզում, հանկարծ ՌԴ դեսպանատան մոտ պիկետներ են սկսում իրար հաջորդել, թե բա՝ «իվան ուխաձի»..

    Դուխները հելել իրանց ուտում ա..
    թուրքը «մեջքներին կանգնած ա»..

    Ռուսն էլ ապուշ չի,
    էս սաղ տեսնում, հասկանում ու հայերին էլ սկսում ա ավելի պադագրև անել՝ րոպեն մեկ էս ու էն պաշտոնյայի շուրթերով «բռածյա նա վեկ» արտասանելով, Գյումրու զորագնդից երգեր հեռարձակելով և այլն..

    Շատ հետաքրքիր ու լիքը հնարավոր դռներ բացող ժամանակաշրջան ենք թևակոխել:
    Նուրբ ու գրագետ արտաքին քաղաքականություն վարելու դեպքում՝ ահռելի շատ դիվիդենտներ կարելի ա քաղել էս իրավիճակից:
    Տիեզերքում բանականության առկայության ամենավառ ապացույցն այն է, որ ոչ-ոք չի ցանկանում մեզ հետ կապի մեջ մտնել..

  3. Գրառմանը 3 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Lion (06.05.2021), Varzor (06.05.2021), Բարեկամ (06.05.2021)

  4. #5073
    Պատվավոր անդամ Բարեկամ-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    04.09.2006
    Գրառումներ
    3,097
    Բլոգի գրառումներ
    6
    Mentioned
    21 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Նայելով և լսելով տեսանյութը՝ գերիների ժամանման, արդեն ուրիշ կարծիք ձևավորվեց ինձ մոտ։ Դատելով ռուսաստանի հասցեին շնորհակալությունների ու դրվատանքի բուռն արտահայտություններից՝ գործի մեջ ներգրավված, իրավասու ինչ-որ անձի կողմից ("սա տեղի ունեցավ միմիայն ռուսաստանի ջանքերի ու միջամտության շնորհիվ, կեցցե՛ ռուսաստանը" կարգի), ընդամենը երեք գերի վերադարձնելը ռուսաստանի նետած ողորմությունն է Հայաստանին՝ մեր կողմից ինչ-որ գործողությունների կատարումը մեկնարկելու դիմաց (ճանապարհների բացումը՝ օրինակ), քանի որ փաշինյանը դեռևս խուսանավելու տեղ ուներ՝ պատճառ բռնելով, որ պայմանագրի՝ գերիների մասին կետը չի կատարվում ադրբեջանի կողմից։ Մի խոսքով, առևտուր, ուր մեզ մանրադրամ են նետում և անուժ Հայաստանին պահանջում բավարարվել դրանով։
    Վերջին խմբագրող՝ Բարեկամ: 06.05.2021, 04:04:

  5. #5074
    Անմոռուկ
    Գաղթական-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    19.06.2007
    Հասցե
    Լեռնաղբյուր
    Գրառումներ
    5,221
    Mentioned
    24 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մեջբերում Բարեկամ-ի խոսքերից Նայել գրառումը
    Նայելով և լսելով տեսանյութը՝ գերիների ժամանման, արդեն ուրիշ կարծիք ձևավորվեց ինձ մոտ։ Դատելով ռուսաստանի հասցեին շնորհակալությունների ու դրվատանքի բուռն արտահայտություններից՝ գործի մեջ ներգրավված, իրավասու ինչ-որ անձի կողմից ("սա տեղի ունեցավ միմիայն ռուսաստանի ջանքերի ու միջամտության շնորհիվ, կեցցե՛ ռուսաստանը" կարգի), ընդամենը երեք գերի վերադարձնելը ռուսաստանի նետած ողորմությունն է Հայաստանին՝ մեր կողմից ինչ-որ գործողությունների կատարումը մեկնարկելու դիմաց (ճանապարհների բացումը՝ օրինակ), քանի որ փաշինյանը դեռևս խուսանավելու տեղ ուներ՝ պատճառ բռնելով, որ պայմանագրի՝ գերիների մասին կետը չի կատարվում ադրբեջանի կողմից։ Մի խոսքով, առևտուր, ուր մեզ մանրադրամ են նետում և անուժ Հայաստանին պահանջում բավարարվել դրանով։
    Տեսանյութը չեմ դիտել, բայց կարծում եմ էդքան էլ ճիշտ չի վերադարձող գերիների քանակը որոշելու հարցում ՌԴ-ին մեղադրել՝ դատելով ինչ-որ չինովնիկի հետույքալիզությունից:

    Ամեն դեպքում ինչ-որ հայ-ռուսական պայմանավորվածություններ ու գործողություններ են տեղի ունենում կուլիսների հետևում՝ ըստ իս:
    ՈՒ դա՝ ոչ ի նպաստ ազերփայչանի:

    Դրա վառ ապացույցն էր, օրինակ, վերջինիս Չմասնակցությունը վերջին ԵԱՏՄ նիստին:
    Կարծես թե հրավիրված էին ու դեմ չէին գալուն, բայց արդյունքում չմասնակցեցին ու պաշտոնապես հայտարարվեց, թե դրա պատճառը Հայաստանի անհամաձայնությունն էր:
    Քանի որ նման հարցերում կոնսենսուս պիտի ապահովվի, ուրեմն և միայն Հայաստանի անհամաձայնությունը հերիք է դրա համար:

    Իսկ ճանապարհների հարցով բանակցություններին ՀՀ կողմից մասնակցող Մհեր Գրիգորյանն էս երկու օրն ասել էր, թե առայժմ տեխնիկական հնարավորություններն են քննարկվում ու մնացած բոլոր հարցերը համաձայնեցնելու համար դեռ երկար աշխատանք կա անելու:
    Հետո ավելացրել էր, որ ճանապարհների վերաբացման համար սկզբունքորեն տեխնիկական խնդիր չպիտի ծագի, քանզի Սովետի օրոք դրանք նորմալ գործել են:
    (նու՝ բառացի չեմ հիշում, բայց միտքը տենց էր)

    Հետաքրքիր ա, չէ՞..
    Էս քանի ամիս ա քննարկվում ա մի բան՝ ինչը սկզբունքորեն խնդիր չպիտի առաջացնի )))
    Տիեզերքում բանականության առկայության ամենավառ ապացույցն այն է, որ ոչ-ոք չի ցանկանում մեզ հետ կապի մեջ մտնել..

  6. #5075
    Մշտական անդամ Overdose-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    21.03.2008
    Հասցե
    Երեւան
    Գրառումներ
    482
    Mentioned
    1 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մեջբերում Գաղթական-ի խոսքերից Նայել գրառումը
    Ի՞նչ եք կարծում՝ ինչի՞ հենց 3 ռազմագերի:

    Կարելի՞ է արդյոք հուսալ, որ, միջազգային ինստիտուտների ճնշման տակ, թշնամին սկսում ա տեղի տալ:
    Թե՞, ինչ-որ նպատակով, ժամանակ են շահում:
    Գաղթական ախպեր, քո խնդալը չի՞ գալիս քո ասածի վրա։ Ի՞նչ միջազգային ինստիտուտ, ինչ բան։ Միակ ռեալ ուժը որ կարա Ալիեւից բան պոկի, էդ ռուսներն են, ստեղ մենակ իրանց ա պետք մերսի ասել։ Կամ էլ ինչ որ զիջման դիմաց են տվել գերիներին, ասենք Կարմիր Շուկայի ճամփեն ավելի ազատ օգտագործելու։
    ԴԵ ԶԶՎՑՐԻՔ ԷԼԻ…

  7. #5076
    Մշտական անդամ Overdose-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    21.03.2008
    Հասցե
    Երեւան
    Գրառումներ
    482
    Mentioned
    1 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Ժողովուրդ, ես երկար մտածել եմ, թե ինչի մեր ժողովրդի մի հատված ատում, կամ առնվազն չէր սիրում Ղարաբաղը ու ղարաբաղցիքին, ու ինչի տենց անտարբեր ու հանգիստ վերաբերվեց էն փաստին, որ իրանց հայրենիքի մի ստվար հատված թուրքը ձեռներից առավ։ Եթե մի քիչ տեղայնացնենք, օրինակ ինչի ակումբի Աթեիստին պո*ույ էին թե զոհերը թե տարածքների կորուստը՝ էն հիմնավորմամբ, թե իրա հարազատության մեջ զոհ չկա, տարածքների մասով էլ՝ կյանքում չի եղել, չի հետաքրքրում։ Ինչի՞։ Ո՞նց կարա մարդ չսիրի նաղդ հայրենիքը ու տենց անտարբեր ու հարմարվող լինի հայրենիքի կորստի հանդեպ։

    Պատասխանը կարծես թե էս հոդվածում գտա։ Շատ մանրամասն վերլուծած ա ֆենոմենը, խորհուրդ կտամ երկու րոպե տրամադրել ու կարդալ։

    Երկու տող մեջբերում էդ հոդվածից՝

    "․․․հիմնական պատճառներից մեկն այն է, որ Արցախը հանձնելուն երկու ձեռքով մշտապես լուռ համաձայն են եղել մեր հասարակության մեջ ապրող հիմնականում երկու տեսակ մարդիկ՝ քաղքենին և լ յումպենը․․․"

    "․․․Քաղքենին մշտապես Արցախը բեռ, իր խնդիրների հիմնական պատճառ է համարել։ Այս մարդիկ միշտ կողմ են եղել Ղարաբաղը հանձնելուն, միայն թե ինքը կամ իր որդին չծառայի Արցախում, բայց իր տանը միշտ լինի Արցախից ներկրված ցորենից թխված թարմ հաց: Կամ նուռ: Կամ... Այս մարդիկ ատում են այն ամենն, ինչ կապված է բանակի հետ՝ սկսած ղարաբաղյան շարժման ակունքներում կանգնած մարդկանցից մինչև մերօրյա գեներալներ, քանի որ խաթարվել է իրենց անդորրը, հանգիստ սուրճ ու թեյ խմելու միջավայրը։ Քաղքենին այս պատերազմի ընթացքում ևս մահճակալների տակից ծղրտում էր, թե բա՝ թող բանակը թալանած գեներալները Ղարաբաղը պահեն, Ղարաբաղում ապրողը Ղարաբաղը պահի, ես ի՞նչ կապ ունեմ․․․Քաղքենին անգրագետ չէ, հակառակը՝ մեծամասամբ բարձրագույն կրթություն և բարձր վարձատրվող աշխատանք ունի․․․"

    "․․․Հաջորդը լյումպենն է, որն, ի տարբերություն քաղքենու, ունի սահմանափակ աշխարհընկալում, մակերեսային գիտելիքներ և ցածր գիտակցություն որևէ լուրջ բան հասկանալու համար։ Լյումպենը ևս կողմ է Ղարաբաղը հանձնելուն, քանի որ նրան ընդհանրապես չի հետաքրքրում Ղարաբաղը․․․"

    "․․Քաղքենին ու լ յումպենը բազմաթիվ դրվագներով տարբեր են, բայց մի բան նրանց միավորում է՝ նրանք հավասարաչափ անհայրենիք են․․․
    "

    Անհայրենիք։ Բանալի բառը սա է։ Ես առաջ ստեղի որոշ գրառումներ կարդալով զարմանում ու զայրանում էի, թե ոնց կարելի է նման մտքեր հայտնել զգայուն թեմաներով։ Հետո հասկացա, որ էդ մարդիկ անհայրենիք են։ Հայրենիքը դրանց համար ընդամենը տարածք է, որտեղ պետք է շնչել, ուտել եւ ներողություն՝ ք*քել; Ուրիշ ոչ մի բան։ Էդ նույն տարածքը կարա լինի նաեւ Ադրբեջանում, ոչ մի պրոբլեմ։ Կամ ցանկացած ուրիշ տեղ։

    Եթե հունիսին հաջողվի Նիկոլին ռադ անել, ապա հետագա տարիներին Հայաստանի՝ որպես ազգային պետություն կայացմանը հենց էս տիպի մարդիկ են խանգարելու
    ԴԵ ԶԶՎՑՐԻՔ ԷԼԻ…

  8. #5077
    Պապա x3 Աթեիստ-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    26.05.2007
    Հասցե
    Հայաստան
    Տարիք
    43
    Գրառումներ
    8,529
    Mentioned
    43 Post(s)
    Tagged
    1 Thread(s)
    Մեջբերում Overdose-ի խոսքերից Նայել գրառումը

    Արդեն պատրաստվում էի համաձայնել հետդ, մեկ էլ հասա վերջին նախադասությանդ

    Հա, ես անհայրենիք եմ, «հայրենիք» բառն իմ համար վերացական ինչ որ բան ա։ Ես քաղաքացի եմ։ Ես պատրաստ եմ ինչ կարող եմ անեմ ԻՄ ՊԵՏՈւԹՅԱՆ համար։ Արցախը երբեք չի եղել իմ պետության մաս։ Ու իմ համոզմունքն ա, որ հենց պետության կայացման մասին ա պետք մտածել, ինչ որ քայլեր անել, ոչ թե ինչ որ «հայրենիքի»։
    Ու հենց իմ պես մտածող մարդիկ են պետք երկրի կայացման համար, ոչ թե «պատմական հայրենիքի» մասին փուչ երազներով ապրողները։
    artak.am De gustibus et coloribus non est disputandum.

  9. #5078
    Մշտական անդամ Overdose-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    21.03.2008
    Հասցե
    Երեւան
    Գրառումներ
    482
    Mentioned
    1 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մեջբերում Աթեիստ-ի խոսքերից Նայել գրառումը

    Չափազանց ընտիր է, որ հենց դու պատասխանեցիր, ազգակից։ Ես մի քանի հատ հարց կուզենայի քեզ տալ, ակնկալում եմ հնարավորինս անկեղծ պատասխան։

    1․ դու համարու՞մ ես քեզ հայ

    2․ ի՞նչ ես հասկանում հայ ասելով

    3․ դու օրինակ ինձ, որպես քո ասելով "պատմական հայրենիքի մասին էշ-էշ երազողի" որեւէ կրիտերիայով ասոցացնու՞մ ես քեզ հետ, այսինքն ես ու դու ունե՞նք ընդհանուր բան ըստ քեզ

    Անկեղծ ասեմ, քո տեսակ մտածող մարդիկ իմ համար վերջին մի քանի տարիների տխուր հայտնությունների շարքից են, դրա համար կուզեի հասկանալ քո mindset-ը։
    ԴԵ ԶԶՎՑՐԻՔ ԷԼԻ…

  10. Գրառմանը 2 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Lion (07.05.2021), Varzor (07.05.2021)

  11. #5079
    Պապա x3 Աթեիստ-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    26.05.2007
    Հասցե
    Հայաստան
    Տարիք
    43
    Գրառումներ
    8,529
    Mentioned
    43 Post(s)
    Tagged
    1 Thread(s)
    Մեջբերում Overdose-ի խոսքերից Նայել գրառումը
    Չափազանց ընտիր է, որ հենց դու պատասխանեցիր, ազգակից։ Ես մի քանի հատ հարց կուզենայի քեզ տալ, ակնկալում եմ հնարավորինս անկեղծ պատասխան։

    1․ դու համարու՞մ ես քեզ հայ

    2․ ի՞նչ ես հասկանում հայ ասելով

    3․ դու օրինակ ինձ, որպես քո ասելով "պատմական հայրենիքի մասին էշ-էշ երազողի" որեւէ կրիտերիայով ասոցացնու՞մ ես քեզ հետ, այսինքն ես ու դու ունե՞նք ընդհանուր բան ըստ քեզ

    Անկեղծ ասեմ, քո տեսակ մտածող մարդիկ իմ համար վերջին մի քանի տարիների տխուր հայտնությունների շարքից են, դրա համար կուզեի հասկանալ քո mindset-ը։
    1. 2. Ինձ հայ չեմ համարում։ Ազգ հասկացությանը համարում եմ մտացածին հիմարություն։ Ես ՀՀ քաղաքացի եմ։

    3. Քո հետ ինձ ասոցացնում եմ միայն որպես նույն պետության քաղաքացի։

    Sent from my SM-M515F using Tapatalk
    artak.am De gustibus et coloribus non est disputandum.

  12. Գրառմանը 1 հոգի շնորհակալություն է հայտնել.

    boooooooom (06.05.2021)

  13. #5080
    Մշտական անդամ Overdose-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    21.03.2008
    Հասցե
    Երեւան
    Գրառումներ
    482
    Mentioned
    1 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մեջբերում Աթեիստ-ի խոսքերից Նայել գրառումը
    1. 2. Ինձ հայ չեմ համարում։ Ազգ հասկացությանը համարում եմ մտացածին հիմարություն։ Ես ՀՀ քաղաքացի եմ։

    3. Քո հետ ինձ ասոցացնում եմ միայն որպես նույն պետության քաղաքացի։

    Sent from my SM-M515F using Tapatalk
    Պարզ է։ Շնորհակալ եմ պատասխանի համար։

    Ողջ լեր։ Կամ էլ ոնց ճակատագիրը հարմար կգտնի
    ԴԵ ԶԶՎՑՐԻՔ ԷԼԻ…

  14. Գրառմանը 1 հոգի շնորհակալություն է հայտնել.

    Աթեիստ (06.05.2021)

  15. #5081
    Կեցցե թագավորը Varzor-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    16.03.2009
    Հասցե
    Երկիր մոլորակ, ՀՀ ք. Երևան
    Տարիք
    39
    Գրառումներ
    7,427
    Mentioned
    11 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մեջբերում Աթեիստ-ի խոսքերից Նայել գրառումը
    1. 2. Ինձ հայ չեմ համարում։ Ազգ հասկացությանը համարում եմ մտացածին հիմարություն։ Ես ՀՀ քաղաքացի եմ։

    3. Քո հետ ինձ ասոցացնում եմ միայն որպես նույն պետության քաղաքացի։
    Ապ, որ մի հարց էլ ես տամ, կլինի՞

    1․ Ինչո՞վ է պայմանավորված այն, որ հանդիսանում ես ՀՀ քաղաքացի
    2․ Արդյո՞ք քեզ համար տարբերություն կա, թե որ երկրի քաղաքացի ես
    3․ Ինչու՞ ես համարում, որ իրենց ազգությունն ընդունող միլիարդավոր մարդիկ մտացածին հիմարությամբ են զբաղված։
    4․ Արդյո՞ք "Արցախը երբեք չի եղել իմ պետության մաս" պնդումը հստակ և անհերքելի հիմնավորում ունի։

    Նախապես ասեմ, որ ԻՀԿ ազգ հասկացողությունը որևէ հստակ սահմանում չունի, հետևաբար առայժմ հակագիտական է, բայց առանց այդ սահմանման էլ առնվազն մի քանի հազար տարի հանդիսանում է հասարակությունների, մշակույթների և պետությունների ձևավորման գործընթացում առանցքային գործոններից մեկը։
    Պատմությունը հստակ ապացուցում է, որ կարելի է բավականաչափ կայացած պետականություն ունենալ առանց ազգ գործոնի վրա հենվելու, բայց ստեղ ոնց որ ինչ-որ ստորջրյա քարեր կան, որ այս թեմային չեն վերաբերվում։
    Լոխ մունք ենք, մնացածը` լոխ են...

  16. #5082
    Պապա x3 Աթեիստ-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    26.05.2007
    Հասցե
    Հայաստան
    Տարիք
    43
    Գրառումներ
    8,529
    Mentioned
    43 Post(s)
    Tagged
    1 Thread(s)
    Մեջբերում Varzor-ի խոսքերից Նայել գրառումը
    Ապ, որ մի հարց էլ ես տամ, կլինի՞

    1․ Ինչո՞վ է պայմանավորված այն, որ հանդիսանում ես ՀՀ քաղաքացի
    2․ Արդյո՞ք քեզ համար տարբերություն կա, թե որ երկրի քաղաքացի ես
    3․ Ինչու՞ ես համարում, որ իրենց ազգությունն ընդունող միլիարդավոր մարդիկ մտացածին հիմարությամբ են զբաղված։
    4․ Արդյո՞ք "Արցախը երբեք չի եղել իմ պետության մաս" պնդումը հստակ և անհերքելի հիմնավորում ունի։

    Նախապես ասեմ, որ ԻՀԿ ազգ հասկացողությունը որևէ հստակ սահմանում չունի, հետևաբար առայժմ հակագիտական է, բայց առանց այդ սահմանման էլ առնվազն մի քանի հազար տարի հանդիսանում է հասարակությունների, մշակույթների և պետությունների ձևավորման գործընթացում առանցքային գործոններից մեկը։
    Պատմությունը հստակ ապացուցում է, որ կարելի է բավականաչափ կայացած պետականություն ունենալ առանց ազգ գործոնի վրա հենվելու, բայց ստեղ ոնց որ ինչ-որ ստորջրյա քարեր կան, որ այս թեմային չեն վերաբերվում։
    1. Իմ քաղաքացիությամբ։ Ծնվել եմ էս երկրում, ու ստացել եմ էս երկրի քաղաքացիությունը։ Եթե վաղը այլ երկիր գնամ, ու ստանամ նրանց քաղաքացիությունը, կդառնամ էն երկրի քաղաքացի։
    2. Էնքանով ինչքանով երկիրը հոգ ա տանում իր քաղաքացիների մասին։ Եթե որևէ պահի էս երկրից դժգոհ լինեմ, կսկսեմ մտածել այլ երկիր տեղափոխվելու մասին։ Օրինակ վերջերս ինքս ինձ որոշեցի, որ եթե հանկարծ Քոչը գա իշխանության, արագ քայլեր կձեռնարկեմ այլ երկիր գնալու ուղղությամբ։
    3. Չգիտեմ ոնց պատասխանեմ էս հարցիմ։ Դա իմ համոզմունքն ա։ Կրոն, ազգ ու տենց կեղծ բաները լուրջ ընդունելը համարում եմ հիմարություն։ Ոնց որ ասենք աստղագուշակությունով զբավելը։
    4. Այո, Հայաստանի Հանրապետությունը, որի քաղաքացին եմ ես, ձևավորվել ա 1991 թվին, ու իրա Արցախը էս տարիների ընթացքում երբեք չի եղել իրա կազմում։ Ես եղել եմ նաև Սովետի քաղաքացի, ու էդ ժամանակ էդ պետության կազմում են եղել և՛ Հայաստանը, և՛ Ադրբեջանը Արցախի հետ միասին։
    artak.am De gustibus et coloribus non est disputandum.

  17. Գրառմանը 2 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Freeman (07.05.2021), Varzor (07.05.2021)

  18. #5083
    Կեցցե թագավորը Varzor-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    16.03.2009
    Հասցե
    Երկիր մոլորակ, ՀՀ ք. Երևան
    Տարիք
    39
    Գրառումներ
    7,427
    Mentioned
    11 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մեջբերում Աթեիստ-ի խոսքերից Նայել գրառումը
    1. Իմ քաղաքացիությամբ։ Ծնվել եմ էս երկրում, ու ստացել եմ էս երկրի քաղաքացիությունը։ Եթե վաղը այլ երկիր գնամ, ու ստանամ նրանց քաղաքացիությունը, կդառնամ էն երկրի քաղաքացի։
    Այսինքն, ՀՀ քաղաքացի լինելը չի եղել զուտ գիտակցված ընտրություն, այլ հանգամանքների բերումով է ստացվել։ Միգուցե նույնսիկ տարբերակ չես ունեցել ընտրելու, թե որ երկրի քաղքացիությունն ընդունել։ Ավելացնեմ այն, որ շատերի համար որևէ երկրի քաղաքացիությունն արդեն իսկ պարտադրված երևույթ է, ոմանք էլ այս կամ այն երկրի քաղաքցիությունն ընտրում են որևէ անձնական շահից դրդված։ Հետևաբար, ԻՀԿ շատ քչերն են որևէ երկրի քաղքացի դառնում այն նպատակով, որ նպաստեն տվյալ պետության զարգացմանը։ Այդ տեսանկյունից քաղաքացիությունը տրամաբանորեն նույն հարթակի վրա դրված, ինչ որևէ ազգության ներկայացուցիչ հանդիսանալը, մանավանդ, որ էդ ազգությունը քաղաքացու անձնագրում նշվում է
    Մեջբերում Աթեիստ-ի խոսքերից Նայել գրառումը
    2. Էնքանով ինչքանով երկիրը հոգ ա տանում իր քաղաքացիների մասին։ Եթե որևէ պահի էս երկրից դժգոհ լինեմ, կսկսեմ մտածել այլ երկիր տեղափոխվելու մասին։ Օրինակ վերջերս ինքս ինձ որոշեցի, որ եթե հանկարծ Քոչը գա իշխանության, արագ քայլեր կձեռնարկեմ այլ երկիր գնալու ուղղությամբ։
    Եղբայր, ԻՀԿ անցած արիների ընթացքում քիչ տեղ չես ունեցել երկրից դժգոհելու։ Քոչն արդեն 10 տարի իշխանության եղել է, այդ ժամանակ ի՞նչն է քեզ ետ պահել այլ երկիր տեղափոխվելուց։ Լավ ապագայի սպասումը, թե՞ հնարավորության բացակայությունը։
    Մեջբերում Աթեիստ-ի խոսքերից Նայել գրառումը
    3. Չգիտեմ ոնց պատասխանեմ էս հարցիմ։ Դա իմ համոզմունքն ա։ Կրոն, ազգ ու տենց կեղծ բաները լուրջ ընդունելը համարում եմ հիմարություն։ Ոնց որ ասենք աստղագուշակությունով զբավելը։
    Ես էլ չեմ հասկանում, թե ո՞նց կարելի է իրական կյանքում կիրառվող փաստացի երևույթները կեղծ անվանել, իսկ միլիարդավոր մարդկանց հիմար։ ԻՀԿ, կարելի է փորձել այդ երևույթների հետ չառնչվել, չընդունել, չզբաղվել, բայց հրապարակային չվիրավորել։ Մարդ ես, բա որ մի օր ճիշտ դուրս եկան Ասենք, մեկն էլ կարղ է երգը, պարը կամ նկարչությունը, քաղաքականությունը, քաղաքացիությունը և վերջապես մարդասիրությունն ու բարությունը հիմարություն անվանել։ Նկատեմ, որ նշվածներիցս և ոչ մեկը պրակտիկ իրականությունում հստակ և միանշանակորեն սահմանված չեն։
    Մեջբերում Աթեիստ-ի խոսքերից Նայել գրառումը
    4. Այո, Հայաստանի Հանրապետությունը, որի քաղաքացին եմ ես, ձևավորվել ա 1991 թվին, ու իրա Արցախը էս տարիների ընթացքում երբեք չի եղել իրա կազմում։ Ես եղել եմ նաև Սովետի քաղաքացի, ու էդ ժամանակ էդ պետության կազմում են եղել և՛ Հայաստանը, և՛ Ադրբեջանը Արցախի հետ միասին։
    Էդ դեպքում անհասկանալի է, թե ինչու են արցախցիք ՀՀ անձնագրեր ստացել։ ՓԱՍՏԱՑԻ Արցախը 1994թ․-ից հանդիսացել է ՀՀ վարչատարածքային շրջան՝ ընդհանուր տնտեսական, ռազմական և օրենսդրական դաշտով։
    Փաստորեն քեզ համար միջազգային թղթերն ավելի արժեքավոր են, քան փաստացի իրականությունը
    Լոխ մունք ենք, մնացածը` լոխ են...

  19. Գրառմանը 1 հոգի շնորհակալություն է հայտնել.

    Գաղթական (07.05.2021)

  20. #5084
    Պատվավոր անդամ Lion-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    20.03.2007
    Հասցե
    Երևան
    Գրառումներ
    9,264
    Mentioned
    35 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մեջբերում Overdose-ի խոսքերից Նայել գրառումը
    Չափազանց ընտիր է, որ հենց դու պատասխանեցիր, ազգակից։ Ես մի քանի հատ հարց կուզենայի քեզ տալ, ակնկալում եմ հնարավորինս անկեղծ պատասխան։

    1․ դու համարու՞մ ես քեզ հայ

    2․ ի՞նչ ես հասկանում հայ ասելով

    3․ դու օրինակ ինձ, որպես քո ասելով "պատմական հայրենիքի մասին էշ-էշ երազողի" որեւէ կրիտերիայով ասոցացնու՞մ ես քեզ հետ, այսինքն ես ու դու ունե՞նք ընդհանուր բան ըստ քեզ

    Անկեղծ ասեմ, քո տեսակ մտածող մարդիկ իմ համար վերջին մի քանի տարիների տխուր հայտնությունների շարքից են, դրա համար կուզեի հասկանալ քո mindset-ը։
    Իրենք միշտ էլ կային, ուղղակի նախկինում լռում էին՝ անհայրենիք մարդիկ...

    Անձամբ ինձ համար նման մարդիկ սրբապիղծ են - Աթեիստ, սա իմ կարծիքն է քո տեսակի մասին և, քանի որ քեզ անհայրենիք ես համարում, բնականաբար նաև՝ չես վիրավորվի, քանի որ հայրենիքը քեզ համար սրբություն չէ:

    Հա, ու նաև՝ քո տեսակը արժանի չէ Արցախ ունենալուն, ուղղակի ափսոս, որ քո տեսակը հասավ իշխանության և կորցրեց Արցախը: Ոչինչ՝ հուսանք շուտով այլ կերպ կլինի:
    Համեցեք իմ ֆորում
    Միայն արժանապատվություն ունեցողը կարող է գնահատել դա և իր, և ուրիշների մոտ:

  21. #5085
    Կեցցե թագավորը Varzor-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    16.03.2009
    Հասցե
    Երկիր մոլորակ, ՀՀ ք. Երևան
    Տարիք
    39
    Գրառումներ
    7,427
    Mentioned
    11 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մեջբերում Lion-ի խոսքերից Նայել գրառումը
    Իրենք միշտ էլ կային, ուղղակի նախկինում լռում էին՝ անհայրենիք մարդիկ...

    Անձամբ ինձ համար նման մարդիկ սրբապիղծ են - Աթեիստ, սա իմ կարծիքն է քո տեսակի մասին և, քանի որ քեզ անհայրենիք ես համարում, բնականաբար նաև՝ չես վիրավորվի, քանի որ հայրենիքը քեզ համար սրբություն չէ:

    Հա, ու նաև՝ քո տեսակը արժանի չէ Արցախ ունենալուն, ուղղակի ափսոս, որ քո տեսակը հասավ իշխանության և կորցրեց Արցախը: Ոչինչ՝ հուսանք շուտով այլ կերպ կլինի:
    Ապ, դե մի քիչ տենց միանշանակ ու քռթով չի էլի։

    Հայրենիքը ազգությունո՞վ է որոշվում, թե՞ քաղաքացիությունով։ Արի փաստենք, որ հայրենիք հասկացությունը յուրաքանչյուրն ինքն իր համար է սահմանում և ընկալում։ Միգուցե այդ սահմանումը և ընկալումը չի համապատասխանում քո ունեցածին։ Դա կարելի՞ է սրբապղծություն անվանել։
    Ի վերջո, գլոբալ առումով Երկիր մոլորակն է բոլորիս հայրենիքը (քանի դեռ չեն ապացուցել, որ մարդիկ եկվորներ են )

    Հ․Գ․
    Ապ, Աթեիստը ապրիորի չի կարող սրբապիղծ լինել
    Լոխ մունք ենք, մնացածը` լոխ են...

  22. Գրառմանը 3 հոգի շնորհակալություն են հայտնել.

    boooooooom (14.05.2021), Freeman (08.05.2021), Աթեիստ (07.05.2021)

Էջ 339 348-ից ԱռաջինԱռաջին ... 239289329335336337338339340341342343 ... ՎերջինըՎերջինը

Թեմայի մասին

Այս թեման նայող անդամներ

Այս պահին թեմայում են 2 հոգի. (0 անդամ և 2 հյուր)

Համանման թեմաներ

  1. Ջավախքի հիմնախնդիրը
    Հեղինակ՝ Marduk, բաժին` Քաղաքականություն
    Գրառումներ: 4
    Վերջինը: 25.07.2018, 15:02
  2. «Մաքուր Ջրի» Հիմնախնդիրը
    Հեղինակ՝ Ozon, բաժին` Մարդ և շրջակա միջավայր
    Գրառումներ: 7
    Վերջինը: 06.07.2011, 19:26
  3. Շնորհավոր Արցախի անկախության տոնը
    Հեղինակ՝ Monk, բաժին` Շնորհավորանքներ
    Գրառումներ: 29
    Վերջինը: 03.09.2010, 00:24
  4. Օզօնի հիմնախնդիրը
    Հեղինակ՝ Ozon, բաժին` Բնապահպանություն
    Գրառումներ: 3
    Վերջինը: 27.11.2009, 21:22
  5. Հայերեն կայքեր Արցախի մասին
    Հեղինակ՝ PygmaliOn, բաժին` Վեբ
    Գրառումներ: 1
    Վերջինը: 13.01.2007, 10:04

Թեմայի պիտակներ

Էջանիշներ

Էջանիշներ

Ձեր իրավունքները բաժնում

  • Դուք չեք կարող նոր թեմաներ ստեղծել
  • Դուք չեք կարող պատասխանել
  • Դուք չեք կարող կցորդներ տեղադրել
  • Դուք չեք կարող խմբագրել ձեր գրառումները
  •