User Tag List

Էջ 316 316-ից ԱռաջինԱռաջին ... 216266306312313314315316
Ցույց են տրվում 4,726 համարից մինչև 4,738 համարի արդյունքները՝ ընդհանուր 4738 հատից

Թեմա: Արցախի հիմնախնդիրը

  1. #4726
    Պատվավոր անդամ
    Շինարար-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    05.09.2009
    Հասցե
    Ժամի թաղ
    Գրառումներ
    7,713
    Mentioned
    9 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մեջբերում Յոհաննես-ի խոսքերից Նայել գրառումը
    լուսավորի մեզ, ու՞մ հետ դզվենք, մի քանի երկրի անուն ասա, որ ես էլ գնամ էնտեղ իմ ջանքերը ներդնեմ ու լավացնենք էդ երկրի հետ մեր հարաբերությունները։
    չեմ ջոկում ինչ մի վիզ դրած մուննաթ ես գալիս Բյուրի վրա։ Երկրիդ վիճակի պատասխանատուն ի՞նքն ա։ Էն թեման բացել էի, որ իրար հետ խոսանք, արտահայտվենք, մեջներս չպահենք, առանց էն էլ երկու կողմից թշնամություն ա մեր մեջ իրար հանդեպ սերմանվում։ Մենք պիտի էստեղ իրար հետ չկռվենք։ Մենք կարա՞նք զերծ մնանք էդ թշնամականության քարոզից, թե՞ չէ։

  2. #4727
    Պատվավոր անդամ Արէա-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    06.05.2010
    Տարիք
    36
    Գրառումներ
    2,564
    Բլոգի գրառումներ
    1
    Mentioned
    11 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Ու ի դեպ, որ ասում եք Փաշինյանը պիտի հրաժարական տա, չունի ժողովրդի աջակցությունը, կոնսենսուս կա որ պիտի գնա ու չմասնակցի արտահերթ ընտրություններին և այլն, մի խորհուրդ. ստուգեք, արդյոք տեղեկատվական շրջափակման մեջ չեք դրել ինքներդ ձեզ՝ արգելափակելով բոլոր, ձեզ տհաճ, ինֆորմացիայի աղբյուրները։
    Ամենայն հավանականությամբ այդպես էլ կա, որովհետև ես իրական շփումներում ընկերներիս, հարազատներիս, հարևանների, ծանոթների հետ չեմ հանդիպել Փաշինյանին մեղադրող ու հրաժարական պահանջող ոչ մի հոգու։
    Որ կա նման գործընթաց, ու կան նման տրամադրություններ, ես միայն տարբեր լրատվականներից ու ֆեյսբուքյան ստատուսներից եմ իմանում։
    Իրականում երևի շատ քչերն են էդ տրամադրությունները կրում, եթե նրանք չեն հայտնվում իմ շրջապատում, իսկ այնտեղ բոլորովին էլ ֆիլտրված, հատուկ ընտրված մարդիկ չեն, ու կան տրամագծորեն տարբեր աշխարհայացքների ու խառնվածքի մարդիկ, ուղղակի քանի որ տիրապետում են լուրջ մեդիա ռեսուրսների, կարողանում են մեծ աղմուկ ստեղծել, և կողքից դիտողին կարող է թվալ թե Հայաստանում մարդիկ միայն Փաշինյանի հրաժարականն են երազում։


    Ես ինքս երբեք Փաշինյանի չեմ ընտրել՝ վերջին ընտրություններում ընտրել եմ ՔՈ-ին, ինչի համար հիմա օր-օրի ավելի ու ավելի եմ փոշմանում, քանի որ ՔՈ-ի ժողովուրդը լրիվ անսպասելիորեն սկսեց դաշնակցական, կործանիչ նեոֆաշիստական հռետորաբանություն կիրառել, բայց, եթե այս պահին արտահերթ ընտրություն լինի, միանշանակ ընտրելու եմ Փաշինյանին՝ ես չեմ թողնելու որպեսզի նախկին հանցագործները, ովքեր հնարավորություն են ստացել խուսափել արդարադատությունից, քավության նոխազի վերածեն Փաշինյանին ու հոշոտեն իրեն ու իր ընտանիքը։ Ուղղակի մարդկայնորեն չեմ թողնելու։


    Եթե հանկարծ հրաժարական տա, ու ձեր ասածի նման որոշի չմասնակցել հաջորդ ընտրություններին, այ էդ դեպքում արդեն կհամարեմ, որ Փաշինյանը դավաճանեց կոնկրետ ինձ, թողնելով մենակ տարատեսակ քրեական հեղինակությունների հանդիման, էդ դեպքում, միայն էդ դեպքում ես էլ արդեն երևի սկսեմ մտածել Հայաստանից հեռանալու մասին, ու հեռվից խորհուրդներ տամ թե ինչպես լազերներ ու ռոբոտներ ստեղծեն թուրքերին հաղթելու համար։


    Իսկ եթե հրաժարական չտա, ապա հաջորդ ընտրություններում ընտրելու եմ ՀԱԿ-ին՝ Փաշինյանն ի վիճակի չէ իրագործել էն քայլերը, որոնք բերելու են զարգացող ու անվտանգ Հայաստանին, բայց չեմ էլ թողնելու մենակ հանցագործների դեմ հանդիման, ինչն էլ իրենից եմ պահանջում իմ նկատմամբ։

  3. Գրառմանը 12 հոգի շնորհակալություն են հայտնել.

    boooooooom (28.11.2020), Freeman (27.11.2020), ivy (29.11.2020), John (29.11.2020), Sky (28.11.2020), Thom (29.11.2020), Աթեիստ (27.11.2020), Արշակ (Երեկ), Ձայնալար (27.11.2020), մարդ եղած վախտ (28.11.2020), Ներսես_AM (28.11.2020), Ուլուանա (Երեկ)

  4. #4728
    Պապա x3 Աթեիստ-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    26.05.2007
    Հասցե
    Հայաստան
    Տարիք
    42
    Գրառումներ
    8,340
    Mentioned
    39 Post(s)
    Tagged
    1 Thread(s)
    Մեջբերում Գաղթական-ի խոսքերից Նայել գրառումը
    Էս էլ օրինակը.

    Գաղթական ջան, ասեմ իմանաս, որ սա իրական չի
    VFX նշանակում ա Visual effects։ Էս ամբողջ տեսանյութում ՈՉ ՄԻ ՀԱՏ ԻՐԱԿԱՆ ՌՈԲՈՏ ՉԿԱ։
    artak.am De gustibus et coloribus non est disputandum.

  5. #4729
    Անմոռուկ
    Գաղթական-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    19.06.2007
    Հասցե
    Լեռնաղբյուր
    Գրառումներ
    4,862
    Mentioned
    22 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Արցախի հիմնախնդիրը

    Մեջբերում Աթեիստ-ի խոսքերից Նայել գրառումը
    Գաղթական ջան, ասեմ իմանաս, որ սա իրական չի
    VFX նշանակում ա Visual effects։ Էս ամբողջ տեսանյութում ՈՉ ՄԻ ՀԱՏ ԻՐԱԿԱՆ ՌՈԲՈՏ ՉԿԱ։
    Կարող ա վիդեոն եմ անհաջող ընտրել հեռախոսից:
    Դրանցից լիքը կա յութուբում:

    Պրոյեկտն իրական ա:
    Էս կայքը.

    https://www.bostondynamics.com/
    Տիեզերքում բանականության առկայության ամենավառ ապացույցն այն է, որ ոչ-ոք չի ցանկանում մեզ հետ կապի մեջ մտնել..

  6. #4730
    Պատվավոր անդամ
    Շինարար-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    05.09.2009
    Հասցե
    Ժամի թաղ
    Գրառումներ
    7,713
    Mentioned
    9 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Ես էլ եմ համոզված, որ ցավոք դեռ մեծ թվով մարդիկ աջակցում են Նիկոլին, հատկապես էն շերտը, ովքեր միշտ ասել են՝ Արցախը հանձնենք պրծնենք, մեզ պե՞տք ա էդ ջառման։ Հերս ա պատմում՝ շենքում ինչ են խոսում, Ֆեյսում եմ տեսնում ընկերներս, բարեկամներս ինչ են լայքում։ Ակումբ եմ կարդում։Ճ Էս մարդկանց համար երկիրը հանձնեցին Ադբեջանին ու Ռուսաստանին, բայց հները դեռ սարսափելի են, ընդ որում սարսափելի անհեռատես կերպով հանձնեցին՝ հինգ հազար լավագույն կյանքերի գնով։ Նույնիսկ տեղեկատվական շրջափակման մեջ էդքանը տեսանելի ա, բայց էս պահին երկրի առջև կայացած խնդիրները լուծելու համար իշխանությունը պիտի հրաժարական տա, նոր ընտրություններ անցկացնի, ամրագրի իր լեգիտմիությունը, որ կարողանա դուխով քայլեր անել։ Ժողովրդավարությունն էդ ա պահանջում, որովհետև էս պահին իրենց արածները իրենց նախընտրական խոստումների տրամաբանորեն հակառակն են, դե ուրեմն վերահաստատեք ձեր աջակցությունը։
    Վերջին խմբագրող՝ Շինարար: 28.11.2020, 00:47:

  7. #4731
    Անմոռուկ
    Գաղթական-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    19.06.2007
    Հասցե
    Լեռնաղբյուր
    Գրառումներ
    4,862
    Mentioned
    22 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Արցախի հիմնախնդիրը

    Էս էլ սենց.

    Территория золоторудного месторождения Сотк на границе Армении и перешедшего под контроль Азербайджана Кельбаджарского района Нагорного Карабаха полностью находится на территории Армении, заявил эколог и журналист Галуст Нанян 26 ноября телеканалу «Говорит Ереван».

    «В 1989 году решением Совета министров Армянской ССР была проведена демаркация восточной границы под руководством первого секретаря ЦК компартии Владимира Мовсисяна», — отметил журналист.

    «Ранее территория всего рудника была арендована усилиями главы компартии Армении Карена Демирчяна, и на основе новой демаркации рудник полностью перешел Армянской ССР. Таким образом все претензии Баку в отношении золотых приисков незаконны и безосновательны», — отметил он.

    Журналист подчеркнул, что имеются все документы, в том числе и решение Совета министров, подтверждающие юридическое право Еревана в отношении месторождения золота у села Сотк.
    Հ.Գ. Տարօրինակ ա, որ էս հարցազրույցի հայերեն տարբերակը չկա:


    Վերջին խմբագրող՝ Գաղթական: 28.11.2020, 03:09:
    Տիեզերքում բանականության առկայության ամենավառ ապացույցն այն է, որ ոչ-ոք չի ցանկանում մեզ հետ կապի մեջ մտնել..

  8. #4732
    Անմոռուկ
    Գաղթական-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    19.06.2007
    Հասցե
    Լեռնաղբյուր
    Գրառումներ
    4,862
    Mentioned
    22 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Արցախի հիմնախնդիրը

    Վերջին պատերազմում ՀՀ բնակչության մոտ 0.25%-ն ա ոչնչացվել:
    ՈՒ սա ահավոր մեծ թիվ ա:

    Ասենք՝ ավելի պատկերավոր լինելու համար, եթե օրինակը պրոյեկտենք ԱՄՆ-ի վրա.
    ԱՄՆ բնակչության 0.25%-ը 820.000 մարդ ա...

    ՈՒ հիմնականում վերարտադրողական տարիքում գտնվող երիտասարդությունն ա զոհվել:

    Սրա կործանարար ազդեցությունը դեռ ՇԱՏ երկար իրեն զգացնել կտա՝ թե դեմոգրաֆիական ու թե տնտեսական իմաստով:
    Տիեզերքում բանականության առկայության ամենավառ ապացույցն այն է, որ ոչ-ոք չի ցանկանում մեզ հետ կապի մեջ մտնել..

  9. Գրառմանը 1 հոգի շնորհակալություն է հայտնել.

    StrangeLittleGirl (29.11.2020)

  10. #4733
    Մշտական անդամ Overdose-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    21.03.2008
    Հասցե
    Երեւան
    Գրառումներ
    378
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Ահագին վախտ էս ֆորում չէի մտել, բարեւեր ազգակիցներ։

    Նայում եմ, ֆորումի ահագին մասը հիմա Նիկոլ ա քլնգում։ Ախպեր, վախտին էս ցելի ֆորումում մենակ ես էի հոսանքին հակառակ գնում, սաղդ Նիկոլի համար դոշ էիք տալիս։

    Հիմա խի տեր չեք կանգնում ձեր ընտրությանը։ Լավին տեր եք վատին տեր չեք?

    Ասեմ ձեզ՝ Նիկոլ ընտրողները նույնքան պատասխանատու են էս ամեն ինչի համար, ինչքան իրանց կումիռը։

    Հավես լիներ ֆորումը կքչփորեի Նիկոլ փառաբանող գրառումները հատ հատ կհանեի կդնեի հիմիկվա քլնգողների գրառումների տակ։ Երեսպաշտությունը ու անպատասխանատվությունը չափ ու սահման չունի։

    Նիկոլը ձեր զավակն ա, ՏԵՐ ԿԱՆԳՆԵՔ ՁԵՐ ԶԱՎԱԿԻՆ
    ԴԵ ԶԶՎՑՐԻՔ ԷԼԻ…

  11. Գրառմանը 2 հոգի շնորհակալություն են հայտնել.

    StrangeLittleGirl (Այսօր), Varzor (Երեկ)

  12. #4734
    ալոգիկ Արշակ-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    20.03.2006
    Հասցե
    Շվեդիա
    Տարիք
    35
    Գրառումներ
    3,408
    Mentioned
    4 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Բյուրի էն հարցին, թե ինչ տրամաբանությամբ Նիկոլը պիտի հրաժարական տալուց հետո նորից մասնակցի ընտրություններին․ կակրազ շատ մեծ տրամաբանությամբ․ երկրում իրավիճակ ա փոխվել, բայց էս պահին ոչ ոք չի կարող վստահ պնդել, թե Նիկոլը էլ աջակիցներ չունի կամ էս կամ էն ուժը ավելի շատ աջակիցներ ունի։ Նենց որ շատ տրամաբանական ա, որ ինչ–որ պահի նոր ընտրություններ լինեն, որ հասկացվի ով ով ա ժողովրդի աչքում, այդ թվում՝ Նիկոլը։
    Իսկ մինչև նոր ընտրությունները «ժողովրդական կառավարություն», «նախագահի շուրջը հավաքվել» էս սաղ բուլշիթ ա։ Ո՞վ պիտի որոշի, թե որ ուժն ա արժանի էդ ժողովրդական կառավարության մեջ հայտնվելու։ Ասենք էն 17 կուսակցություններն ամենաբարձրն են գոռում բայց ամեն մեկը ջեբի կուսակցություն են՝ որ ընտրություններ լինեն, շատ հնավարոր ա որ միասին անցողիկ շեմ չհաղթահարեն սկի։
    Նորից եմ հարցնում ո՞վ պիտի ժողովրդի փոխարեն որոշի, թե ով պիտի «ժողովրդական կառավարություն» ձևավորի, եթե ժողովրդին չենք հարցնում։ Էդպիսի կառավարության կազմը որոշելու որևէ հիմնավորված, տրամաբանական, թափանցիկ ու արդար մեթոդ գոյութուն չունի։ Եթե համաձայն չեք, խնդրեմ ներկայացրեք, թե ինչ մեթոդով եք կազմելու էդպիսի կառավարություն։

    Ինքս կարծում եմ, որ նոր արտահերթ ընտրություններ պետք ա լինեն, բայց ոչ հիմա՝ գուցե մի կես տարուց կամ մի տարուց, նախ և առաջ որովհետև զինադադարի համաձայնագրից հետո հիմա դեռ լիքը անորոշ հարցեր ու հրատապ լուծելիք խնդիրներ կան, որոնք չենք կարող անտեր թողել ու ընտրապայքար, ընտրություններ ու նոր կառավարության ձևավորմամբ զբաղվել։ Լիակատար քաոսի կվերածվի։ Բացի դրանից, էս պահին պատերազմից հետո խիստ էմոցիոնալ վիճակ ա բոլորի մոտ․ ճիշտ կլինի որ որոշ չափով հանդարտվի, մարդիկ հիմա ակտիվ քննարկում են, վերլուծում են պարտության պատճառները, մեր ապագա քայլերը և այլն։ Էս սաղ խմորումները պետք ա թողենք լինեն, որ դրանից հետո ժողովուրդը գիտակցված ընտրություն անի, ոչ թե էս պահի հիստերիայի մեջ, տաք գլխով‎։ ՈՒ նաև ընտրական օրենսգիրքն ա պետք փոխել, որ թաղային «հեղինակությունների» շուստրավատով չձևավորվի ԱԺ–ն։ Էդ ուղղությամբ դեռ մինչև նախորդ ընտրությունները ահագին աշխատանք արվել ա, համարյա պատրաստ էր ու հիմա էլ նորից ակտիվացել ա աշխատանքը նոր տարբերակը վերջնական տեսքի բերելու։

    Իսկ արտահերթ ընտրություններ պետք ա անպայման լինեն, քանի որ, ինչպես ասեցի, իրավիճակ ա փոխվել ու հիմա ոչ ոք չգիտի, թե ժողովուրդը ինչ պրոպորցիաներով որ քաղաքական ուժերին ա աջակցում ու հնարավոր ա, որ էս պահի կառավարությունը ու ԱԺ–ն չեն արտահայտում ժողովրդի կամքը։
    Եթե նույնիսկ Նիկոլը համոզված ա, որ դեռ վայելում ա ժողովրդի աջակցությունը, ճիշտ կանի նոր ընտրություններ անի ժողովրդի վստահության մեջ համոզվելու ու եղած լարվածությունը ցրելու համար, քանի որ այնուամենայնիվ ժողովրդի մի ահագին մաս համոզված ա, որ Նիկոլը այլևս կառավարություն կազմելու համար բավարար աջակցություն չունի։
    Վերջին խմբագրող՝ Արշակ: Երեկ, 21:02:
    Добро победило зло, поставило его на колени и зверски убило

  13. Գրառմանը 3 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Freeman (Երեկ), Գաղթական (Երեկ), Ուլուանա (Երեկ)

  14. #4735
    ալոգիկ Արշակ-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    20.03.2006
    Հասցե
    Շվեդիա
    Տարիք
    35
    Գրառումներ
    3,408
    Mentioned
    4 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Կանխատեսում անեմ․ կարծում եմ մի 0.5-1 տարուց արտահերթ ընտրությունների դեպքում ՀԱԿ–ը զգալի ձայներ կհավաքի, քանի որ պարտությունից հետո շատերը գալիս են էն մտքին, որ Լևոնը ճիշտ էր Արցախի կոնֆլիկտի լուծման հարցում։ Նախկինում Նիկոլին ընտրած ու նաև Նիկոլին չընտրած բազմաթիվ մարդիկ ՀԱԿ կընտրեն։
    Ընտրական օրենսգիրքը փոխելու ու անցողիկ շեմն իջացնելու դեպքում Հավանաբար ՔՈ–ն նույնպես ԱԺ կանցնի։ Գուցե Սասնա Ծռերը նույնպես։ ՀՀԿ & co–ն էս անգամ մի փոքր ավելի շատ ձայներ կհավաքի ու ԱԺ կանցնի, բայց 10%–ից ոչ ավելի։ Նորմալ ընտրությունների դեպքում ԲՀԿ–ի ձայները առնվազն ավելին չեն լինի քան հիմա կան։ Ենթադրում եմ որ ԼՀԿ–ի ձայները մոտավորապես նույնը կմնան, հաշվի առնելով, որ նախկինում ԼՀԿ ընտրող ահագին մարդ էս երկու տարում խիստ հիասթափվել ա իրանցից, բայց նաև Նիկոլի նախկին ընտրողներից որոշները Նիկոլից հիասթափված, որպես ալտերնատիվ ԼՀԿ կընտրեն։ Մի խոսքով՝ գումարած հանած մոտավորապես նույնը կմնա։

    Նիկոլի ձայները իհարկե նախկին 80%–ից զգալի կպակասեն, բայց միևնույն ա, 40-60% կհավաքի ու էդպիսով կշարունակի մնալ վարչապետ ու կառավարություն կձևավորի, չնայած գուցե ստիպված լինի կոալիցիա կազմել ՀԱԿ–ի, ՔՈ–ի ու գուցե Լուսավորի հետ։
    Էս սցենարով գնալու դեպքում ԱԺ–ն որակապես ավելի լավը կլինի՝ ավելի շատ diversity–ով, ավելի շատ քաղաքական ճանապարհ անցած մարդկանցով, պակաս մոնոպոլիայով ու անջատված կոճակ սեղմողներով, ու ընդդիմությունն էլ Անի Սամսոնյանի ու Նառայի դատարկ ու մանիպուլատիվ լաչառության հույսին չի մնա։

    Էս ամենը՝ եթե ասածս ժամանակաշրջանում ընտրություններ լինեն, մինչև էդ հեղաշրջում չլինի, Նիկոլի գլուխը չուտեն, նոր պատերազմ ու Հայաստանը ցնցող այլ խոշոր իրադարձություններ չլինեն, ու ընտրական նոր օրենսգիրքը ընդունվի։

    Հ․ Գ․
    Հասկանում եմ, որ շատերիդ թվում ա, թե Նիկոլն արդեն ֆսյո, սաղ իրա հրաժարականն են պահանջում ու նույնիսկ նոր ընտրությունների դեպքում իր մասնակցությունն իմաստ չունի, բայց կառաջարկեմ ձեր ինֆորմացիոն պղպջակից դուրս գաք։ Նախորդ ընտրություններին էլ իմ պրոգրեսիվ ջահելության շրջապատում որպես Նիկոլին այլընտրանք ու Նիկոլի մոնոպոլիայից խուսափելու համար մեծ մասը Քո ու ԼՀԿ էին ընտրում ու արդեն վախում էի, որ Նիկոլը բավարար ձայներ չհավաքի, էն էլ պարզվեց որ էդ իմ պղպջակում էր միայն՝ հասարակ ժողովուրդի մեծ մասը թքած ուներ այլընտրանքի ու խորհրդարանի բազմազանության վրա․ սաղ սուս փուս գնացել Նիկոլ էին ընտրել։
    Հիմա էլ նույնն ա․ Քոչի ջեբի 17 կուսակցությունները ֆեյսբուքում, լրատվականներով ու փողոցներում սաղ օրը ղալմաղալ են անում ու էն տպավորությունն ա, որ ամենուր իրանք են, իմ ֆբ ընկերների մեջ էլ շատ շատերը քրֆում են Նիկոլին, բայց մի շարք ուրիշ ցուցանիշներից իմ համար ակնհայտ ա, որ Նիկոլը դեռ մեծամասնություն ունի, իսկ էդ 17–ը գրեթե աջակցություն չունեն ու նույնիսկ հակառակը շատերը Նիկոլից դժգոհ լինելով պատրաստ են գնալ Նիկոլ ընտրել, մենակ թե էդ 17–ը չթպրտան։

    Հ․ Գ․ 2
    Էս գրածներովս իրականում որևէ քաղաքական ուժի աջակցություն չեմ արտահայտում․ ընդամենը փաստեր եմ շարադրել ու կանխատեսումներ եմ արել, անկախ էս կամ էն ուժի նկատմամբ ունեցածս վերաբերմունքից։
    Добро победило зло, поставило его на колени и зверски убило

  15. Գրառմանը 4 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Freeman (Այսօր), Գաղթական (Երեկ), մարդ եղած վախտ (Երեկ), Ուլուանա (Երեկ)

  16. #4736
    Կեցցե թագավորը Varzor-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    16.03.2009
    Հասցե
    Երկիր մոլորակ, ՀՀ ք. Երևան
    Տարիք
    39
    Գրառումներ
    7,267
    Mentioned
    10 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Ինչքան կարդում եմ, այդքան ավելի եմ համոզվում, որ շատերն իրականությունից խիստ կտրված են կամ էլ իրենց սեփական իրականությունն են կառուցել և փորձում են դրանում ապրել։ Ամենքն իր տարամաբանությունն ունի։ Նման տեմպերով շատ երկար չենք ձգի։

    Միայն խնդրում եմ մի մոռացեք, որ արդյունավետ տրամաբանական շղթա կառուցելու համար անհրաժեշտ է հնարավորինս ճշտգրիտ և հիմնարար սկղբնական տեղեկատվույթուն։ Ոնց հասկանում եմ, հիմնականում հենց վերջինից էլ կաղում ենք։
    Լոխ մունք ենք, մնացածը` լոխ են...

  17. Գրառմանը 1 հոգի շնորհակալություն է հայտնել.

    StrangeLittleGirl (Այսօր)

  18. #4737
    Պատվավոր անդամ
    StrangeLittleGirl-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    18.03.2006
    Հասցե
    Կոպենհագեն
    Գրառումներ
    24,167
    Բլոգի գրառումներ
    18
    Mentioned
    37 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Անդրադառնալով ի՞նչ անել թեմային՝ ուզում եմ մանրամասն գրել էստեղ իմ արած եզրակացությունները էս օրերին լիքը տարբեր աղբյուրներ կարդալով, վիդեոներ նայելով ու լսելով, թե ինձնից շատ ավելի շատ բան իմացող պատմաբանները, քաղաքագետները, թուրքագետները և այլն ինչ են ասում։ Ասածներս հիմնականում իմ մտքերը չեն, այլ տարբեր տեղերից հավաքագրած, իրար միացրած տարբեր մարդկանց մտքեր, որոնց հետ համաձայն եմ։

    Ուրեմն, նախ ամոթ ինձ ու բոլորիս, որ մինչև հիմա Արցախի հարցը լավ չենք իմացել, դա եղել ա բոլորիս ականջի հետևում, էդ թվում՝ վերահաս պատերազմը, չնայած ինքս բազմաթիվ կանխատեսումներ տեսել եմ ու հավատացել, բայց ամեն դեպքում շատ աբստրակտ ա ամեն ինչ թվացել։ Ես էս ընթացքում ինքս ինձ խայտառակ շատ կրթել եմ՝ լիքը նյութեր կարդալով, բայց դեռ լիքը կրթելու տեղ ունեմ, դրա համար մտքերս կարող ա ցաքուցրիվ լինեն։

    Էկեք նախ հասկանանք աշխարհաքաղաքական իրավիճակը։ Ադրբեջանը Թուրքիայի օգնությամբ հարձակվեց Արցախի վրա։ Արևմուտքը դեմ չէր, Ռուսաստանն էլ շատ դեմ չէր, Իրանը ոնց որ դեմ էր, բայց շատ բան չէր կարա աներ։ Ինչի՞ց գիտեմ, որ արևմուտքը դեմ չէր։ Իրենց բավական իմիջիայլոց անհանգստություններից ու ՆԱՏՕ-ի ու ԵՄ-ի հստակ պրոթուրքական դիրքորոշումից։ Կարանք երկար վիճենք, որ արևմուտքը հավաքական հասկացություն ա, լիքը պետություն-բան, բայց առանձին պետություններ բավականաչափ դեմ չէին, որ ավելի կոշտ հայտարարություններ անեին։ Ավելին՝ Իրանի հետ Հայաստանի (էստեղ նաև հասկանում ենք Արցախ) սահմանը խիստ փոքրացավ, մեծացավ Ադրբեջանի հետ սահմանը, ինչը նշանակում ա՝ թուրքական ազդեցություն, ինչն էլ իր հերթին՝ ՆԱՏՕ։ ԱՄՆ-ի երազանքը կատարվեց։

    Հիմա մենք ունենք երկու թուրքական պետությունների միջև սեղմված Հայաստան, մի կտոր Արցախ չորս կողմից Ադրբեջանով շրջապատված, փաստացի՝ Ռուսաստանի տիրապետության տակ։ Սա նշանակում ա, որ Թուրքիան ու Ադրբեջանը եթե մի օր ուզեն էդ մի կտորը վերցնել, Հայաստանն էլ վարի տալ, հանգիստ կարան անեն, ու իրանց զսպող միակ ուժը լինելու ա Ռուսաստանը (գուցե նաև Իրանը)։ Բաց սահմանների ու տնտեսական աճի մասին մտքերն ուղղակի վարդագույն երազանքներ են։ Դա երբևէ չի լինելու։ Եթե նույնիսկ Թուրքիան ու Ադրբեջանն ամենապուպուշ պետությունները լինեին, արևմուտքը դա թույլ չի տալու, որովհետև իրանց պետք ա թուլացած ռուսական ազդեցություն, Ռուսաստանն էլ թույլ չի տալու, որովհետև իրանց պետք ա արևմուտքի ազդեցության թուլացում մեր տարածաշրջանում։

    Էսքանից կարելի ա հասկանալ, որ հաջորդ պատերազմը սարերի հետևում չի։ Հերիք ա, որ ևս մեկ արտաքին քաղաքական ու ռազմական բալանս խախտվի, պատերազմը կսկսվի։ Ցավոք սրտի, ռազմական բալանսն առնվազն հիմա խախտված ա, արտաքին քաղաքականության հարցում էլ դարձել ենք Ռուսաստանից խիստ կախված։

    Ուրեմն ի՞նչ անել։

    Նախ, Նիկոլը պիտի գնա։ Անմիջապես, էս վայրկյանին, ոչ թե վեց ամիս հետո։ Իր՝ յուրաքանչյուր օր իշխանության մնալը խիստ վտանգավոր ա։ Արդեն չափից երկար ա մնացել չարաբաստիկ փաստաթուղթը ստորագրելուց հետո․ գերիներին հետ բերելու, անհետ կորածներին գտնելու ու սահմանները հստակեցնելու հարցում ահավոր թանկ ժամանակ կորել ա, որովհետև էս ընթացքում ինքը փաստացի ոչ մի բանով չի զբաղվել, բացի ֆեյսբուքում գրելուց, լայվ մտնելուց ու զանազան խմբերի հետ հանդիպելուց, մինչդեռ իմ նշածներն օրակարգի հրատապային հարցեր են։ Ավելին՝ դեռ գերիների հարազատներին էլ օգտագործում ա իր իշխանությունը պահելու համար։ Նաև իր բերանով խոստովանել ա, որ իր համար դավաճան կոչվելը շատ ավելի վախենալու ա, քան Հայաստանի համար համեմատաբար բարենպաստ որոշում կայացնելը (դե արտաքին ու ներքին քաղաքականության խայտառակ սխալների մասին չենք էլ խոսում, ինձնից խելոք մարդիկ լիքը վերլուծել են, լսեք իրանց)։ Նաև ցույց ա տվել, որ որևէ տեսակի համագործակցական ունակությունից ի սպառ զուրկ ա, ու ցանկացած քաղաքական ուժի մեկնած օգնության ձեռքը որակվել ա որպես «նախկինները փորձում են իշխանություն վերցնել»։

    Բա ո՞վ գա իշխանության։ Երկար մտածելուց, առանձին անձանց ու հավաքական անձանց քննարկելուց հետո եզրակացրել եմ մի քանի բան․
    1. Ժողովրդավարություն-բան լավ ա, բայց նորմալ պայմաններում։ Էս պահին մեզ ժողովրդավարություն պետք չի, պետք ա պետությունը փրկել։ Հետևաբար, հենց հիմա ընտրություններ չպիտի լինեն, չպիտի լինի մի վարչապետ, այլ պիտի լինի մի մարմին, որը կազմված կլինի նախկին երեք նախագահներից, վարչապետներից, նախարարներից, նաև ներկայիս խորհրդարանական ուժերից (եթե շատ եք ուզում, ԻՔ-ից էլ կարա մարդ լինի, բայց ոչ Նիկոլը)։ Ինչու՞ եմ էսպես կարծում։ Որովհետև եթե Լևոն Տեր-Պետրոսյանն ու Ռոբերտ Քոչարյանը, որ իրար ատելով ատում են, միասին գնում են Նիկոլի մոտ ու ինչ-որ բան փորձում, ուրեմն գուցե պետք ա էդ համագործակցությանը հավատալ (ու հավատալ, որ մեկի անընդունելի կողմերը մյուսը կչեզոքացնի և հակառակը)։ Էդ խումբը պետք ա աշխատի կոնսենսուսային սկզբունքով, այսինքն՝ ոչ թե մեծամասնության ձայներ, այլ շվեդների նման քննարկել ու ընդհանուր հայտարարի գալ։ Էս կառույցը պետք ա լինի խիստ ժամանակավոր (վեց ամիս օրինակ) մինչև հաջորդ արտահերթ ընտրություններ

    Բայց պետք ա համախմբվի հետևյալ ընդհանուր սկզբունքների շուրջ․

    1. Ռազմագերիների անհապաղ վերադարձի անհրաժեշտություն ու սահմանների հստակեցում, տունը կորցրած արցախցիների սոցիալական հարցերի լուծում (թեկուզ սփյուռքի՝ ամեն մեկը մեկական ընտանիք «որդեգրելու» միջոցով, բայց կազմակերպված ձևով, հիմա ինչ արվում ա, շատ քաոտիկ ա)
    2. Արցախի անկախության ճանաչում (կամ միացում ՀՀ-ին, կարելի ա քննարկել որն ա լավ)
    3. Իրանի ու Ռուսաստանի հետ ամուր ու շտապ դիվանագիտական քայլերի ստեղծում
    4. Հստակեցված սահմանների խիստ ռազմական վերահսկողություն
    5. Ընտրական օրենսգրքի ու սահմանադրության փոփոխություն (էնպես, որ միանձնյա իշխանություն էլ երբեք որևէ մեկի ձեռքը անցնելու հնարավորություն չլինի)
    6. Բանակի վերազինում (նույնիսկ լավ կլիներ կանանց պարտադիր զինծառայությունն էլ օրակարգ մտներ), եթե փող չկա, պարտքերով
    7. Ազգային տեսլականի ստեղծում․ ի վերջո, ի՞նչ ա Հայաստանը, ի՞նչ ա ուզում անի, ու՞ր ա ուզում հասնի։ Իմ սեփական տեսակետն ա (պատերազմի արդյունքում ձևավորված, առաջ էս կարծիքին չէի), որ Հայաստան կոնցեպտը չպիտի սահմանվի ՀՀ/Արցախ սահմաններով, այլ ընդգրկի նաև սփյուռքն ինչ-որ ձևով, որովհետև ի վերջո պարզվեց, որ Հայաստանի միակ բնական պաշարը հենց սփյուռքն ա։ Նաև ազգայնականությունը պետք ա նոր հարթության բերել՝ համադրելով ազգային անվտանգության հետ, կրթական համակարգում ազգային կրթությունը նոր ձևով մատուցել (պաթոսախառը բաները հանել, բայց առանց պաթոսի սովորեցնել դպրոցներում, թե ինչ ա Հայաստանը, ինչ ա հայկական մշակույթը ու ինչու ա կարևոր դա սիրել ու պահպանել)։

    Էս սկզբունքների շուրջ համախմբվելով՝ հնարավոր ա նաև գտնել կոնկրետ անձանց, որոնք ժամանակավորապես կզբաղեցնեն կոնկրետ պաշտոններ ու կփորձեն կոնկրետ խնդիրներ լուծել։ Վեց ամիս անց կլինեն ընտրություններ, նոր ուժեր իշխանության կգան կամ հները կվերադասավորվեն, դա արդեն թող ժողովրդավարությունը որոշի։

    Ու ամենակարևորը՝ պետք ա դադարեցնել ներազգային ատելությունը։ Էս պահին իշխանական կողմերից անընդհատ նոր տեսակի ատելություն սերմանող պրոպագանդա ա գալիս։ Մի քանի օր առաջ արցախցիների հանդեպ էր, էրեկ-էսօր՝ սփյուռքի։ Էս ամենը կործանարար ա։ Ասած Էլբակյան Էդգարի՝ մինչ Ադրբեջանն ատելությունը դեպի դուրս էր ուղղում, Հայաստանը դեպի ներս էր ուղղում։ Սրա քոքը պետք ա կտրվի ու կաթիլ-կաթիլ պետք ա սովորել իրար հետ լեզու գտնել։ Մեկը ես էս պահին պատրաստ եմ, օրինակ, Գաղթականի հետ իմ բոլոր վեճերն ու վիրավորանքները մի կողմ թողնել, հետը մտածել, թե ինչ կարելի, միասին լուծումներ գտնել։ Ու չնայած ակումբի առաջացրած բոլոր բացասական զգացողություններին, էս օրերին էլ մտնում եմ ակումբ, որովհետև հույս ունեի, որ հակառակ բևեռի հետ հնարավոր կլիներ լեզու գտնել։ Ու պետք ա օգտագործել ցանկացած ուղեղ՝ թե՛ ՀՀ-ի ներսում, թե՛ սփյուռքում եղած խնդիրները լուծելու համար։ Ինչ-ինչ, բայց մենք մտածող ուղեղների պակաս հաստատ չունենք։ Ուղղակի էս ամենը համակարգել ա պետք, իսկ համակարգելու համար մեզ ուրիշ կառավարություն ա պետք, էս մեկը ցույց ա տվել, որ ինքն ունակ չի կառավարելու։

    Հեգնական գրառումներին չեմ պատասխանելու։

  19. Գրառմանը 1 հոգի շնորհակալություն է հայտնել.

    Գաղթական (Այսօր)

  20. #4738
    Անմոռուկ
    Գաղթական-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    19.06.2007
    Հասցե
    Լեռնաղբյուր
    Գրառումներ
    4,862
    Mentioned
    22 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մեջբերում StrangeLittleGirl-ի խոսքերից Նայել գրառումը
    Մեկը ես էս պահին պատրաստ եմ, օրինակ, Գաղթականի հետ իմ բոլոր վեճերն ու վիրավորանքները մի կողմ թողնել, հետը մտածել, թե ինչ կարելի, միասին լուծումներ գտնել։
    Արդար ա նպատակը:
    Չեմ կարող չհամաձայնել ))
    Տիեզերքում բանականության առկայության ամենավառ ապացույցն այն է, որ ոչ-ոք չի ցանկանում մեզ հետ կապի մեջ մտնել..

Էջ 316 316-ից ԱռաջինԱռաջին ... 216266306312313314315316

Թեմայի մասին

Այս թեման նայող անդամներ

Այս պահին թեմայում են 1 հոգի. (0 անդամ և 1 հյուր)

Համանման թեմաներ

  1. Ջավախքի հիմնախնդիրը
    Հեղինակ՝ Marduk, բաժին` Քաղաքականություն
    Գրառումներ: 4
    Վերջինը: 25.07.2018, 15:02
  2. «Մաքուր Ջրի» Հիմնախնդիրը
    Հեղինակ՝ Ozon, բաժին` Մարդ և շրջակա միջավայր
    Գրառումներ: 7
    Վերջինը: 06.07.2011, 19:26
  3. Շնորհավոր Արցախի անկախության տոնը
    Հեղինակ՝ Monk, բաժին` Շնորհավորանքներ
    Գրառումներ: 29
    Վերջինը: 03.09.2010, 00:24
  4. Օզօնի հիմնախնդիրը
    Հեղինակ՝ Ozon, բաժին` Բնապահպանություն
    Գրառումներ: 3
    Վերջինը: 27.11.2009, 21:22
  5. Հայերեն կայքեր Արցախի մասին
    Հեղինակ՝ PygmaliOn, բաժին` Վեբ
    Գրառումներ: 1
    Վերջինը: 13.01.2007, 10:04

Թեմայի պիտակներ

Էջանիշներ

Էջանիշներ

Ձեր իրավունքները բաժնում

  • Դուք չեք կարող նոր թեմաներ ստեղծել
  • Դուք չեք կարող պատասխանել
  • Դուք չեք կարող կցորդներ տեղադրել
  • Դուք չեք կարող խմբագրել ձեր գրառումները
  •