User Tag List

Էջ 335 336-ից ԱռաջինԱռաջին ... 235285325331332333334335336 ՎերջինըՎերջինը
Ցույց են տրվում 5,011 համարից մինչև 5,025 համարի արդյունքները՝ ընդհանուր 5026 հատից

Թեմա: Արցախի հիմնախնդիրը

  1. #5011
    Անմոռուկ
    Գաղթական-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    19.06.2007
    Հասցե
    Լեռնաղբյուր
    Գրառումներ
    5,057
    Mentioned
    23 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մեջբերում Lion-ի խոսքերից Նայել գրառումը
    Այո, շփոթել էի, բայց քեզ համար ավելի վատ՝ կա գերմանական խումբ, որի մեջ է նաև... ֆրանսերենը: Բա: Իսկ դու դրել, մեզ ու թուրքերին համեմատում ես գերմանացիների ոև ֆրանսիացիների հետ:

    Ֆրանսիացիների էթնոգենեզի մասին կարելի է երկար խոսել, սակայն այն, որ նրանց անունն իսկ ֆրանկներից է գալիս, իսկ նրանք գերմանական ցեղեր էին, շատ բանի մասին է խոսում:

    Ես չեմ ժխտում գալլական պահը, սակայն, ըստ իս, ֆրանկականն է հենց առաջնայինը, ինչից էլ եկել է ազգի ինքնանվանումը: Գալլական հիմքը, սակայն, կրկին մոտ է գերմանականին, քանի որ մ.թ. I դարում դեռևս Ստրաբոնն է նշում, որ գերմանացիներն ամեն ինչով նման են գալլերին, սակայն հռոմեացիներին այնուհանդերձ ավելի մարմնեղ, շիկահեր և վայրենի են թվում: Ըստ էության, նույն կամ գոնե ազգակից ժողովուրդն է, ուղղակի գալլերն ավելի մոտ էին հռոմեացիներին և ավելի սովորական, գուցե՝ մի քիչ ավելի նաև քաղաքակրթված:
    Լիոն ջան, եթե ֆրանսերենն իսկապես «գերմանական» խմբում լիներ, ինձ դրանից ոչ տաք կլիներ, ոչ՝ սառը:
    Բայց, եթե չալարես, խորհուրդ կտամ էդ հատվածը վերընթերցել, որտև քո հասկացածից լրիվ ուրիշ բան է էնտեղ գրված:

    Բայց էդ սաղ մի կողմ:
    Ցույց կտա՞ս խնդրեմ էն հատվածը, որտեղ, ըստ քեզ, ես մեզ ու թուրքերին համեմատում եմ գերմանացիների ու ֆրանսիացիների հետ:
    Տիեզերքում բանականության առկայության ամենավառ ապացույցն այն է, որ ոչ-ոք չի ցանկանում մեզ հետ կապի մեջ մտնել..

  2. #5012
    Պատվավոր անդամ Lion-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    20.03.2007
    Հասցե
    Երևան
    Գրառումներ
    9,162
    Mentioned
    28 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Թեմային վերադառնալու հույսով՝ ահա:

    Մեջբերում Գաղթական-ի խոսքերից Նայել գրառումը
    Գերմանա-ֆրանսիական պատերազմները դարերի պատմություն ունեն, որոնց պիկերը եղել են I-ին և II-րդ համաշխարհայինները:
    Մինչև հիմա էլ իրար աչքի լույսը չեն (գերմանացիներն ընդհանրապես Եվրոպայում քչերի աչքի լույսն են):

    Բայց արի ու տես, որ էս երկու քաղաքակրթություններն էնքան հասունություն են ցուցաբերել, որ էսօր ստեղծած ունեն համատեղ պատմության դասագիրք:

    Հարցերի հարցը, թե արդյո՞ք նման մի բան երբևէ հնարավոր կլինի հայերի ու ազերիների միջև:
    ՈՒ այս հարցը ոչ այնքան հայերին է ուղղված, որքան ազերիներին, քանի որ նրանք են այսօրվա հաղթող կողմը ու նրանք են, տասնամյակներ շարունակ, հայոց պատմությունը գլխիվայր շուռ տված դասավանդել իրենց դպրոցներում
    (ընդ որում՝ դա արել են ոչ միայն հայերի, այլ նաև օրինակ պարսիկների նկատմամբ):

    Եթե նման բան երբևէ հնարավոր լինի, դա կլինի ամենամեծ քայլը՝ հետագայում մեր միջև պատերազմների բացառման:
    Բայց, եթե նման բան հնարավոր լինի, դա կբախվի ազերի հասարակության աշխարհընկալման հիմնովին փոփոխությանը ու հետաքրքիր է, թե ինչպիսի իշխանություն պետք է լինի, որ հանդգնի դրան գնալ:
    Համեցեք իմ ֆորում
    Միայն արժանապատվություն ունեցողը կարող է գնահատել դա և իր, և ուրիշների մոտ:

  3. #5013
    Անմոռուկ
    Գաղթական-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    19.06.2007
    Հասցե
    Լեռնաղբյուր
    Գրառումներ
    5,057
    Mentioned
    23 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մեջբերում Lion-ի խոսքերից Նայել գրառումը
    Թեմային վերադառնալու հույսով՝ ահա:
    Մեղայ Աստծու..

    Սրան մի անգամ արդեն վերևում պատասխանել էի, բայց մի անգամ էլ.

    Մեր ու ազերիների միջև հնարավոր բարիդրացիությունն ա քննարկվում:

    Ես էլ ասում եմ՝ գերմ. ու ֆրանս. սենց բարիդրացիական բան են արել:
    Արդյո՞ք մեր մոտ ՆՄԱՆ ՔԱՅԼ հնարավոր ա, թե ոչ:
    (Ընդ որում՝ ենթատեքստում խիստ կասկած եմ հայտնում, որ ազերիները պատրաստ կլինեն էդ քայլին գնալ)

    Սրանից հետևում ա, որ ես մեզ ու թուրքերին համեմատել եմ գերմ. ու ֆրանս. հե՞տ:
    Տիեզերքում բանականության առկայության ամենավառ ապացույցն այն է, որ ոչ-ոք չի ցանկանում մեզ հետ կապի մեջ մտնել..

  4. #5014
    Պատվավոր անդամ Lion-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    20.03.2007
    Հասցե
    Երևան
    Գրառումներ
    9,162
    Mentioned
    28 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Ես էլ ասում եմ՝ նույնիսկ քննարկելն է անիմաստ: Դե, երբ օրինակ էիր բերել, ինձ թվաց, թե նման գաղափար կա կամ, գուցե, դու դրա կողմնակիցն ես: Ներող...

    Chuk ջան, նոր տեսա վերջին պոստդ: Ապեր, կարդացի - ըստ էության նույն բանն ենք ասում՝ լինել հզոր: Մնացածը մանրուքներ են - ես այդպես ընկալեցի:
    Վերջին խմբագրող՝ Lion: 13.01.2021, 23:30:
    Համեցեք իմ ֆորում
    Միայն արժանապատվություն ունեցողը կարող է գնահատել դա և իր, և ուրիշների մոտ:

  5. Գրառմանը 1 հոգի շնորհակալություն է հայտնել.

    Arjo (14.01.2021)

  6. #5015
    Անմոռուկ
    Գաղթական-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    19.06.2007
    Հասցե
    Լեռնաղբյուր
    Գրառումներ
    5,057
    Mentioned
    23 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մեջբերում Lion-ի խոսքերից Նայել գրառումը
    Ես էլ ասում եմ՝ նույնիսկ քննարկելն է անիմաստ: Դե, երբ օրինակ էիր բերել, ինձ թվաց, թե նման գաղափար կա կամ, գուցե, դու դրա կողմնակիցն ես: Ներող...
    Կողմնակից..
    մմմ
    ոնց ասեմ.

    Բնականաբար ես երկու ձեռքով կողմ կլինեի, եթե իրենք որոշեին վերարժեվորել մեր ընդհանուր պատմությունն` առանց կեղծիքների, ու բոլորով միասին հասկանայինք, թե ինչպես է էս հակամարտությունը սկսվել ու ինչն ինչից հետո է եղել:

    ՈՒղղակի պրոբլեմն էն ա, որ չեմ հավատում, թե իրենք կգնան դրան:
    Տիեզերքում բանականության առկայության ամենավառ ապացույցն այն է, որ ոչ-ոք չի ցանկանում մեզ հետ կապի մեջ մտնել..

  7. Գրառմանը 1 հոգի շնորհակալություն է հայտնել.

    Arjo (14.01.2021)

  8. #5016
    Պատվավոր անդամ Lion-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    20.03.2007
    Հասցե
    Երևան
    Գրառումներ
    9,162
    Mentioned
    28 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    +1:

    Այսինքն՝ անիմաստ է նույնիսկ դրան ձգտելը՝ համենայն դեպս մոտ ապագայում: Իսկ ֆրանսիացիք և գերմանացիք ըստ էության վաղուց արդեն մոռացել են անցյալը:
    Համեցեք իմ ֆորում
    Միայն արժանապատվություն ունեցողը կարող է գնահատել դա և իր, և ուրիշների մոտ:

  9. #5017
    Անմոռուկ
    Գաղթական-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    19.06.2007
    Հասցե
    Լեռնաղբյուր
    Գրառումներ
    5,057
    Mentioned
    23 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մեջբերում Lion-ի խոսքերից Նայել գրառումը
    +1:

    Այսինքն՝ անիմաստ է նույնիսկ դրան ձգտելը՝ համենայն դեպս մոտ ապագայում: Իսկ ֆրանսիացիք և գերմանացիք ըստ էության վաղուց արդեն մոռացել են անցյալը:
    Դե ինչ-որ բանի ձգտել, էսպես թե էնպես, պետք ա:
    Անթույլատրելի ա ամեն ինչ հանցավոր ինքնահոսի թողնել, ինչպես վարվել ենք առնվազն վերջին տասնամյակներում:
    Պիտի ազգովի տեսլական ունենանք, թե ինչ ենք ուզում ու ինչ քայլեր պիտի անենք` դրան հասնելու համար:

    Իմ կարծիքն էն ա, ինչպես գրել էի վերևում, որ մեր թշնամին միայն ուժն ա հասկանում:
    Ինչքան մենք զոհի դերում մնանք, էնքան իրենք ավելի են ձգտելու մեզ հալածել:
    Այսինքն` խաղաղության հասնելու միակ ձևը դա այն ուժով պարտադրելն ա` ուժեղ լինելով մեր վրա հարձակումը կանխելը:

    Իսկ եթե հանդգնեն էլ ագրեսիայի դիմել, պետք ա նենց պատասխան հարված հասցնել, որ իրենց արածից փոշմանեն ու այլևս չփորձեն սադրանքի գնալ:

    Օրինակ` համոզված եմ, որ եթե, Բաքու վերադառնալուց հետո, սաֆարովն իր տան մեջ հանկարծ պայթեր, վերջին պատերազմում ավելի քիչ հայերի գլուխներ կկտրվեին:

    Հ.Գ. Իսկ ֆրանսիացիք ու գերմանացիք անցյալը չեն մոռացել, բայց արի չվերադառնանք դրան ))
    Տիեզերքում բանականության առկայության ամենավառ ապացույցն այն է, որ ոչ-ոք չի ցանկանում մեզ հետ կապի մեջ մտնել..

  10. Գրառմանը 2 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Arjo (14.01.2021), Lion (14.01.2021)

  11. #5018
    Կեցցե թագավորը Varzor-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    16.03.2009
    Հասցե
    Երկիր մոլորակ, ՀՀ ք. Երևան
    Տարիք
    39
    Գրառումներ
    7,343
    Mentioned
    11 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Ըստ էության, օբյեկտիվ պատճառներից ելնելով, մոտակա տասնամյակներում Ադրբեջանի հետ բարիդրացիական հարաբերությունները հնարավոր չեն այլ կերպ, քան պարտադրված, ինչպես օրինակ եղել է ԽՍՀՄ տարիներին։
    Անհրաժեշտ է առնվազն 20 տարի, որպեսզի գիտակցված դրական տեղաշարժ լինի, բայց այդ տարիների ընթացքում մեզ ուղղակի թույլ չեն տա անցյալը մոռանալ՝ այդես է պետք։

    Իսկ Թուրքիայի հետ ոնց որ թե հեչ էլ վատ չեն հարաբորությունները, համենայն դեպս ժողովրդի մի ստվար զանգված իրեն Թուրքիայում վատ չի զգում։

    Ըթե մի փոքր խորը նայենք, ապա հայ-թուրքական ատելության հնոցը թեժացնող հիմնական կողմը Ռուսաստանն է և այդ ամենն անում է հստակ և համակարգված։ Իսկ ինչու՞, որովհետև թուրքական յաթաղանի վտանգը ավագույն գործոնն է հայերին քթներից բռնած ման տալու համար։
    Նույն կերպ էլ հայկական հարցը և ցեղասպանությունը ուժեղ գործիքներ են պետք եղած ժամանակ թուրքերի քթին խփելու համար։
    Իրականում ամենաշատը մեզ հարեվաններիս է ձեռնտու հաշտվելը, բայց քանի որ դա ձեռնտու չէ այլ ուժերին խանգարելու են, որքան կկարողանան։
    Լոխ մունք ենք, մնացածը` լոխ են...

  12. Գրառմանը 1 հոգի շնորհակալություն է հայտնել.

    Աթեիստ (14.01.2021)

  13. #5019
    Պատվավոր անդամ Արէա-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    06.05.2010
    Տարիք
    36
    Գրառումներ
    2,608
    Mentioned
    13 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Փաստորեն հայ ռազմագերիներին որպես դիվերսանտներ ներկայացնելը ուներ կոնկրետ մեկ նպատակ՝ ստիպել Արցախից դուրս բերել ՀՀ քաղաքացիություն ունեցող զինծառայողներին։
    Ըստ Ալիևի, ռազմական գործողությունների դադարից հետո բոլոր զինված ՀՀ քաղաքացիները, որոնք գտնվում են Արցախում և շրջակա տարածքներում ահաբեկիչներ են, ու համաձայնվել է վերադարձնել նոյեմբերի 9-ից հետո գերևարված անձնաց միայն ՀՀ զինծառայողներին Արցախից դուրս բերելու պայմանով։
    Պարզ ասած․ մեր տարածքում կան ահաբեկիչներ, մի մասին ձերբակալել ենք, մյուսներին՝ դեռ ոչ։ Պատրաստ ենք վերադարձնել ձերբակալվածներին, եթե մնացածը լքեն մեր տարածքը։

    Ու էս ծայրահեղ բարդ իրավիճակում, գերիների հարցը ներքաղաքական շահարկումների առիթ դարձրած սրիկաները, ոնց 2․5 տարի ամեն օր, ամեն ժամ, Փաշինյանի դիլետանտությունն ու տգիտությունը օգտագործելով ստիպեցին գնալ պատերազմի ու կորցնել Արցախը, հիմա էլ նույն կերպ ստիպելու են դուրս բերել զորքերը, միայն թե գերիները վերադառնան, ինչին Փաշինյանը ամենայն հավանականությամբ գնալու է։ Ու հենց դա լինի, հիմա էլ փրփրակալած բերաններով զորքերի դուրս բերումն են սկսելու առիթ դարձնել հականիկոլական ալիք բորբոքելու համար։
    Սրանք պատրաստ են Հայաստանն էլ կորցնել, միայն թե Նիկոլը հեռանա։ Հեռանալը քիչ է, պիտի ժողովուրդը հեռացնի՝ միայն էդ դեպքում իրենք վերադառնալու շանս կունենան։

    2018 թվականից սա է եղել սրանց հիմնական գործելաոճը՝ Փաշինյանին մղել տարբեր ավանտյուրաների, որից հետո բորբոքել դժգոհության ալիք իրենց իսկ հրահրած գործողությունների նկատմամբ։

    Ու ամենամեծ դժբախտությունն էն ա, որ էն աստիճանի ամուլ քաղաքական դաշտ ունենք, որ չկա մեկը, ով կարողանա համոզիչ ցույց տալ, բացատրել ժողովրդին մեկի տգիտությունն ու մյուսի հակապետական սրիկայությունն ու արտահերթ ընտրություններում հաղթելով վերցնի էս ծանր պահին իրոք հայրենիքի, ոչ թե իրենց շրջապատի ազատության ու ունեցվածքի, փրկության գործը։

  14. Գրառմանը 1 հոգի շնորհակալություն է հայտնել.

    Freeman (16.01.2021)

  15. #5020
    Անմոռուկ
    Գաղթական-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    19.06.2007
    Հասցե
    Լեռնաղբյուր
    Գրառումներ
    5,057
    Mentioned
    23 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Արցախի հիմնախնդիրը

    ՈՒրիշ ճար չկա:
    Դա սպասված քայլ ա:
    ՈՒ դրանով Նիկոլը հավերժ գնալու ա պատմության գիրկը:

    Չհամաձայնելու դեպքում՝ կշարունակեն էստեղից ու էնտեղից զորք գողանալ, մինչև Հայաստանի ներսում վիճակը պայթի՝ իր բոլոր անկանխատեսելի զարգացումներով:

    ՈՒ, թե դեպքերը շարունակեն մեր կողմից չծրագրված զարգանալ, Արցախից մնացած փռթիկներն էլ հավերժ կկորցնենք:
    Հայաթափության մեթոդների դասերն իրենք անգիր ունեն արած:

    Դարեր շարունակ միայն ներս ենք քաշվում:
    Չկա հայ բնակչություն՝ չկա հայկական հարց ու պրոբլեմ:
    Տրամաբանորեն հաջորդը Սյունիքն ա հերթում:

    Էս վերջին, ամենավերջին կայարանն ա:
    Ստեղից էն կողմ կամ ձորն ա կամ սար հելնելը՝ մաքսիմալ կարճ ժամանակում համախմբվելու, նոր զինատեսակներ ստեղծելու/հայթհայթելու ու սեփական կամքը թելադրելու..

    ...բայց խի ա ինձ թվում, թե երկրորդը չենք էլ փորձելու, բլին...
    Տիեզերքում բանականության առկայության ամենավառ ապացույցն այն է, որ ոչ-ոք չի ցանկանում մեզ հետ կապի մեջ մտնել..

  16. Գրառմանը 1 հոգի շնորհակալություն է հայտնել.

    Arjo (16.01.2021)

  17. #5021
    Անմոռուկ
    Գաղթական-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    19.06.2007
    Հասցե
    Լեռնաղբյուր
    Գրառումներ
    5,057
    Mentioned
    23 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մեջբերում Գաղթական-ի խոսքերից Նայել գրառումը
    Արեգ Դանագուլյան, միջուկային ֆիզիկոս, Մասաչուսեթսի տեխնոլոգիական ինստիտուտ (MIT)



    Հետաքրքիր հոդվածն ամբողջությամբ.
    Հետաքրքիր ա՝ ՊՆ-ն էս մարդու հետ կապ պահում ա՞:
    Ի՞նչ եղավ պրոյեկտը..

    Ընդամենը քսան օրում կառուցեցին մի քանի կատարարելագործված պրոտոտիպներ, որոնք անցան թեստավորում դաշտային պայմաններում: Համոզված եմ, որ դրանք շուտով կվերածվեն աշխատող արտադրանքի, և հույս ունենք, որ ՊՆ-ի օգնությամբ կտարածվեն մեր զինված ուժերում: Միայն այս հասարակ՝ փոքր (10 սմ չափսի) և էժան ($5-10) սարքը կկարողանա ապագա առճակատման դեպքում փրկել հարյուրավոր կյանքեր: Այս ընթացքում մենք տեսանք, թե ինչպես էլեկտրոնային ինժեներները, IT մասնագետները, ֆիզիկոսները և զինվորականները միասին աշխատեցին՝ մի խնդրի լուծման ուղղությամբ: Եվ այն արդյունք տվեց: Եվ ավելին ասեմ՝ սա ընդամենը սկիզբն է: Դեռ կան շատ, շատ ուրիշ հնարավորություններ, որոնք մենք գտանք մեր աշխատանքի ժամանակ: Դրա մասին մեկ ուրիշ անգամ:
    Տիեզերքում բանականության առկայության ամենավառ ապացույցն այն է, որ ոչ-ոք չի ցանկանում մեզ հետ կապի մեջ մտնել..

  18. #5022
    Անմոռուկ
    Գաղթական-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    19.06.2007
    Հասցե
    Լեռնաղբյուր
    Գրառումներ
    5,057
    Mentioned
    23 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Արցախի հիմնախնդիրը

    Առանց ոչ-ստանդարտ ու խելառ մեթոդների էս հարցը լուծում չի ստանա:

    $1500-$2000-ով էին սիրիացիներին բերել է:
    ՈՒ նենց չէր, որ հանկարծակիի եկանք:
    Ռազվեդկա չունեի՞նք, Սիրիայում դեսպանատուն չունեի՞նք, տեղում իրավիճակը հսկող ՌԴ զորքի գլխավոր հրամանատարության հետ կապ չունեի՞նք..

    Ախպեր, դրանից դեռ շաաատ առաջ էր ՈՒկրաինայից խաբար եկել, որ ազերիները Դոնբասում ընկած վարձկաններ են հավաքագրում՝ Արցախ ուղարկելու, սա Հայաստանում ոչ մեկի համար ոչ մի անհանգստության ինդիկատոր չհանդիսացա՞վ:
    (ու, ըստ իս, հենց էս լուրից հետո էրդողանի մոտ սիրիացիքի միտքն առացացավ՝ ազերփայչանն ավելի հեշտ իրանով անելու համար)

    Էդ անտերը ուրեմն մենք ազգովի ի վիճակի չէ՞ինք մի 100մլն գցվելու ու աշխարհի մի վագոն աղքատ երկրներից 50.000 վարձկան ի պատասխան բերելու, թափով ՀՀ անձնագիր բաժանելու ու սահմանի երկայնքով շարելու:
    Տիեզերքում բանականության առկայության ամենավառ ապացույցն այն է, որ ոչ-ոք չի ցանկանում մեզ հետ կապի մեջ մտնել..

  19. Գրառմանը 1 հոգի շնորհակալություն է հայտնել.

    Arjo (16.01.2021)

  20. #5023
    Պատվավոր անդամ Ներսես_AM-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    25.06.2006
    Գրառումներ
    4,226
    Բլոգի գրառումներ
    1
    Mentioned
    4 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Չեմ իմանում ով ա, բայց ճիշտ ա ասում, ու՞ր են ընդհանրապես հարուցված քրեական գործերը։ Ինչ որ մի տեղ կարդացել էի, որ ադրբեջանում առաջին պատերազմի ընթացքում արդեն քրեական գործեր էին հարուցվում տարբեր քաղաքների կորուստներից հետո։

    Վերջին խմբագրող՝ Ներսես_AM: 17.01.2021, 00:17:

  21. Գրառմանը 2 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Աթեիստ (17.01.2021), Գաղթական (19.01.2021)

  22. #5024
    Պատվավոր անդամ Lion-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    20.03.2007
    Հասցե
    Երևան
    Գրառումներ
    9,162
    Mentioned
    28 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Չեն հարուցի, ապեր - եթե հարուցեցին ու մարդկանց ռեալ կպան, մարդիկ, թեկուզ ինքնապաշտպանությունից, կսկսեն այնպիսի բաներ պատմել, որ գործող իշխանությանը կարող է, մեղմ ասած, դնել շատ անհարմար դրության մեջ:
    Համեցեք իմ ֆորում
    Միայն արժանապատվություն ունեցողը կարող է գնահատել դա և իր, և ուրիշների մոտ:

  23. #5025
    Անմոռուկ
    Գաղթական-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    19.06.2007
    Հասցե
    Լեռնաղբյուր
    Գրառումներ
    5,057
    Mentioned
    23 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Արցախի հիմնախնդիրը

    Մեջբերում Ներսես_AM-ի խոսքերից Նայել գրառումը
    Չեմ իմանում ով ա, բայց ճիշտ ա ասում, ու՞ր են ընդհանրապես հարուցված քրեական գործերը։ Ինչ որ մի տեղ կարդացել էի, որ ադրբեջանում առաջին պատերազմի ընթացքում արդեն քրեական գործեր էին հարուցվում տարբեր քաղաքների կորուստներից հետո։

    Վահան Բադասյանի մասով, որ ասում ա.
    էս էն դեպքը չի՞, որ խոստովանեց, թե իրա գերինտելեկտից են իրան տեղորոշել ու խփել:

    0:30-ից.
    Տիեզերքում բանականության առկայության ամենավառ ապացույցն այն է, որ ոչ-ոք չի ցանկանում մեզ հետ կապի մեջ մտնել..

Էջ 335 336-ից ԱռաջինԱռաջին ... 235285325331332333334335336 ՎերջինըՎերջինը

Թեմայի մասին

Այս թեման նայող անդամներ

Այս պահին թեմայում են 1 հոգի. (0 անդամ և 1 հյուր)

Համանման թեմաներ

  1. Ջավախքի հիմնախնդիրը
    Հեղինակ՝ Marduk, բաժին` Քաղաքականություն
    Գրառումներ: 4
    Վերջինը: 25.07.2018, 15:02
  2. «Մաքուր Ջրի» Հիմնախնդիրը
    Հեղինակ՝ Ozon, բաժին` Մարդ և շրջակա միջավայր
    Գրառումներ: 7
    Վերջինը: 06.07.2011, 19:26
  3. Շնորհավոր Արցախի անկախության տոնը
    Հեղինակ՝ Monk, բաժին` Շնորհավորանքներ
    Գրառումներ: 29
    Վերջինը: 03.09.2010, 00:24
  4. Օզօնի հիմնախնդիրը
    Հեղինակ՝ Ozon, բաժին` Բնապահպանություն
    Գրառումներ: 3
    Վերջինը: 27.11.2009, 21:22
  5. Հայերեն կայքեր Արցախի մասին
    Հեղինակ՝ PygmaliOn, բաժին` Վեբ
    Գրառումներ: 1
    Վերջինը: 13.01.2007, 10:04

Թեմայի պիտակներ

Էջանիշներ

Էջանիշներ

Ձեր իրավունքները բաժնում

  • Դուք չեք կարող նոր թեմաներ ստեղծել
  • Դուք չեք կարող պատասխանել
  • Դուք չեք կարող կցորդներ տեղադրել
  • Դուք չեք կարող խմբագրել ձեր գրառումները
  •