User Tag List

Էջ 2 301-ից ԱռաջինԱռաջին 1234561252102 ... ՎերջինըՎերջինը
Ցույց են տրվում 16 համարից մինչև 30 համարի արդյունքները՝ ընդհանուր 4505 հատից

Թեմա: Արցախի հիմնախնդիրը

  1. #16
    Մշտական անդամ Koms-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    24.03.2006
    Գրառումներ
    492
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Ղարաբաղյան հակամարտություն

    Կարդացիք Իգոր Մուրադյանի վերլուծությունները? Շատ լուրջ հարցադրումներ կան: Ինչ է լինելու? Համենայն դեպս, ես անձամբ լավ բան չեմ ակնկալում...
    Life is too short...

  2. #17
    Ուշադիր
    Chuk-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    17.03.2006
    Հասցե
    Երևան
    Տարիք
    35
    Գրառումներ
    24,903
    Բլոգի գրառումներ
    31
    Mentioned
    61 Post(s)
    Tagged
    1 Thread(s)

    Re. Ղարաբաղյան հակամարտություն

    Նոյեմբերի 2-ին, Մոսկվայում տեղի կունենա ՀՀ Նախագահ Սերժ Սարգսյանի եւ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւի հանդիպումը` Ռուսաստանի Դաշնության նախագահ Դմիտրի Մեդվեդեւի մասնակցությամբ: Ըստ Նախագահի մամուլի ծառայության` հանդիպումը կկայանա համաձայն նախապես ձեռք բերված պայմանավորվածության:

    Հանդիպման օրակարգում կլինեն Լեռնային Ղարաբաղի հիմնախնդրի կարգավորման հետ կապված հարցեր:
    Աղբյուր՝ Ա1+

    Քայլ առ քայլ՝ դարից դար

    Խենթ եմ

  3. #18
    Զամունցի դեմք voter-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    22.05.2007
    Գրառումներ
    1,512
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Ղարաբաղյան հակամարտություն

    ՍՍն ու իրեն դեռ ենթակա ԱԳՆ առայժմ իրենց ուղղությունը ճիշտ են պահում, ինչքան էլ, որ փնովեն հենց ԼՏՊի խորհուրդներով են շարժվում - դուրս չգալ ոչ մի դեպքում ԱՄՆ-Ռուսաստան բանակցային ձևաչաձից այն է Մինսկի խումբը։

    Մուրադյանի վերլուծությունը իսկապես տխուր հոռետսական է, բայց լուծումներ չի առաջարկվում, իսկ այսօրվա Դավիթ Շահնազարյանի հարցազրույցում, շատ ճիշտ շեշտադրումներ կան ու առաջարկություններ, որոնց ՍՍն դեռ կարող է հետևել ու անել այդպես http://www.zhamanak.com/article/10505/, այն է վերադարձնել ԼՂՀին բանակցային սեղանի շուրջ ու կարևորել ԼՂՀ ինքնապաշտպանական ուժերը ոչ մի կերպ չհամաձայնվելով Ռուսական կամ որևէ այլ զինված խաղահապահների ներդրում ազատագրված տարածքներում։

    Հուսամ վերջին օրերի պաշտոնական Երևանի այցելությունները ԼՂՀ, Արցախի նախագահի արտահայտությունները բանակի ուժի մասին ու զորավարժությունները վկայում են այն պասին, որ մերոնք ուժ են ցույց տալիս, ուժ ոչ թե Բաքվին, որն առանց այդ էլ սկսվել է Վրաստանի դեպքերիվ հետո ու այլևս իր «առասպելական» ռազմական բյուդջետի մասին չի խոսում, այ ուժ է ցուցադրվում Ռուսաստանին, որ նա գիտակցի, իր կարիքը Արցախում չունեն, խաղաղություն պահպանելու համար ուժերը բավարար են։

  4. #19
    Զամունցի դեմք voter-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    22.05.2007
    Գրառումներ
    1,512
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Ղարաբաղյան հակամարտություն

    Ի դեպ Իգոր Մուրադյանից անսպասելի էր ու զարմանլի ինձ համար լսել նման հոռետեսական սցենար
    -Իսկ եթե Հայաստանը վճռական «ոչ» չասի՞։

    -Այդ դեպքում պետք է դադարեցնել Ղարաբաղի հայությանը մատաղացու ոչխարի տեղ օգտագործելու քաղաքականությունը և աշխատել աշխարհում գտնել այնքան փող, որը թույլ կտա նրանց վերաբնակվել Հայաստանի որոշ շրջաններում, իսկ ավելի լավ է՝ այլ երկրներում։ Որովհետև այսօր տպավորություն է ստեղծվում, թե հայերը վախենում են, հիմնավորապես են վախենում և այդ պատճառով էլ անպայման տանուլ կտան։ Անփառունակ և ամոթաբեր ձևով, առանց մի կրակոցի։
    Իհարկե եթե ոչ ասենք Ռուսներին Աբրահամյաններին մեդալ այլևս չեն տա, բայց դա դեռ չի նշանակում, որ Ռուսաստանը պատրաստ է Բաքվի հավատարմության երդման համար, որ ստացավ Մեդվեդը վերջերս, անել ամեն ինչ ընդհուպ մտնել Արցախ - հիմա Հայաստանը ԽՍՄից պոկված, քայքայված երկիր չէ, որ ռուսները անպատիժ Կոլցո օպերացիաներ իրականացնեն։ Ռուսաստանը 3 օրից ավելի պատերազմի չի դիմանա ու նրանց բախտը բերեց, որ վրաստանում դիմադրելու պատրաստ չէին, ինչը հայերի դեպքում բացառված է - նոր Սարդարապատ կանենք ու պետք լինի կանխարգելիչ հարվածներ կլինեն այնքան ժամանակ մինչև ռուս ժողովուրդը իր կռիվ կռիվ խաղացող ղեկավարությանը չվտարի սիբիր գազ արտահանելու...

  5. #20
    Պատվավոր անդամ ars83-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    14.06.2008
    Գրառումներ
    2,966
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Ղարաբաղյան հակամարտություն

    Մեջբերում Վիշապ-ի խոսքերից Նայել գրառումը
    ...մեր մեջ ասած գրողի ծոցը այս էժանագին ֆինտերը, որ ձեռնարկում են ազերիները։ Ամբողջ խնդրին այն է, որ նրանք այնուամենայնիվ ինչ–որ լոբբիստական քայլեր ձեռնարկում են, իսկ մենք լռում ենք, միայն քթի տակ կրկնելով որ Ղարաբաղը մերն ա ու պիտի անկախ լինի։ Ես շատ կուզեի, որ Ղարաբաղի հետ կապված հարցերի ցանկացած թեժացման էտապում Ղարաբաղից հզոր արձագանք ստացվեր, արտահայտելով Ղարաբաղի ժողովրդի դիրքորոշումը, ինչու չէ, նաև հանրահավաքներ լինեին։ Իսկ լռությունը որ մի լավ բանի չի բերում, քանի որ ինչ–ինչ օտար մարդիկ համոզմունքներ են արտահայտում Ղարաբաղի հարցը լուծելու մասին, առանց Ղարաբաղի ժողովրդի կարծիքը հաշվի առնելու։ Հարկավոր է ցույց տալ, որ Ղարաբաղի ժողովուրդը այդքան էլ համաձայն չի ցանկացած լուծման, ինչքան էլ որ այն «խաղաղ» լինի։
    Համաձայն եմ։ Այդ լռությունն, իրոք, մտահոգիչ է։
    Il y a un spectacle plus grand que la mer, c'est le ciel; il y a un spectacle plus grand que le ciel, c'est l'intérieur de l'âme. (V. Hugo, Les Misérables)

  6. #21
    Ազատ Սամվել-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    24.04.2007
    Հասցե
    Հայաստան, Երևան
    Տարիք
    31
    Գրառումներ
    4,975
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Ղարաբաղյան հակամարտություն

    Իրավիճակը ավելի ծանր է քան թվում է...

    Համենայն դեպս ամենացավալին այն է որ ժողովուրդը շատ քիչ է գիտակցում վտանգի իրականությունը մի մասը գալիս է նրանցից որ մարդիկ տեղեկացված չեն իսկ մյուս մասը թերևս նրանից որ մի մասն էլ թքած ունեն

    Համենայն դեպս չեմ կարծում որ Սերժը էնքան թուլամորթ լինի որ իրան պատմության մեջ հավերժ դավաճանի անուն հանող պայմանագիր ստորագրի։ Հուսով եմ այնքան Հայրենասիրություն ու մարդկություն կունենա որ հրաժարական կտա։ Ուղակի հարցը էնա որ էս ամեն ինչը էնքան չխորանա որ Ուղղելու համար արդեն ուշ լինի։

    Ու ինչպես միշտ պատմությունը կրկնվում է։
    Ռուսաստանը ինչպես միշտ իր հավատարիմ ստրուկին քացով տալիս է։
    Հերիք է արդեն ...

    Չեմ ուզում պատերազմ լինի

    Ու հետաքրքիրն այն է որ Հայաստանը Հաղթած երկրից մուղամող վերածվում է ոչ միայն Չհաղթած այն նաև պարտված ու մեղանչող երկրի

    Տխուրա մեր արտաքին քաղաքականությունը իրականացնողների վիճակը..

    Հուսով եմ Սերժը գոնե հրաժարական կտա... Ուրիշ լուծում եչմ տեսնում
    Loading your personal settings....

  7. #22
    Eta Pegasi Sunny Stream-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    02.04.2006
    Հասցե
    Pegasus constellation
    Տարիք
    29
    Գրառումներ
    1,603
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Ղարաբաղյան հակամարտություն

    էստեղ էլ գրեմ, մարդ եք, չնկատեք`

    «Միացում ազգային նախաձեռնությունը ս. թ. հոկտեմբերի 30-ին ժամը 12:00-ին «Իրավունք դե-ֆակտոե ակումբում (Զաքյան 10 ) հրավիրում է մամլո ասուլիս` նվիրված արցախյան հակամարտության կարգավորման շուրջ վերջին վտանգավոր քաղաքական զարգացումներին:
    Նախաձեռնող խումբ`
    Ժիրայր Սեֆիլյան
    Զարուհի Փոստանջյան
    Տիգրան Խզմալյան

    Ալեք Ենիգոմշյան
    Գրիզելդա Ղազարյան
    Հրանտ Տեր-Աբրահամյան
    Սեդա Մելիքյան
    Ալեքսանդր Քանանյան
    " I still ask myself the question: Is cinema more important than life ?"
    François Truffaut (այնպայման դիտեք - "The 400 Blows, or the Sea, Antoine, the Sea!")



  8. #23
    Պատվավոր անդամ
    Գրանցման ամսաթիվ
    25.04.2006
    Գրառումներ
    5,527
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Ղարաբաղյան հակամարտություն

    ինձ մի հարց է հետաքրիքր այս բանակցություններից: Մենք ազգովին համաձայնվե՞լ ենք, որ գաղտնի բանակցեն ազերիների հետ: Եթե այո, ապա ինչու ենք հա ուզում քննարկել "գաղտնի քննարկվող" բանակցությունները: Թողնենք թող հանգիստ "գազտնի բանակցեն" , ու երբ վախտը գա, մեզ դե ֆակտո հաստատ տեղյակ կպահեն:

    իսկ եթե մենք համաձայն չենք այս /Լևոնի առավել ևս/ "գաղտնի բանակցությունների" հետ, ի՞նչի այդ գաղտնի բանակցողի գլուխը չենք ցխում ու ասում շուտ ասա, թե ինչ էք խոսում մեր հետևից

  9. #24
    Պատվավոր անդամ Վիշապ-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    03.12.2007
    Հասցե
    Կալիֆորնիա, գյուղ Արևահովիտ
    Գրառումներ
    5,193
    Mentioned
    5 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Ղարաբաղյան հակամարտություն

    Մեջբերում dvgray-ի խոսքերից Նայել գրառումը
    ինձ մի հարց է հետաքրիքր այս բանակցություններից: Մենք ազգովին համաձայնվե՞լ ենք, որ գաղտնի բանակցեն ազերիների հետ: Եթե այո, ապա ինչու ենք հա ուզում քննարկել "գաղտնի քննարկվող" բանակցությունները: Թողնենք թող հանգիստ "գազտնի բանակցեն" , ու երբ վախտը գա, մեզ դե ֆակտո հաստատ տեղյակ կպահեն:

    իսկ եթե մենք համաձայն չենք այս /Լևոնի առավել ևս/ "գաղտնի բանակցությունների" հետ, ի՞նչի այդ գաղտնի բանակցողի գլուխը չենք ցխում ու ասում շուտ ասա, թե ինչ էք խոսում մեր հետևից
    Ապեր, նախ մեզ հարցնող չի եղել՝ համաձայն ենք, թե չէ, հետո էլ մենք ազգովի կարելի է ասել ինքներս մեզնից խաբար չենք, մնաց գաղտնի բանակցությունների մասին իմանանք, ախր գաղտնի է, ո՞նց իմանանք։ Ու առհասարակ մենք գլուխ ցխող ժողովուրդ չենք, եթե այդպիսին լինեինք, մեզ հասնող չէր լինի։
    Դժվարին հանգամանքներում ժողովրդին կարող է փրկել հերոսությունը, սակայն նրա մեծությունը որոշում է միայն մանր առօրյա առաքինությունների ամբողջությունը:
    Գյուստավ Լեբոն

  10. #25
    Մշտական անդամ Koms-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    24.03.2006
    Գրառումներ
    492
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Ղարաբաղյան հակամարտություն

    Մեջբերում Սամվել-ի խոսքերից Նայել գրառումը
    Իրավիճակը ավելի ծանր է քան թվում է...
    Նույն կարծիքին եմ,.. Ներկայումս սարսափելի բարոյահոգեբանական անկում է երկրում, ուղղակի բոլոր արժեքների դեվալվացիա,.. Իսկ չէ որ Ղարաբաղի համար ծանրագույն 92-95 տարիներ անցկացրեց Հայաստանը, ամեն ինչ մեր կողմից անմնացորդ տրվեց Ղարաբաղի պաշտպանության համար,..
    Life is too short...

  11. #26
    Bring out your dead!!! Ֆրեյա-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    12.02.2008
    Գրառումներ
    2,543
    Բլոգի գրառումներ
    11
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Ղարաբաղյան հակամարտություն


    Ինչ էլ լինի, կարծում եմ, թե' ընդդիմությունը, թե' ցանկացած այլ քաղաքական, հասարակական և "քաղաքական", "հասարակական" գործիչ մամուլում որևէ հայտարարություն անելուց առաջ պետք է նախ մտածի, թե իր հայտարարությունը ինչպես կընկալվի արտաքին աշխարհում, մասնավորապես Ադրբեջանի կողմից:
    Ցանկալի չէր լինի, եթե "թուրքերը" տեղեկանան, որ մեզ մոտ փոքր ինչ խուճապային տրամադրվածություն է:
    Իսկ իրենք հետևում են մեր մամուլին և ներքին իրավիչակին, հավատացեք...

    http://day.az/news/armenia/135006.html
    Some are born to sweet delight,
    Some are born to an endless night,
    End of the night...

  12. #27
    Պատվավոր անդամ
    Գրանցման ամսաթիվ
    25.04.2006
    Գրառումներ
    5,527
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Ղարաբաղյան հակամարտություն

    Մեջբերում Վիշապ-ի խոսքերից Նայել գրառումը
    Ապեր, նախ մեզ հարցնող չի եղել՝ համաձայն ենք, թե չէ, հետո էլ մենք ազգովի կարելի է ասել ինքներս մեզնից խաբար չենք, մնաց գաղտնի բանակցությունների մասին իմանանք, ախր գաղտնի է, ո՞նց իմանանք ։
    Բայց ի՞նչ է նշանակում "գաղտնի բանակցություններ": Որ մենք մեր պապայի պես վստահում ենք չէ՞ բանակցողին:
    Էսի Լևոնի տրյուկն էր, որ հաջողությամբ փաթաթեց վզներիս ու մինչև հիմա էլ սենց գնում ա:
    Ապեր: Էս նախագահ ու մինիստր կոչվածները քանի միլիոն դոլար են խժռել ես "բանակցությունների" ժամանակ ու էս 15 տարում: Ու ի՞նչ են խոսացել ու ինչի համար են ըտենց խոսացել: Սրա մասին ո՞վ մի բան գիտի:
    Էսքանը քիչ , հիմա էլ թազա բան են մոգոնոել էլի Լևոնենց թեթև ձեռքով: Հայ-թուրքական "գաղտնի" բանակցություններ:
    Ախպեր: Ես չեմ ուզում որ ոչ ոք ինձնից գաղտնի իմ պետության հարցում ինչ ու բաներ անի:
    Դու ուզում ես՞
    Մեջբերում Վիշապ-ի խոսքերից Նայել գրառումը
    Ու առհասարակ մենք գլուխ ցխող ժողովուրդ չենք, եթե այդպիսին լինեինք, մեզ հասնող չէր լինի։
    Սա ամենակարևորն է թերևս: Ու պետություն կառուցելուց առաջ գլուխ ցխել սովորել էր պետք երևի:

  13. #28
    Պատվավոր անդամ Վիշապ-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    03.12.2007
    Հասցե
    Կալիֆորնիա, գյուղ Արևահովիտ
    Գրառումներ
    5,193
    Mentioned
    5 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Ղարաբաղյան հակամարտություն

    Մեջբերում dvgray-ի խոսքերից Նայել գրառումը
    Բայց ի՞նչ է նշանակում "գաղտնի բանակցություններ": Որ մենք մեր պապայի պես վստահում ենք չէ՞ բանակցողին:
    Էսի Լևոնի տրյուկն էր, որ հաջողությամբ փաթաթեց վզներիս ու մինչև հիմա էլ սենց գնում ա:
    Դիվ, եթե այդ գաղտնի բանակցությունների մասին սաղ աշխարհի մամուլը գրում է, դա նշանակում է, որ այդ բանակցությունները այնքանով են գաղտնի, ինչքանով որ ասենք «բաց» էր ասենք Սերժ Սարգսյանի ու Մեդվեդևի վերջին հանդիպումը։ Մեկ է, երկու դեպքում էլ դրանք մեզ համար մեծ մասամբ գաղտնի են, այսինքն կարևոր մանրամասներից մենք տեղյակ չենք։ Գաղտնի կլիներ, եթե առհասարակ չիմանայինք, որ կան նման բանակցություններ։ Տեսնես ումի՞ց են այսպես ասած «պախկվում» այդ բանակցողները ու այդ բանակցողներից մեկնումեկն էլ փստացնում է այդ գաղտնի բանակցության մասին, ու սաղ աշխարհով մեկ շուխուրը տարածվում է
    Իսկ նման «տրյուկ», որ արել է Լևոնը ես ինչ–որ չեմ հիշում, նա կարծեմ լավ էլ բացահայտ էր բանակցում ասենք Թուրքիայի հետ… Տենց «գյոզերով» Քոչարյանն էր սիրում բանակցել, որի արդյունքում սաղ լուրերը թնդացնում էին, որ ոչ մի արդյունքի չեն հասել։
    Համենայն դեպս, եթե ինչ որ բան թաքցվում է ժողովրդից, դա նշանակում է, որ խաղ են խաղում ու ժողովրդին մանրից են տրամադրելու ինչ որ բանի հետ հաշտվել։ Սերժ Սարգսյանը չի կարող լրիվ բաց խաղալ, քանի որ խաղի մեջ տանուլ տալու դեպքում նրա դեմ փաստեր կբերեն, իսկ սենց նա կարող է հայտարարել, որ խաղացել է ամենաօպտիմալ կերպով, սկզբից չախել է, հետո էլ իրեն են չախել…
    Վերջին խմբագրող՝ Վիշապ: 30.10.2008, 16:02:
    Դժվարին հանգամանքներում ժողովրդին կարող է փրկել հերոսությունը, սակայն նրա մեծությունը որոշում է միայն մանր առօրյա առաքինությունների ամբողջությունը:
    Գյուստավ Լեբոն

  14. #29
    Պատվավոր անդամ Աբելյան-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    25.05.2006
    Հասցե
    Երևան
    Տարիք
    30
    Գրառումներ
    5,055
    Բլոգի գրառումներ
    3
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Ղարաբաղյան հակամարտություն

    "Իսկ կյանքը ցույց կտա, թե ով ինչ է արել Արցախի համար, և թե ով է իրականում այն ծախում...
    ...Եվ խաղաղությունը, վաղ թե ուշ, միևնույն է, հարթելու է իր ճանապարհը:"

    Մնում ա հուսալ, որ Սերժը կգիտակցի, որ համապետականը անձնականից ավելի կարևոր ա, ու իրա մեջ ուժ ու կամք կգտնի, ոնց որ Լևոնը ժամանակին գտավ:
    Все люди - евреи, просто не все нашли смелость признаться.

  15. #30
    Մշտական անդամ Koms-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    24.03.2006
    Գրառումներ
    492
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Ղարաբաղյան հակամարտություն

    Ոնց որ ասում են` էս խմորը դեռ շատ ջուր կտանի /Ղարաբաղի հարցը/, հիմա տեսեք, թե ինչ "խաղեր" են սկսել տարածել ռուսական լրատվական կայքերը.
    http://www.regnum.ru/news/1077212.html
    Life is too short...

Էջ 2 301-ից ԱռաջինԱռաջին 1234561252102 ... ՎերջինըՎերջինը

Թեմայի մասին

Այս թեման նայող անդամներ

Այս պահին թեմայում են 1 հոգի. (0 անդամ և 1 հյուր)

Համանման թեմաներ

  1. Ջավախքի հիմնախնդիրը
    Հեղինակ՝ Marduk, բաժին` Քաղաքականություն
    Գրառումներ: 4
    Վերջինը: 25.07.2018, 15:02
  2. «Մաքուր Ջրի» Հիմնախնդիրը
    Հեղինակ՝ Ozon, բաժին` Մարդ և շրջակա միջավայր
    Գրառումներ: 7
    Վերջինը: 06.07.2011, 19:26
  3. Շնորհավոր Արցախի անկախության տոնը
    Հեղինակ՝ Monk, բաժին` Շնորհավորանքներ
    Գրառումներ: 29
    Վերջինը: 03.09.2010, 00:24
  4. Օզօնի հիմնախնդիրը
    Հեղինակ՝ Ozon, բաժին` Բնապահպանություն
    Գրառումներ: 3
    Վերջինը: 27.11.2009, 21:22
  5. Հայերեն կայքեր Արցախի մասին
    Հեղինակ՝ PygmaliOn, բաժին` Վեբ
    Գրառումներ: 1
    Վերջինը: 13.01.2007, 10:04

Թեմայի պիտակներ

Էջանիշներ

Էջանիշներ

Ձեր իրավունքները բաժնում

  • Դուք չեք կարող նոր թեմաներ ստեղծել
  • Դուք չեք կարող պատասխանել
  • Դուք չեք կարող կցորդներ տեղադրել
  • Դուք չեք կարող խմբագրել ձեր գրառումները
  •