User Tag List

Ցույց են տրվում 1 համարից մինչև 15 համարի արդյունքները՝ ընդհանուր 210 հատից

Թեմա: Կողբի գեղարվեստի դպրոց (ԿԳԴ)

Ծառի տեսքով դիտում

Նախորդ գրառումը Նախորդ գրառումը   Հաջորդ գրառումը Հաջորդ գրառումը
  1. #23
    sound Jarre-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    02.01.2009
    Հասցե
    սեփական ՍՈՒԲՅԵԿՏԻՎ իրականության մեջ
    Գրառումներ
    2,832
    Բլոգի գրառումներ
    2
    Mentioned
    3 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Իրոք որ արվեստը մարդկության համընդհանուր լեզուն է։ Ինտերնետի շնորհիվ տարբեր երկների արվեստագետներ կարողանում են հեշտությամբ ծանոթանալ միմյանց գործերին ու փոխանակվել մտքերով ու տպավորություններով։ Աշխարհահռչակ երաժիշտ, էլեկտրոնային երաժշտության արքա՝ Ժան Միշել Ժառը ինտերնետի միջոցով ծանոթացավ հայկական ժամանակակից արվեստին։ Իր դիտած կայքերից էր նաև Կողբի Գեղարվեստի Դպրոցի կայքը։

    2008 թվականին Ժան Միշել Ժառը ստացավ Կոմիտասի, Խաչատրյանի, Բաբաջանյանի և Մանսուրյանի ալբոմներից մի քանիսը։ Այդ կապոցի մեջ կային նաև հայկական ջազի և ավանգարդ ֆոլկ ոճերի CD-ներ։ Դրանից հետո՝ հայկական արվեստի հանդեպ հետաքրքրությամբ լցված Ժառը խնդրեց ներկայացնել մի քանի կայքեր, որտեղ ներկայացվում է հայկական արվեստի այլ ճյուղեր։ Ես իրեն ներկայացրեցի հայկական արվեստին առնչվող բոլոր կայքերը, որոնք կարողացա գտնել։

    Որքա՜ն էի ես ուրախացել, որ նրա հավանած երեք կայքերից մեկը Կողբի Գեղարվեստի Դպրոցն էր։ Դե հասկացաք, որ խոսքը կայքի մասին չէր, այլ ներկայացված գործերի։ Ժառը և իր մենեջերը անչափ տպավորվել էին Կողբի Գեղարվեստի Դպրոցի կայքում ներկայացված աշխատանքներով։

    Ես այս մասին գիտեի մի քանի ամիս առաջ, սակայն որոշեցի սպասել այս օրվան, երբ անձամբ կհանդիպեմ Ժառին և նոր գրառում կատարել այս մասին։ Նույնիսկ էրեխեքին չէի ասել։ Դե այն ժամանակ ես արդեն ունեի պլաններ այս տարի այցելել Ժառի համերգներից մեկը։

    Այսպիսով ծագեց միտք՝ այս անգամ Ժառին հանդիպելուց նրան ներկայացնել հենց այդ աշխատանքները։ Երբ այսօրվա՝ 2010 թվականի հունիսի 15-ի համերգից հետո, մեր անձնական հանդիպման ժամանակ Ժառը և իր մենեջերը ստացան նվերներ հենց այդ աշխատանքները, նրանք անչափ հուզվեցին։ Ժառն ասաց, որ սա իր համար յուրահատուկ խորհրդանիշ է, որ մի փոքրիկ հանրապետությունում կամավոր սկզբունքներով գործող մի փոքրիկ դպրոց ներկայացնում է իր աշխատանքները.... Հետո համերգի թուրք պրոմոտերը՝ կազմակերպիչը, որը այդ ընթացքում մտավ սենյակ նույնպես հետաքրքրվեց այդ աշխատանքներով և երբ իմացավ, որ դա Հայաստանից է անչափ զարմացավ, մի քանի վայրկյան մտածեց, ապա ասաց՝ «Մի օր արվեստը կմիավորի աշխարհը»։ Ժան Միշելն էլ ավելացրեց, որ այդ ձեռքի աշխատանքները իր համար ավելի մեծ խորհուրդ են ձեռք բերում, քանի որ նա ստանում է հայկական արվեստի գործեր Թուրքիայում և լսում է նման մեկնաբանություն թուրք մարդուց։ Ժառը կիսաուրախ-կիսահուզված ասում է, որ հենց հիմա՝ հենց նոր փոքր մասշտաբով ականատես եղանք, թե ինչպես արվեստը կարող է միավորել մարդկանց՝ նույնիսկ իրար հետ մեղմ ասած խնդիրներ ունեցող ազգերի մարդկանց։ Իհարկե, այդ պահը շատ սենտիմենտալ էր բոլորիս համար ու մեր բոլորիս մոտ խառը զգացմունքներ էին ու հիմա գուց դժվար լինի դա պատկերացնել, բայց սա կյանքիս էն պահն էր, որ ռուսները ասում են՝ «момент истины»։ Ոնց որ էտ ամեն ինչը երազ լիներ, ոչ թե իրականություն...... Ժառի և իր մենեջերի հուզմունքը և ռեակցիան այդ աշխատանքներից, ինձ համար դարձան այս համերգի և այս անմոռանալի երեկոյի խորհրդանիշ....

    Գուցե ձեզ համար սա մեծ բան չէ, քանի որ Ժան Միշել Ժառը ընդամենը երաժիշտ է ու գուցե մտածեք, որ նրա գնահատականը ոչինչ է, բայց համաձայնվեք, որ ամեն դեպքում սա փոքր բան չէ։ Վերջիվերջո նա համաշխարհային ճանաչում ունեցող արվեստագետ է, որը իր մեգահամերգների ընթացքում ներկայացրել է բազմաթիվ ազգերի ու երկրների պատմությունը ու մշակույթը։

    Իսկ եթե կասկածում եք նրա ռեակցիայի անկեղծության մեջ, ապա ասեմ, որ երբ անցած անգամ ես իրեն նվիրեցի իր Oxygene ալբոմի պատկերով հայկական բավական որակյալ կոնյակ (պատկերը փորագրված էր ապակու վրա ու շատ լուրջ աշխատանք էր), նա անկեղծորեն ասաց, որ իր դուրը դա չի եկել։ Այնպես, որ նա բավական ուղիղ է ու անկեղծ։ Ժառը չի սիրում ձևական զարմանք ու հիացմունք։

    Նաև նշեմ մի կարևոր բան։ Կողբի Գեղարվեստի Դպրոցի նշանաբանն է՝ «ԼԻՆԵԼ ԱԶԱՏ ԻՆՉՊԵՍ ԲՆՈՒԹՅՈՒՆԸ, ՄԱՔՈՒՐ, ԱԶՆԻՎ, ԽՈՐ ԻՆՉՊԵՍ ԲՆՈՒԹՅՈՒՆԸ...»։ Իսկ Ժան Միշելի ստեղծած երաժշտությունը շատերը անվանում են սինթետիկ և այն կարծես թե շատ հեռու է բնությունից՝ էլեկտրոնային է և սառը.... (շատերի կարծիքով)։ Սակայն տեսեք Ժառի պատասխանը այն հարցին, թե ինչ է իր համար երաժշտությունը. «Երաժշտությունը դա անհրաժեշտի և հաճելիի միջև գոյություն ունեցող սահմանն է։ Երբ ստեղծագործում եմ ես կարծես թե կառուցում եմ լանդշաֆտ՝ սփռված բնության և տեխնոլոգիաների միջև....»։

    Այնպես, որ Ժառի երաժշտությունը ու բնությունը իրար ավելի մոտ են, քան կարելի է պատկերացնել։ Նա ոգեշնչվում է հենց բնությունից ու Oxygene-ի պատգամը հենց բնությունն է։ Ժառը երաժշտությամբ կոչ է անում պահպանել ու սիրել բնությունը՝ այն ինչը պահպանում ու սիրում է մեզ ու ապահովում է մեզ կյանքով։ Ու ես անչափ ուրախ ու երջանիկ եմ, որ իմ սիրած երաժիշտը հավանել է իմ համար շատ մտերիմ ու թանկ մարդու աշխատանքը ու իմ ընկերների աշխատանքները։

    Էրեխեք ջան, ես ու կինս սրտանց ուրախ ենք ձեզ համար ու վստահ ենք, որ դեռ շատ շատերն են հիանալու ձեր կատարած աշխատանքով։

    Սա էլ մի պլակատիպ բան է, որ Ժառի հետ ձեռքներս բռնաց նկարվեցինք, որպես ողջույն ձեր դպրոցին, սակայն լուսանկարիչը ապարատիս կարգավորումները խառնել նոր էր նկարել ու լրիվ սպիտակ է դուրս եկել


  2. Գրառմանը 24 հոգի շնորհակալություն են հայտնել.

    *e}|{uka* (16.06.2010), A.r.p.i. (16.06.2010), Ambrosine (10.08.2010), Ariadna (16.06.2010), Chuk (16.06.2010), einnA (16.06.2010), Empty`Tears (16.06.2010), helium (16.06.2010), Legolas (16.06.2010), Norton (16.06.2010), Tig (16.06.2010), Yeghoyan (16.06.2010), Yellow Raven (16.06.2010), Արշակ (16.06.2010), Արևհատիկ (16.06.2010), երեքնուկ (16.06.2010), Երվանդ (16.06.2010), Ժունդիայի (16.06.2010), ԿԳԴ (16.06.2010), Ձայնալար (16.06.2010), Ուլուանա (16.06.2010), Ռուֆուս (16.06.2010), Ֆոտոն (16.06.2010), Ֆրեյա (16.06.2010)

Թեմայի մասին

Այս թեման նայող անդամներ

Այս պահին թեմայում են 1 հոգի. (0 անդամ և 1 հյուր)

Համանման թեմաներ

  1. Ակումբը` դպրոց
    Հեղինակ՝ VisTolog, բաժին` Ժամանց
    Գրառումներ: 17
    Վերջինը: 27.04.2014, 18:48
  2. «Այբ» դպրոց
    Հեղինակ՝ Ներսես_AM, բաժին` Կրթություն
    Գրառումներ: 32
    Վերջինը: 02.01.2014, 20:32
  3. Ավագ դպրոց
    Հեղինակ՝ Մանոն, բաժին` Կրթություն
    Գրառումներ: 24
    Վերջինը: 19.02.2011, 20:20
  4. Գրառումներ: 29
    Վերջինը: 13.04.2010, 00:47
  5. Շախմատի դպրոց
    Հեղինակ՝ arman1993, բաժին` Սպորտ
    Գրառումներ: 2
    Վերջինը: 13.07.2007, 13:17

Թեմայի պիտակներ

Էջանիշներ

Էջանիշներ

Ձեր իրավունքները բաժնում

  • Դուք չեք կարող նոր թեմաներ ստեղծել
  • Դուք չեք կարող պատասխանել
  • Դուք չեք կարող կցորդներ տեղադրել
  • Դուք չեք կարող խմբագրել ձեր գրառումները
  •