Հետաքրքիր կայք է, ինձ հատկապես դուր եկան Արա Ղուլիջանյանի նկարները:
Թեև կարճ այցելեցի պատկերասրահը, բայց գիտե՞ք ինչ նկատեցի, նկարների մեծամասնությունը թե՛ ոճով, թե՛ իմաստով շատ նման են իրար: Մի տեսակ զգացվում է, որ մի ձեռքի դաս են առել նկարիչները, ու եթե նկարների տակ չկարդաս անունները՝ կդժվարանաս հասկանալ, թե որ նկարն ում ձեռքի աշխատանքն է: Փոքր ինչ բացակայում է ուրույնությունը: Բայց դա երևի տարիների փորձի հետ կփոփոխվի:
Իսկ այն փաստը, որ Կողբն ունի նման հրաշալի գեղարվեսի դպրոց՝ անչափ գովելի է, ուրախացնող ու հուսադրող, որ ներկա սերունդը, այնուամենայնիվ, ստանում է գեղագիտական բարձր դաստիարակություն, սիրում է դասականը, սիրում է բնությունն՝ իր կախարդական գույներով ու բազմերանգներով:

Էջանիշներ