User Tag List

Էջ 5 14-ից ԱռաջինԱռաջին 123456789 ... ՎերջինըՎերջինը
Ցույց են տրվում 61 համարից մինչև 75 համարի արդյունքները՝ ընդհանուր 210 հատից

Թեմա: Կողբի գեղարվեստի դպրոց (ԿԳԴ)

  1. #61
    sound Jarre-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    02.01.2009
    Հասցե
    սեփական ՍՈՒԲՅԵԿՏԻՎ իրականության մեջ
    Գրառումներ
    2,832
    Բլոգի գրառումներ
    2
    Mentioned
    3 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Բարի լուր Կողբի գեղարվեստի դպրոցի մասին


    2010-ի սեպտեմբերին Կողբ գյուղում կբացվի կերպարվեստի դպրոցի նոր շենքը

    PanARMENIAN.Net - 2010-ի սեպտեմբերին Տավուշի մարզի Կողբ գյուղում բացվելու է գյուղի կերպարվեստի դպրոցի նոր շենքը: Այդ մասին PanARMENIAN.Net ի թղթակցի հետ զրույցում պատմել է դպրոցի ուսուցիչներից մեկը` Աննա Նասիբյանը:

    Նրա խոսքերով, դպրոցում սովորելու հայտ ներկայացնում են շատ երեխաներ ինչպես գյուղից, այնպես էլ հարակից 7 շրջաններից, սակայն ոչ բոլոր ցանկացողներին է հաջողվում ընդունել դպրոց պայմանների բացակայության պատճառով: “Մեր դպրոցն ավելի շուտ կարելի է անվանել վարպետական, որը գտնվում է Մշակույթի տանը, որտեղ սովորում է մոտ 30 հոգի”,- ասել է Նասիբյանն, ավելացնելով, որ սեպտեմբերին աշակերտներն ավելանալու են, մեծանալու է բաժինների թիվը: “Հիմա մեզ մոտ գործում է միայն կերպարվեստի բաժին, բայց բացվելու են նաև քանդակագործության, կերամիկայի, հագուստի դիզայնի և այլ բաժիններ: Իսկ դասավանդելու են հենց մեր շրջանավարտները”,- ասել է ուսուցչուհին:

    Նա նշել է նաև, որ դպրոցում ուսուցումն անվճար է: Դպրոցի ղեկավարությունը 6-րդ տարին շարունակ կազմակերպում է երեխաների ամառային հանգիստը:

    Բարեգործական դպրոցը հիմնադրվել է 1999թ. համագյուղացի նկարիչ Կարո Ղուլիջանյանի նախաձեռնությամբ: Ստեղծման նպատակն է եղել մայրաքաղաքից հեռու սահմանամերձ Կողբում և շրջակա գյուղերում արթնացնել, աշխուժացնել մշակութային կյանքը, ստեղծել համապատասխան միջավայր, ի հայտ բերել և միավորել տարածաշրջանի շնորհալի երեխաներին և երիտասարդներին: Դպրոցում ուսուցանվում է գծանկարչություն, գեղանկարչություն, կոմպոզիցիա և արվեստի պատմություն: ԿԿԴ-ը գործում է Կողբի մշակույթի կենտրոնում հատկացված սրահում: Այստեղ ամեն տարի կատարվում է ընդունելություն մրցութային կարգով: Ազատ գրաֆիկով դպրոց են հաճախում նաև տարածաշրջանի շատ արվեստասերներ: Դպրոցն ավարտած, ՀՀ տարբեր բուհերում սովորող ուսանողները, պահպանելով կապը, ներգրավվում են դպրոցի կազմակերպչական և ստեղծագործական աշխատանքների մեջ:

    Աղբյուր՝ PanARMENIAN.Net


    Հաջողություն Ձեզ, էրեխեք ջան

  2. Գրառմանը 5 հոգի շնորհակալություն են հայտնել.

    *e}|{uka* (25.05.2010), Ambrosine (25.05.2010), Արևածագ (28.04.2010), երեքնուկ (08.05.2010), ԿԳԴ (28.04.2010)

  3. #62
    Սկսնակ անդամ երեքնուկ-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    10.01.2009
    Գրառումներ
    63
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Բարև ձեզ ակումբցիներ....
    Այս կայքի շնորհիվ մեր ընկերների թիվը մեծացավ, որի համար շատ ուրախ եմ....
    Ես ուզում եմ ԿԳԴ-ցիների անունից հատուկ շնորհակալություն հայտնել մեր սիրելի Jarre -ին, նրա շնորհիվ մեր գեղարվեստի դպրոցի ֆիլմադարանը ավելացավ մի շարք լավ ֆիլմերով /արվեստ պատմության/:
    Շնորհակալ ենք քեզ Jarre .........
    Արվեստը բնության զուգահեռն է և ոչ թե նրա շարունակությունը...

  4. Գրառմանը 12 հոգի շնորհակալություն են հայտնել.

    *e}|{uka* (25.05.2010), Ambrosine (25.05.2010), Chuk (25.05.2010), davidus (25.05.2010), einnA (16.06.2010), My World My Space (10.06.2010), Tig (25.05.2010), Ungrateful (25.05.2010), Դատարկություն (10.06.2010), ԿԳԴ (25.05.2010), Նարե (25.05.2010), Ռուֆուս (25.05.2010)

  5. #63
    բեջուռա #2 ԿԳԴ-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    15.09.2008
    Հասցե
    Դբի գլուխ...
    Գրառումներ
    1,791
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Երեքնուկ

    Մեր վերջին աշխատանքներից մի քանիսը:
    Կցված նկարներ Կցված նկարներ
    Եղիր հե՛զ, բանող ե՛զ, և վարիր այս անվերջ սևահողը, երբ կիջնի երեկոն, դու հանգիստ գնա գոմ, որոճա՛ քեզ բաժին ընկած խոտը, մինչև կբացվի առավոտը:
    Կողբի Գեղարվեստի Դպրոց

  6. Գրառմանը 14 հոգի շնորհակալություն են հայտնել.

    *e}|{uka* (10.06.2010), A.r.p.i. (10.06.2010), Chuk (10.06.2010), Claudia Mori (30.10.2012), einnA (10.06.2010), Empty`Tears (15.06.2010), Hayazn (10.06.2010), matlev (10.06.2010), Norton (10.06.2010), Tig (15.06.2010), Դատարկություն (10.06.2010), Ժունդիայի (10.06.2010), Ուլուանա (16.06.2010), Ֆոտոն (16.06.2010)

  7. #64
    . einnA-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    31.03.2010
    Տարիք
    38
    Գրառումներ
    1,235
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Իսկապես տպավորված եմ

    ՇՆՈՐՀԱԿԱԼ եմ, որ դուք կաք ու այդպիսի գործ եք անում: Ես եղել եմ այդ կողմերում ու չեմ զարմանում, որ այդ հրաշք բնության զավակները այդքան շնորհալի են, վստահ եմ` դեռ շատ ավելին կարող են ու դեռ կանեն:
    Կխնդրեմ Երևանում եթե կազմակերպվի ցուցահանդես, տեղյակ պահեք, շատ կուզեի տեսնել
    վիճակն իմ խիստ անորոշ է. պարտության մեջ եմ `կամովի...

  8. Գրառմանը 2 հոգի շնորհակալություն են հայտնել.

    երեքնուկ (11.06.2010), ԿԳԴ (10.06.2010)

  9. #65
    Avandapah Hayazn-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    09.09.2009
    Հասցե
    Los
    Տարիք
    62
    Գրառումներ
    542
    Բլոգի գրառումներ
    1
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մեջբերում ԿԳԴ-ի խոսքերից Նայել գրառումը
    Մեր վերջին աշխատանքներից մի քանիսը:
    Իսկ ինչ նյութեր են օգտագործված , կխնդրեմ նշեք , ես էլ մի պահ մտադրություն ունեի Կարպետ և կաշի համատեղությունով պայուսակներ պատրաստել երեև շուտով կփորձեմ :
    Աղքատը ցանկանում է ապրել գոնե մեկ օր ավելի երկար , իսկ հարուստը ցանկանում է ապրել գոնե մեկ օր ավելի լավ :

  10. #66
    բեջուռա #2 ԿԳԴ-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    15.09.2008
    Հասցե
    Դբի գլուխ...
    Գրառումներ
    1,791
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մեջբերում Arm.girl-ի խոսքերից Նայել գրառումը
    Իսկապես տպավորված եմ

    ՇՆՈՐՀԱԿԱԼ եմ, որ դուք կաք ու այդպիսի գործ եք անում: Ես եղել եմ այդ կողմերում ու չեմ զարմանում, որ այդ հրաշք բնության զավակները այդքան շնորհալի են, վստահ եմ` դեռ շատ ավելին կարող են ու դեռ կանեն:
    Կխնդրեմ Երևանում եթե կազմակերպվի ցուցահանդես, տեղյակ պահեք, շատ կուզեի տեսնել
    Շնորհակալություն քեզ, իրոք բնությունը մեզ շատ բան է տվել ու տալիս է: Ցուցահանդես վերջերս եղավ Երևանում,մյուս անգամ եթե լինի անպայման տեղյակ կպահենք:

    Մեջբերում Hayazn-ի խոսքերից Նայել գրառումը
    Իսկ ինչ նյութեր են օգտագործված , կխնդրեմ նշեք , ես էլ մի պահ մտադրություն ունեի Կարպետ և կաշի համատեղությունով պայուսակներ պատրաստել երեև շուտով կփորձեմ :
    Նյութերը տարբեր են, մանրանկարները հիմնականում արված են կաշվի վրա, հատուկ կաշվի համար նախատեսված ակրիլներով, իսկ մնացածը, կտավի վրա են նկարված՝յուղաներկով, կտորի անունը ճիշտն ասած չգիտեմ:
    Եղիր հե՛զ, բանող ե՛զ, և վարիր այս անվերջ սևահողը, երբ կիջնի երեկոն, դու հանգիստ գնա գոմ, որոճա՛ քեզ բաժին ընկած խոտը, մինչև կբացվի առավոտը:
    Կողբի Գեղարվեստի Դպրոց

  11. Գրառմանը 2 հոգի շնորհակալություն են հայտնել.

    einnA (11.06.2010), Hayazn (10.06.2010)

  12. #67
    բեջուռա #2 ԿԳԴ-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    15.09.2008
    Հասցե
    Դբի գլուխ...
    Գրառումներ
    1,791
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Երեքնուկ

    Նկարները նկարված են յուղաներկով, կտավի վրա:
    Կցված նկարներ Կցված նկարներ
    Եղիր հե՛զ, բանող ե՛զ, և վարիր այս անվերջ սևահողը, երբ կիջնի երեկոն, դու հանգիստ գնա գոմ, որոճա՛ քեզ բաժին ընկած խոտը, մինչև կբացվի առավոտը:
    Կողբի Գեղարվեստի Դպրոց

  13. Գրառմանը 12 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Ariadna (16.06.2010), Chuk (15.06.2010), Claudia Mori (30.10.2012), einnA (16.06.2010), Empty`Tears (15.06.2010), Hayazn (15.06.2010), Tig (15.06.2010), Արմինե (24.08.2010), Ժունդիայի (15.06.2010), Ուլուանա (16.06.2010), Ռուֆուս (15.06.2010), Ֆոտոն (16.06.2010)

  14. #68
    բեջուռա #2 ԿԳԴ-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    15.09.2008
    Հասցե
    Դբի գլուխ...
    Գրառումներ
    1,791
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Երեքնուկ

    ...
    Կցված նկարներ Կցված նկարներ
    Եղիր հե՛զ, բանող ե՛զ, և վարիր այս անվերջ սևահողը, երբ կիջնի երեկոն, դու հանգիստ գնա գոմ, որոճա՛ քեզ բաժին ընկած խոտը, մինչև կբացվի առավոտը:
    Կողբի Գեղարվեստի Դպրոց

  15. Գրառմանը 14 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Ariadna (16.06.2010), Chuk (15.06.2010), Claudia Mori (30.10.2012), einnA (16.06.2010), Empty`Tears (16.06.2010), Hayazn (15.06.2010), Norton (15.06.2010), Tig (15.06.2010), Արմինե (24.08.2010), Ժունդիայի (15.06.2010), Ձայնալար (15.06.2010), Ուլուանա (16.06.2010), Ռուֆուս (15.06.2010), Ֆոտոն (16.06.2010)

  16. #69
    sound Jarre-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    02.01.2009
    Հասցե
    սեփական ՍՈՒԲՅԵԿՏԻՎ իրականության մեջ
    Գրառումներ
    2,832
    Բլոգի գրառումներ
    2
    Mentioned
    3 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Իրոք որ արվեստը մարդկության համընդհանուր լեզուն է։ Ինտերնետի շնորհիվ տարբեր երկների արվեստագետներ կարողանում են հեշտությամբ ծանոթանալ միմյանց գործերին ու փոխանակվել մտքերով ու տպավորություններով։ Աշխարհահռչակ երաժիշտ, էլեկտրոնային երաժշտության արքա՝ Ժան Միշել Ժառը ինտերնետի միջոցով ծանոթացավ հայկական ժամանակակից արվեստին։ Իր դիտած կայքերից էր նաև Կողբի Գեղարվեստի Դպրոցի կայքը։

    2008 թվականին Ժան Միշել Ժառը ստացավ Կոմիտասի, Խաչատրյանի, Բաբաջանյանի և Մանսուրյանի ալբոմներից մի քանիսը։ Այդ կապոցի մեջ կային նաև հայկական ջազի և ավանգարդ ֆոլկ ոճերի CD-ներ։ Դրանից հետո՝ հայկական արվեստի հանդեպ հետաքրքրությամբ լցված Ժառը խնդրեց ներկայացնել մի քանի կայքեր, որտեղ ներկայացվում է հայկական արվեստի այլ ճյուղեր։ Ես իրեն ներկայացրեցի հայկական արվեստին առնչվող բոլոր կայքերը, որոնք կարողացա գտնել։

    Որքա՜ն էի ես ուրախացել, որ նրա հավանած երեք կայքերից մեկը Կողբի Գեղարվեստի Դպրոցն էր։ Դե հասկացաք, որ խոսքը կայքի մասին չէր, այլ ներկայացված գործերի։ Ժառը և իր մենեջերը անչափ տպավորվել էին Կողբի Գեղարվեստի Դպրոցի կայքում ներկայացված աշխատանքներով։

    Ես այս մասին գիտեի մի քանի ամիս առաջ, սակայն որոշեցի սպասել այս օրվան, երբ անձամբ կհանդիպեմ Ժառին և նոր գրառում կատարել այս մասին։ Նույնիսկ էրեխեքին չէի ասել։ Դե այն ժամանակ ես արդեն ունեի պլաններ այս տարի այցելել Ժառի համերգներից մեկը։

    Այսպիսով ծագեց միտք՝ այս անգամ Ժառին հանդիպելուց նրան ներկայացնել հենց այդ աշխատանքները։ Երբ այսօրվա՝ 2010 թվականի հունիսի 15-ի համերգից հետո, մեր անձնական հանդիպման ժամանակ Ժառը և իր մենեջերը ստացան նվերներ հենց այդ աշխատանքները, նրանք անչափ հուզվեցին։ Ժառն ասաց, որ սա իր համար յուրահատուկ խորհրդանիշ է, որ մի փոքրիկ հանրապետությունում կամավոր սկզբունքներով գործող մի փոքրիկ դպրոց ներկայացնում է իր աշխատանքները.... Հետո համերգի թուրք պրոմոտերը՝ կազմակերպիչը, որը այդ ընթացքում մտավ սենյակ նույնպես հետաքրքրվեց այդ աշխատանքներով և երբ իմացավ, որ դա Հայաստանից է անչափ զարմացավ, մի քանի վայրկյան մտածեց, ապա ասաց՝ «Մի օր արվեստը կմիավորի աշխարհը»։ Ժան Միշելն էլ ավելացրեց, որ այդ ձեռքի աշխատանքները իր համար ավելի մեծ խորհուրդ են ձեռք բերում, քանի որ նա ստանում է հայկական արվեստի գործեր Թուրքիայում և լսում է նման մեկնաբանություն թուրք մարդուց։ Ժառը կիսաուրախ-կիսահուզված ասում է, որ հենց հիմա՝ հենց նոր փոքր մասշտաբով ականատես եղանք, թե ինչպես արվեստը կարող է միավորել մարդկանց՝ նույնիսկ իրար հետ մեղմ ասած խնդիրներ ունեցող ազգերի մարդկանց։ Իհարկե, այդ պահը շատ սենտիմենտալ էր բոլորիս համար ու մեր բոլորիս մոտ խառը զգացմունքներ էին ու հիմա գուց դժվար լինի դա պատկերացնել, բայց սա կյանքիս էն պահն էր, որ ռուսները ասում են՝ «момент истины»։ Ոնց որ էտ ամեն ինչը երազ լիներ, ոչ թե իրականություն...... Ժառի և իր մենեջերի հուզմունքը և ռեակցիան այդ աշխատանքներից, ինձ համար դարձան այս համերգի և այս անմոռանալի երեկոյի խորհրդանիշ....

    Գուցե ձեզ համար սա մեծ բան չէ, քանի որ Ժան Միշել Ժառը ընդամենը երաժիշտ է ու գուցե մտածեք, որ նրա գնահատականը ոչինչ է, բայց համաձայնվեք, որ ամեն դեպքում սա փոքր բան չէ։ Վերջիվերջո նա համաշխարհային ճանաչում ունեցող արվեստագետ է, որը իր մեգահամերգների ընթացքում ներկայացրել է բազմաթիվ ազգերի ու երկրների պատմությունը ու մշակույթը։

    Իսկ եթե կասկածում եք նրա ռեակցիայի անկեղծության մեջ, ապա ասեմ, որ երբ անցած անգամ ես իրեն նվիրեցի իր Oxygene ալբոմի պատկերով հայկական բավական որակյալ կոնյակ (պատկերը փորագրված էր ապակու վրա ու շատ լուրջ աշխատանք էր), նա անկեղծորեն ասաց, որ իր դուրը դա չի եկել։ Այնպես, որ նա բավական ուղիղ է ու անկեղծ։ Ժառը չի սիրում ձևական զարմանք ու հիացմունք։

    Նաև նշեմ մի կարևոր բան։ Կողբի Գեղարվեստի Դպրոցի նշանաբանն է՝ «ԼԻՆԵԼ ԱԶԱՏ ԻՆՉՊԵՍ ԲՆՈՒԹՅՈՒՆԸ, ՄԱՔՈՒՐ, ԱԶՆԻՎ, ԽՈՐ ԻՆՉՊԵՍ ԲՆՈՒԹՅՈՒՆԸ...»։ Իսկ Ժան Միշելի ստեղծած երաժշտությունը շատերը անվանում են սինթետիկ և այն կարծես թե շատ հեռու է բնությունից՝ էլեկտրոնային է և սառը.... (շատերի կարծիքով)։ Սակայն տեսեք Ժառի պատասխանը այն հարցին, թե ինչ է իր համար երաժշտությունը. «Երաժշտությունը դա անհրաժեշտի և հաճելիի միջև գոյություն ունեցող սահմանն է։ Երբ ստեղծագործում եմ ես կարծես թե կառուցում եմ լանդշաֆտ՝ սփռված բնության և տեխնոլոգիաների միջև....»։

    Այնպես, որ Ժառի երաժշտությունը ու բնությունը իրար ավելի մոտ են, քան կարելի է պատկերացնել։ Նա ոգեշնչվում է հենց բնությունից ու Oxygene-ի պատգամը հենց բնությունն է։ Ժառը երաժշտությամբ կոչ է անում պահպանել ու սիրել բնությունը՝ այն ինչը պահպանում ու սիրում է մեզ ու ապահովում է մեզ կյանքով։ Ու ես անչափ ուրախ ու երջանիկ եմ, որ իմ սիրած երաժիշտը հավանել է իմ համար շատ մտերիմ ու թանկ մարդու աշխատանքը ու իմ ընկերների աշխատանքները։

    Էրեխեք ջան, ես ու կինս սրտանց ուրախ ենք ձեզ համար ու վստահ ենք, որ դեռ շատ շատերն են հիանալու ձեր կատարած աշխատանքով։

    Սա էլ մի պլակատիպ բան է, որ Ժառի հետ ձեռքներս բռնաց նկարվեցինք, որպես ողջույն ձեր դպրոցին, սակայն լուսանկարիչը ապարատիս կարգավորումները խառնել նոր էր նկարել ու լրիվ սպիտակ է դուրս եկել


  17. Գրառմանը 24 հոգի շնորհակալություն են հայտնել.

    *e}|{uka* (16.06.2010), A.r.p.i. (16.06.2010), Ambrosine (10.08.2010), Ariadna (16.06.2010), Chuk (16.06.2010), einnA (16.06.2010), Empty`Tears (16.06.2010), helium (16.06.2010), Legolas (16.06.2010), Norton (16.06.2010), Tig (16.06.2010), Yeghoyan (16.06.2010), Yellow Raven (16.06.2010), Արշակ (16.06.2010), Արևհատիկ (16.06.2010), երեքնուկ (16.06.2010), Երվանդ (16.06.2010), Ժունդիայի (16.06.2010), ԿԳԴ (16.06.2010), Ձայնալար (16.06.2010), Ուլուանա (16.06.2010), Ռուֆուս (16.06.2010), Ֆոտոն (16.06.2010), Ֆրեյա (16.06.2010)

  18. #70
    բեջուռա #2 ԿԳԴ-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    15.09.2008
    Հասցե
    Դբի գլուխ...
    Գրառումներ
    1,791
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Ընկերս խոսքեր չեմ գտնում արտահայտվելու համար, շնորհակալ եմ քեզնից ու Ժառից ու էն բոլոր մարդկանցից ովքեր գնահատում են...
    Եղիր հե՛զ, բանող ե՛զ, և վարիր այս անվերջ սևահողը, երբ կիջնի երեկոն, դու հանգիստ գնա գոմ, որոճա՛ քեզ բաժին ընկած խոտը, մինչև կբացվի առավոտը:
    Կողբի Գեղարվեստի Դպրոց

  19. Գրառմանը 3 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Jarre (10.08.2010), Tig (16.06.2010), Ձայնալար (16.06.2010)

  20. #71
    Սկսնակ անդամ երեքնուկ-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    10.01.2009
    Գրառումներ
    63
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Չգիտեմ ինչ գրել..... անկեղծ, մեծ անակնկալ էր մեր ԿԳԴ-ցիների համար
    Jarre դու դեմք ես...... ՇՆՈՐՀԱԿԼՈՒԹՅՈՒՆ....
    Իդեպ ակումբցի մեր Jarre ընկերը արդեն վաղուց զբաղվում է www.koghbartschool.am կայքի գովազդով....
    ՇՆՈՐՀԱԿԼՈՒԹՅՈՒՆ որ մեր օրերում կան քեզ նման անշահախնդիր մարդիկ.....
    Արվեստը բնության զուգահեռն է և ոչ թե նրա շարունակությունը...

  21. Գրառմանը 12 հոգի շնորհակալություն են հայտնել.

    *e}|{uka* (16.06.2010), A.r.p.i. (16.06.2010), Ariadna (16.06.2010), einnA (16.06.2010), Jarre (10.08.2010), Legolas (16.06.2010), Tig (16.06.2010), Yellow Raven (16.06.2010), Արևհատիկ (16.06.2010), ԿԳԴ (16.06.2010), Ռուֆուս (16.06.2010), Ֆոտոն (16.06.2010)

  22. #72
    Անտառային Ֆոտոն-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    15.06.2009
    Հասցե
    Չուկչստան
    Տարիք
    36
    Գրառումներ
    1,814
    Բլոգի գրառումներ
    12
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Երկու ուսից կախվող պայուսակներ ունե՞Ք: Ձեր աշխատանքները շատ եմ հավանում, մանավանդ էն ծառով պայուսակների վրա է աչքս: Շատ ապրեք:
    Քայլ առ քայլ դեպի ինքնաբավ երջանիկ կյանք


  23. Գրառմանը 2 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Empty`Tears (16.06.2010), ԿԳԴ (16.06.2010)

  24. #73
    . einnA-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    31.03.2010
    Տարիք
    38
    Գրառումներ
    1,235
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Ուզում եմ հարցնել
    Իսկ դուք վաճառք - ցուցահանդեսներ չեք կազմակերպում? մտադրություններ չկան?
    Հա մեկ էլ բացի նկարներից պայուսակներն էլ եք դուք պատրաստում?
    վիճակն իմ խիստ անորոշ է. պարտության մեջ եմ `կամովի...

  25. Գրառմանը 1 հոգի շնորհակալություն է հայտնել.

    ԿԳԴ (16.06.2010)

  26. #74
    բեջուռա #2 ԿԳԴ-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    15.09.2008
    Հասցե
    Դբի գլուխ...
    Գրառումներ
    1,791
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մեջբերում Ֆոտոն-ի խոսքերից Նայել գրառումը
    Երկու ուսից կախվող պայուսակներ ունե՞Ք: Ձեր աշխատանքները շատ եմ հավանում, մանավանդ էն ծառով պայուսակների վրա է աչքս: Շատ ապրեք:
    Շատ շնորհակալ եմ Ֆոտոն ջան, ի դեպ, ծառը ես էլ եմ հավանում դեռ չունենք երկու ուսից կախվող պայուսակ, բայց երևի որոշ ժամանակ հետո էդ էլ կպատրաստենք:

    Մեջբերում Arm.girl-ի խոսքերից Նայել գրառումը
    Ուզում եմ հարցնել
    Իսկ դուք վաճառք - ցուցահանդեսներ չեք կազմակերպում? մտադրություններ չկան?
    Հա մեկ էլ բացի նկարներից պայուսակներն էլ եք դուք պատրաստում?
    Վաճառք ցուցահանդեսների շատ ենք մասնակցել, հենց էս տարի 3 անգամ մասնակցեցինք տարբեր միջոցառումների ու ցուցահանդեսների, առաջիկայում մտադրություն կա, բայց սեպտեմբերին, ամռանը ժամանակը քիչա մեր, պատրաստվում ենք սիմպոզիումի սարում: Ամեն ինչ մենք ենք պատրաստում, թե նկարը, թե պայուսակը:
    Եղիր հե՛զ, բանող ե՛զ, և վարիր այս անվերջ սևահողը, երբ կիջնի երեկոն, դու հանգիստ գնա գոմ, որոճա՛ քեզ բաժին ընկած խոտը, մինչև կբացվի առավոտը:
    Կողբի Գեղարվեստի Դպրոց

  27. Գրառմանը 2 հոգի շնորհակալություն են հայտնել.

    einnA (17.06.2010), Ֆոտոն (17.06.2010)

  28. #75
    . einnA-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    31.03.2010
    Տարիք
    38
    Գրառումներ
    1,235
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մեջբերում ԿԳԴ-ի խոսքերից Նայել գրառումը
    Վաճառք ցուցահանդեսների շատ ենք մասնակցել, հենց էս տարի 3 անգամ մասնակցեցինք տարբեր միջոցառումների ու ցուցահանդեսների, առաջիկայում մտադրություն կա, բայց սեպտեմբերին, ամռանը ժամանակը քիչա մեր, պատրաստվում ենք սիմպոզիումի սարում: Ամեն ինչ մենք ենք պատրաստում, թե նկարը, թե պայուսակը:
    Շատ կուզենայի որևէ իր ունենալ ))) դե սեպտեմբերն այդքան էլ հեռու չի հույս ունեմ կհանդիպենք
    վիճակն իմ խիստ անորոշ է. պարտության մեջ եմ `կամովի...

  29. Գրառմանը 1 հոգի շնորհակալություն է հայտնել.

    ԿԳԴ (17.06.2010)

Էջ 5 14-ից ԱռաջինԱռաջին 123456789 ... ՎերջինըՎերջինը

Թեմայի մասին

Այս թեման նայող անդամներ

Այս պահին թեմայում են 1 հոգի. (0 անդամ և 1 հյուր)

Համանման թեմաներ

  1. Ակումբը` դպրոց
    Հեղինակ՝ VisTolog, բաժին` Ժամանց
    Գրառումներ: 17
    Վերջինը: 27.04.2014, 18:48
  2. «Այբ» դպրոց
    Հեղինակ՝ Ներսես_AM, բաժին` Կրթություն
    Գրառումներ: 32
    Վերջինը: 02.01.2014, 20:32
  3. Ավագ դպրոց
    Հեղինակ՝ Մանոն, բաժին` Կրթություն
    Գրառումներ: 24
    Վերջինը: 19.02.2011, 20:20
  4. Գրառումներ: 29
    Վերջինը: 13.04.2010, 00:47
  5. Շախմատի դպրոց
    Հեղինակ՝ arman1993, բաժին` Սպորտ
    Գրառումներ: 2
    Վերջինը: 13.07.2007, 13:17

Թեմայի պիտակներ

Էջանիշներ

Էջանիշներ

Ձեր իրավունքները բաժնում

  • Դուք չեք կարող նոր թեմաներ ստեղծել
  • Դուք չեք կարող պատասխանել
  • Դուք չեք կարող կցորդներ տեղադրել
  • Դուք չեք կարող խմբագրել ձեր գրառումները
  •