Իսկ ես կոնկրետ ասյ դեպքը ի նկատի չունեի: Ընդհանրապես, եզդիների համար Հայաստանը նույնքան հայրենիք է, ու նրանք սեփականության նկատմամբ, լինի դա հող, արտովայր, թե ուրիշ բան, պիտի ունենան նույն իրավունքները: Իմ գրածը, Աստղոյի գրածի պատասխանն էր, ու ոչ թե Արթի դրած հոդվածի:
Չեմ ժխտում, որ կոնկրետ այս դեպքը, այն դեպքերից, երբ ուղղակի ոտնահարվում է քաղաքացու իրավունքները, անկախ ազգային պատկանելությունից:
Ավելացվել է 5 րոպե անց
Մեր մեջ ասած, առաջինը քո ծառը ջրելու պահը այնքան էլ լավ չհասկացա: Սոված հայ ա, մեղք ա, բան չունեմ ասելու: Բայց սոված ա, քանի որ չի աշխատում, ոչ թե այն պատճառով, որ եզդիները ամենալավ արոտավայրերը սեփականացրել են: Կամ, ո՞վ ասեց, որ քանի սոված հայ կա Հայաստանում, ուրեմն պարտադիր պիտի համ էլ սոված եզդիներ լինեն:
Աստղո, մի հատ հարց տամ, թեմայից դուս, ու հենց էս գրածիդ կակապցությամբ: Խորվաթներն ու սերբերը նու՞յն ազգն են: Իսկ ուկրաինացիները, բելոռուսներն ու ռուսները՞: Իսկ պարսիկներն ու տաջիկները, կամ տաջիկներն ու փուշտունները: Իսկ ավստրիացիներն ու գերմանացիները: Իսկ շվեցարացիներն ու բոլոր կողքինները: Իսկ վենեսուելացիներն ու էկվադորցիները:
Էջանիշներ