User Tag List

Էջ 1 2-ից 12 ՎերջինըՎերջինը
Ցույց են տրվում 1 համարից մինչև 15 համարի արդյունքները՝ ընդհանուր 24 հատից

Թեմա: Հայաստանում ազգային փոքրամասնությունների խնդիրները

  1. #1
    Ադմինիստրատոր Artgeo-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    17.03.2006
    Հասցե
    Թբիլիսի, Վրաստան
    Տարիք
    39
    Գրառումներ
    8,377
    Mentioned
    2 Post(s)
    Tagged
    1 Thread(s)

    Հայաստանում ազգային փոքրամասնությունների խնդիրները

    Ոչխար պահողներին թողել են առանց արոտավայրի

    Եզդի բնակիչների հավաստմամբ, մեր կառավարությունն իրենց եւ հայերի միջեւ «ջոկողություն» է դնում:

    Կոտայքի մարզի Զովունի գյուղի ազգությամբ եզդի բնակիչների ներկայացմամբ, մարզպետարանի պաշտոնյաներն ու ՀՀ կառավարության անդամները եզդիների դիմում-բողոքներն ու խնդրանքներն անուշադրության են մատնում, ինչի հետեւանքով իրենց համար խիստ կարեւոր նշանակություն ունեցող խնդիրներն այդպես էլ տարիներով չեն լուծվում:

    Զովունի գյուղի Ամո թաղամասում ապրող մոտ 350 եզդի ընտանիքներ պահանջում են, որ թաղամասին կից բարձրավոլտ հոսանքագծերի տակ գտնվող հողատարածքները վարձակալական հիմունքներով հատկացնեն իրենց թաղամասի բնակիչներին, որպեսզի իրենք կարողանան այնտեղ արածեցնել իրենց ոչխարները: Ի պատասխան բնակիչների դիմում-բողոքներին՝ Անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեից այս տարվա մարտ ամսին Եզդիների միության պրեզիդենտ Ազիզ Թամոյանին առաջարկել են «3 հա, այսպես կոչված, աղլների նկատմամբ, օգտագործողների ու համայնքի ղեկավարի միջեւ ՀՀ օրենսդրությամբ սահմանված կարգով կնքել հողօգտագործման պայմանագիր, որից հետո կգրանցվի դրանց նկատմամբ համապատասխան իրավունքը»: Սակայն դրանից հետո կադաստր է դիմել նաեւ Զովունի համայնքի ղեկավարը, ներկայացնելով Կոտայքի մարզպետի եւ «Հայաստանի էլեկտրական ցանցերից» (ՀԷՑ) տրված գրություններն այն մասին, որ «նշված համայնքում առկա են բնակիչների կողմից հողամասերի օգտագործման մեծաքանակ խախտումներ: Հողամասերի մի մասը գտնվում է բարձրավոլտ օդային գծերի տակ եւ պահպանված չեն անվտանգության գոտիները»: Կոտայքի մարզպետը եւ ՀԷՑ-ի՝ անվտանգության եւ վերահսկողության գծով փոխտնօրենը համայնքի ղեկավարին առաջարկել են հողհատկացումներ կատարել միայն համապատասխան տեխնիկական պայմանների առկայության դեպքում:

    Ա. Թամոյանի խոսքերով, էլցանցից պատասխանել են, որ «եզդիների պահանջած տարածքները գտնվում են բարձր լարման էլեկտրահաղորդակցության գծերի սպասարկման տարածքում եւ օգտագործման համար անվտանգ չեն»: Չբավարարվելով այս պատասխաններով՝ բնակիչները մեկ անգամ եւս նամակ-գրությամբ դիմել են կադաստր ու այս տարվա սեպտեմբերին ստացել են հետեւյալ պատասխանը. «Ամո թաղամասում, բարձրավոլտ լարման տարածքում առկա է թվով 45 միավոր անշարժ գույք: Դրանցից 14-ը մի մասով է գտնվում լարման գծերի սպասարկման տարածքում եւ ստացել է իրավունքների պետական գրանցում, իսկ մնացած 31 միավոր անշարժ գույքի նկատմամբ, որ ամբողջությամբ կամ մասամբ գտնվում է բարձր լարման էլեկտրահաղորդակցության գծերի սպասարկման տարածքում, իրավունքների պետական գրանցում չի իրականացվել»: Եզդի բնակիչներին կադաստրից տեղեկացվել է նաեւ, որ բարձրավոլտ գծերի տեղափոխումից հետո կիրականացվի նաեւ մնացած անշարժ գույքերի նկատմամբ պետական գրանցում եւ կտրամադրվի համապատասխան վկայական: Կադաստրից տրված մեկ այլ փաստաթղթի համաձայն, այդ տարածքում գտնվող հողամասերն այլ անձանց հատկացնելու վերաբերյալ իրենք ոչ մի դիմում չեն ստացել, սակայն Ա. Թամոյանը վստահ է, որ մեր կառավարությունն այդ տարածքները միտումնավոր կերպով չի տրամադրում եզդիներին, քանի որ դրանք արդեն «սեփականաշնորհվել» են:

    Ա. Թամոյանն «Առավոտի» հետ զրույցում հավաստիացրեց, որ մարզպետարանը մտադիր է բարձրավոլտ հոսանքագծերից 2 սյուն հանել եւ դրանց տակ գտնվող 3 հազար քմ հողատարածքը դնել աճուրդի. «Նրանք ուզում են այդ տարածքները տրամադրեն հայերին, որպեսզի խաղատներ կառուցեն եւ մեզ զրկեն մեր անասունների աղլների տարածքից»: Ա. Թամոյանի խոսքերով, այդ տարածքներից որոշ հատվածներ, որոնք գտնվում են խաղատների շրջակայքում, արդեն ասֆալտապատվել են այդ օբյեկտների տերերի կողմից եւ այնտեղ նրանց ավտոմեքենաներն են կայանում:

    ԳԱՅԱՆԵ ՍԱՀԱԿՅԱՆ

    http://new.aravot.am/am/articles/society/47373/view

  2. #2
    ալոգիկ Արշակ-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    20.03.2006
    Հասցե
    Շվեդիա
    Տարիք
    40
    Գրառումներ
    3,408
    Mentioned
    6 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Հայաստանում ազգային փոքրամասնություններին նեղում են

    Որքան հասկացա ոչ թե որպես ազգային փոքրամասնություն են նեղում, այլ ուղղակի Հայաստանում ընդունված պրակտիկան է կիրառվում. իշխանությունների հետ սերտաճած կազինոյատեր մեծահարուստները նեղում են հասարակ ժողովրդին։

    Կարծում եմ, արժի վերնագիրը փոխել «Հայաստանում ազգային փոքրամասնությունների խնդիրները» կամ գոնե հարցականով. «Հայաստանում ազգային փոքրամասնություններին նեղո՞ւմ են»։ Համենայն դեպս հոդվածից տենց ակնհայտ չի էլի, թե հենց որպես ազգային փոքրամասնություն են նեղում։

    Իմիջիայլոց, մի անգամ Զովունիում ապրող կուրսեցիս բողոքում էր, որ ընդհակառակը՝ գյուղում ապրող եզդիներն են իրենց նեղում՝ ասում էր, որ կռվարար, ագրեսիվ են ու հայերը վախենում են եզդիների փողոցով անցնել։
    Добро победило зло, поставило его на колени и зверски убило

  3. #3
    Պատվավոր անդամ Marduk-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    11.04.2006
    Գրառումներ
    969
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Հայաստանում ազգային փոքրամասնություններին նեղում են

    Իսկ հայերին Էրմենիստանում չե՞ն նեղում, չե՞ն ոտնահարում հայերի արժանապատվությունը: Հայկական սիմվոլների դեմ պատերազմ չեն մղում
    Այսօր Հ1 կոչվող անհեթեթությունը տոտալ պատերազմ է մղում հայոց լեզվի , հայկական մտածելակերպի, հայկական ավադնույթների դեմ

    Ամեն գնով ուզում են էս ժողովրդին սարքեն բոմժ ու մանկուրտի հոգեբանություն մի կոսմոպոլիտ բիոմասսա

    Որտեղ էին էդ գրանտակերները երբ Հայաստանում հակաղարաբաղյան պսիխոզ էին արել, քիչ էր մնում շինդլերի ցուցակներ կազմեին

    Հայաստանում հաղթանակել է մի ՀԱԿԱՄԱՐԴԿԱՅԻՆ գաղափարախոսություն որը կոչվում է Ոսկե ցլիկի պաշտամունքի, որի նպատակն է ոչնչացնել ամեն սրբություն ամեն ազգային փոքրամասնություն ամեն ազգային երանգավորում

    Վրաց ժողովրդի ոգին համարյա թե սպանեցին հիմա ուզում են նույնը հայերի հետ անել
    Պայքար, պայքար մինչև ՀԱՂԹԱՆԱԿ:

  4. #4
    . Ambrosine-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    22.02.2007
    Գրառումներ
    7,636
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Հայաստանում ազգային փոքրամասնություններին նեղում են

    Արշակը ճիշտ նկատեց, որ սա խտրականություն չի: Բայց թեկուզ լիներ. վերջը էս մեր երկիրն ա, հողն էլ մեր ժողովրդինն ա: Բա մեզ շատ պետք ա, թե եզդին /նույն քուրդը/ որտեղ կարածեցնի իր ոչխարը? Դրա փոխարեն հայ գյուղացին կվարի այդ հողը, բերք կստանա...
    բայց եթե կազինոյի հարց ա... արդեն ոչ թե եզդի-հայ տարբերությունն ա, այլ իշխանություն-ժողովուրդ
    Հայերիս էլ խորհուրդ կտամ Ուկրաինայի հարցին նայել Հայաստանի պետականության տեսանկյունից, ոչ թե պրո- կամ հակառուսական տեսանկյունից… (c) Mephistopheles

  5. #5
    Բարև
    Տրիբուն-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    17.05.2008
    Հասցե
    Երևան
    Գրառումներ
    15,977
    Բլոգի գրառումներ
    2
    Mentioned
    34 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Հայաստանում ազգային փոքրամասնություններին նեղում են

    Մեջբերում Astgh-ի խոսքերից Նայել գրառումը

    Աստղ թարգի: Մեր երկիրն ա չի նշանակում որ մենակ ազգությամբ հայերը պիտի սեփականության իրավունք ունենան հողի ու ջրի նկատմամբ: Հայաստանը նույն հաջողությամբ իրենց հայրենիքն են համարում եզդիները:

  6. #6
    սուբյեկտիվ Norton-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    04.03.2008
    Գրառումներ
    4,262
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Հայաստանում ազգային փոքրամասնություններին նեղում են

    Մեջբերում Տրիբուն-ի խոսքերից Նայել գրառումը
    Աստղ թարգի: Մեր երկիրն ա չի նշանակում որ մենակ ազգությամբ հայերը պիտի սեփականության իրավունք ունենան հողի ու ջրի նկատմամբ: Հայաստանը նույն հաջողությամբ իրենց հայրենիքն են համարում եզդիները:
    Տրիբուն թարգի, ստեղ ազգային բան չկար՝ես համոզված եմ, որ եզդիների փոխարեն հայերը դիմեին նույն պատասխանին կարժանանային: Ու ուշադիր եղի, որ եզդիները միայն ենթադրում են, որ դա տրվելու է հայերին: Հիմա ամբողջ հանրապետությունում ոտնահարվում են Հայաստանի բոլոր քաղաքացիների իրավունքները, բայց դա իրավունք չի վերապահում ազգային փոքրամասնություններին հայտարարել, որ դա հատուկ իրենց դեմ է արվում:

    Հ.Գ. Արթգեոն կրկին խտացրել է երանգները՝ ես էլ եմ կողմ , որ վերնագիրը փոխվի կամ դրվի թերթի տարբերակը:

  7. #7

    բայց ինչքան հայ կա, որ սոված ա, թող էդ հողը տան իրանց` մշակելու համար: Հայաստանը իրանց հայրենիքն են համարում, որ Քուրդիստանի քարտեզի մեջ ընդգրկում են հերիք չի արմ Հայաստանի տարածքները, այլև ՀՀ-ից տարածքներ: Էդ չափազանց ա: Էս թեմայից շեղում էր
    մենակ հայերը չպիտի ունենան էդ իրավունքները, բայց ինչպես ասում են` սկզբից քո ծառը ջրի
    Հայերիս էլ խորհուրդ կտամ Ուկրաինայի հարցին նայել Հայաստանի պետականության տեսանկյունից, ոչ թե պրո- կամ հակառուսական տեսանկյունից… (c) Mephistopheles

  8. #8
    սուբյեկտիվ Norton-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    04.03.2008
    Գրառումներ
    4,262
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Հայաստանում ազգային փոքրամասնություններին նեղում են

    Մեջբերում Astgh-ի խոսքերից Նայել գրառումը
    բայց ինչքան հայ կա, որ սոված ա, թող էդ հողը տան իրանց` մշակելու համար: Հայաստանը իրանց հայրենիքն են համարում, որ Քուրդիստանի քարտեզի մեջ ընդգրկում են հերիք չի արմ Հայաստանի տարածքները, այլև ՀՀ-ից տարածքներ: Էդ չափազանց ա: Էս թեմայից շեղում էր
    մենակ հայերը չպիտի ունենան էդ իրավունքները, բայց ինչպես ասում են` սկզբից քո ծառը ջրի

    Ես էլ Եզդիստանը՝ իրենց պատկերացմամբ:

  9. #9
    . Ambrosine-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    22.02.2007
    Գրառումներ
    7,636
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Հայաստանում ազգային փոքրամասնություններին նեղում են

    Մեջբերում Norton-ի խոսքերից Նայել գրառումը

    Ես էլ Եզդիստանը՝ իրենց պատկերացմամբ:
    բայց քրդերն ու եզդիները նույն ազգն են: Եզդի անունը առաջացել է Հազկերտի պարսկերեն տարբերակից` Եզդիգերթ: նենց որ...
    Հայերիս էլ խորհուրդ կտամ Ուկրաինայի հարցին նայել Հայաստանի պետականության տեսանկյունից, ոչ թե պրո- կամ հակառուսական տեսանկյունից… (c) Mephistopheles

  10. #10
    սուբյեկտիվ Norton-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    04.03.2008
    Գրառումներ
    4,262
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Հայաստանում ազգային փոքրամասնություններին նեղում են

    Մեջբերում Astgh-ի խոսքերից Նայել գրառումը
    բայց քրդերն ու եզդիները նույն ազգն են: Եզդի անունը առաջացել է Հազկերտի պարսկերեն տարբերակից` Եզդիգերթ: նենց որ...
    Ինչպես տեսնում ես, էս քարտեզում առանձինա

  11. #11
    ո՛չ այնքան պարապ մարդ Ջուզեպե Բալզամո-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    21.11.2007
    Հասցե
    Ստեղարենք
    Գրառումներ
    621
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Հայաստանում ազգային փոքրամասնություններին նեղում են

    Մեջբերում Astgh-ի խոսքերից Նայել գրառումը
    բայց քրդերն ու եզդիները նույն ազգն են: Եզդի անունը առաջացել է Հազկերտի պարսկերեն տարբերակից` Եզդիգերթ: նենց որ...
    Հավատալիքներն է տարբեր: Եզդիները հավատարիմ են իրենց հնագույն կրոնին, քրդերը հավատափոխ են եղել իսլամի ճնշման տակ: Անվան ծագումը չգիտեմ, բայց Իրանի Յազդ նահանգում եղել եմ (հրաշք տեղ ա, քարքարոտ անապատ ու անապատում խնկահոտ), բնիկներն իրենց Յազիդ են անվանում(տեղացիներից մեկի բացատրությամբ - ազատ ), թաքուն զրադաշտություն դավանում, իսկ մեր (Հայկական բարձրավանդակի) եզդիներին էլ համարում հնագույն (մինչզրադաշտական) կրոնի պահապաններ (ասում էին "հազարան բլբուլին" են պաշտում): Էլի եմ գնալու
    Եզդիներին պիտի լավ նայել, նրանք մեր անցյալը իմանալու համար, դեռ չուսումնասիրված հող են:
    Կյանքի իմաստը քեզ կերտելու մեջ չէ , այլ` քեզ գտնելու...

  12. #12
    ալոգիկ Արշակ-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    20.03.2006
    Հասցե
    Շվեդիա
    Տարիք
    40
    Գրառումներ
    3,408
    Mentioned
    6 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Հայաստանում ազգային փոքրամասնություններին նեղում են

    Մեջբերում Astgh-ի խոսքերից Նայել գրառումը
    Արշակը ճիշտ նկատեց, որ սա խտրականություն չի: Բայց թեկուզ լիներ. վերջը էս մեր երկիրն ա, հողն էլ մեր ժողովրդինն ա: Բա մեզ շատ պետք ա, թե եզդին /նույն քուրդը/ որտեղ կարածեցնի իր ոչխարը? Դրա փոխարեն հայ գյուղացին կվարի այդ հողը, բերք կստանա...
    բայց եթե կազինոյի հարց ա... արդեն ոչ թե եզդի-հայ տարբերությունն ա, այլ իշխանություն-ժողովուրդ
    Աստղ, գոնե հայերը չպիտի ազգային փոքրամասնություններին անհարգալից վերաբերվեն։ Մենք էլ շատ երկրներում ազգային փոքրամասնություն հանդիսացող հայրենակիցներ ունենք։
    Բայց էլի եմ ասում, կարծում եմ, որ տվյալ պրոբլեմը ազգային փոքրամասնություն լինելու հետ կապ չունի։
    Добро победило зло, поставило его на колени и зверски убило

  13. #13
    Մշտական անդամ Koms-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    24.03.2006
    Գրառումներ
    492
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Հայաստանում ազգային փոքրամասնություններին նեղում են

    "ազգային փոքրամասնություն" կոչեցյալը` դա այն երեւույթն է, որ հզոր տերությունները, այսպես ասած, "սարքում" են փոքր երկրների գլխին` "բաժանիր որ տիրես" սկզբունքով; հիմա նույն հայերն էլ, եզդիներ էլ` դրանք ուղղակի հայաստանցիներ են, բայց արի ու տես...
    Life is too short...

  14. #14
    զԳյուլնազդ հելվետիկ Տատ-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    15.06.2008
    Հասցե
    Շվեյցարական Ալպեր
    Գրառումներ
    1,026
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Հայաստանում ազգային փոքրամասնություններին նեղում են

    Մեջբերում Astgh-ի խոսքերից Նայել գրառումը
    բայց քրդերն ու եզդիները նույն ազգն են: Եզդի անունը առաջացել է Հազկերտի պարսկերեն տարբերակից` Եզդիգերթ: նենց որ...
    Դու իրենց հարցրել ե՞ս: Գլուխ են ջարդում, երկուսմ էլ, նրան, ով ասում է՝ նույնն են:
    Նույնիսկ թշնամական են իրար:

    Աստղ, գոնե հայերը չպիտի ազգային փոքրամասնություններին անհարգալից վերաբերվեն։
    Համաձայն, միանգամայն:
    Միակ հանրապետությունն է, որ կարող է հպարտանալ փոքրամասնություններին չճնշելով:
    Նշված հարցը իրոք պետական է, ոչ թէ՝ ազգայնական: Գուցե մեկին պետք է դրանից պատերազմ հռհռել, այն եզդուն էլ համոզել, որ հենց այդ անկյունով խոսի...

    Իրոք, հարցական նշանը գոնե ավելացրեք:

  15. #15
    Բարև
    Տրիբուն-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    17.05.2008
    Հասցե
    Երևան
    Գրառումներ
    15,977
    Բլոգի գրառումներ
    2
    Mentioned
    34 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Հայաստանում ազգային փոքրամասնություններին նեղում են

    Մեջբերում Norton-ի խոսքերից Նայել գրառումը
    Տրիբուն թարգի, ստեղ ազգային բան չկար՝ես համոզված եմ, որ եզդիների փոխարեն հայերը դիմեին նույն պատասխանին կարժանանային: Ու ուշադիր եղի, որ եզդիները միայն ենթադրում են, որ դա տրվելու է հայերին: Հիմա ամբողջ հանրապետությունում ոտնահարվում են Հայաստանի բոլոր քաղաքացիների իրավունքները, բայց դա իրավունք չի վերապահում ազգային փոքրամասնություններին հայտարարել, որ դա հատուկ իրենց դեմ է արվում:

    Հ.Գ. Արթգեոն կրկին խտացրել է երանգները՝ ես էլ եմ կողմ , որ վերնագիրը փոխվի կամ դրվի թերթի տարբերակը:
    Իսկ ես կոնկրետ ասյ դեպքը ի նկատի չունեի: Ընդհանրապես, եզդիների համար Հայաստանը նույնքան հայրենիք է, ու նրանք սեփականության նկատմամբ, լինի դա հող, արտովայր, թե ուրիշ բան, պիտի ունենան նույն իրավունքները: Իմ գրածը, Աստղոյի գրածի պատասխանն էր, ու ոչ թե Արթի դրած հոդվածի:

    Չեմ ժխտում, որ կոնկրետ այս դեպքը, այն դեպքերից, երբ ուղղակի ոտնահարվում է քաղաքացու իրավունքները, անկախ ազգային պատկանելությունից:

    Ավելացվել է 5 րոպե անց
    Մեջբերում Astgh-ի խոսքերից Նայել գրառումը
    բայց քրդերն ու եզդիները նույն ազգն են: Եզդի անունը առաջացել է Հազկերտի պարսկերեն տարբերակից` Եզդիգերթ: նենց որ...
    Մեր մեջ ասած, առաջինը քո ծառը ջրելու պահը այնքան էլ լավ չհասկացա: Սոված հայ ա, մեղք ա, բան չունեմ ասելու: Բայց սոված ա, քանի որ չի աշխատում, ոչ թե այն պատճառով, որ եզդիները ամենալավ արոտավայրերը սեփականացրել են: Կամ, ո՞վ ասեց, որ քանի սոված հայ կա Հայաստանում, ուրեմն պարտադիր պիտի համ էլ սոված եզդիներ լինեն:

    Աստղո, մի հատ հարց տամ, թեմայից դուս, ու հենց էս գրածիդ կակապցությամբ: Խորվաթներն ու սերբերը նու՞յն ազգն են: Իսկ ուկրաինացիները, բելոռուսներն ու ռուսները՞: Իսկ պարսիկներն ու տաջիկները, կամ տաջիկներն ու փուշտունները: Իսկ ավստրիացիներն ու գերմանացիները: Իսկ շվեցարացիներն ու բոլոր կողքինները: Իսկ վենեսուելացիներն ու էկվադորցիները:
    Վերջին խմբագրող՝ Տրիբուն: 17.09.2008, 17:07: Պատճառ: Գրառման ավելացում

Էջ 1 2-ից 12 ՎերջինըՎերջինը

Թեմայի մասին

Այս թեման նայող անդամներ

Այս պահին թեմայում են 1 հոգի. (0 անդամ և 1 հյուր)

Համանման թեմաներ

  1. Չաղ Տղաների Խնդիրները.
    Հեղինակ՝ Vishapakah, բաժին` Սեր, զգացմունքներ, ռոմանտիկա
    Գրառումներ: 69
    Վերջինը: 08.07.2016, 01:48
  2. Այսօրվա երիտասարդության խնդիրները
    Հեղինակ՝ Լեդի Վարդ, բաժին` Դեսից - Դենից
    Գրառումներ: 14
    Վերջինը: 04.04.2013, 16:16
  3. Հայերի խնդիրները Ջավախքում
    Հեղինակ՝ Djavaxhq, բաժին` Քաղաքականություն
    Գրառումներ: 156
    Վերջինը: 03.07.2010, 00:29
  4. Նորածինն ու խնդիրները
    Հեղինակ՝ Cassiopeia, բաժին` Մայրության անկյուն
    Գրառումներ: 6
    Վերջինը: 15.10.2009, 11:03

Էջանիշներ

Էջանիշներ

Ձեր իրավունքները բաժնում

  • Դուք չեք կարող նոր թեմաներ ստեղծել
  • Դուք չեք կարող պատասխանել
  • Դուք չեք կարող կցորդներ տեղադրել
  • Դուք չեք կարող խմբագրել ձեր գրառումները
  •