User Tag List

Էջ 1 30-ից 1234511 ... ՎերջինըՎերջինը
Ցույց են տրվում 1 համարից մինչև 15 համարի արդյունքները՝ ընդհանուր 437 հատից

Թեմա: Կարոտ բառի ֆրանսերենը չկա...(անտիպ մտքեր)

  1. #1
    Ցինիկ Գալաթեա-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    22.01.2008
    Հասցե
    -
    Գրառումներ
    6,144
    Բլոգի գրառումներ
    12
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Կարոտ բառի ֆրանսերենը չկա...(անտիպ մտքեր)

    Ուրիշների գրածները այդքան քննադատելուց հետո որոշեցի ձեր դատին հանձնել իմ ստեղծագործություններից նույնպես, որ արդարացի լինի

    Պատրաստ եմ կարդալ ցանկացած առողջ եւ պատճառաբանված քննադատություն


    Իմ հետեվում գտնվող պատին նայում էր այնպես, որ վախեցա շուռ գալ, մտածելով, որ կտեսնեմ պատից այն կողմ գտնվող, մեկ ճյուղ ունեցող կիսաչոր ծառը: Իմ միջով էր նայում եվ երեւի տեսնում էր ծառի հետեւում գտնվող անհասկանալի պատճառներով մամռոտած քարը: Գիտակցությանս մեջ ծնված համոզմունքը, որ նայելով ուղիղ աչքերիս մեջ, ինձ չի տեսնում, օձի պես սողալով ու գալարվելով խցկվում էր ենթագիտակցությանս անսպառ տարածքը, որպեսզի այնտեղ, չլինելով իր տեղում եվ թվալով չափից դուրս ճշմարտանման, մարմինս սարսռեցնող իր սողքը շարունակի դեպի անգիտակցականը:

    Ավելի շատ զգալով, քան տեսնելով նրա հայացքում հազիվ նկատելի փոփոխություն՝ հասկացա, որ ժպտում եմ եվ կատարում եմ սույն դեմքամկանային ձգման գործողությունը բավականին հիմար ձեվով, որն էլ, հավանաբար, շեղեց նրա ուշադրությունը մամռոտած քարի հետեվում գտնվող կոտրած շշերի կույտից: Ինքն էլ ժպտաց, բայց իմ մեջ ամենաչնչին կասկած անգամ չառաջացավ, որ իմ ժպիտի պատասխանն էր դա: Այս գիշեր էլ տեսնեի երեկ գիշերվա երազը: Լավ կլիներ: Լավ կլինե՞ր: Լա՛վ կլիներ: Տխմար:

    - Ընդամենը 2 տարի հետո մարդիկ սեվ ու սպիտակ են լինելու, ոնց որ «Փլեզանթվիլում»:

    Մասնագիտությանս բերումով ստիպված եմ շատ, շատ-շատ բաների տեղյակ եվ նույնիսկ իրազեկ լինել: Այդ թվում եվ տեղական ու ոչ տեղական արտադրության ֆիլմերի, տեսահոլովակների, մուլտֆիլմերի: Լինեն դրանք հետաքրքիր կամ ոչ այնքան: Որպես կանոն՝ ոչ այնքան: Ցավալի է, բայց փաստ: Ցավալի փաստ հանդիսացող իրազեկությանս պատճառով վերը նշված տեղանունը ինձ ծանոթ էր:

    - Ֆիլմը դուրդ եկե՞լ է:
    - Ի՞նչ ֆիլմ:
    - Նոր, ասացիր. «Փլեզանթվիլը»:
    Աչքերում անկեղծ ցավ հայտնվեց: Ինձ համար:
    - Դուք էլ չեք հավատում: Հետաքրքիր է, ինչու չեմ զարմանում: Երկու տարի առաջ, երբ Ձեր նման մեկին ասացի Նյու-Յորքի մասին, հիմար ժպիտով ժպտաց ու ասաց, որ «Անկախության օրը» իր սիրած ֆիլմն է: Ինչպե՞ս կարելի է այդքան բութ լինել: Խոսքը Ձեր մասին չէ:
    Հայացքում այնքան աղաղակող ծաղր կար, որ անկախ ինձանից անցա իմ ամենասիրած զբաղմունքին՝ ինքս ինձ խղճալուն:

    Երբ քարտուղարուհիս ներս մտավ, ինչպես միշտ առանց թակոցի (նա, լինելով թունդ կոմունիստ, դռան ցանկացած նյութից պատրաստած սուբստանցի ձեռքի մկանների կծկումով ցանկացած ձեվով կատարվող թմբկահարումը համարում էր բուրժուական վերապրուկների քստմնելի սովորույթներից ամենաեղկելին), ես, ինչպես միշտ, չնայեցի նրա դեմքին: Երկու ձեռքն էլ զբաղված էին մատուցարանով (դուռը երեվի էլի ոտքով բացեց), որի վրա դրված էին թունդ, կրկնակի սուրճի երկու գավաթ եվ «Ոստրեներ գազազած-գազազած Արեվմուտքից» ֆիրմայի իմ սիրած վաֆլիների մի անհարթ բլրակ: Նույնիսկ փակվող դռան հոխորտուն շրխկոցը չստիպեց, որ հայացքս հեռացնեմ սուրճի երկրորդ գավաթից, որի վրայի նկարը ինձ էր նայում պինգվինափորիկ հարեվանի ութտեղանի ջիպի մգացրած ապակին իր իսկ գլխաչափ քարով ջարդուփշուր արած, աղքատությունից «դավադիտ» եղած լակոտի հուսահատ նագլիությամբ:

    - Ես դա կխմեմ, մի անհանգստացեք: Այդ կինը իր 7 տարեկան աղջկան ամեն օր մի քանի անգամ սրանից ավելի թունդ սուրճ է խմացնում: Դրանից նա թուլանում է ու էլ խաղալիք ուզելու ուժ չի ունենում:
    Նա նայեց ինձ ջիպի տիրոջ հայացքով, ու ես առաջին անգամ լսեցի նրա ծիծաղը:

    - Հավատացի՞ք: Ուրեմն սրան էլ կհավատաք: Հիմա Ձեր քարտուղարուհին իր ընդունարանում նստած նամակ բացելու դանակով իր երակներն է կտրտում, որովհետեվ իր աղջկանից ավելի շատ է ուզում նրա համար խաղալիք առնել: Նրա ամուսինը երեկոյան չոքում է դռան տակ եվ սպասում է կնոջ տուն գալուն, որ իր իմացած բավականին հարուստ ծեծելաձեվերից մեկով նրա մոտից վերցնի այդ օրվա աշխատած ամբողջ օրավարձը՝ թողնելով միայն իր հաջորդ օրվա լափելու հացի փողը: Մի օր նա՝ ձեր քարտուղարուհին, ասաց, որ ահավոր անփույթ է եվ երկու օրը մի անգամ ընկնում-ջարդում է իրեն: Լավ ձեվ է, բան չունեմ ասելու: Ի՞նչ եք ուզում հարցնել: Որտեղի՞ց գիտեմ: Գիտեմ: Աղջկանից: Մենք՝ 7 տարեկաններս, իրար ճանաչում ենք:

    Նա ինձ էր նայում քարտուղարուհուս՝ իմ վերջին անգամ տեսած հայացքով:
    - Նորից հավատացի՞ք: Ձանձրալի է Ձեզ հետ: Նախկին հոգեբույժներս ավելի... Չգիտեմ ինչ էին, բայց ավելի էին:
    - Ես հոգեբույժ չեմ, ես...
    - Գիտեմ, գիտեմ, նրանք էլ էին նույնը ասում: Կարո՞ղ եք ասել այդ երկուսի տարբերությունը:
    - Հոգեբույժը,- լարվածությունից գլուխս սկսեց զրնգալ,- օգնում է նրանց, ովքեր արդեն լուրջ են կամ անհույս ու արդեն ունեն հոգեբուժարանի կարիք: Հոգեբուժարան: Գժանոց: Իսկ մենք...
    - Իսկ դուք մեզ այդ նույն գժանոցի դուռն եք հասցնում՝ աշխատանքով ապահովելով ձեր եղբայր-կոլեգաներին: Վատ չի: Կարելի է մտածել, որ մի ոչ այնքան գեղեցիկ օր բոլոր հոգեբաններդ իրար գլխի հավաքված լցվել եք 2-րդ համաշխարհային պատերազմից հետո լքված անգար ու պայմանագիր էիք կնքել. ասենք՝ «Համամարդկային Խելագարեցման Համաձայնագիր»:

    Անզոր կատաղությունից նյարդային մղումով ճանկեցի բազկաթոռիս մաշված փայտե կողը՝ իսպառ մոռանալով երեկ այնտեղ հայտնաբերած գրողի տարած ժանգոտ մեխի մասին: Աչքերս բարձրացրի՝ համոզված, որ տեսնելու եմ մատներիցս չռռացող կարմիր հեղուկի գույն ընդունած նրա աչքերը: Դիմացիս աթոռը դատարկ էր: Որ ճիշտն ասեմ, դիմացս ոչ մի գրողի տարած աթոռ էլ չկար: Դրսից լսվեց «սկոռիի» աղեխարշ վայնասունը: Պատուհանից տեսածս անվավոր մահճակալի վրա պառկած, անըմբռնելի պատահականությամբ կյանք պարգեվող կարմիր հեղուկով տեղ-տեղ պատված, նույնիսկ երկրորդ հարկից իմ խղճուկ տեսողությանն ընկալելի կտրտած երակներով այլանդակված քարտուղարուհուս մարմինն էր:
    Վերջին խմբագրող՝ Chuk: 14.03.2009, 03:23:

  2. Գրառմանը 4 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Avira (06.01.2013), Quyr Qery (15.04.2011), Sambitbaba (10.12.2012), Մինա (23.06.2011)

  3. #2
    Պատվավոր անդամ
    StrangeLittleGirl-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    18.03.2006
    Հասցե
    Լապլանդիա
    Գրառումներ
    24,576
    Բլոգի գրառումներ
    18
    Mentioned
    41 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Հոգեբանը

    օգնում է նրանց, ովքեր արդեն լուրջ են կամ անհույս ու արդեն ունեն հոգեբուժարանի կարիք: Հոգեբուժարան: Գժանոց: Իսկ մենք...
    Էս նախադասության վրա ապագա հոգեբույժը (?) ջղայնացավ:

    Իսկ ընդհանրապես, կարծում եմ, լեզուն շատ ծանրաբեռնված էր: Անկեղծ ասած, այնքան էլ լավ չհասկացա: Բայց քարտուղարուհու պահերը լավն էին:

  4. Գրառմանը 1 հոգի շնորհակալություն է հայտնել.

    Sambitbaba (10.12.2012)

  5. #3
    այվի ivy-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    01.04.2006
    Գրառումներ
    11,016
    Mentioned
    52 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Հոգեբանը

    Չգիտեմ՝ կհամարես սա «առողջ ու պատճառաբանված քննադատություն», թե մեկ ուրիշ բան:
    Ուղղակի գրելու եմ կարծիքս՝ նախապես զգուշացնելով, որ ես ոչ առողջ եմ, ոչ պատճառաբանված, հետևաբար, կարծիքս ինձնից դժվար թե շատ հեռու գնա, ինչի համար կանխավ ներողամտություն եմ հայցում:

    Գրել ես: Գործ է: Արժեք ունի:
    Ինձ մի քիչ դժվար էր կարդալ, որովհետև մտքերը շատ էին ծանրաբեռնված համեմատություններով, սիմվոլիզմով... Ու ամեն անգամ, երբ փորձում ես բացել գրածի կծիկը, «մի շնչով կարդալու» կամ անվանենք՝ «մի շնչով հասկանալու» էֆեկտը կորչում է:
    Վերջը հետաքրքիր էր. «խելագարի» մենախոսություն, որն իրականում այնքան էլ խելագար չէ... Թեև կարծում եմ, ինչ-որ տեղ, ինչ-որ ֆիլմում կամ գրքում արդեն հանդիպել եմ նման սյուժեների...
    Ինչևէ, կարող ես բաց թողնել այս կարծիքս ու կենտրոնանալ միայն առաջին տողի վրա՝ գրել ես, գործ է, արժեք ունի:

  6. Գրառմանը 1 հոգի շնորհակալություն է հայտնել.

    Sambitbaba (10.12.2012)

  7. #4
    Պատվավոր անդամ impression-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    22.03.2007
    Գրառումներ
    3,724
    Բլոգի գրառումներ
    7
    Mentioned
    1 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Հոգեբանը

    "Ամադեուս" ֆիլմում, կա մի արտահայտություն, որ ինձ ահավոր նյարդայնացնում է՝ "Նոտաները չափից դուրս շատ են"…

    Եթե լեզվական ծանրաբեռնվածությունը հանենք, իսկ ես այն, ճիշտն ասած, հաճույքով մարսեցի, կստացվի մի տխմար պատմություն՝ գժի կամ կիսագժի մասին:
    Find what you love and let it kill you. (c) Bukowski

  8. #5
    Ցինիկ Գալաթեա-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    22.01.2008
    Հասցե
    -
    Գրառումներ
    6,144
    Բլոգի գրառումներ
    12
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Հոգեբանը

    Շնորհակալ եմ կարծիքների համար

    Հետաքրքիրն այն է, որ բոլորի մոտ է առաջանում այդ "բառային перебор"-ի տպավորությունը և այժմ, գործը գրվելուց 6 տարի անց ինձ մոտ էլ է այդ զգացումը: Ի դեպ, Բյուր, իմ ու քո շատ սիրելի Վիոլետը նունպես դա նշեց Բնագրի շնորհանդեսի ժամանակ, երբ ծանոթացանք: Այս գործը Բնագրում տպագրվել է Ասաց, որ ծանոթ է այդ վիճակին, երբ ուզում ես մտքինդ լիքը բառերով արտահայտել, որովհետեւ անհանգիստ ես, որ ասածդ տեղ չի հասնի Ասաց, որ դա մի երկու տարուց կփոխվի, եթե շարունակեմ գրել


    Ավելացվել է 4 րոպե անց
    Մեջբերում impression-ի խոսքերից Նայել գրառումը
    "Ամադեուս" ֆիլմում, կա մի արտահայտություն, որ ինձ ահավոր նյարդայնացնում է՝ "Նոտաները չափից դուրս շատ են"…

    Եթե լեզվական ծանրաբեռնվածությունը հանենք, իսկ ես այն, ճիշտն ասած, հաճույքով մարսեցի, կստացվի մի տխմար պատմություն՝ գժի կամ կիսագժի մասին:
    Լիլ ջան, շնորհակալ եմ
    Վերջին խմբագրող՝ Գալաթեա: 28.01.2008, 15:56: Պատճառ: Գրառման ավելացում

  9. Գրառմանը 1 հոգի շնորհակալություն է հայտնել.

    Sambitbaba (10.12.2012)

  10. #6
    Պո Վարպետ-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    12.04.2006
    Հասցե
    Երեւան
    Տարիք
    46
    Գրառումներ
    1,739
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Հոգեբանը

    Հեղինակին ճանաչում եմ, ինքը չի կարա լավ բան գրի! լօլ Ինքը մենակ լավ կռիվ ա անում! ))))) Լիլ ջան, պաչիկներ, ապրես
    В детстве я нередко сочинял заведомый вздор и притом всегда
    только для того, чтобы вызвать удивление окружающих…
    Чарльз Дарвин

  11. #7
    Ցինիկ Գալաթեա-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    22.01.2008
    Հասցե
    -
    Գրառումներ
    6,144
    Բլոգի գրառումներ
    12
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Հոգեբանը

    Մեջբերում Վարպետ-ի խոսքերից Նայել գրառումը
    Հեղինակին ճանաչում եմ, ինքը չի կարա լավ բան գրի! լօլ Ինքը մենակ լավ կռիվ ա անում! ))))) Լիլ ջան, պաչիկներ, ապրես
    Քեզ էլ պաչիկներ Շատ եմ սիրում քեզիկ

  12. #8
    ավագ մոդեր
    Ուլուանա-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    17.03.2006
    Հասցե
    ԱՄՆ
    Տարիք
    42
    Գրառումներ
    12,713
    Բլոգի գրառումներ
    21
    Mentioned
    30 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Հոգեբանը

    Բյուրն ու ivy–ն արդեն ասել են այն, ինչ ես պիտի ասեի։ Լեզվի ծանրաբեռնվածությունն ինձ էլ էր «նեղում» կարդալու ընթացքում...

    Հետաքրքիրն այն է, որ բոլորի մոտ է առաջանում այդ "բառային перебор"-ի տպավորությունը և այժմ, գործը գրվելուց 6 տարի անց ինձ մոտ էլ է այդ զգացումը:
    Այդ դեպքում մեծ հետաքրքրությամբ կկարդայի քո ներկայիս գործերից, եթե տեղադրես։ Անհամբեր պասում ենք։
    Երջանկությունը ճամփորդելու ձև է, ոչ թե նպատակակետ։
    Ռոյ Գուդման

  13. #9
    Ցինիկ Գալաթեա-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    22.01.2008
    Հասցե
    -
    Գրառումներ
    6,144
    Բլոգի գրառումներ
    12
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Հոգեբանը

    Մեջբերում Ուլուանա-ի խոսքերից Նայել գրառումը
    Բյուրն ու ivy–ն արդեն ասել են այն, ինչ ես պիտի ասեի։ Լեզվի ծանրաբեռնվածությունն ինձ էլ էր «նեղում» կարդալու ընթացքում...


    Այդ դեպքում մեծ հետաքրքրությամբ կկարդայի քո ներկայիս գործերից, եթե տեղադրես։ Անհամբեր պասում ենք։
    Շնորհակալ եմ Ան ջան Հեսա մոտս փորփրեմ ու գտնեմ-տեղադրեմ սիրո մասին միակ գործս Որ մի քիչ էլ ինձ ձեռք առնեք

  14. #10
    Ցինիկ Գալաթեա-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    22.01.2008
    Հասցե
    -
    Գրառումներ
    6,144
    Բլոգի գրառումներ
    12
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Ես կվերադառնամ

    Ես կվերադառնամ

    Չէի ուզում այդ ծննդյան տոնին մասնակցել: Վերջին վայրկյանին որոշեցի գնալ: Եթե գիրքս հենց այդ օրը կեսօրին չվերջանար, չէի գնա: Գնացի: Դադարել է պետք արագ կարդալը, դադարել...
    Ասիական տխուր պետության անունը կրող այդ թաղամասը երբեք չեմ սիրել: Եվս մի լուռ զգուշացում, որ պետք չէր գնալ: Գնացի:
    Իոսիֆ Բրոդսկիի փոքրիկ ժողովածու, չափերով լաբորոտարիայի կոլբա հիշեցնող շշիկով «Նեմիրոֆֆ պերցովկա» ու դառը շոկոլադի հսկայական սալիկ: Վատ նվեր չէր. ինձ էլ նվիրեին, կուրախանայի:

    Լավագույն ընկերուհուս ընկերոջ` Տիգրանի ծննդյան տոնն էր: Մի տեսակ սպասողական վիճակ էր: Աննան` ընկերուհիս, ինչպես միշտ, առանց խոսքի հարցական հայացքս հասկանալով` ասաց, որ Տիգրանի ընկերն է գալու: Նոր էր Ռուսաստանից եկել, ինչպես ինձ տեղեկացրին: Չխաբեց մարդը: Եկավ:
    Էրիկին ուղղած առաջին հայացքս ոչինչ չասաց: Բացառապես: Ոչ մի զգացում, կայծակի ոչ մի հարված` անգամ թույլ: Տղա էր իր համար: Ինձնից հասակով, ինձնից տարիքով, մուգ կանաչ աչքերով, բաց գույնի մազերով: Արտաքինից միայն քիթն էր հայի: Հատկապես պրոֆիլից:
    Անցավ երկու ժամ եվ ես զգացի, որ դադարում եմ ափսոսալ, որ չեմ հասցնելու սիրելի ֆիլմս` «Առանց դեմքի»-ն, ութերորդ անգամ նայել այդ երեկո. ծրագրում տեսել էի, որ կա: Անգամ ամենաչսիրածս երեվույթը` տղամարդու` ինձ ուղղված երկարատեվ ու անթարթ հայացքները, չէին նյարդայնացնում: Տարօրինակ էր` հաշվի առնելով երբեմն կոպտության հասնող կատեգորիկ բնավորությունս:

    Այդ օրն ընդհանրապես հարուստ էր սկբունքներիս խախտումով. անկեղծ զրույց մարդու հետ, որին առաջին անգամ էի տեսնում, հեռախոսահամարի տրամադրում առաջին իսկ խնդրանքից հետո, ինձնից նախկինում կիլոմետրերով հեռու` սրտի անհանգիստ թրթիռ ու սպասում` կուղեկցի՞ տուն, թե չէ: Կհրավիրի՞ հանդիպման, թե ինձ միայն թվում է, թե դուր եմ եկել:

    Ուղեկցեց: Հրավիրեց: Այդ պահին ինձ պարզապես հետաքրքիր էր: Ուրախ էի, որ ճիշտ դուրս եկա: Որ անտարբեր չի մնացել: Թվում էր` ուրախ էի: Հետո, ուշ, աններելի ուշ հասկացա, որ երջանիկ էի (դա իմ սեփական տեսությունն էր, տարիների ընթացքում մշակած, որ երջանկություն չկա, կան պարզապես հոգեպես խելագարեցնող, երգել, պարել, թռչել ստիպող պահեր, երբ դու երջանիկ ես. մնում է դա հենց այդ պահին զգաս` հոտառությամբ, նյարդերով, արյամբ): Այսինքն, ես ինքս բաց թողեցի մի վայրկյան, որի իրական, շոշափելի ու սարսռեցնող հաճույքը կարող ես զգալ միայն, եթե հենց այդ պահին ես հասկանում, որ երջանիկ ես: Այդպես գրեթե չի լինում:
    Հանդիպելու էինք հաջորդ օրը` դասերիցս հետո:

    Վերջին` թարգմանության տեսության դասից, ինչպես միշտ, փախանք: Ես ուԱննան համոզված էինք, որ հեքիաթային Կաշչեյին հիշեցնող, մեղմ ասած, ծեր դասախոսը միայն ուրախ է լինելու մեր բացակայության համար: Առիթներ էին եղել դրանում համոզվելու…
    Ինստիտուտի ճաշարանում նստած էինք, ու միայն ընկերուհուս հեգնախառն ժպիտից հասկացա, որ սուրճս դառել է վռիկ, որովհետեվ, ինչպես պարզվեց, հայացքս պատի ժամացույցից գրեթե չէի կտրել: Մտնելու պահից:

    - Ժամո ե՞ս, ախչի, - կեսկատակ-կեսլուրջ հարցը վերադարձրեց իրականություն:

    Այլ կերպ ասած` երկնքից թափով շրմփացի մեր խղճուկ ճաշարանի՝ փափուկ լինելուց բավականին հեռու աթոռին:
    Ցավոտ էր:
    Ես ուշացա: Տասը րոպեով: Չէր սպասել: Չէր սպասել…

    Հիմա, հետ նայելով այդ ամենին, մտածում եմ` պետք է ջնջեի նրան կյանքիցս: Առանց մտածելու: Ինքնասիրությունս պետք է ստիպեր: Ու առողջ դատողությունս պարտավոր էր հասկանալ` պետք է սպասեր: Չէր կարելի չսպասել:

    Իսկ ես մեղավորի զգացումից տանջվելով, խելագարվելով սպասում էի զանգի ու ներման: Տասը րոպե ուշացման համար:

    Հետո կայացավ ե՛վ խոսակցություն, ե՛վ ներում (ինձ մեծահոգաբար ներեցին ստոր ուշացումս), ե՛վ հանդիպում: Միայն մենք: Ես ու նա:

    Միակ` առաջին եվ վերջին հանդիպումը երկուսով:

    Զգացումներիս`ժամանակի հետ առավել կործանարար դարձող ալեկոծ գետն անգամ իր արդեն վայնասուն հիշեցնող խշշոց-վշշոցով հետ չպահեց ինձ նրանից, որ լողալ չգիտեի: Խեղդվում էի: Ու ժպտում էի խեղդվելով:

    Մի անգամ Աննային փորձեցի բացատրել` ինչ եմ զգում: Բացատրելս տեվեց Ավանի կամրջից ոտքով ճանապարհը մինչեվ Ջրաշխարհ: Հիմա ինձ ռեգրեսիվ հիպնոսի պետք է ենթարկեն, որպեսզի հիշեմ այդ խոսակցությունից գոնե մի բառ: Ինչ ունեի այդքան խոսելու դինոզավրերից հին այդ զգացմունքի մասին .. Աստված գիտե:

    Մեր երկրորդ, միայն երկուսով կայանալիք հանդիպմանը երկու օր կար: Անգամ սենյակս էի հավաքում` մայրիկին անսպասելի երջանկություն պարգեվելով, միայն թե ժամանակը շուտ անցներ:
    Հանդիպման նախորդ օրվա երեկոն էր: Խոհանոցի սեղանի մոտ նստած սիրելի մարդկանցիցս մեկի համար իր անգլերեն մինիմումի թեման էի թարգմանում: Լեզվաբանական ինչ-որ տեքստ էր:
    Հեռախոսի զանգ: Այս խոսակցության հիմնական բովանդակությունը վերհիշելու համար ռեգրեսիվ հիպնոս պետք չէ:
    - Սոն ջան, ես վաղն առավոտյան շուտ պետք է գնամ:
    - Մի գնա:
    - Անսպասելի խնդիր է առաջացել, պետք է լուծել, ջան:
    - Մի գնա, խնդրում եմ:
    - Ես երկու շաբաթից ամենաուշը կգամ:
    - Դու էլ չես գա:
    - Սոն, ժպտա, իմ սիրած քո ժպիտով: Ես գալու եմ:

    Առաջին երկու ամիսը չգիտեմ՝ ինչպես անցան: Նոր աշխատավայրիս խելահեղ ռիթմը թույլ չտվեց, որ խելագարվեմ: Մինչեվ գիշերվա մեկը վազվզոց, ռեստորանի` տեղի եվ դրսի հյուրերին ուղղված պարտադիր ժպիտներ, լարվածություն, ամեն ինչ ճիշտ ու ժամանակին կազմակերպելու պարտավորվածություն, իսկ մեկից հետո՝ գործընկերներիս հետ մոտակա կաֆեն կամ դիսկոտեկը: Ամեն օր: Ու մոռացության փորձեր` երբեմն հաջողված, երբեմն՝ ոչ: Լացը զսպելու համար բռունցքներս սեղմելուց ափերումս առաջացած վերքեր: Ու ոչ միայն ափերումս: Մնացած վերքերս չէին երեվում: Ներքին երկրաշարժերս նույնպես ոչ մի սանդղակ չէր գրանցում:
    Ապրեցի: Շարունակեցի ապրել:

    Իսկ նա իսկապես վերադարձավ: Երեք տարի անց: Կնոջ հետ: Իր աշխատավայրն իմ գրասենյակից ոտքով երեք րոպե հեռավորության վրա է:
    Սիրում եմ կյանքը: Այն անկրկնելի է, եթե անգամ ապրում ես անվերականգնելի ներքին կոտրվածքներով ու ժամանակ առ ժամանակ առանց զգուշացնելու ու առանց ցավազրկման հեռացվող հոգով:
    Ես ապրում եմ:

  15. Գրառմանը 3 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Quyr Qery (15.04.2011), Sambitbaba (24.01.2013), Մինա (23.06.2011)

  16. #11
    ավագ մոդեր
    Ուլուանա-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    17.03.2006
    Հասցե
    ԱՄՆ
    Տարիք
    42
    Գրառումներ
    12,713
    Բլոգի գրառումներ
    21
    Mentioned
    30 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Հոգեբանը

    Տխրեցի...
    Լավ էր։ Ճիշտ է, կարելի է ասել, սովորական սիրային պատմություն, որը ցանկացած մարդու հետ էլ կարող էր պատահել, բայց լավ էիր ներկայացրել։
    Էս մեկի մեջ արդեն նախորդի նման ծանրաբեռնված մտքեր չկային, կամ եթե կային էլ, համենայնդեպս, հաստատ այնքան շատ չէին, որ խանգարեին։


    Իսկ վերջաբանն իսկապես շատ լավն էր։
    Երջանկությունը ճամփորդելու ձև է, ոչ թե նպատակակետ։
    Ռոյ Գուդման

  17. #12
    Պատվավոր անդամ
    StrangeLittleGirl-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    18.03.2006
    Հասցե
    Լապլանդիա
    Գրառումներ
    24,576
    Բլոգի գրառումներ
    18
    Mentioned
    41 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Հոգեբանը

    Հա՛, էստեղ էդ ծանրությունը մի քիչ թեթևացած էր: Բայց որոշ տեղերում, կարծում եմ, օրիգինալ մտքերը մի քիչ արհեստական էին: Օրինակ.
    Ասիական տխուր պետության անունը կրող այդ թաղամասը
    Եթե գրված լիներ պարզապես Բանգլադեշ, կարծում եմ ոչնչով գործը չէր տուժի:

    Մի հատ էլ ծանր նախադասություն.
    Իոսիֆ Բրոդսկիի փոքրիկ ժողովածու, չափերով լաբորոտարիայի կոլբա հիշեցնող շշիկով «Նեմիրոֆֆ պերցովկա» ու դառը շոկոլադի հսկայական սալիկ:
    Բայց մի երկու բան էլ ասեմ, որ ինձ դուր եկավ: Մի անգամ Նենսի Ագաբյանը մեր վորքշոփի ժամանակ իմ գործերից մեկի մասին ասաց, որ երբ անուններ կան ու չեն բացատրվում, թե դրանք ովքեր են, ավելի անմիջական մթնոլորտ է ստեղծվում, և դա լավ է: Իհարկե, ինձ մոտ անունների տարափ էր, բայց այստեղ էլ Աննայի մասին բառացի չասելը, որ նա պատմողի ընկերուհին է, նորից շատ անմիջական մթնոլորտ է ստեղծում:
    Իսկ այն, որ սիրո մասին էր, է՜հ… Երկու պատճառով չեմ սիրում սիրո մասին ստեղծագործություններ. մեկ, որ ծեծված ու տափակ խոսքեր են, երկրորդ, որ տխուր հիշողություններ են արթնանում: Սա երկրորդ դեպքն էր:

  18. #13
    թիթեռնիկի թևերով աղջիկ… Երկնային-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    02.01.2008
    Հասցե
    փերիների մասին հեքիաթում…
    Տարիք
    35
    Գրառումներ
    2,989
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Հոգեբանը

    «Հոգեբանը» առաջին անգամ կարդացի… դուրս եկավ … բայց իրոք խճճված պահեր կային, որ այնքան էլ լավ չհասկացա… բայց ընդհանուր առմամբ ոչ ստանդարտ ա ինքը, իսկ դա շատ լավա

    «Ես կվերադառնամ» երկրորդ անգամ կարդացի… ու երկրորդ անգամ էլ լաց եղա … սիրուն ես գրում Լիլ…

    Հ.Գ. ես շատ կզարմանայի, եթե Վարպետը քեզ պարզապես միանգամից գովեր.… առանց նշելու, որ դու կռվարար ես ու լավ բան չես կարող գրել
    …և այդպես էլ չհասկացա՝ ով եմ ես…
    մի Աղջիկ, որը երազում է մի օր Թիթեռ դառնալ, թե՞ Թիթեռ, որը երազում է Աղջիկ լինել…

  19. #14
    Ցինիկ Գալաթեա-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    22.01.2008
    Հասցե
    -
    Գրառումներ
    6,144
    Բլոգի գրառումներ
    12
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Հոգեբանը

    Մեջբերում Երկնային-ի խոսքերից Նայել գրառումը
    «Հոգեբանը» առաջին անգամ կարդացի… դուրս եկավ … բայց իրոք խճճված պահեր կային, որ այնքան էլ լավ չհասկացա… բայց ընդհանուր առմամբ ոչ ստանդարտ ա ինքը, իսկ դա շատ լավա

    «Ես կվերադառնամ» երկրորդ անգամ կարդացի… ու երկրորդ անգամ էլ լաց եղա … սիրուն ես գրում Լիլ…

    Հ.Գ. ես շատ կզարմանայի, եթե Վարպետը քեզ պարզապես միանգամից գովեր.… առանց նշելու, որ դու կռվարար ես ու լավ բան չես կարող գրել
    Ապրես մռութ ջան

  20. #15
    Ցինիկ Գալաթեա-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    22.01.2008
    Հասցե
    -
    Գրառումներ
    6,144
    Բլոգի գրառումներ
    12
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Ներքեւում աշխատողը

    Գործս ռեղադրում եմ նույն էջում, թող ստացվի ժողովածու` Հոգեբանը խորագրով

    Ներքեւում աշխատողը

    Թվում էր` եթե այդ օրը հազարամյակների պատմություն ունեցող ունեցող ժողովրդի ևս երկու ներկայացուցչի կեղտոտ եղունգներով, հիսուն դրամը մեկնող աջ կամ ձախ ձեռք տեսնի, սրտխառնուքը կդառնա անտանելի:

    Նախավերջին` կանացի, ամենայն հավանականությամբ թանկարժեք մատնահարդարի մոտ լցրած եղունգներով մատները մեկնեցին քանիցս տշած հիսուն երկաթե դրամանոցն ու ձայնը, սայլի խղճահար ճռճռոց հիշեցնելով ասաց` մի հատ:
    ''Հետաքրքիրա, քո դժբախտ հիսուն դրամանոցին ուրիշ քանի հատ պիտի տայի'', - լրիվ անկախ իրենից մտածեց ու հետզհետե ուժգնացող սրտխառնոցով մեկնեց մուգ սրճագույն ժետոնը:

    Փողոցը կանչում էր: Երևանի փողոցը: Ապակե աշխատավայրի մի քառակուսի մետր տարածքը` թվում էր` էլեկտրական մսաղացի պես կաղա ու արյունաքամ կանի, եթե վայրկյան առաջ իրեն չշպրտի վերև: Վերև: Եթե միայն կռճոնածածկ փողոցներով ու մայթերով քայլող մարդիկ իմանային` ինչ է դա. վերև:

    Ապակին պատից անթափանց է: Մարդկանց` ֆիլմի կադրերի պես իրար հաջորդող դեմքերը պատերազմից ատելի են: Աշխատանքդ սովից սատկելուց գրեթե նախընտրելի չէ: Աղմուկը խեղդում է: Լռությունը` բռնաբարում: Հոգին: Անընդմեջ:

    Վերջինը նա էր: Կրկին: Եվս մեկ անգամ:
    Զիլ ոռնալու ամենակուլ տենչից հիշեց մանկական խաղը` չորրորդ հարկի հարևանի երեխայի հետ, երբ ութ տարեկան էր: Հարևանի երեխան բարձրանում էր աթոռի վրա, թևերն օղակ անում, իսկ ինքը` բոլոր չորս վերջույթները գետնին` ավելի ճիշտ` հարևանի` հետ տված կարպետին` (հոտից դատելով), ոռնում էր գայլի պես: Մուլֆտիլմում էին տեսել: Ծիծաղում էին: Լավ էր:

    Սա, ինչպես միշտ, մեկնեց տասը դրամանոցն ու ասաց.
    - Մեկ հատ:

    Հասկացավ, որ վայրկյան առաջ ծնված հույսը, որ այս անգամ ամեն անգամվա պես չի լինի, ընդամենը իր պես ապուշ օպտիմիստի վարգագույն երանգ էր` համատարած մոխրագույնի ֆոնի վրա:

    - Հիսուն արժի, - տերմինատոր առաջինի պես բութ հայացքը ապակու վրա խզբզած դեմքին չնայելով ասաց:
    - Չէ հա,- էլի ասաց....աստված իմ ... էլի ասաց ...., - չէ հա:

    Սրտխառնուքին միացած սպանելու մոլուցքը` թվաց նոր էր, բայց չհասկացավ պարզապես, որ այդքան ուժեղ առաջին անգամ էր զգում:
    - Հա, պատկերացնում է՞ս: Մարմնավաճառի որդի!! (Այդպես էլ չսովորեց բարձրաձայն ասել` բոզի տղա):

    Ասաց, չէ, գոռաց ու պայուսակից փոքրիկ հայելին հանելով նայեց դեմքին: Միշտ ցանկացել էր իր դեմքը տեսնել նման իրավիճակներում: Այսօր որոշեց առիթը չկորցնել:

    Հայելին տեսադաշտից երբ հեռացրեց, արդեն տասը դրամանոցը մի տեղը դրած գնացել էր: Վերջինը հուսաց պարզապես ... մի տեղ դնելու պահով ... գիտեր, որ չի դնի:

    Դեպի Վերև տանող աստիճանները բարձրանալիս մտածեց, որ հետաքրքիր կլիներ ծանոթանալ ինչ-որ օդաչուի հետ: Իր և նրա Վերևները համեմատելու համար: Գիտեր նախապես, որ իր Վերևը ներքև լինելով հանդերձ նրա Վերևից բարձր էր լինելու: Ինքը կկարողանար դա ապացուցել: Հիմա զգում էր այդ անելու ուժը ինչպես դռան տակ մնացած մատի ցավն են զգում:

    Կանգնեց կրպակի մոտ սիգարետի սովորական տուփը գնելու և կիսաժպտալու անատամ, բայց մի տեսակ վավաշոտ ծերուկին` կրպակի վաճառողին: Տուն հասնելուց առաջ մնաց միայն հրապարակի շատրվանի տակ աննորմալի պես թրջվել-ջուր դառնալն ու սիրած կաֆեի վռիկ սուրճը գլուխը քաշելը:

    Այսօր իր սիրած սեղանը զբաղված էր ... ինչպես միշտ: '' Դժվարա հա երևի մի անգամ էլ էդ հաստ հետնամասովդ ուրիշ աթոռի մակերես ճնշես, - ատելությամբ մտածեց ու համարյա առանց նայելու նստեց ուրիշ սեղանի մոտ: Շորերն արդեն չորացել էին, տաք երեկո էր:

    Միայն երբ գլուխը կախ, պայուսակի մեջ կրակայրիչն էր փնտրում, սիգարետին հայտնի չէ որտեղից մոտեցած լուցկու վառված հատիկը (ոտ առավ, եկա՞վ` հասցրեց մտածել) հուշեց, որ մենակ չի սեղանի մոտ:

    Դիմացի աթոռին նստած տղան կիսաժպտաց: ''Չլինի՞ գռեհիկ տեսք ունեմ'', - մտածեց ու ժպտաց իր իսկ մտքին` հայացքը չկտրելով դիմացինի դեմքից, մինչև նրա ժպիտը չդարձավ ավելի բաց ու հմայիչ:

    - Գնա՞մ, - հարցրեց, - չէի նկատել Ձեզ, ճիշտ:
    - Ու՞ր Ձեր սիրած սեղանը զբաղված է, - ասաց:

    Ուզեց մասնակից դարձնել երիտասարդին հաստ հետևամասի հետ կապված իր մտքերին, բայց, ինքն էլ չհասկացավ ինչու, հարցրեց.
    - Օդաչու ե՞ք:
    - Առանձնապես չէ,- դարձյալ ժպտաց տղան, - վերևներից նախընտրում եմ իններորդ հարկը:

    Շատ քայլեցին:
    Երբ մտնում էր իր շենքի մուտքը, շուռ եկավ հրաժեշտ տալու: Որոշել էր ոչինչ չասել, պարզապես` գնա:

    - Վաղը գամ մետրո: Թույլ կտա՞ս:
    Ժպտաց ու այնպես, որ ցանկացավ հայելին հանել ու նայել իր դեմքին:

    - Չէ, մի արի: Ես ինքս չեմ գնալու:
    Այն մտքից, որ վաղը չի տեսնելու տասը դրամանոց ախմախին` աստիճանները բարձրանալիս երգում էր:

    Վերելակը էլի չէր աշխատում:

  21. Գրառմանը 2 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Quyr Qery (14.01.2012), Sambitbaba (24.01.2013)

Էջ 1 30-ից 1234511 ... ՎերջինըՎերջինը

Թեմայի մասին

Այս թեման նայող անդամներ

Այս պահին թեմայում են 1 հոգի. (0 անդամ և 1 հյուր)

Համանման թեմաներ

  1. Անտիպ-Անանուն
    Հեղինակ՝ Whyspher Whisper, բաժին` Անձնական օրագրեր
    Գրառումներ: 7
    Վերջինը: 11.06.2010, 10:34
  2. Մարտիրոսյան Ս.Մ.-ի անտիպ ժողովածուն
    Հեղինակ՝ xumhar, բաժին` Ստեղծագործողի անկյուն
    Գրառումներ: 29
    Վերջինը: 29.01.2010, 14:31
  3. «Կարոտ» բառի մասին
    Հեղինակ՝ Լեո, բաժին` Հայերեն
    Գրառումներ: 18
    Վերջինը: 25.11.2008, 23:22
  4. Պոեզիա. Գուցե կարոտ...
    Հեղինակ՝ Viki, բաժին` Ստեղծագործողի անկյուն
    Գրառումներ: 2
    Վերջինը: 13.07.2006, 08:27

Թեմայի պիտակներ

Էջանիշներ

Էջանիշներ

Ձեր իրավունքները բաժնում

  • Դուք չեք կարող նոր թեմաներ ստեղծել
  • Դուք չեք կարող պատասխանել
  • Դուք չեք կարող կցորդներ տեղադրել
  • Դուք չեք կարող խմբագրել ձեր գրառումները
  •