Հայացքիդ նուրբ սառնությունից մարմնովս սարսուռ է անցնում։
Ձայնիդ փափուկ կեղծիքը տապալում է անհավանական դաժանությամբ։
Սեփական հիմարությանս ճնշող զգացումը գազախցիկի ազդեցություն է թողնում։
Անմարդկային հոգնած Աշխարհս հայտարարում է՝ Զգուշացեք, դռները փակվում են։
Ձեռքերս չեն դողում։ Զարմանալի հանդարտ են...
Աչքերս արցունքադուլ են նորից հայտարարել կարծես։ Ու էլի առանց զգուշացնելու...Գոնե զգուշացնեին՝ տրամադրվեի, ներսումս կուտակված այրող արցունքները տուշախառը դեմքս լղոզեին...հիմա արդեն չի ստացվում..
Լիալուսին չի...էլի լիալուսին չի..փաստորեն մենավոր գայլի պես ոռնալու ցանկությունը դրա հետ կապ չունի..Աքելլան վրիպեց...
Թաց մազերս խառնիխուռն անող քամի, որը մեքենայի՝ իմ սիրած արագ ընթացքից ոգևորված՝ անընդհատ զարկում է դեմքիս....զայրացնում..ծիծաղում...սպառնում՝ մինիմում գրիպով հիվանդացնել։
Ընդամենը պետք է փակել պատուհանը։
Ու կգա վաղը...իր փոքրիկ, բայց հերթական մահով։
Վաղը լավ օր է՝ մեռնելու համար..
Էջանիշներ