Մի քանի րոպե....
Իմ գիտակցությանը վաղուց արդեն հատուկ մշուշի ներքո` մի քանի րոպե ժպիտ ու ցավ..
Ժպիտս շատերն են տեսնում..
Երանի...
Չէ...իրականում չեմ ուզում..
Մի հասկացեք ոչ մի բան..
Բոլորի պես` ուզում եմ չհասկացված լինելուց կայֆ բռնել.....միթոմ, էլի..
Մենության բանաձև եմ ուզում մշակել, որ Մարկեսի "Հարյուր Տարուն" տա անցնի...
Գժության տեսություն, որի մասին Դոստոևսկին կերազեր իր խելամիտ "Իդիոտով" ...
Իրականության բացահայտում, որի դեդուկտիվ մեթոդների ճշտությունը ֆրանսիական բեղերով Պուարոն կանաչաթույր նախանձով կհայտարարեր ալամ աշխարհին...
Սատկած առնետներ եմ ուզում տեսնել աստիճանավանդակիս վրա, որոնց արնածոր դիակիկների խղճահարույց տեսքից Քամյուն կհրաժարվեր էքսիստենցիալիզմի ամենավառ իր նվաճումներից..
Հոսող ժամացույց եմ ուզում կոմպիս ուղիղ կողքը, որը եթե մեծն Սյուրռեալիստը տեսներ` կխնդրեր, որ իր "Հանճարի Մասին Գիրքը" մակուլատուրայի տեսքով հանձնեն համապատասխան վայրեր..
Մոնային եմ ուզում նկարել, որ ապացուցեմ, որ խորհրդավոր ծամածռությունը ժպիտ չէ...
Ուզում եմ էս պահին դրսում հաչացող շները դադարեն իրենց չաթը...որովհետև էս նեղ մաջալին իրենց չաթլախ հավեսն ունեցող չկա...
Իրականում մի բան եմ միայն ուզում...բայց դա արդեն գաղտնիք է..
Էջանիշներ