Ինչու՞ մենակության զգացումը չի լքում...անգամ երբ, ըստ ամենայնի, մենակ չեմ..
Ինչու՞ է սովորական գլխացավը վերածվում "հոգացավ"-ի։
Դրսից լսվող միայնակ շան դժգոհ հաչոցը սղոցում է ուղեղս...
Ջերմությունս առանց ինձ հարցնելու տեղափոխել է մի այլ հարթություն...ավելի սու՞ր եմ զգում..
Ականջիս հասնող սվսվոցը ցերեկվա քամուց հողին ընկնող տերևնե՞րն են..
Լացի ձայնը ծերունի հորը կորցրած շիկահե՞րն է..
Ծիծաղը յոթը ծով այն կողմ ապրող ընկերոջս ժպի՞տն է..
Երաժշտությունը չիրականացած համերգի նոտանե՞րն են..
Տեղ-տեղ նշմարվող մոխրագույնը դժգոհությանդ ու վիրավորանքիդ էացու՞մն է..
Ժպիտդ ու հայացքդ սպասումիս արժանի հատուցու՞մն են...
Աղաղակող լռությունը ինձ շրջապատող դաժան իրականությու՞նն է..
Լիալուսին է։ Չեմ տեսնում։ Զգում եմ..
Էջանիշներ