User Tag List

Ցույց են տրվում 1 համարից մինչև 15 համարի արդյունքները՝ ընդհանուր 15 հատից

Թեմա: Մտքեր ՝ բարձրաձայն...

Ծառի տեսքով դիտում

Նախորդ գրառումը Նախորդ գրառումը   Հաջորդ գրառումը Հաջորդ գրառումը
  1. #6
    Մյաու՜... Փիսիկ-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    18.10.2006
    Հասցե
    Այնտեղ, որտեղից չեն վերադառնում
    Տարիք
    40
    Գրառումներ
    265
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Մտքեր ՝ բարցրաձայն...

    Շնորհակալ եմ Alize'e. )

    Ավելացվել է 1 րոպե անց
    Անհաջողակը

    Զընգ, գընգ: Հեռախոսն էր: Ինքնաբերաբար պատասխանեցի.

    -Համար չորս կլինիկա, Մայան լսում է:

    -Վայ, բարև բարև Մայա ջան: Ինչպե՞ս ես, - լսվեց կամացուկ ու վախվորած կնոջ ձայնը:

    «Ըհըն, տեսնես հիմա ի՞նչ է ուզում»,- մտածեցի ես:

    -Ողջու՛յն, տիկին Սմիթ, ինչպե՞ս եք: Ես լավ եմ շնորհակալություն,- զվարթորեն ծլվլաց ձայնս խոսափողի մեջ:

    Կողքիս նստաց բուժքույրը, ձեռքերի ու շուրթերի անձայն շարժումներով փոխանցեց, «Աստծու սիրուն, ես այստեղ չեմ»:

    -Ո՛չ, ո՛չ, տիկին Սմիթ, ցավում եմ, բայց Ալվինան տեղում չէ: Բժշկի ե՞ք ուզում գալ: Իհարկե: Չկազդուրվեցիք հ՞ա ձեր կոտրվածքից: Ահ, այժմ էլ աջ բազուկն եք կտրել: Ախ, ինչպիսի անհաջողություն: Չի՛ կարող պատահել: Մի՞թե ձեր չարաճճի շնիկի հերթական կծածն է? Իհարկե, հենց հիմա կտեսնեմ թե ո՞ր բժիշկն ազատ ջամանակ ունի ցուցակում:

    Մատներիս թեթև շարժումով համակարգչի էկրանին հայտնվեց այնքան ծանոթ հիվանդի պատմությունը: Ես հերթական անգամ զարմացած նայում էի տիկին Սմիթի վերջին 5 ամսվա հիվանդության պատմությունը. չկար բժիշկ մեր մեծածավալ կլինիկայում, որ տիկինը չէր այցելել այդ կարճ ջամկետում: Վերջին անգամ մոտ 2-3 օր առաջ էր եկել ոտքի կոտրվածքի վերաստուգման համար:

    -Տիկին Սմիտ, հիշու՞մ եք, մոտ երկու ամիս առաջ հանդիպել եք բժիշկ Շվայցին: Այո՛, այո՛, այն երիտասարդ ևրոպացի բժիշկը, որը բուժում էր ձեր, թունավոր սնկեր ուտելու հետևանքով առաջացած ստամոքսացավերը: Է՞լ ով ունենք այսօր հերթապահության: Հիմա, մեկ վարկյան:

    Ալվինան, ափը բերանին դրած, անդզայն ծիծաղում էր, իսկ ես հազիվ էի զսպում ծիծաղս:

    -Այ, հենց նոր նկատեցի, որ դուք չեք հանդիպել մեր նորագույն բժշկուհուն: Նա նոր է ստացել իր դիպլոմն ու մեզ մոտ վերապատրաստավորում է անցնում: Անու՞նը: Բժիշկ Մակգուայեր: Ահա, հրաշալի երիտասարդ բժշկուհի է, բոլոր հաճախորդներն էլ գոհ են նրանից: Սիրով կկազմակերպեմ, հենց այս երեկո նա է հերթապահ: Ի՞նչ կասեք եթե ժամը 3-ին ձեզ հերթագրեմ: Եղավ, շատ բարի: Դե կտեսնվենք, տիկին Սմիթ: Առողջություն եմ մաղթում: Ցտեսություն, - և կախեցի խոսափողը:

    Կոխքիս հավաքված անձնակազմի բամբասկոտ ամբոխն սկսեց ծիծաղալ.

    -Բժիշկ Մակգուայերն էլ կստանա տիկին Սմիթի օրհնությունը,- սրամտեց Ալվինան, և բոլորս լիաթոք ծիծաղեցինք:

    Տիկին Սմիթը կախեց խոսափողն ու փռվեց բազմոցի մետաքսյա ծածկոցին: Երանավետ ժպիտը դեմքին նա վերհիշում էր Մայայի հետ խոսակցությունը: «Ի՜նչ հրաշք աղջիկ է», - մտածեց նա: Մատներն անորոշ խաղում էին ծածկոցի կախոցների հետ: Աչքեր@ բարձրացրեց: Շուրջը շքեղ զարդարված հյուրասենյակն էր: Անձնագրում գրված տարիքին անհամեմատ՝ երիտասարդ այրու դեմքը մռայլվեց մի պահ:

    Արթնացել էր արևի ոսկեգույն շողերի ծակոծներից: Սպասուհին մատուցեց հրաշալի նախաճաշ: Դրսում արտակարգ գարնանային եղանակ էր: Արևը փայլում էր ամբողջ ուժով, պատուհանից դուրս երևում էր հրաշալի այգին, որտեղից լսվում էր թռչունների ուրախ ճռվողյունը: Սակայն տիկինն ուրախ չէր ամենևին: Ոչ ոք չկար, որ կկիսեր այդ հրաշալի գարնանային օրն իր հետ: Գործարանային մագնատի երիտասարդ այրին չուներ երեխաներ, չուներ ծանոթներ. նա բոլորից վախենում էր: Ամուսնու մահից հետո հեռախոսը համառորեն լռում էր ժամեր, օրեր, նույնիսկ շաբաթներ շարունակ: Ոչ ոք չէր հիշում դժբախտ միլլիոնատիրուհուն: Ոչ ոք նրան չէր սիրում: Հարկավոր էր մի բան ձեռնարկել. հո չէ՞ր կարող միայնակ անց կացնել այսքան գեղեցիկ օրը: Միակ մարդիկ, որ հատկացնում էին իրեն ժամանակ, որ հասկանում էին և չէին մեղադրում իրեն ամուսնու մահվան մեջ՝ իր բջիշկներն էին համար չորս կլինիկայից և բարեհամբույր անձնակազմը: Տիկնոջ աչքերն անգամ արցունքով լցվեցին՝ հիշելով նրանց ժպիտներն ու հոգատար հայացքները, բայց ցավոք հենց այնպես նրանց այցելել չէր կարելի, ամեն անգամ առիթ էր պետք:

    Սենյակի անկյունից լսվեցին ժամացույցի զանգերը՝ ուղիղ ժամը մեկն էր: ՈՒշքի եկավ մտքերից: Նայեց բազմոցի կողքին դրված սեղանին, որի վրա սպասուհին կարծես պատահականորեն թողել էր մրգերի դանակը: Շատ արագ դանակը հայտվեց ձախ ձեռքում, տիկինն ուղեխ կծեց ներքևի շրթունքը, և արյունը շատրվանի պես դուրս ցայտեց աջ ափի միջից:

    -Ջե՛յն, Ջե՛յն, - կանչեց սպասուհուն, որը միանգամից հայտնվեց սենյակում՝ կարծես դռների ետևում տաքնված լիներ, - Վարորդին կարգադրեք մեքենան պատրաստել, բժշկի ենք գնում: Ինձ էլ սրբիչ բերեք, ձեռքս կտրեցի: Չեմ հասկանում, ինչու՞ էք այդքան սուր դանակ դրել միրգ կտրելու համար:

    Սպասուհին ներողություն խնդրեց, ապա թախծոտ հայացքը նետեց մրգերի բյուրեղապակյա սկուտեղին, որին տիկինն ամենայն հավանականությամբ բոլորովին չէր էլ դիպչել: Հետո դուրս վազեց, վարորդին կանչելու:
    Վերջին խմբագրող՝ Փիսիկ: 11.04.2008, 22:58: Պատճառ: Գրառման ավելացում

  2. Գրառմանը 1 հոգի շնորհակալություն է հայտնել.

    Գանգրահեր (04.09.2010)

Թեմայի մասին

Այս թեման նայող անդամներ

Այս պահին թեմայում են 1 հոգի. (0 անդամ և 1 հյուր)

Համանման թեմաներ

  1. Մտքեր
    Հեղինակ՝ Smokie, բաժին` Անձնական օրագրեր
    Գրառումներ: 6
    Վերջինը: 09.12.2011, 12:02
  2. Պոեզիա. Մտքեր լռությունից...
    Հեղինակ՝ einnA, բաժին` Ստեղծագործողի անկյուն
    Գրառումներ: 51
    Վերջինը: 01.07.2011, 08:32
  3. Չասված մտքեր…
    Հեղինակ՝ Երկնային, բաժին` Անձնական օրագրեր
    Գրառումներ: 159
    Վերջինը: 21.12.2009, 23:20
  4. Տրորված մտքեր
    Հեղինակ՝ StrangeLittleGirl, բաժին` Ստեղծագործողի անկյուն
    Գրառումներ: 10
    Վերջինը: 16.11.2007, 21:05

Էջանիշներ

Էջանիշներ

Ձեր իրավունքները բաժնում

  • Դուք չեք կարող նոր թեմաներ ստեղծել
  • Դուք չեք կարող պատասխանել
  • Դուք չեք կարող կցորդներ տեղադրել
  • Դուք չեք կարող խմբագրել ձեր գրառումները
  •