Անգույնություն
նայում եմ հոգնած աչքերին,
-հո դու ապուշ չէ՞ս: Կցավացնես!
-հա ի՞նչ անենք: թող մի քիչ էլ ցավա: հո կիմանամ հասկացել ես սխալներդ:
-ես սխալներ չեմ գործում քո հանդեպ, - կատաղած գոչեցի:
-դու ինձ չես սիրում:
-ի՞նչ գիտես, որ չեմ սիրում:
-զգում եմ:
-բա ու՞մ եմ սիրում, տափակի մեկը:
-չգիտեմ ում, բայց ոչ ինձ: իսկ դու գիտե՞ս թե ում ես սիրում:
-չէ՛, չգիտեմ,- ամաչեցի:
-լավ, լավ, մի տխրիր, ես միևնույնն է քեզ հավեժ եմ սիրելու, ի՜նչ է անես, ինձանից պրծում չկա: Իմ սերն անընդհատ է քեզ հետևելու:
-ի՜նչ մի ռոմանտիկայա մոտդ: Երանի քեզ, որ էդքան պարապ ես:
-ես պարապ չեմ: ես միշտ զբաղված եմ:
-ինչո՞վ, - զարմացա:
-սպասելով: Քեզ սպասելով: Եվ հիմա իմ սպասումը վերջացել է՝ դու ինձ մոտ ես եկել, բայց ես հեռանում եմ:
-Մի գնա, - աղաչեցի:
Զրուցակցիս աչքերում արցունքներ հայտնվեցին,
-Ախր իմ մնալը ոչինչ չի փոխում այլևս քո կյանքում: Դու այլևս ինձ չէս պատկանում, այլ նրանց, - զզվանքով խայթեց նա:
-Էլ մի՛: Նրանք, հա, նրանք: Մի բառ ես գցել բերանդ: Ես նրանցը չեմ՝ ես բոլորինդ եմ:
-Այ դրա համար էլ մեկդ երկու չի դառնում՝ հազար կտոր ես քեզ անում ու բաժանում բոլորներին. վերջում ինձ ոչինչ չի մնում, բացի մի քանի թերմացքներից:
-Իսկ ի՞նչ ես առաջարկում անեմ: Մի կերպ պետք է ապրել: Ես էլ էսպես եմ ապրում:
-Ապրիր, ես էլ քեզ չեմ խանգարի քեզ՝ իմ մասին անվերջ հիշեցնելով:
-Չէ՛, դու ինձ պետք ես... Շատ ես պետք, երբեմն: Հատկապես, երբ կորցնում եմ գույներ տեսնելու ունակությունս, էլ ոչինչ չի երևում բացի կաղապարներից: Նայում եմ շուրջս միայն կաղապարներ են, իսկ գույները վերացել են: Դժգույն կախապարնե՜ր: Զզվելս է գալիս:
-Բայց դժգույնն էլ է գույն, հարգելիս: Նա էլ էդպիսի «գույն» է՝ դըժ:
-Բայց ես անդըժություն եմ ուզում!
-ՈՒրեմն միայն դրա համար ես հա՞ ինձ պահում:
-Մի նեղացիր, խնդրում եմ:
-Չեմ նեղանում, մտածելու առիթ ես տալիս: Եթե այդքան հոգնել ես, ինչու ինձ մոտ ավելի հաճախ չե՞ս այցելում:
-Կախապարներն ինձ սիրում են: Շատ են սիրում: Ինձ միայն բավական է, որ քո մասին հիշեմ ու իմանամ , որ կաս, կողքիս ես:
-Քեզ դժգույն սերը պետք է՞:
-Չգիտեմ: Բայց նրանց իմ գունավոր սերն է պետք, որ ապրեն, գոյատևեն:
-Ե՞րբ ես սկսելու մեզ համար ապրել: Հոգնում եմ միայնությունից:
-Կներես:
-ՈՒրիշ ընտրություն էլ չունեմ: Դու ինձ այլևս ոչ մի ընտրություն չես թողնում:
Հեռախոսն անհանգիստ դռռաց՝ զարթուցիչս էր:
-ՈՒ՜ֆ, սկսվեց: Գնա խնդրում եմ:
-Կգնամ, միայն թե, դու մի հեռացիր:
-Դու ինձանից լավ գիտես, որ ոչ մի տեղ էլ չէի գնալու: Մենք առանց իրար չկանք: Երբ վերադառնաս, ես կրկին այստեղ կլինեմ:
-Շնորհակալություն:
-Իհարկե:
-Սիրում եմ քեզ:
Հոգոց հանեց,
-Գիտեմ: Գնա: Կաղապարներդ սպասում են, - խայթեց կրկին, բայց առանց թույնի այս անգամ:
-Ես կվերադառնամ,- պատասխանեցի ու արագ վեր կացա տեղիցս, որ հերթական անգամ շպրտվեմ կենցաղային առօրեականության մեջ՝ հայլու մեջ թողնելով ինձ այդքան պակասող խենթությունս:
Էջանիշներ