User Tag List

Ցույց են տրվում 1 համարից մինչև 15 համարի արդյունքները՝ ընդհանուր 15 հատից

Թեմա: Մտքեր ՝ բարձրաձայն...

Համակցված դիտում

Նախորդ գրառումը Նախորդ գրառումը   Հաջորդ գրառումը Հաջորդ գրառումը
  1. #1
    Մյաու՜... Փիսիկ-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    18.10.2006
    Հասցե
    Այնտեղ, որտեղից չեն վերադառնում
    Տարիք
    40
    Գրառումներ
    265
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Մտքեր ՝ բարձրաձայն...

    Ողջույն ես նորեկ եմ... ինձ ճանաչելու համար հարկավոր է ինձ կարդալ... կարդանք միասին ... շատ կուզեի կարդալ ձեր արձագանքները

    հ.գ. հուսով եմ, ադմինիստրացիան դեմ չի լինի եթե երբեմն ռուսերեն ստեղծագործություններիցս դնեմ =)

  2. #2
    Մյաու՜... Փիսիկ-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    18.10.2006
    Հասցե
    Այնտեղ, որտեղից չեն վերադառնում
    Տարիք
    40
    Գրառումներ
    265
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Մտքեր ՝ բարցրաձայն...

    գիտես հիմա նայում եմ ու մտածում, ինչքան խառն է ամեն ինչ այնպես է խառնվել ուղեղումս...ինչ եմ ուզում? դողում է մարմինս աշնան տերևի պես.... ախ ... աշուն եմ ուզում

    ուզում եմ որ տերևներն ընկնեն ոտքերիս տակ ու.... վերանան... ինձ տանելով իրենց հետ...ուզում եմ քայլեմ նրանց վրայով՝ արհամարհելով այն փաստը, որ փշրում եմ նրանց այնքան բարակ հոգիները... ինչ կա որ? տես... հենց այս պահին միգուցե մի երիտասարդի կյանքն է կոտրվում Ճակատագրի ոտքերի տակ, կոտրվում ե... փշրվում անգամ այնպես է փշրվում որ փոշիանում է նույնիսկ ու տրվում ... քամուն... Քամի... քամի է հոգումս փոթորկում է, բայց անաղմուկ.... ինչու? տեսնես միշտ է այսպես լինում երբ դատարկություն է ներսումդ... ախ , հասկանում եմ, քամին ոռնում է դատարկության մեջ միայն...

    այնպես եմ հոգնել սիրելիս, հոգնել եմ այս անընդմեջ խառնաշփոտից, այս վազվզոցից , հոգնել եմ անգամ ժամացույցին նայելուց հոգնել եմ այդ երեք սլաքներից կախված լինելուց, միթե ժամանակը չի կանգնի երբևե? ուզում եմ աչքերս փակեմ ու չզգամ ժամանակ@... այդ ծանր թաթով դևին, որ մեզ իր կամքի ստրուկն է դարձել դեռ հազարամյակներ առաջ...

    մրսում եմ... մրսում է հոգիս ափսոս որ հոգեվիՃակն անցնում է երբեմն ֆիզիկականին, սակայն ափոս չենք կարող արտահայտել... լալիս ենք մեր ներսում, կտրտվում բայց իզուր, ոչ ոք չի տեսնում.... չէ, չէ՛, չենք լալիս, որ տեսնեն ու խղջան, լալիս ենք, որ հանգստանանք, ուզում ենք որ տեսնեն, որ հասկանան... Հասկանալ, այնքան հասարակ բառ է սա. Շատերի համար դջգույն է թվում... բայց ուզում եմ, որ ինձ հասկանան... և հասկանում են...

    երջանիկ մարդ եմ ես, ունեմ ինչ ուզել եմ, բայց... երեկ ունեյ սեր, չէ... ավելի ճիշտ մեկ շաբաթ առաջ... սիրում էի, սիրում խենթի պես, սիրում էի այնպես, որ թվում էր թե աշխարհն է ոտքի կանգնել նշելու այդ տոնը... սիրում էի, բայց ցավով, ցավն եր այնպես սպանում սպանում... և գիտես ինչ? ... դա էլ լռեց - լռեց ցավ@, քանզի բթացավ, դարձավ անզգայուն, ու ես կորցրեցի ամենը, ամենն ինչ ունեի... ինչ ունեի ներսում... չեմ սիրում ու ցավում եմ որ չեմ սիրում...
    մրսում եմ.... տեսնես հոգուս վրա երբ ձյուն կիջնի? ձյուն, որ հանդարտություն է բերելու թփտացող սրտիս ու անհանգիստ հոգուս. ձյուն, որ կմաքրի արցունքներն այս բոլոր... ատում եմ ... չէ, չեմ ատում ուղակի չեմ հասկանում, կամ էլ միգուցե չեմ ուզում հասկանալ...ինչևե, այսօր շատ ցուրտ է հոգումս....

    նորից գիշեր,և ահա գիշերվա կեսին կգա նա ՝ հրեշտակն իմ անարև օրերի, կգա ու կասի "գնանք" ու կգնանք թափառելու հոգուս անկյուններում ու գտնելու և վերգտնելու, կորցնելու ու նետելու...ու նորից ու նորից.... ախ ցավն այս... չէ, ցավ էլ չկա, հանդարտություն է տիրում... քնել եմ ուզում միգուցե դա կօգնի... Սիրում եմ քեզ իմ ընկեր... սիրելի ընկեր....ներիր թե հոգնեցրի... բայց չեմ ուզում պահել ներսումս ոչինչ, թող չկուտակվի...

    10 Հուլիս 2004

  3. #3
    Մյաու՜... Փիսիկ-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    18.10.2006
    Հասցե
    Այնտեղ, որտեղից չեն վերադառնում
    Տարիք
    40
    Գրառումներ
    265
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Մտքեր ՝ բարցրաձայն...

    Այսօր երկինքն ուրախ եր, այնպես ուրախ , որ թվում էր թե հրճվում է, բայց ինքն ել չգիտեր թե ինչու: Հրճվում եր ու ժպտում այգում խաղացոխ մանուկների նման... բայց ախր այգին այսօր դատարկ է: Այդ նորից ես եմ օրորում երազանքներս ճոճանակից կախված...
    ՈՒզում էի,որ անձրև գար, սարսափելի տոթ է, և ես շնչահեղձ եմ լինում: ՈՒզում էի կանգնել անձրևի տակ ու մաքրել հոգիս, հոգի, որ այնքան է լարված . թվում է թե ջրի հետ շպման մեջ մտնելուց կարճ հաղորդում կտա ու... ու ես կայրվեմ... կայրվեմ անձրևի կաթիլներից.... կայրվեմ այդ աննման ջրից այնպես, ինչպես ոչ ոք դեռ չի այրվել: Կայրվեմ ու կանէանամ ինչպես փյունիկ, ինչպես մարդիկ անէանում են առօրեական հոգսերի մեջ... և կորցնում իրենց անհատականությունը:
    Իսկ երազանքներս դեռ ճոճվում էին այգում կանգնած ճոճորանի վրա, ճոճորվում ու թռնում
    են վեր, այնքան վեր,որ թվում էր թե սլանում են հեռու-հեռու մի ուրիշ հարթություն, մի տեղ որտեղ իրերը չունեն ուրվագիծ, ու զգացմունքներն այնքան առկա են ու այնքան որոշակի, մի վայր որտեղ ամեն ինչ բարդ է, բայց այնքան հասկանալի ու մատչելի ...
    Հոգնել եմ, հոգնել եմ ամեն օր արթնանալուց ու լցվելով աշխարհի անընդմեջ պտույտի հետ, պտտվելուց նրա հետ, և այսպես ինչքան? մինչև գլուխս պտտտվի այնքան որ կորցնեմ սեփական գլուխս ուսերիցս, որ դառնա ցնորված երազ, որ այնքան աբստրակտ է թվում ոմանց, բայց այնքան հասարակ ու սովորական այն մարդկանց համար որ խենթեր են, այո խենթեր, ինչպես դու ու ես, իսկ նրանք? նրանք ուղակի տարբեր են, հասկանում ես? տարբեր, նրանք այնպիսին չեն ինչպես մենք.... շեղվեցի թեմայից նորից... շեղվեցի ու կորա... երևի անկեղծն ասած, ժամանակն է քնելու... քնել... պետք է այդ մասին ել գրել... գրել ու մրոտել էջեր էջեր այնքան եջեր որքան զարկ կա երկարներումս ... ու դեռ որքան որ միգուցե կլինի!

    20 Հուլիս, 2004

  4. #4
    Մյաու՜... Փիսիկ-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    18.10.2006
    Հասցե
    Այնտեղ, որտեղից չեն վերադառնում
    Տարիք
    40
    Գրառումներ
    265
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Մտքեր ՝ բարցրաձայն...

    հոգիս երգում է երգեր, երգեր որ այնպես թափանցիկ են, որ տեսնում եմ ամեն ինչ, ամեն, ամեն ինչ նրանց միջից, այն ամենն ինչ փոխում է մեր կյանքը մեկ վարկյանում, այն ամեն վատը, որ մարդիկ փորձում են ծածկել՝ օրեցոր ամանչելով այդ ամենից. Եվ ահա մարդկության արատներին եմ հետևում իմ թափանցիկ երգերի թափանցիկ վարագույրի ետևից...և պատկերներ են հառնում աչքերիս առաջ, պատկերներ ու տեսարաններ,որ ոչ գույն ունեն.ոչ էլ ձև, քանզի տխրությունը թափանցիկ է աշնան քամու նման, որ չարաճճի խաղում է խոտերում ու խառնում է մազերս, ու ես զգում եմ ինչ-որ մեկի մի անծանոթ ու անհայտ ուժի համբույն աչքերիս, և աչքերս բացում եմ ու նայում աշխարհին, որ այնպես դատարկ է թվում, ոչինչ իր տեղում չէ չնայաց, որ ինչ-որ մեկն ինձ անհայտ կերպ ստեղծել է այս անհասկանալի հարմոնիան ու իդեալականությունն այն ամենի ինչ կատարվում է մեզ հետ ու մեր շրջապատում: Դու էլ գիտես,որ թակարդն ենք ընկել աշխարհի ձեռքին ու նրա, ով իբր հորինել է այս թղթե երազը: Եվ ահա աչքերիս առաջ պայթում են մեկը մյուսի ետևից երազներն ինչպես օճարե պղպջակներ,որ ոչինչ չեն նշանակում, այլ ընդամենը քիմիական ռեակցիայի արդյունք են. մի վարկյան են ընդամենն ապրում ու վերանում այս աշխարհից՝ չթողնելով ոչինչ իրենց հետևից: Կան երազանքներ,որ հենց այդպես էլ ծնվում ու մահանում են: Այս աշխարհն էլ ինչ-վոր մեկի խենթ երազն է և միայն մեկ աչքի թարթումով կարող է այն վերացնել, այ այսպես էլ սպասում ենք՝ ապրելով հազարամյակներ, թե երբ է այդ մեկը հոգնելու այս խաղից ու ազատ արդ;ակելու մեր ի ծնե ազատ ու միևնույն ժամանակ շղթայված հոգիները.. և ահա այսպես միլիոնավոր հարցեր են ծագում ներսումս ամեն վարկյան ու չեմ կարող պատասխաններ գտնել, չեմ կարողանում հասկանալ աշխարհն ու հետևաբար չեմ հասկանում ինձ քանզի ես էլ այս աշխարհի մի փոքրիկ շատ փոքրիկ մասնիկն եմ քո պես ,սիրելիս. Անհայտություն.... որքան ծանր է քո տված ցավը, որքան դժվար է հասկանալ քեզ, հետաքրքրությամբ բզկտում ես մեզ, ասես քեզ համար փորցադաշտ լինենք... Հերիք է՜՜՜ Բավական է! գոռում եմ ես, բավ է! էլ չեմ ուզում, ու պատառոտում եմ մաշկս ատամներով, ինչպես սոված գայլը ձմռանը, պատառոտում եմ մարմինս որ ազատ արձակեմ ներսումս անհույս բանտարկված հոգիս... իսկ այն... այն նայում է աչքերիս մեջ հայելուց, նայում է ինձ իմ իսկ աչքերով, իմ իսկ հայացքով, այնպես աղերսող որ... չէ ոչինչ.... արդեն ոչինչ, փակվում են աչքերս ու հոգիս, հոգնելով պատեպատ բախվելուց, քաշվում է մի անկյուն ու ... ու լռում ... ոչինչ չունի էլ ասելու կամ էլ այնքան բաներ ունի ասելու այնքան բողոք որ ժամանակն ուղակի չի բավականացնի, այնուամենայնիվ ասել էլ արդեն անիմաստ է, չէ որ մենք գիտենք մեր անթիվ-անհամար հարցերին այսօր պատասխան չենք գտնելու ու թողնում ենք այդ գորցն էլ մեր ժառանգներին... այսպես եղել է միշտ...այսպես է այսօր... ու այսպես կլինի մինչև վերջ... վերջ? իսկ վերջն ինչ է? ...

    9 Օգոստոս, 2004

  5. #5
    Մյաու՜... Փիսիկ-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    18.10.2006
    Հասցե
    Այնտեղ, որտեղից չեն վերադառնում
    Տարիք
    40
    Գրառումներ
    265
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Մտքեր ՝ բարցրաձայն...

    ԱՄԵՐԻԿԱՆԵՐԸ ԿԱՄ «AMERICAN DREAM»

    Աշխատանքային օրն առատ էր իրադարձություններով` բավականին հոգնած էր: Մեքենան կանգնեցրեց մայթի վրա ու քայլեց դեպի տուն: Դռան շեմին ծառն էր. բարեվեց, հոգնած ժպտաց: Բանալիների՝ հսկայական թվացող խրձերի մեջ մի կերպ գտավ տան բանալին ու բացեց դուռը: Ցուրտ էր. դրսում շոգ էր, տանը՝ ցուրտ: Բարձրակրունկ շականակագույն կոշիկների վրայից մի կերպ իջավ, նայեց միջանցքի հայելուն.

    -Բարեվ: Ինչպե՞ս ես: Ինչպես միշտ՝ հոգնած ու գեղեցիկ,- ծիծաղեց սեփական պատասխանից:

    Մուրադը դեռ տուն չէր վերադարձել, երեխաներին էլ սկեսուրն էր այսօր մանկապարտեզից վերցնելու: Ուժասպառ նստեց խոհանոցի փափուկ աթոռին. այդպես էլ չսիրեց խոհանոցում փափուկ աթոռ ունենալը, բայց, ինչ արած, չոր աթոռներ համարյա թե չէին վաճառվում խոհանոցի համար այս ամերիկաների խանութներում: Հիշեց այդ բառը ՝ ամերիկաներ: Չէր հիշում՝ ումից կամ որտեղ էր լսել, բայց միշտ հիշելիս ծիծաղում էր: Այսօր ծիծաղել չէր ուզում:

    Վեց տարի: Վեց երկա՜ր ու ձիգ տարիներ՝ հանդուրժանքով ու կարոտներով լի: Մի կարոտ էլ չէր, այլ՝ կարոտներ՝ անթիվ, անհամար, անծայր, անտակ, անկուշտ ու անմար: Աչքերի առջեվ սկսեցին անցնել տարիներն իրար ետեվից: Ահա ինքը՝ պատանի մի աղջնակ, ուսանողական վիզայով գալիս է հնարավորությունների այս երկիրը, որպեսզի քաղի իրեն հասանելիք "Ամերիքան դրիմ"-ի մի պատառը: Եկավ ու մնաց: Աշխատանքն ու ուսումը, թվում էր, թե կուլ էին տալիս իրեն ու պայծառ հոգում փորում կարոտի՝ դեռ այն ժամանակ դատարկ մի անդունդ: Հետո անդունդը սկսեց զգացնել տալ իր մասին: Երբեմն չէր հասկանում՝ արդյոք հոգին սառչում էր խստաշունչ Նյու Յորքյան կլիմայից, թե իր ներսում կլանված անդունդի խորքից բխող սառնաշունչ քամուց: Անընդհատ մրսում էր, բայց չէր հանձնվում. պատահական անցորդների օտար ու ոչինչ չնշանակող ժպիտներով էր իրեն տաքացնում, օտար գինու ու օտար խարույկի կապույտ կրակի ջերմությունն էր փորձում յուրացնել, իր սեփականը դարձնել: Իրենը չէին: Իրենը չէր ոչինչ:

    Հիշում էր մոր լացակումած ձայնը, որն ամեն կերպ փորձում էր ժպտալ, բայց չէր ստացվում: Փորձում էր արհամարհել մոր կարոտը: Մեղադրում էր տնեցիներին, երբ տուն էին կանչում, թե իրեն չեն սիրում, չեն ուզում, որ հաջողության հասնի: Սակայն ամիսներ հետո, չարաբաստիկ մի ամառային օր էր, երբ հասկացավ ինչու էին ուզում, որ տուն գնար: Եղբայրն ու հայրը թաքցնում էին մոր քաղցկեղը: Վիրավորանքը կոկորդն էր քերում, չէ՛, չէր քերում, այլ կրծում էր, նենգ թշնամու պես կրծում էր ողջ էությունը: Մոմաձեվ մատների մեջ երակները սառել էին, այնպես պինդ էր բռնվել սեղանից: Հետո հոգեհանգիստն էր: Ինքը ներկա չէր: Հիշեց հոր խոսքերը. «Ոչինչ, բալես, դու էլ իրեն կենդանի հիշիր»:

    Բալես... Բալես... Ականջներում արձագանքում էր հոր մրմունջը: Շուտով հայրն էր մեռավ:

    Մի դավաճան արցունք պոկվեց հոգուց ու փախավ աչքերից՝ գունատ այտերի վրա թողնելով աղի մի հետք: Մեծ գործակալության հաջողակ աշխատակցուհին լացում էր: Իր կարոտն էր լացում, իր կորցրած հանգիստն էր լացում, իր կորցրած հայրենիքն էր լացում: Բայց այստեղ՝ հնարավորությունների երկրում, դրսի մարդիկ չպիտի լացեն, իրենք պետք է շնորհակալ լինեն, որ ունեն նոր հայրենիք, որն իրենց սիրում է: Սիրու՞մ է:

    Սեր: Ժպտաց: Հիշեց՝ ինչպես կարոտի ողջախում երախներում կլանված երկու երիտասարդ սրտեր հանդիպեցին: Հիշում էր գողտրիկ այգին: Համբույրները: Մուրադը: Թափանցիկ դարձած հայացքը վազեց ժամացույցի վրայով՝ հիմա-հիմա կգա Մուրադը, այսինքն՝ ամերիկերեն՝ Մորգանը, շուտով կվերադառնա, իսկ ինքը՝ արդեն ամերիկայի քաղաքացի Այրինը, պետք է ընթրիք պատրաստի:

    Դուրս նայեց: Արդեն մթնում էր: Լուսնի ժպտերես գնդի կողքին մի աստղիկ անուշ կարոտով արտացոլվում էր Աստղիկի աչքերից հոսող արցունքների մեջ. արտացոլվում էր արցունքներում ու ժպտում շուրթերի վրա: Լաց ու ժպիտ խառնած՝ կարոտում էր ու, երբեմն, նույնիսկ` ապրում:
    Վերջին խմբագրող՝ Ծով: 08.04.2008, 02:08:

  6. #6
    Մյաու՜... Փիսիկ-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    18.10.2006
    Հասցե
    Այնտեղ, որտեղից չեն վերադառնում
    Տարիք
    40
    Գրառումներ
    265
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Մտքեր ՝ բարցրաձայն...

    Շնորհակալ եմ Alize'e. )

    Ավելացվել է 1 րոպե անց
    Անհաջողակը

    Զընգ, գընգ: Հեռախոսն էր: Ինքնաբերաբար պատասխանեցի.

    -Համար չորս կլինիկա, Մայան լսում է:

    -Վայ, բարև բարև Մայա ջան: Ինչպե՞ս ես, - լսվեց կամացուկ ու վախվորած կնոջ ձայնը:

    «Ըհըն, տեսնես հիմա ի՞նչ է ուզում»,- մտածեցի ես:

    -Ողջու՛յն, տիկին Սմիթ, ինչպե՞ս եք: Ես լավ եմ շնորհակալություն,- զվարթորեն ծլվլաց ձայնս խոսափողի մեջ:

    Կողքիս նստաց բուժքույրը, ձեռքերի ու շուրթերի անձայն շարժումներով փոխանցեց, «Աստծու սիրուն, ես այստեղ չեմ»:

    -Ո՛չ, ո՛չ, տիկին Սմիթ, ցավում եմ, բայց Ալվինան տեղում չէ: Բժշկի ե՞ք ուզում գալ: Իհարկե: Չկազդուրվեցիք հ՞ա ձեր կոտրվածքից: Ահ, այժմ էլ աջ բազուկն եք կտրել: Ախ, ինչպիսի անհաջողություն: Չի՛ կարող պատահել: Մի՞թե ձեր չարաճճի շնիկի հերթական կծածն է? Իհարկե, հենց հիմա կտեսնեմ թե ո՞ր բժիշկն ազատ ջամանակ ունի ցուցակում:

    Մատներիս թեթև շարժումով համակարգչի էկրանին հայտնվեց այնքան ծանոթ հիվանդի պատմությունը: Ես հերթական անգամ զարմացած նայում էի տիկին Սմիթի վերջին 5 ամսվա հիվանդության պատմությունը. չկար բժիշկ մեր մեծածավալ կլինիկայում, որ տիկինը չէր այցելել այդ կարճ ջամկետում: Վերջին անգամ մոտ 2-3 օր առաջ էր եկել ոտքի կոտրվածքի վերաստուգման համար:

    -Տիկին Սմիտ, հիշու՞մ եք, մոտ երկու ամիս առաջ հանդիպել եք բժիշկ Շվայցին: Այո՛, այո՛, այն երիտասարդ ևրոպացի բժիշկը, որը բուժում էր ձեր, թունավոր սնկեր ուտելու հետևանքով առաջացած ստամոքսացավերը: Է՞լ ով ունենք այսօր հերթապահության: Հիմա, մեկ վարկյան:

    Ալվինան, ափը բերանին դրած, անդզայն ծիծաղում էր, իսկ ես հազիվ էի զսպում ծիծաղս:

    -Այ, հենց նոր նկատեցի, որ դուք չեք հանդիպել մեր նորագույն բժշկուհուն: Նա նոր է ստացել իր դիպլոմն ու մեզ մոտ վերապատրաստավորում է անցնում: Անու՞նը: Բժիշկ Մակգուայեր: Ահա, հրաշալի երիտասարդ բժշկուհի է, բոլոր հաճախորդներն էլ գոհ են նրանից: Սիրով կկազմակերպեմ, հենց այս երեկո նա է հերթապահ: Ի՞նչ կասեք եթե ժամը 3-ին ձեզ հերթագրեմ: Եղավ, շատ բարի: Դե կտեսնվենք, տիկին Սմիթ: Առողջություն եմ մաղթում: Ցտեսություն, - և կախեցի խոսափողը:

    Կոխքիս հավաքված անձնակազմի բամբասկոտ ամբոխն սկսեց ծիծաղալ.

    -Բժիշկ Մակգուայերն էլ կստանա տիկին Սմիթի օրհնությունը,- սրամտեց Ալվինան, և բոլորս լիաթոք ծիծաղեցինք:

    Տիկին Սմիթը կախեց խոսափողն ու փռվեց բազմոցի մետաքսյա ծածկոցին: Երանավետ ժպիտը դեմքին նա վերհիշում էր Մայայի հետ խոսակցությունը: «Ի՜նչ հրաշք աղջիկ է», - մտածեց նա: Մատներն անորոշ խաղում էին ծածկոցի կախոցների հետ: Աչքեր@ բարձրացրեց: Շուրջը շքեղ զարդարված հյուրասենյակն էր: Անձնագրում գրված տարիքին անհամեմատ՝ երիտասարդ այրու դեմքը մռայլվեց մի պահ:

    Արթնացել էր արևի ոսկեգույն շողերի ծակոծներից: Սպասուհին մատուցեց հրաշալի նախաճաշ: Դրսում արտակարգ գարնանային եղանակ էր: Արևը փայլում էր ամբողջ ուժով, պատուհանից դուրս երևում էր հրաշալի այգին, որտեղից լսվում էր թռչունների ուրախ ճռվողյունը: Սակայն տիկինն ուրախ չէր ամենևին: Ոչ ոք չկար, որ կկիսեր այդ հրաշալի գարնանային օրն իր հետ: Գործարանային մագնատի երիտասարդ այրին չուներ երեխաներ, չուներ ծանոթներ. նա բոլորից վախենում էր: Ամուսնու մահից հետո հեռախոսը համառորեն լռում էր ժամեր, օրեր, նույնիսկ շաբաթներ շարունակ: Ոչ ոք չէր հիշում դժբախտ միլլիոնատիրուհուն: Ոչ ոք նրան չէր սիրում: Հարկավոր էր մի բան ձեռնարկել. հո չէ՞ր կարող միայնակ անց կացնել այսքան գեղեցիկ օրը: Միակ մարդիկ, որ հատկացնում էին իրեն ժամանակ, որ հասկանում էին և չէին մեղադրում իրեն ամուսնու մահվան մեջ՝ իր բջիշկներն էին համար չորս կլինիկայից և բարեհամբույր անձնակազմը: Տիկնոջ աչքերն անգամ արցունքով լցվեցին՝ հիշելով նրանց ժպիտներն ու հոգատար հայացքները, բայց ցավոք հենց այնպես նրանց այցելել չէր կարելի, ամեն անգամ առիթ էր պետք:

    Սենյակի անկյունից լսվեցին ժամացույցի զանգերը՝ ուղիղ ժամը մեկն էր: ՈՒշքի եկավ մտքերից: Նայեց բազմոցի կողքին դրված սեղանին, որի վրա սպասուհին կարծես պատահականորեն թողել էր մրգերի դանակը: Շատ արագ դանակը հայտվեց ձախ ձեռքում, տիկինն ուղեխ կծեց ներքևի շրթունքը, և արյունը շատրվանի պես դուրս ցայտեց աջ ափի միջից:

    -Ջե՛յն, Ջե՛յն, - կանչեց սպասուհուն, որը միանգամից հայտնվեց սենյակում՝ կարծես դռների ետևում տաքնված լիներ, - Վարորդին կարգադրեք մեքենան պատրաստել, բժշկի ենք գնում: Ինձ էլ սրբիչ բերեք, ձեռքս կտրեցի: Չեմ հասկանում, ինչու՞ էք այդքան սուր դանակ դրել միրգ կտրելու համար:

    Սպասուհին ներողություն խնդրեց, ապա թախծոտ հայացքը նետեց մրգերի բյուրեղապակյա սկուտեղին, որին տիկինն ամենայն հավանականությամբ բոլորովին չէր էլ դիպչել: Հետո դուրս վազեց, վարորդին կանչելու:
    Վերջին խմբագրող՝ Փիսիկ: 11.04.2008, 22:58: Պատճառ: Գրառման ավելացում

  7. Գրառմանը 1 հոգի շնորհակալություն է հայտնել.

    Գանգրահեր (04.09.2010)

Թեմայի մասին

Այս թեման նայող անդամներ

Այս պահին թեմայում են 1 հոգի. (0 անդամ և 1 հյուր)

Համանման թեմաներ

  1. Մտքեր
    Հեղինակ՝ Smokie, բաժին` Անձնական օրագրեր
    Գրառումներ: 6
    Վերջինը: 09.12.2011, 12:02
  2. Պոեզիա. Մտքեր լռությունից...
    Հեղինակ՝ einnA, բաժին` Ստեղծագործողի անկյուն
    Գրառումներ: 51
    Վերջինը: 01.07.2011, 08:32
  3. Չասված մտքեր…
    Հեղինակ՝ Երկնային, բաժին` Անձնական օրագրեր
    Գրառումներ: 159
    Վերջինը: 21.12.2009, 23:20
  4. Տրորված մտքեր
    Հեղինակ՝ StrangeLittleGirl, բաժին` Ստեղծագործողի անկյուն
    Գրառումներ: 10
    Վերջինը: 16.11.2007, 21:05

Էջանիշներ

Էջանիշներ

Ձեր իրավունքները բաժնում

  • Դուք չեք կարող նոր թեմաներ ստեղծել
  • Դուք չեք կարող պատասխանել
  • Դուք չեք կարող կցորդներ տեղադրել
  • Դուք չեք կարող խմբագրել ձեր գրառումները
  •