Առաջնորդվում եմ հետևյալ բառերով..... Շնչում եմ... ուրեմն երջանիկ եմ …![]()
Երևակայության ուժը գերազանցում է աշխարհում հայտնի բոլոր ուժերը
Jarre (03.02.2009)
Բավարարված եմապրում եմ կյանքով` մաշկիս վրա զգալով նրա երբեմն խայթող ծակոցները, երբեմն էլ քնքշորեն շոյող ձեռքերը:Ապրում եմ ուրեմն կամ, իսկ երջանկությունը դա հենց ես եմ իմ եսով:
իսկ ի՞նչ է երջանկությունը![]()
- Երջանի՞կ եք արդյոք Դուք:
- Երջանիկ եմ. սիրում եմ, սիրվում եմ: (Չնայած երկրորդը կարևոր չի):![]()
Իսկ եթե մեկը թունդ սիրում ա ու թունդ էլ սիրված ա, բայց սոված ա, ատամը ցավում ա, ու ընդհանրապես ինքը իննսուն տարեկան անդամալույծ դիաբետիկ ա, ու էս վերջերս էլ փռշտալուց խռխռում ա, երջանի՞կ ա արդյոք:
Ungrateful (14.11.2009), Քամի (14.11.2009)
Ես աշխարհի ամենաերջանիկ մարդկանցից մեկն եմ, քանի որ շրջապատված եմ ինձ սիրող մարդկանցով , կողքիս ունեմ ինձ սիրող էակ, երջանիկ եմ քանի որ ապրում եմ էս կյանքում ու ունեմ բազում ապրելու պատճառներ:
Դեռ որ երջանիկ եմ…
«Եթե ցանկանալ միայն երջանիկ լինել. ապա շուտով կարելի է հասնել դրան: Բայց մարդիկ սովորաբար ցանկանում են ուրիշներից երջանիկ լինել, իսկ դա գրեթե անհնար է, որովհետև ուրիշներին մենք միշտ համարում ենք ավելի երջանիկ, քան իրականում նրանք կան»: Մոնթեսքյո
երջանիկ եմ, որ ունեմ լավ ծնողներ, որ սիրում եմ մասնագիտությունս, ունեմ այն ամենը ինչ որ ինձ պետք է, ունեմ լավ ընկերներ, ապրում եմ խաղաղ երկրում։
Բայց այ լիակատար երջանիկ կլինեմ, երբ ունենամ լավ աշխատանք ու արդեն կազմեմ իմ ընտանիքը։ Այ դա կլինի լիակատար երջանկություն։
Yeghoyan (14.11.2009)
Այս պահին թեմայում են 1 հոգի. (0 անդամ և 1 հյուր)
Էջանիշներ