User Tag List

Էջ 1 3-ից 123 ՎերջինըՎերջինը
Ցույց են տրվում 1 համարից մինչև 15 համարի արդյունքները՝ ընդհանուր 37 հատից

Թեմա: Դոլարային ֆինանսական համակարգի անկումը

  1. #1
    Պատվավոր անդամ Marduk-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    11.04.2006
    Գրառումներ
    969
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Դոլարային ֆինանսական համակարգի անկումը

    Ամերիկյան Lehman Bothers ներդրումային հիմնադրամն այսօր առավոտյան հայտարարել է սնանկացման մասին: Այսպիսով, Միացյալ Նահանգների կառավարության և Դաշնային պահուստային հիմնադրամի բոլոր փորձերը գնորդ գտնել ընկերության համար չեն պսակվել հաջողությամբ:

    Մինչև վերջին պահը Lehman Brothers-ը փրկելու վերջին թեկնածուն էր համարվում Barclays-ը, սակայն վերջիվերջո բրիտանացիները դադարեցրին բանակցությունները` չստանալով երրորդ կողմի երաշխավորագիրը` ծածկելու ներդրումային հիմնադրամի պարտականությունները:

    Lehman Brothers-ի ճակատագիրը պարզ դարձավ, երբ ամերիկյան կառավարությունը հրաժարվեց փրկել ընկերությունը: Նշենք, որ կառավարությունն արդեն մեծ գումար է ծախսել` փրկելու հիպոթեկային շուկան, ինչպես նաև Fannie Mae և Freddie Mac-ը պետականացնելու համար:

    «Անհնար է, որ ողջ ֆինանսական սեկտորը դառնա պետական»,- նշել է Aite Group-ի վերլուծաբան Ալոիս Պիրկերը:
    թերթ.ամ

    Փաստորեն ճիշտ են նրանք ով ասում էին որ Ամերիկայի ֆինանսական գործերը շատ շատ վատ է:
    Դրա համար են կռիվներ անում որ ուշադրություն շեղեն ու իրենց դեֆեկտները փակեն...
    Բայց դե մախաթը պարկում երկար չես պահի.... պրծ
    Պայքար, պայքար մինչև ՀԱՂԹԱՆԱԿ:

  2. #2
    Բարև
    Տրիբուն-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    17.05.2008
    Հասցե
    Երևան
    Գրառումներ
    15,977
    Բլոգի գրառումներ
    2
    Mentioned
    34 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Դոլարային ֆինանսական համակարգի անկումը

    Մեջբերում Marduk-ի խոսքերից Նայել գրառումը
    թերթ.ամ

    Փաստորեն ճիշտ են նրանք ով ասում էին որ Ամերիկայի ֆինանսական գործերը շատ շատ վատ է:
    Դրա համար են կռիվներ անում որ ուշադրություն շեղեն ու իրենց դեֆեկտները փակեն...
    Բայց դե մախաթը պարկում երկար չես պահի.... պրծ
    էէէ Մարդուկ ջան, որ ամեն ինչ տենց հոշտ լիներ, ու մի քանի ֆինանսական կորպորացիայի բանկրոտից հետո ԱՄՆ սկեր, աշխարհում վաղում ԱՄՆ եղած չէր լինի:

    Հավատա եղբայր, ԱՄՆ տնտեսություննը հիմա փայլուն վիճակում չի, բայց նրա մահվան մասին խոսակցությունները խիստ չափազանցված են: Ավելին, որոշ կորպորացիների բանկրոտը խոսում է այն մասին, որ տնտեսությունը սկսում է առողջացման գործընթաց ու ազատվում է հիվանդներից: ԱՄՆ տնտեսության հիմնական առանձնահատկություններից մեկն էլ այն է, որ այն ավելի ճկուն ու լիբերալ է, քան եվրոպականը, և ռեցեսիաների ժամանակ հեշտությամբ ազատվում է շուկայի հիվանդ մասնակիցներից, ու նույնքան հեշտությամբ էլ աշխատողներին ազատում ու ընդունում են աշխատանքի: Այսինք աշխատանքի շուկան նույնպես ավելի ճկուն է, քան եվրոպականը:
    Հաջորդը, եթե ԱՄՆ տնտեսությնաը մի վատ բան լինի, հավատա, մնացած բոլոը կսկեն ԱՄՆ հետևից: Դրա համար էլ ԱՄՆ տնտեսությանը ոչ մի բան չի լինի: Գոնե առաջիկա մի հարյուր տարում: Մինչև բալանսը, ամենայն հավանականությամբ, վերջնականապես կտեղափոխվի արևելյան Ասիա:

    Ավելացվել է 12 րոպե անց
    Индекс РТС, отскочивший вверх в прошлую пятницу, в понедельник вновь опустился ниже 1300 пунктов. К 13:45 по московскому времени основной индикатор фондового рынка снизился до 1298,06 пункта (-3,26%), индекс ММВБ к этому моменту потерял 5,13%, составив 1079,4 пункта.

    В лидерах падения акции финансового сектора: Сбербанк (–5%), ВТБ (- 6,5%). Акции "Газпрома" потеряли 5,2% , "ЛУКойла" – 4,7%, "Роснефти" – 5%.

    Акции "Норникеля", открывшись падением почти на 5%, затем быстро смогли восстановить свои позиции и взлетели на 6,2%, опустившись к 13:45 по московскому времени до 3,9%.
    Ապեր, ռեցեսիան ամենուրեք է: Նայի տես ռուսական ֆոնդային բորսաներում ինչ ա կատարվում: Հիմա հո չե՞նք եզրակացնելու, որ ռուսաստանի տնտեսությունը հեսա-հեսա կործանվելու է:
    Վերջին խմբագրող՝ Տրիբուն: 15.09.2008, 15:39: Պատճառ: Գրառման ավելացում

  3. #3
    չմեծացած ChildOfTheSky-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    13.12.2007
    Հասցե
    Երևան
    Գրառումներ
    1,168
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Դոլարային ֆինանսական համակարգի անկումը

    Աստված ոչ անի, որ մի օր դոլարային համակարգը փլուզվի: Հո չենք ուզում համաշխարհային տնտեսական ճգնաժամ: Չէ, տենց բան չի լինի: Համարյա թե անհնար ա:

  4. #4
    Պո Վարպետ-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    12.04.2006
    Հասցե
    Երեւան
    Տարիք
    48
    Գրառումներ
    1,739
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Դոլարային ֆինանսական համակարգի անկումը

    Մեջբերում ChildOfTheSky-ի խոսքերից Նայել գրառումը
    Աստված ոչ անի, որ մի օր դոլարային համակարգը փլուզվի: Հո չենք ուզում համաշխարհային տնտեսական ճգնաժամ: Չէ, տենց բան չի լինի: Համարյա թե անհնար ա:
    Այլ բան ա, որ չենք ուզում, այլ բան ա, որ անհնար ա, Հով ջան... Ցավոք մի շարք հեղինակավոր կազմակերպությունների վերլուծություններ վկայում են, որ դա հնարավոր է: Մի լավ հոդված կար, ափսոս հիմա ձեռքիս տակ չի: Կհավաքեմ` կդնեմ: Շատ ուշագրավ հիմնավորումներ կան: Չնայած իրենք էլ են կանխատեսնում, որ նման հնարավորության դեպքում աշխարհին մեծ ֆինանսատնտեսական ցնցումներ են սպասվում, լուրջ կատակլիզմներ:
    В детстве я нередко сочинял заведомый вздор и притом всегда
    только для того, чтобы вызвать удивление окружающих…
    Чарльз Дарвин

  5. #5
    Պատվավոր անդամ
    Գրանցման ամսաթիվ
    25.04.2006
    Գրառումներ
    5,527
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Դոլարային ֆինանսական համակարգի անկումը

    Աշխարհում ոչինչ հավերժ չի: Կայսորությունները առավել ևս:
    Ամերիկան անկախ իր կամքից, ուզի թե չուզի /ավելի շատ երևի չուզելով/ վերածվել է մի նոր տիպի կայսրության:
    Այն փլուզվելու է՞: Իհարկե: Շու՞տ թե ու՞շ : Դա "Ակումբից" ոչ մեկս էլ չենք կարող ասել, ինչպես չէին կարող ասել 1980 թվին ՍՍՀՄ -ի բնակիչները, որ մի տասը տարուց այն փլվելու է:

    Ինչ որ բաներ իհարկե ամերիկացիք մտածում եմ հավանաբար: Բայց ֆիզիկայի օրենքների դեմ խաղ չկա

  6. #6
    ո՛չ այնքան պարապ մարդ Ջուզեպե Բալզամո-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    21.11.2007
    Հասցե
    Ստեղարենք
    Գրառումներ
    621
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Դոլարային ֆինանսական համակարգի անկումը

    Մեջբերում dvgray-ի խոսքերից Նայել գրառումը
    Ինչ որ բաներ իհարկե ամերիկացիք մտածում եմ հավանաբար: Բայց ֆիզիկայի օրենքների դեմ խաղ չկա
    Dv աստված ձենդ լսի:
    Տաս տարի ա ԱՄՆ եմ, անկման վկա ու զոհ: Էս ինչ որ հիմա կատարվում ա նոր չի սկսվել, սրանց շատ բաներ էին ուռճացրած ու արհեստական: Անշարժ գույքի գները, անխոցելի ֆինհամակարգը, արդյունաբերությունը…
    Երեք տարի առաջ անկախ լրատավամիջոցները պանիկա բարձրացրին, ասելով որ խոշոր աշդյունաբերական միավորումներ են տեղափոխվում Ասիա: Չինացիք ու հնդիկները ավելի հարմար հարկային դաշտ էին առաջարկում գործարարներին: Դրան հետևեց վճարունակ բնակչության արտահոսք, տեղական ընկերությունների անմրցունակություն: Ամեն ինչ թանկանում էր օր օրի, վերջին վեց տարում ընդհանուր առմամբ կրկնակի թանկացումներ են եղել ամեն ինչի վրա, որոշ բաներ ( այդ թվում բենզինը - երեք անգամ): Ամերիկացիք սիրում են լավ ապրել ու դեռ իներցիայով ծախսում էին: Անցյալ տարի հայտարարվեց որ, անհատական խնայհաշիվները դատարկվում են: Ծախսում էին, եկամուտ չկար: Առնում էին չինական հագուստ, ճապոնական մեքենա, եվրոպական սպասարկում… ամերիկան սկում էր: Բուշն էլ ամիսը տաս միլիարդ Իրաքում վառում էր հանուն դեմոկրատիայի: Չգիտեմ ժող, բայց ես որ լավ բան չեմ տեսնում: Հատկապես եթե "մեռելի զդաչին" ու են լիրբը նստեցին աթոռին: Ճիշտն ասած Օբամային էլ որպես փրկիչ չեմ տեսնում, բայց ամերիկային մեկուսացումից կարող ա հանի: Իսկ հետո շուկան իր անելիքը կանի: Ամերիկան մնացել էր ռինգում մենակ: Հաղթած, բայց մենակ: Մենակ բռցքամարտիկը ծաղրածու ա:
    Հ.Գ. հույս ունենամ որ խելոք մարդիկ ունեն ծրագիր, ու կհանեն ԱՄՆ էս վիճակից:
    Կյանքի իմաստը քեզ կերտելու մեջ չէ , այլ` քեզ գտնելու...

  7. #7
    անհայտ մարդ Հակոբ Գեւորգյան-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    21.07.2006
    Գրառումներ
    526
    Բլոգի գրառումներ
    17
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Դոլարային ֆինանսական համակարգի անկումը

    Տրիբուն ամերոի մասին ի՞նչ կասեք…

  8. #8
    Պատվավոր անդամ
    Գրանցման ամսաթիվ
    25.04.2006
    Գրառումներ
    5,527
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Դոլարային ֆինանսական համակարգի անկումը

    Juzeppe Balzammo ջան:
    Ես խոսում եմ զուտ տեսական կատեգորիանմերով: Պրակտիկ դաշտը էտքան էլ հետաքրիր չի, թե ինչից հետո որը կլինի, եթե տեսությունը պարզ է: Իսկ պարզը էն էր, որ սովետ-ամերիկա մենամարտում հաղթող չեր լինելու: Ուշ թե շուտ մեկը հազթելու էր, / 99% հավանականությամբ ԱՄՆ-ը / ու հետո էլ էտ աշխարհի ամբողջ բեռը ընկնելու էր ԱՄՆ-ի վրա ու դրանից էլ ԱՄՆ-ը է սկելու:
    Այստեղ Չինաստանը կարող է դերակատարում ունենալ ու աշխարհի բեռից մի քիչ վերցնել, բայց չի ուզում, որովհետև չինացիք շատ խորամանկ, հաշվենկատ ու ամենակարևորը համախմբված են:
    Իսկ ռուսները շատ են ուզում որ դառնանա էլի հակակշիռ, բայց իրենց ժամանակը վաղուց արդեն անցյալում է

  9. #9
    ո՛չ այնքան պարապ մարդ Ջուզեպե Բալզամո-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    21.11.2007
    Հասցե
    Ստեղարենք
    Գրառումներ
    621
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Դոլարային ֆինանսական համակարգի անկումը

    Մեջբերում Հակոբ Գեւորգյան-ի խոսքերից Նայել գրառումը
    Տրիբուն ամերոի մասին ի՞նչ կասեք…
    Ես Տրիբունը չեմ, բայց մի երկու բան կա ասելու, եթե դեմ չես
    CNN-ը ունի մի բավական ագրեսիվ ու ծայրահեղ հայացքների տեր հաղորդավար: Լու Դոբս, եթե ամերիկացիներին կարելի է ազգ համարել, սա՝ ծայրահեղ ազգայնական ա
    Ուրեմն սա մի երկու ամիս առաջ կարծիք էր հայտնել, որ ստեղծված վիճակը արհեստական ա: Եվ արված ա, որ ՀյուսիսԱմերիկյան Դաշինքը ներկայացվի որպես փրկության միջոց: ՀԱԴ - ԱՄՆ, Կանադա, Մեքսիկա, միասնական վալյուտան՝ ամերո: Երեք անագամ հաղորդում ունեցավ էս թեմայով, քննադատեց երկիրը ծախողներին, փնովեց ազատության մարտիկ ամերիկացիներին մեքսիկացողներին, ղժաց, գոռաց… մի խոսքով` արտահայտվեց մարդը: Դրան հետևեց Բուշի ադմինիստրացիայի գռմռոցը, որում ասվում էր " Լու Դոբսը չեղած բաները փորձում է որպես իրականություն ներկայացնել": Դոբսին իմանալով պատասխան ռեակցիայի էի սպասում, հերթական մերկացնող ագրեսիվ տոնով, բայց … էլ էդ մասին չխոսեց: Ու դեռ չի խոսել… երևի իսկապես լուրջ բան էր ասում, որ հիմա ստիպված ա լռել:
    Վերջին խմբագրող՝ Ջուզեպե Բալզամո: 16.09.2008, 05:14:
    Կյանքի իմաստը քեզ կերտելու մեջ չէ , այլ` քեզ գտնելու...

  10. #10
    անհայտ մարդ Հակոբ Գեւորգյան-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    21.07.2006
    Գրառումներ
    526
    Բլոգի գրառումներ
    17
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Դոլարային ֆինանսական համակարգի անկումը

    Մեջբերում Juzeppe Balzammo-ի խոսքերից Նայել գրառումը
    Ես Տրիբունը չեմ, բայց մի երկու բան կա ասելու, եթե դեմ չես
    CNN-ը ունի մի բավական ագրեսիվ ու ծայրահեղ հայացքների տեր հաղորդավար: Լու Դոբս, եթե ամերիկացիներին կարելի է ազգ համարել, սա՝ ծայրահեղ ազգայնական ա
    Ուրեմն սա մի երկու ամիս առաջ կարծիք էր հայտնել, որ ստեղծված վիճակը արհեստական ա: Եվ արված ա, որ ՀյուսիսԱմերիկյան Դաշինքը ներկայացվի որպես փրկության միջոց: ՀԱԴ - ԱՄՆ, Կանադա, Մեքսիկա, միասնական վալյուտան՝ ամերո: Երեք անագամ հաղորդում ունեցավ էս թեմայով, քննադատեց երկիրը ծախողներին, փնովեց ազատության մարտիկ ամերիկացիներին մեքսիկացողներին, ղժաց, գոռաց… մի խոսքով` արտահայտվեց մարդը: Դրան հետևեց Բուշի ադմինիստրացիայի գռմռոցը, որում ասվում էր " Լու Դոբսը չեղած բաները փորձում է որպես իրականություն ներկայացնել": Դոբսին իմանալով պատասխան ռեակցիայի էի սպասում, հերթական մերկացնող ագրեսիվ տոնով, բայց … էլ էդ մասին չխոսեց: Ու դեռ չի խոսել… երևի իսկապես լուրջ բան էր ասում, որ հիմա ստիպված ա լռել:
    Հարց չկա ապեր,

    Ա՜խ այդ Լու Դաբսը, իսկական ֆաշիզմի կերպար է նա։ Բա այդ Բիլ Օ՛Ռայլին… Իռլանդական… Է՛հ Է՛հ

    Ամերոի մասին կցանկանամ լսել այստեղ գտնվող տնտեսագետներից՝ Տրիբունի՞ց։ ԱՄՆում շատերը չգիտեն այս տեսության մասին, սակայն ինձ մի բան է հետաքրքում՝

    Ենթադրենք թե դոլլարն արժեքազրկվի, ու մնացած պարտքատերերից՝ հիմնականում Չինաստանից, ազատվելու համար, հնարավո՞ր է ստեղծել մի նոր արժույթ՝ Ամերո, եւ ազատվել պարտքերից, թե՞ փոխելով դրամի գույնը չեն փոխվի պարտքի պայմանները։

  11. #11
    Պատվավոր անդամ Marduk-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    11.04.2006
    Գրառումներ
    969
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Դոլարային ֆինանսական համակարգի անկումը

    Ամերոն ինձ թվում է կլինի փրկության ձև, իհարկե մեջտեղում ԱՄՆ-ի սուվերենիտետը վարի կգնա ... բայց դե գերմանացիք էլ արդե սուվերեն չեն մի առանձնապես տրագեդիա չեղավ:

    ԱՄՆ-ը ֆինանսական սիստեմը անցյալ տարվանից տեխնիկական բանկրոտի մեջ էր արդեն: Ուղղակի օրենք մօրենք փոխին որ չերևա:

    Վերջերս հաշվել են որ բոլոր պարտավորությունները որ վերցրել է ԱՄՆ-ը իր վրա անցնում են 40 տռիլիոն դոլլարը.. 4 անգամ ավելի շատ քան իրենց ՀՆԱ-ն. Խոսքի պատկերացրեք Հայաստանը 40 միլլիարդի պարտավորություն ունենա

    Պարզ է որ չի կատարելու:
    Հիմա չկատարելու մի քանի ձևեր կան:
    Կամ ինֆլյացիայով մի 10 տարում արժեզրկել դոլլարը
    Կամ ԱՄՆ-ից դուրս դոլլարը հայտարարել ոչ լեգիտիմ ու ներսում նոր փող ստեղծել
    Կամ էլ սաղ վարի տալ ու ստեղծել զրոյից նոր փող: Օրինակ ԱՄԵՐՈ, ոնց որ ԵՎՐՈՆ

    Երեկվա Գրինսփենի խոսացածներից երևում է որ մոտենում է այնպիսի մի բան որ գլխելու է 1929-ի կռիզիսը: Այնպես որ իմհո սկզբից կլինի ինֆլյացիա, հետո դեֆոլտ , հետո մի 15 տարի հետո ԱՄԵՐՈ
    Պայքար, պայքար մինչև ՀԱՂԹԱՆԱԿ:

  12. #12
    Բարև
    Տրիբուն-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    17.05.2008
    Հասցե
    Երևան
    Գրառումներ
    15,977
    Բլոգի գրառումներ
    2
    Mentioned
    34 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Դոլարային ֆինանսական համակարգի անկումը

    Մարդուկ ջան,
    Իրոք որ համաշխարհային տնտեսությունը մտնում է խորը ռեցեսիայի փուլ, որը կարող է ինչ-որ պահի վերածվել դեպրեսիայի: Բայց դա դե ոչինչ չի նծանակում: Նույն 30-ականների մեծ դեպրոսիայից հետո Ամերիկան չկործանվեց, համաշխարհային տնտեսությունն էլ փուլ չեկավ:

    Ամեն ինչ գնում է նրան, որ առաջիկա երկու տարում լինելու են մեծ թվով աղմկալի բակրոտներ: Մեջտեղից դուրս են գալու ֆինանսական կորպորացիաներ, որոնք շուկայում են եղել հարյուր և ավելի տարի: Բայց ապոկալիպսիսից խոսելը դեռ շատ վաղ է: Հիմնական ֆունդամենտալ ցուցանիշները ԱՄՆ-ում եղել են ու մնում են բավականին ուժեղ - ՀՆԱ աճը, գործազրկության մակարդակը, արտահանման աճի տեմպերը: ԱՄՆ հիմնական պրոբլեմը ընթացիկ հաշվի դեֆիցիտն է, ու այդ դեֆիցի ամենամեծ բաժինն էլ պատկանում է Չինաստանին: Իրոք որ ԱՄՆ ողջ տնտեսության պարտավորությունները մնացյալ աշխարհին ահռելի մեծ թվ են կազմում, բայց նույն կերպ էլ մնացյալ աշխարհի պարտավորությունները ԱՄՆ-ին են նույնքան մեծ թիվ: Այդ պարտավորությունները երկու տեսակի են: Առաջին, դրանք այլ երկրների ռեզիդենտ կորպորացիաների ու անհատների, ինչպես նաև կառավարությունների ունեցած ամերիկյան ակտիվներն են, այսինք ԱՄՆ ռեզիդենտ կորպորացիների բաժնեմոտսերը, պարտատոմսերը, ու բանկային դեպոզիտները: Երկրորդ, դրանք այլ երկրների ռեզիդենտ կորպորացիաների ու անհատների, ինչպես նաև կառավարությունների ունեցած ԱՄՆ կառավարության պարտատոմսերն են, հիմնականում գանձապետարանի թողարկախ պարտատոմսերը, որոնք համարվում են աշխարհի ամենավստահելի ակտիվը: Այսինք, այդ ակտիվների նկատմամբ ԱՄՆ կառավարությունը իր պարտավորությունները չի կատարի միայն այն դեպքում, եթե ԱՄՆ որպես պետություն աշհարհի երեսից վերանա, ասենց աստերոիդ ընկնի մի հատ վրան: Նւոյն կերպ էլ ամերիկացի ինվեստորները ու կառավարությունը ակտիվներ ունեն այլ երկրներում: Այնպես որ այդ պարտավորությունները փողադարձ են; Գումարած դրան ԱՄՆ դոլարը մնում է համաշխարհային ռեզերվային հիմնական արժույթը:

    Ապեր, մի հատ էլ անցի համաշխարհաին տնտեսության պատմության վրայով: Նման ճգնաժամային իրավիճակները ծատ հատուկ են համաշխարհային տնտեսությանը: Ժամանակ առ ժամանակ դրանք տեղի են ունենում, որպեսզի ծուկան ազատվի անառողջ մասնակիցներից: Մեկ ու մեջ դրանք լինում են ավելի խորը, քան նախկինում էր: Բայց դա բոլորովին չի նշանակում, որ ԱՄՆ, ու հետևապես համաշխարհային տնտեսության վերջը եկել է:

    Ավելացվել է 5 րոպե անց
    Մեջբերում Հակոբ Գեւորգյան-ի խոսքերից Նայել գրառումը
    Տրիբուն ամերոի մասին ի՞նչ կասեք…
    Հետաքրքիր թեորիա է, բայց աննպատակ, քանի որ դոլարը ողջ աշխարհի համար փաստացի ունի նույն նշանակությունը, ինչ եվրոն եվրոզոնայի երկրների համար: Չեմ կարծում, որ ամերիկյան մայրցամաքը մոտակա հիսուն տարիների ընթացքում գնա նման քայլի: Նախ նամ քայլի համար անհրաժեշտ է տնտեսական ու քաղաքական պլատֆորմ, այնպիսին ինչպսին կար Եվրոպայում: Ե՞րբ է սկսել Եվրոպան ձևավորել այդ պլատֆորմը: Վաթսուն տարի առաջ: Ե՞րբ եվրոն դարձավ լիարժեք վճարամիջոց: Ընդամենը յոթ տարի առաջ:
    Վերջին խմբագրող՝ Տրիբուն: 16.09.2008, 22:12: Պատճառ: Գրառման ավելացում

  13. #13
    running... Elmo-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    02.11.2007
    Հասցե
    Երևան
    Տարիք
    43
    Գրառումներ
    5,551
    Բլոգի գրառումներ
    5
    Mentioned
    5 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Դոլարային ֆինանսական համակարգի անկումը

    ԱՄՆ-ում ապրողները կհաստատե՞ն ամողջ քաղաքների համարյա ամայացման փաստը: Օրինակ Դեյտրոիդ-ի, Բոստոնի:
    էսպես չի մնա

  14. #14
    Բարև
    Տրիբուն-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    17.05.2008
    Հասցե
    Երևան
    Գրառումներ
    15,977
    Բլոգի գրառումներ
    2
    Mentioned
    34 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Դոլարային ֆինանսական համակարգի անկումը

    Մեջբերում Հակոբ Գեւորգյան-ի խոսքերից Նայել գրառումը

    Ենթադրենք թե դոլլարն արժեքազրկվի, ու մնացած պարտքատերերից՝ հիմնականում Չինաստանից, ազատվելու համար, հնարավո՞ր է ստեղծել մի նոր արժույթ՝ Ամերո, եւ ազատվել պարտքերից, թե՞ փոխելով դրամի գույնը չեն փոխվի պարտքի պայմանները։
    Դոլարի արժեզրկումը իրոք որ թեթևացնում է որոշակիորեն պատքային բեռը ու բարելավում է վճարային հաշվեկշիռը, հատկապես ընթացիկ մասով: Կներեք ավելորդ տերմինների համար: Ավելի պարզ չեմ կարա ասեմ: Բայց դա պանացեա չի: Պանացեան գալիս է երկարաժամկետ կտրվածքում, երբ ավելի աան դոլարը ամերիկայն ֆիրմաների համար, այլ երկրների ֆիրմաների նկատմամբ ստեղծում է ավելի հարմար մրցակցային պայմաններ: Այլ կերպ ասած էժան դոլարը էժանացնում է նաև ամերիկյան ապրանքները, որոնք մարդիկ սկսում են ավելի ծատ գնել, ու հետևապես աճում է արտահանումը:

    Հիմա, Ամերոյի հետ կապված: Որ եկար բարակ գլուպներդ չտանեմ, կարճ ասեմ, որ արժույթը փողելուց ոչ մեկը պարտքից ավտոմատ չի ազատվում, քանի որ բոլոր ակտիվներն ու պասիվնեը վերահաշվարկվում են նոր արժույթով: Լավագույն օրինակը Եվրոյի մուտքն էր: Ֆրանսիան ու Գերմանիան էլ պարտքեր ունեին որոնք արտահայտված էին ֆրանկով ու մարկով: Եվրոյի մուտքը ոչ մի կերպ նրանց պարտքերը վճարելուց չազատեց:

    Ավելացվել է 2 րոպե անց
    Մի երկու բան էլ ՀԱԴ-ի մասին: Դա դեռ չկայացած միություն է, քանի որ ՄԵքսիկայի դերը այդ միության մեջ հասցված է նվազագույնի: Լավագուն օրինակն այն է, որ այդ միության մեջ, գոնե Մեքսիկայի համար աշխատուժի ազատ տեղաշարժի հնարավորություն ստեղծված չի: Իսկ աշխատուժի ազատ տեղաշարժը տնտեսական միություն ստեղծելու կարևորագույն պայմաններից մեկն է:
    Վերջին խմբագրող՝ Տրիբուն: 16.09.2008, 22:21: Պատճառ: Գրառման ավելացում

  15. #15
    ո՛չ այնքան պարապ մարդ Ջուզեպե Բալզամո-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    21.11.2007
    Հասցե
    Ստեղարենք
    Գրառումներ
    621
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Դոլարային ֆինանսական համակարգի անկումը

    Մեջբերում Elmo-ի խոսքերից Նայել գրառումը
    ԱՄՆ-ում ապրողները կհաստատե՞ն ամողջ քաղաքների համարյա ամայացման փաստը: Օրինակ Դեյտրոիդ-ի, Բոստոնի:
    Ճիշտ չի: Բնակչության արտահոսք կա, բայց ոչ ամայացում: Արտահոսք ասելով, մեծ քաղաքներից գնում են դեպի փոքր քաղաքներ (ավելի էժան տեղեր), երկիրը չեն լքում: Երկրից դուրս են գալիս վերջերս եկած ու լավ փող աշխատածները, դրանք մեծ թիվ չեն կազմում ( մի միլիոնի չափ): Սրանց խնայողությունների կորուստը զգացնել տալիս ա ( սրանք տարեկան 120-160 հազար ստացողներն էին) հիմնականում գիտական ( Բոստոն) և բարձր տեխնոլոգիաների ( Սան Հոզե) սֆերաների աշխատողներ: Դետրոյդը ավտոմեքենաների մեծ գործարան ա, իմացածդ ամերիկյան բոլոր գործարաններն ստեղ են: Հիմա ավտոինդուստրիան սկած ա, ճապոններն ու հարավկորեացիք կայծեր են անում ետ բիզնեսում: Տոյոտան երկրորդ տարին անընդմեջ ամենաշատ մեքենա ծախողն ա հյուսիսային ամերիկայում: Դետրոյդը էդ պատճառով ա սկում: Բայց քաղաքները դեռ չեն ամայանում
    Ժող կոնգրեսը փակ նիստ ա արել, որում քննարկվել են տնտեսական ճգնաժամի պատճառով սկսվելիք հավանական անկարգությունների դեմ կիրառելիք քայլերը: Սա եղել ա հունիսն, նենց որ կարծում եմ, հետաքրքիր դեպքերն դեռ առջևում են
    Կյանքի իմաստը քեզ կերտելու մեջ չէ , այլ` քեզ գտնելու...

Էջ 1 3-ից 123 ՎերջինըՎերջինը

Թեմայի մասին

Այս թեման նայող անդամներ

Այս պահին թեմայում են 1 հոգի. (0 անդամ և 1 հյուր)

Համանման թեմաներ

  1. Դրամի գնի անկումը... Մինչև ո՞ւր
    Հեղինակ՝ Artgeo, բաժին` Տնտեսագիտություն, տնտեսություն
    Գրառումներ: 89
    Վերջինը: 11.12.2020, 22:32
  2. Financial.am Ֆինանսական Նորություններ
    Հեղինակ՝ SahArt, բաժին` Վեբ կայքերի քննարկում
    Գրառումներ: 2
    Վերջինը: 21.10.2014, 21:41
  3. Ածանցյալ ֆինանսական գործիքների շուկա ՀՀ-ում
    Հեղինակ՝ pilisopa-uhi, բաժին` Տնտեսագիտություն, տնտեսություն
    Գրառումներ: 12
    Վերջինը: 08.05.2009, 10:10
  4. Ֆինանսական հորոսկոպ
    Հեղինակ՝ Apsara, բաժին` Դեսից - Դենից
    Գրառումներ: 11
    Վերջինը: 12.08.2007, 14:31

Էջանիշներ

Էջանիշներ

Ձեր իրավունքները բաժնում

  • Դուք չեք կարող նոր թեմաներ ստեղծել
  • Դուք չեք կարող պատասխանել
  • Դուք չեք կարող կցորդներ տեղադրել
  • Դուք չեք կարող խմբագրել ձեր գրառումները
  •