ivy–ի առաջարկած խումբն ինձ էլ դուր եկավ։
Monk–ի մասին ես էլ էի մտածել՝ որպես «Կրոն» բաժնի մոդերատորի։ Բայց կարծում եմ, որ եթե մարդն ինքը գտնում է, որ իրենից լավ մոդերատոր դուրս չի գա, ուրեմն գուցե մի բան գիտի։
Առաջարկում եմ նաև Ihusik–ի թեկնածությունը։ Էդ բաժնում, բացի հավասարակշռված լինելուց, հարկավոր է նաև խիստ հանդուրժող լինել, ընդ որում հանդուրժողականությունը վերաբերում է թե՛ ընդհանրապես մարդկանց նկատմամբ վերաբերմունքին, թե՛ այլ կրոնների նկատմամբ վերաբերմունքին, քանի որ բաժինն ամեն դեպքում կրոնին է նվիրված, ոչ թե քրիստոնեությանը։
Տատի քաղաքական գրառումներին առանձնապես ծանոթ չեմ՝ այդ բաժին հազվադեպ մտնելու պատճառով, բայց դատելով մյուս բաժիններում արած նրա գրառումներից՝ բավական հաջող մոդերատորության թեկնածու է՝ հանգիստ, հավասարակշռված ու խելացի։Մնում է՝ ինքն էլ չհրաժարվի։ Տատ, տես, հա՜, դու Monk–ի բերած պատճառաբանության հնարավորությունը չունես. քեզ` որպես մոդերատորի, տեսնող ա եղել։
Raedwulf–ի անունը կարդալիս նույնիսկ զարմացա, որ մտքովս չէր անցել ինքը, որովհետև շատ հարմար թեկնածու եմ համարում. համ բավական ակտիվ է այդ բաժնում, համ էլ հանգիստ ու հավասարակշռված։




Մնում է՝ ինքն էլ չհրաժարվի։ Տատ, տես, հա՜, դու Monk–ի բերած պատճառաբանության հնարավորությունը չունես. քեզ` որպես մոդերատորի, տեսնող ա եղել։ 
Մեջբերել
Էջանիշներ