Ուրեմն նախ, աթեիզմը կրոնական կողմնորոշում է։ Ընդ որում աթեիստները ևս հաճախ շատ անհանդուրժող ու մոլեռանդ կարող են լինել։ Մասնավորապես ֆորումի աթեիստ անդամներից մեկը մի ժամանակ նույնիսկ այսպիսի առաջարկ էր արել, որ ֆուրումում մարդկանց անդամությունը հաստատելիս մի քանի ստուգիչ հարցեր տանք, ու հարցերից մեկն էլ սա էր. «Աստված կա՞», եթե պատասխանեց՝ այո, ապա անդամությունը չհաստատել։Բա՜…
Կարծում եմ, որ առավել կարևոր է ոչ թե կրոնական կողմնորոշումը, այլ այլոց կրոնական պատկանելության ու տեսակետների նկատմամբ հանդուրժողականությունն ու ոչ մոլեռանդությունը։ Ու բնականաբար նաև ընդհանրապես ցանկացած բաժնում մոդերատորի համար անհրաժեշտ հատկանիշներ՝ անաչառություն, հնարավորինս օբյեկտիվություն, հավասարակշռվածություն, կարգապահություն, բաժնի թեմաներից որոշ չափով գիտակություն և այլն։
Մի խոսքով, վերը ասածս հաշվի առնելով պաշտպանում եմ.
Monk–ի ու Ihusik–ի թեկնածությունը «Կրոն» բաժնի համար,
Տատի թեկնածությունը «Քաղաքականությունում»,
Raedwulf–ի թեկնածությունը «Երաժշտություն» բաժնում։
Էջանիշներ