Վերջին խմբագրող՝ dvgray: 14.09.2008, 20:31: Պատճառ: Գրառման ավելացում
Աստղ-Կրոն
Տատ-Քաղաքականություն
Ամառու-Երաժշտություն
Աստղնա ոչ դյուրագրգիռ?
Երևի Սպորտ բաժինը չես կարդում![]()
ծանոթով գործիա տեղավորումԱմառու-Երաժշտություն
Աստղ-ին հեչ մոդեր չեմ տեսնում, նա չափազանց հեշտ է բորբոքվում, անաչառ լինել, ըստ իս, երևի թե չկարողանա:
Find what you love and let it kill you. (c) Bukowski
Առաջարկներից ամենահետաքրքիրն ինձ թվում է Տատ-ի թեկնածությունը: Կարելի է մտածել:
Лучше Гор могут быть только Горы.
Կրոնական լինելը կարծում եմ չի խանգարի այս բաժնում մոդերություն անելուն. մարդը ունի տեղեկություններ ու գիտելիք, ինչը շատ տեղին է։ Կարևոր է, չլինել ֆանատիկ։ Իսկ կողմնապահությունը չի որոշվում հոգևորական լինելով կամ չլինելով։ Այդ դեպքում աթեիզմն էլ է ենթադրում որոշակի կրոնական դիրքորոշում, ավելի կոնկրետ՝ հակակրոնականություն և անհավատություն, ու դեռ ավելի վատ՝ առանձնապես ոչ մի կրոնական գիտելիք էլ չի ներառում։![]()
ivy–ի առաջարկած խումբն ինձ էլ դուր եկավ։
Monk–ի մասին ես էլ էի մտածել՝ որպես «Կրոն» բաժնի մոդերատորի։ Բայց կարծում եմ, որ եթե մարդն ինքը գտնում է, որ իրենից լավ մոդերատոր դուրս չի գա, ուրեմն գուցե մի բան գիտի։
Առաջարկում եմ նաև Ihusik–ի թեկնածությունը։ Էդ բաժնում, բացի հավասարակշռված լինելուց, հարկավոր է նաև խիստ հանդուրժող լինել, ընդ որում հանդուրժողականությունը վերաբերում է թե՛ ընդհանրապես մարդկանց նկատմամբ վերաբերմունքին, թե՛ այլ կրոնների նկատմամբ վերաբերմունքին, քանի որ բաժինն ամեն դեպքում կրոնին է նվիրված, ոչ թե քրիստոնեությանը։
Տատի քաղաքական գրառումներին առանձնապես ծանոթ չեմ՝ այդ բաժին հազվադեպ մտնելու պատճառով, բայց դատելով մյուս բաժիններում արած նրա գրառումներից՝ բավական հաջող մոդերատորության թեկնածու է՝ հանգիստ, հավասարակշռված ու խելացի։Մնում է՝ ինքն էլ չհրաժարվի։ Տատ, տես, հա՜, դու Monk–ի բերած պատճառաբանության հնարավորությունը չունես. քեզ` որպես մոդերատորի, տեսնող ա եղել։
Raedwulf–ի անունը կարդալիս նույնիսկ զարմացա, որ մտքովս չէր անցել ինքը, որովհետև շատ հարմար թեկնածու եմ համարում. համ բավական ակտիվ է այդ բաժնում, համ էլ հանգիստ ու հավասարակշռված։
Երջանկությունը ճամփորդելու ձև է, ոչ թե նպատակակետ։
Ռոյ Գուդման
Պահո՜, էս ինչքան մարդ Աստղի թեկնածությանը արձագանքեց։
Մոռացել էի բաժինը գրել՝ Կրոն։
Չգիտեմ ով ինչպես, բայց, կրկնում եմ, ինչքան ես եմ իր հետ շփվել ֆորումի թեմաներում, շատ լավ տպավորություն է թողել վրաս։
Այնպես որ, շարունակում եմ առաջարկել նրա թեկնածությունը Կրոն բաժնում։ Եթե, իհարկե, ինքը համաձայն է։
Սպորտը՝ սպորտ, կրոնը՝ կրոն։Վահիկ-ի խոսքերից
Համ էլ պատմությունից ուժեղա։
artak.amDe gustibus et coloribus non est disputandum.
В детстве я нередко сочинял заведомый вздор и притом всегда
только для того, чтобы вызвать удивление окружающих…Чарльз Дарвин
Կրոնի բաժնում Monk-ի թեկնածության կողմնակից եմ. կարծում եմ նա է այդ բաժինը ամենից շատ հետևողը:
Քաղաքականությունում նույնպես առաջարկում եմ Տատ-ին:
Երաժշտություն բաժնում շատ ուրախ կլինեմ Wista-ին տեսնել մոդեռատոր:
Մի հոգու էլ տեսա, որ այս թեման նայում է, հիշեցի, որ էլի (իմ կարծիքով) լավ մոդերատոր կլինի, հետաքրքիր մարդ է՝ Mitre։
Բայց չգիտեմ, թե որ բաժնում։Համենայն դեպս, եթե առաջդրվի որևէ բաժնում, իր օգտին կքվեարկեմ։
Այս պահին թեմայում են 1 հոգի. (0 անդամ և 1 հյուր)
Էջանիշներ