Մեջբերում dvgray-ի խոսքերից Նայել գրառումը
- Դատարկ բա՞ռ է այն, թե իմաստալից Ձեր համար:
- Որտե՞ղ է սկսվում, ու որտե՞ղ ավարտվում այն Ձեր համար:
– "Վաճառու՞մ " եք սկզբունքներ:
– Կա՞ն սկզբունքներ, որոնք չեք "վաճառի", ինչ գին էլ ուզում է առաջարկեն:
- Միգուցե Ձեր համար գործում է - "Ունեմ մի սկզբունք, որն է չունենալ ոչ մի այլ սկզբու՞նք"

Հ.Գ. Մոռացա ասել, որ շատ կգնահատեի ռեալությունից չկտրված անկեղծությունը: Ինչ որ կա իրականում, այլ ոչ թե ինչ կուզեինք որ լիներ իրականում
դե դատարկ բան ա էն,երբ որ դասախոսներն ասում են "տենց անսկզբունք մի եղիր" - որոշելով, որ իրանց դասը չոսովորելը անսկզբունքայնություն ա...
իսկ ընդհանրապես ունեմ միայն սկզբունքներ,որոնց կարամ ինձ թույլ տամ, ինչ նկատի ունեմ թույլ տալ ասելով - օրինակ. ունեմ մի ծանոթ տղա ,ում սկզբունքներից ա,որ ընկերուհին պետք ա չզանգի իրանց, ավելի ճիշտ մենակ ինքը պտի զանգի, տենց մի օր սաղ ժամանակ ,երբ ընկերուհին զանգում էր,ինքը անջատում հետ էր զանգում .... բայց էտ սկզբունքին ուղիղ մի քանի ժամ հետո դավաճանեց ու չանատեց,այլպատասխանեց ընկերուհու զանգին, երբ-որ քարտի փողերը վերջացան ես էլ ասի - չջոգիր ,որ դու ստե հավեսով թքեցիր սկզբունքիտ վրա...
այսինքն, եթե մի բան դու քեզ չես կարա թույլ տաս միշտ,ուրեմն սկզբունք մի սարքիր, որ հանկարծ շատ հեշտ ստիպված չլինես դավաճանել սկզբունքիտ...

ես ունեմ սկզբունքներ տարբեր հարեցերի վերաբերյալ, որոնք չեմ "վաճառում" երբեք, իսկ եթե գիտեմ,որ դեռ հնարավոր ա,որ ի օր էտ սկզբունքը վաճառեմ,ուրեմն ուղղակի կմոռանամ էտ սկզբունքը էնքան ժամանակ մինչև համոզված լինեմ,որ ոչ մի գնով չեմ դավաճանի սկզբունքիս.... ցավոք սրտի էս դարում էս աշխարհում ոչ բոլոր սկզբունքներն են, որոնց կարելի է միշտ հավատարիմ մնալ...