Չէ հա՜, կատակ եմ անում:Նույնիսկ եթե խայտառակ ես անում, ինձ ի՞նչ:
Բայց հետաքրքիր է, հիմա եմ ուզում մնացածը լսել, որ պատասխանեմ![]()
Չէ հա՜, կատակ եմ անում:Նույնիսկ եթե խայտառակ ես անում, ինձ ի՞նչ:
Բայց հետաքրքիր է, հիմա եմ ուզում մնացածը լսել, որ պատասխանեմ![]()
ավելի լավ է դու այսքանին դեռ պատասխանի, մինչև ես մնացածը վաղը ասեմ, հիմա շատ հոգնած եմ, մեկ է գլուխս նորմալ չի աշխատումԲյուրակն-ի խոսքերից
![]()
դա էլ կանցնի.......(վերջին գրառում 2009թ)
դա էլ անցավ 2018թ
Ինձ որ չես նեղացրել, չես էլ վիրավորել, բայց ճիշտ ես ասում, բացահայտելը քեզ մոտ բավական լավ է ստացվում:եթե ինչ-որ բանով սխալվեմ, կամ ասենք վիրավորեմ, խնդրում եմ, ինձնից մի նեղացեք, քանի որ ես ոչ մեկիդ հետ էլ այնքան շատ չեմ շփվել, որ կարողանամ հաստատ ինչ-որ բաներ ասել. չնայած ասում են, որ ինձ մոտ հաճախ ստացվում է, նույնիսկ նոր ծանոթացած մարդկանց որոշ չափով բացահայտել.
Թե չգիտեի, որ ինձնից ես սկսելուսկսեմ նրանցից ում ավելի շատ եմ ճանաչում, դե համեմատաբար![]()
![]()
Գուցե ոչ ամենա, բայց հիմնականում (ընդունում եմ, ոչ միշտ) այդպիսին եմ:Բյուրակն-շատերի մոտ կարող է տպավորություն ստեղծվել, թե նա աշխարհի ամենաանհոգ, ուրախ և զվարդ մարդն է.
Չէ՛, այդպես չէ: Դե հա, ես շատ ուրիշ եմ, սակայն ինձ հասկացողներ, թեկուզ քիչ, բայց կանկարծում եմ դա իրականում այդպես չէ. նա մի փոքրիկ աղջնակ է, այո, հենց մի փոքրիկ աղջնակ, որն իր ձեռը կրակն է ընկելնա հաճախ կարծում է, թե ինքը շատ ուրիշ է, ուրիշ մոլորակից, նրան ոչ մեկ չի հասկանում և չի տեսնում նրա իրական էությունը, որն անսահման է իր գաղափարներով
![]()
Սենյակում համեմատաբար հազվադեպ եմ փակվում: Իսկ նշված խոսքերը շատերն են ինձ ասում, բայց դե կեսը ձև է:և նա փակվում է մի սենյակում և անվերջ լալիս`սպասելով այն մեկին, ով կվերցնի իրեն իր ձեռքերի մեջ և կասի,"դու ամենինքնատիպն ես, քեզ նմանն աշխարհում չկա, և ես միշտ քո կողքին կլինեմ և քեզ պաշտպան կկանգնեմ ամեն ինչում", այն, ինչ նրան շատ պակասում է![]()
![]()
Ա՛ն, բայց դու դեմք ես: Այնպիսի տպավորություն է, որ մենք իրար ճանաչել ենք, ասենք, 6 տարի առաջ, հետո իրար չենք տեսել, հիմա էլ եկել ես, իմ մասին բաներ ես գրում:![]()
14-15 տարեկանում ես իրոք այնպիսին էի, ինչպիսին նկարագրել ես:
Անհամբերությամբ սպասում եմ շարունակությանը:![]()
Ես էլ անհամբեր սպասում եմ, թե երբ է Անուլն ինձ բացահայտելու։![]()
Երջանկությունը ճամփորդելու ձև է, ոչ թե նպատակակետ։
Ռոյ Գուդման
լաաավ, շարունակեմ Բյուրի թեման, հետո անպայման մյուսներիդ էլ կանցնեմ![]()
նախ ուզում էի նշել այն մասին, որ դուք էլ շատերդ հաստատ նկատած կլինեք, թե Բյուրն ու իր եղբայրը`Հովոն, ինչքան շատ են փորձում շրջապատին ցույց տալ, թե իրանք իրար ինչքան չեն սիրում. բայց ես համոզված եմ, որ դա այդպես չէ. նրանք ուղղակի դեռ չեն դուրս եկել այն մանկական կոնֆլիկտների շրջանից, որի միջով, առանց բացառության, անցնում են բոլոր քույր ու եղբայրները. նրանք շատ են գնահատում մեկը մյուսի առանձնահատկությունները, խելքը, գիտելիքը, մարդկությունը... և համոզված եմ, որ եթե նրանցից որևէ մեկի մոտ որևէ լուրջ պրոբլեմ ծագի, մյուսը ամենաառաջինը նրա կողքին կանգնած կլինի. մի խոսքով նրանք շատ լավ թիմ կլինեն պետք եղած ժամանակ և ամեն ինչ կհաղթահարեն միասին
Ավելացվել է 1 րոպե անց
հաջորդն ,ամենահավանականը, հենց դու էլ կլինես Ան ջանՈւլուանա-ի խոսքերից
![]()
դա էլ կանցնի.......(վերջին գրառում 2009թ)
դա էլ անցավ 2018թ
Սպասում ենք հաջորդին![]()
Անուլ , հերթագրվում եմ ...
նշեք ինձ ապրելու համար գեթ մի նպատակ ...
Ես էլ կցանկանայի կարծիքներ լսել իմ ներքնաշխարհի մասին: Սակայն քանի որ Անուլը ինձ անձամբ չի ճանաչում, կխնդրեմ ինձ ճանաչողներին դրանով զբաղվել: Ակնկալում եմ անկեղծություն …
Շատ կցանկանայի քեզ ճանաչել. իրոք կհայտնեի իմ կարծիքը քո մասին:Cassiopeia-ի խոսքերից
Մի լացի նրա համար, որ դա վերջացել է, այլ ժպտա` որ դա եղել է:
Angelina-ի խոսքերից
Միգուցե և շուտով առիթ լինի ծանոթանալ…
Ըհըըըըըըըըըըը…
Գտա
այստեղ կարելի է ճանաչել Ֆոռումցիներին:
Արդեն Բյուրակնին գիտեմ:
Հետո?
Դու քեզ հույս տուրMarceille-ի խոսքերից
Անուլն ինձ լավ խնայել է, և իր հայտնաբերածի 1%-ն էլ չի ներկայացրել, որը ոչ ամբողջությամբ է համապատասխանում իրականությանը: Էլ չեմ խոսում նրա չհայտնաբերածի մասին![]()
Որոշեցի…
Այսօր որոշել եմ մի կողմ դնել ժլատությունս ու մի փոքր խոսքեր շռայլել ու անկեղծանալ:
Ումից սկսենք…
Լավ, սկսենք Բյուրակնից, երևի ակումբի ամենակռվարար անուն հանած անձնավորությունից: Սկզբում նրան ու նրա գրառումները չէի “սիրում”, նրան համարում էի ագրեսիվ ու պատկերացրեք, որ կարծում էի թե նա արական սեռի ներկայացուցիչ է: Ավելի շուտ նրա կատակը չհասկացա ու վիրավորանքի տեղ ընդունեցի, սակայն դա հարթվեց: Դե, այդ ժամանակ վատից չեզոք դառավ տպավորությունը: Հետո առաջին անգամ որ տեսա նրան, հասկացա, որ կարծիքս լրիվ սխալ է նրա մասին, ու հասկացա, որ մարդուն պետք չէ գնահատական տալ միայն նրա մի բառով: Իսկ հետո պարզվեց, որ մենք հեռակա ծանոթ ենք, ու ես նրա մասին շատ լավ կարծիքներ լսեցի նրան մոտիկից ճանաչողներից: Բայց այսօր ուզում եմ իմ կարծիքը գրել նրա մասին, ոչ թե ուրիշների: Բյուրակնը ունի սառը հումորի զգացում, որը ի հասու չէ բոլորին, նրա կատակը կարող է վիրավորել նրան չճանաչող յուրաքանչյուր անձի: Բյուրը ունի մեծ կամքի ուժ, նա նպատակաուղղված անձնավորություն է, ու եթե որոշի մի բան անել, անպայման կհասնի դրան: Նրա բնավորության այդ գիծը անչափ նախանձելի է (նախանձում եմ բարի նախանձով): Նա գիտի կյանքից ինչ է ուզում, ու հաստատ գիտի, թե ինչ արժե տալ կյանքին: Մարդկանց մինչև իր բարեկամական շրջանակ թողնելը նրանց լավ տնտղում է, ծանրութեթև է անում, նոր որոշում կայացնում, արժե արդյոք թե ոչ: Բարեկամանալով մեկի հետ ու նրան ընկեր համարելով, նա նվիրվում է այդ մարդուն ու պատրաստ է հանուն նրա գրեթե ամեն ինչի:
Artgeo – Ակումբի մյուս “կռվարարն ու ագրեսիվը”Սիրում եմ նրան հենց իրա այդ բանվորության պատճառով: Նրա ամենադրական կողմը համարում եմ այն, որ նա ինչ մտածում է, ասում է մարդու դեմքին: Էլի մինչև հանդիպման գնալը նրան գրեթե չեմ ճանաչել: Նրա գրառումները (մինչև նրան ճանաչելը) ինձ բավական գրագետ ու մտածված էին թվում: (Հետագայում, իմանալով նրա ով լինելը անչափ զարմացա, որ նա, այդքան լավ է տիրապետում հայերենին) Գրառումներից ստացված տպավորությունը եղել է այն, որ նա կազմակերպված անձնավորություն է: Հետո նրան տեսնելով, նրա աչքերում տեսա կյանքի նկատմամբ տածած նրա սերը, կրակ կա նրա աչքերում: Անչափ կատակասեր ու ուրախ է, սակայն նրա կատակները երբեմն սխալ են մեկնաբանվում: Արյունը եռում է նրա երակներում: Նա շատ դյուրաբորբոք է, նրա մոտ ծուխ չի լինում, կրակը միանգամից է բռնկվում: Եթե սխալվում է, ու հասկանում է իր սխալը, ապա այն կյանքի գնով էլ կուղղի ու չի հանգստանա, մինչև մտքին դրվածը չանի: Արթուրը ևս բավական ընկերասեր անձնավորություն է, նվիրված ընկեր: Նրան շատ եմ սիրում:
Chuk – Արտակին մինչև ակումբի հանդիպման գալը չէի ճանաչում: Իմ ֆորումում գրացնվելը և նրա բանակ գնալը համընկան, և ես պարզապես չէի պատկերացնում նրա գոյության մասին ոչ վիրտուալ, ոչ էլ իրականում (Ինչքան անուշադիր եմ եղել այն ժամանակ): Նրան հանդիպելուց հետո հասկացա, որ հանձինս նրա կարելի է գտնել հուսալի, իմաստուն, ուրախ ու հոգատար ընկերոջ: Համեստությունը նրա անբաժան ուղեկիցն է: Գիտի թե ինչ շրջապատում իրեն ինչպես պիտի դրսևորի, որ դիմացինը հարգի նրան ու նրա խոսքը:
Ուլուանա – Երևի Անահիտը եղել է մեկն այն հազվադեպ անդամներից, ում հենց ակումբ մտնելու օրվանից նկատել եմ: Նրա գրառումները բավականին խելացի ու գրագետ անձնավորության պատկեր ստեղծեցին նրա մասին: Մինչև ակումբի հանդիպմանը գնալը արդեն ցանկություն կար նրա հետ ծանոթանալ: Հանդիպելով նրան հասկացա, որ առաջին տպավորությունն այս դեպքում բացարձակապես ճիշտ է: Նա գիտի իր տեղը կյանքում: Եթե զգա, որ ինչ-որ ասպարեզուն նրան հաջողություններ չեն սպասվում, ապա համեստորեն կհեռանա այդ ասպարեզից, տեղը զիջելով ուրիշներին: Սակայն երբ հավատում է իր ուժերին, ապա սեփական գործին այդքան նվիրված մարդ դժվար կլինի գտնել իրենից բացի: Չեմ սխալվի, եթե ասեմ, որ նա ձգտում է ամեն գնով ընդարձակել իր մտահորիզոնը: Գիտելիքները նրա համար էական նշանակություն ունեն: Ընկերասեր է: Գտնելով լավ ընկերներ, չի ցանկանա կորցնել նրանց: Բնավորությամբ հավասարակշռված է, դժվար է նրան համբերությունից հանել: Բայց կարծում եմ, որ եթե դա հաջողվի, ապա պետք է ամեն կերպ խուսափել այդ պահին Անահիտի աչքին երևալ:
Արշակ – Արշակին գրեթե չեմ ճանաչում: Ճիշտ է, նրան տեսել եմ մի քանի անգամ, բայց մեր միջև շփումն այնքան աննշան է եղել, որ չեմ հասցրել ճանաչել ու կարծիք կազմել: Միայն կասեմ, որ անչափ բարություն կա նրա աչքերում:
Arisol - J Հիմա Նարեի հերթն է: Նրան իրականում չեմ ճանաչում: Սկզբում, երբ նոր էի անդամագրվել ակումբին, ինչպես և Բյուրին, նրա համար էլ էի կարծում, թե տղա է (չնայած ի տարբերություն Բյուրի, Նարեն ավելի մանկամիտ երեխայի տպավորություն թողեց): Ավելի ուշ ավելի մոտիկից կարողացա “ճանաչել” Նարեին: Նա ուրախ, ռոմանտիկ ու սիրահարված աղջիկ է: Սկզբում կարծում էի, որ ամեն գնով իր ուզածին կհասնի, հետո նկատեցի, որ զիջող բնավորություն ունի: Հարգում է ուրիշների կարծիքն ու ցանկությունը: Չգիտեմ ինչի, այնպիսի տպավորություն եմ ստացել, որ նա տան միակ երեխան է (տեսնես ինչքանով եմ ճիշտ): Չգիտեմ կյանքը ինչպիսի անակնկալներ կմատուցի, բայց հուսով եմ, որ դեռ կհասցնեմ Նարեին ճանաչել:
Guest – Հենց սկզբից Հայկը ինտելեկտուալ մարդու տպավորություն է թողել (ուֆֆ, երևի արդեն կրկնվում եմ, պիտի հենց սկզբից ասեի, որ ակումբի անդամների հիմնական մասը բավականին խելացի են ու ինտելեկտուալ ու զարմանալ կարելի է որ մի տեղ կարող ենք հանդիպել այսքան շատ խելացի անձանց): Հանդիպումից հետո կարծիքս չփոխեցի: Դեռ լավ չեմ ճանաչում նրան, բայց հաստատ կարող եմ ասել, որ հաճելի է նման ընկեր գտնելը:
Վերջին խմբագրող՝ Ուլուանա: 05.12.2006, 15:40:
Լավ էիր նկարագրել, բայց էսքանը շատ դիպուկ էրՄարդկանց մինչև իր բարեկամական շրջանակ թողնելը նրանց լավ տնտղում է, ծանրութեթև է անում, նոր որոշում կայացնում, արժե արդյոք թե ոչ: Բարեկամանալով մեկի հետ ու նրան ընկեր համարելով, նա նվիրվում է այդ մարդուն ու պատրաստ է հանուն նրա գրեթե ամեն ինչի:Մենակ չհասկացա, թե որտեղից ես եզրակացրել:
Իսկ ե՞ս![]()
Այս պահին թեմայում են 1 հոգի. (0 անդամ և 1 հյուր)
Էջանիշներ