Չգիտեմ… միգուցե վախկոտ եմ…Poet-ի խոսքերից
Չգիտեմ… միգուցե վախկոտ եմ…Poet-ի խոսքերից
Չար նախանձի դեպքում մարդը ձգտում է ամեն կերպ այնպես անել, որ նա, ում նախանձում է, զրկվի իր այդ արժանիքից, իսկ բարու դեպքում, ձգտում է ինքը ևս ձեռք բերել այն, եթե իհարկե ի վիճակի է…Poet-ի խոսքերից
Ինձ համար ճշմարտությունը կարող է բավական ցավոտ լինել…Իսկ ինչու՞ չես ուզում քո մասին կարծիքներ լսես։
մի քանի հոգու մասին ինչ-որ բան կասեի,բայց հավես չունեմ![]()
մենակ մի բան ասե՞մ…
Հետաքրքիր են բոլորը…
Իմ մասին ոչ ոք չի գրել… մի՞թե այդքան փակ է իմ ներքին աշխարհը… չէի ասի… մի՞թե ինձ ռեալում չեն ճանաչում… չէի ասի…
Հերթագրվում եմCassiopeia-ի խոսքերից
Հետաքրքիր թեմա վերակենդանացիր
Ներեցեք ուրիշ մեթոդ չգտա այս թեման կյանքի կոչելու![]()
Loading your personal settings....
շաաատ ճիշտ արեցիր: Ես էլ էի վերջերս դրա մասին մտածում: Թեման բացեցի, հետո հավեսս կորավ, ու գործս էլ կիսատ մնաց: Բայց լավ կլինի դուք էլ ակտիվ լինեք ու փորձեք հասկանալ մեկդ մյուսի իրական պատկերն ու ներքին աշխարհը: Դե բնական է, որ ռեալում իրար ճանաչողներին դա ավելի հեշտ կլինի, բայց դե քիչ գործ չունենք, որտև նմանները բավականին շատ են
մեկ էլ, բանըըըմեկդ էլ իմ մասին մի բան ասեք
![]()
դա էլ կանցնի.......(վերջին գրառում 2009թ)
դա էլ անցավ 2018թ

Մանե՛ ջան, չգիտեմ՝ ինչ ասեմ: Նման պատասխանատվություն վերցնելու համար պետք է համոզված լինես, որ մարդուն լավ ես ճանաչում, իսկ քո դեպքում ես դրանում համոզված չեմ: Միակ բանը, որ կարող եմ քո մասին ասել, այն է, որ դու անվերջ փնտրտուքի մեջ ես: Հաճախ ինքդ էլ չես հասկանում, թե ինչ ես փնտրում: Կարևորն այն է, որ տեղում չդոփես, շարունակես փնտրել. գուցե այն հնարավոր լինի գտնել մի կում ջրի կամ մի ծաղկի մեջ («Փոքրիկ իշխան»): Սա ասացի ու ինչ-որ փոքրիկ իշխանություն քո մեջ էլ նկատեցի:
Ձեր թույլատվությամբ մի երկու խոսք էլ ես կասեմ
Ակումբի Իմ ճանաչած մարդկանցից շատերը ինձ նման են.
սիրում են ընկերությունը, հարգում են դիմացինին և դրանով հանդերձ ներքուստ ունեն իրենց անձնական, անհրաժեշտ լուծումը պահանջող խնդիրները կյանքում, որոնց մասին "խոսում" են նրանց աչքերը, պահելաձևը, միմիկան ...
Ներքնաշխարհում ամենքս էլ ունենք մեր երազանքը և փնտրում ենք դրա իրականացման ուղիները, միջոցները մեր կյանքի վայրկյաններում և բախտավոր ենք զգում երբ ինչ որ մեկը մեզ օգնում է այդ հարցում ...
Բոլորս էլ շտապելով և անտեղյակ լինելով սխալներ ենք գործում դիմացինի նկատմամբ և շատերս էլ ջանում ենք ուղղել մեր սխալները և նայում ենք մեզ երրորդ անձի կարգավիճակով, մենք կարող ենք անցնել այս կյանքի պահերը միասին, հետևաբար մենք ընտրում ենք մեզ հարազատ և հավատարիմ ընկեևրներ, որոնց օգնելով ու միաժամանակ նրանց օգնությամբ ենք մեզ լիարժեք պատկերացնում և զգում որպես կատարյալին, հավերժին ձգտող մարդ, մենք պարզ ենք մտածում և դրանով էլ բարդանում է կյանքը, սահմանների, չափի իմաստով ....
Ես հակված եմ գնահատելու դիմացինի արժանիքները, որոնք իմ հարստությունն են, իմ ունեցածը կյանքում և ինքս էլ սովորում եմ ինձ ամբողջի մեջ երրորդ կողմի կարգավիճակով պատկերացնելով, էնպես որ Դուք սիրվում եք և շարունակեցեք այդպես ...![]()
Իհարկե ինձ կնրես որ խառնվում եմ,բայց եթե կարելի է մտածացս արտահայտվեմ:
Հարգելի Anul ինչպես կարելի է մարդու խոսքերից ներկայացրել նրա նկարագիրը,չէ որ մարդուն դատում են գործով ոչ թե խոսքով,Քրիստոսի առակներից մեկը պատմեմ (թող ինձ ների Վանականը եթե մի փոքր այլ կստացվի առակը,կգրեմ այնպես ինչպես լսել եմ կամ էլ կփորձեմ այդպես գրել):
Մի գյուղացի երկու որդի է ունենում,մի օր մոտենում է մեծ որդուն և խնդրում է որ հինձի արտը,մեծ որդին հրաժարվում է:Հետո մոտենում է կրտսեր որդուն և նույն խնդրանքով դիմում,կրտսեր որդին համաձայնվում է,բայց օրվա վերջում պարզ է դառնում որ արտը հնձել է մեծ որդին,հարց է առաջանում երկու վորդիներից ո՞վ հնձեց արտը,նա որ մերժե՞լ էր հորը.թե նա ով չէր մերժել:
Երևի հասկանալի է,թե ինչ էի ուզում ասած լինեի…
Մարդու ներքին աշխարհը նման է զսպանակի, կամ ձգված է կամ սեղմված, դաթարի վիճակում պիտանի չէ:
Մարդու ներքին աշխարհը հնարավոր չէ պատկերացնել՝ առավել ևս ուրիշի:
Ինձ համար այն փակ տարածք է
Եթե գլուխ չունես, չի էլ ցավի
Վանական ջան մարդու ներքին աշխարհը ոչ թե հնարավոր չէ պատկերացնել՝ այլ լավ էլ պատկարացնելիյա: Պարզապես պիտի ցանկանաս դա սովորել որ պատկերացնես ու ոչ մի խնդիր չես ունենա: Իսկ եթե ուզում էս սովորել, կարդա Կռայոնի տված իմաստություները, նոր էներգիայի մասին, ու ոչ թե միայն կբացահայտես ներքին աշխարհըդ այլ նաև ամբողջ տիեզերքը բառիս ամենալայն ու ուղիղ իմաստով:
Օրինակ կարդա »վերջի ժամանակները» «մի մտածիր ինչպես մարդ» « մարդու հոգու ալքիմիան» « Ճանապարհորդություն դեպի տուն» «նամակ տնից» «նոր սկիզբ» «նոր ինֆորմացիա 2006թ » .... Գրի առնողը Լի Կեռոոլան է, բայց ինֆորմացիա տվողը ԿՌԱՅՈՆԸ որը եկել է այստեղ որպեսզի փոփոխություններ կատարի:
http://www.koob.ru/kryon/
Հ.Գ. Մի բան եմ ուզում հարցնել բոլորից, կա՞ ինչ որ մեկը ով կարդացելա այս գրքերը, թող արձագանքի, իսկ եթե ոչ ոք չի կարդացել, կխնդրեի որ կարդաիք, որպեսզի պարզ լինի մարդկությանը թե ինչու ենք մենք իրար ՍԵՐ պարտք:
Մենք իրար սեր ենք պարտք մարդիկ:
Եթե գլուխ չունես, չի էլ ցավի
Այս պահին թեմայում են 1 հոգի. (0 անդամ և 1 հյուր)
Էջանիշներ