Հուսով եմ, հասկացաք թե ինչ նկատի ունեմԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ ԲԱՆԿԸ ԶԳՈՒՇԱՑՆՈՒՄ Է
Հայաստանի կենտրոնական բանկը տեղեկացնում է այն մասին, որ շրջանառության մեջ են գտնվում մեծ թվով հայկական դրամանիշներ, որոնց վրա կան ձեռագիր տարբեր մակագրություններ: “ԿԲ-ն հիշեցնում է, որ երկրի օրենսդրության համապատասխան, բազմաթիվ մակագրություններով դրամանշիները համարվում են շրջանառության եւ վճարման համար ոչ պիտանի, իսկ իրավաբանական եւ ֆիզիկական անձինք պարտավորված չեն դրանք ընդունել որպես վճարամիջոց”, ասված է Կենտրոնական բանկի հաղորդագրության մեջ, որ մեջբերում է ԱՌԿԱ գործակալությունը: Կենտրոնական բանկը նման պահվածքը դիտարկում է որպես անհարգալից վերաբերմունք Հայաստանի կարեւոր խորհրդանիշներից մեկի` հայկական դրամի հանդեպ, եւ քաղաքացիներին կոչ է անում այդօրինակ երեւույթի հանդեպ ցուցաբերել անհանդուրժողություն:
lragir.am![]()
Էջանիշներ