գրանցելը քիչ ա
պետք ա DNS-ի Root Zone-ում ավելացվի...
http://www.internic.net/zones/root.zone
Էշը չսատկեց, գարունը գալիս ա.
Աղբյուր՝ http://www.ilur.am/news/view/37782.htmlIP-հասցեների եւ դոմենային անունների կառավարման կորպորացիան նոր համացանցային մեսրոպատառ «.հայ» դոմենի անուն է գրանցել, տեղեկացնում է տրանսպորտի եւ կապի նախարարության լրատվական ծառայությունը:
Գրանցմանը կհետեւի տեխնիկական համաձայնեցման գործընթացը, որը կտեւի 3-ից 6 ամիս:
«Սա կարեւոր իրադարձություն է համաշխարհային հայության համար, որը թույլ կտա համացանցում տեղեկատվություն տարածել հայատառ դոմենի միջոցով: «.հայ» դոմենի գործածումը կնպաստի հայատառ ստեղնաշարի գործածության ընդլայնմանը, ինչպես նաեւ՝ բջջային սարքերի վրա հայերեն ստեղնաշարերի տեղադրմանը», - ասվում է նախարարության տարածած հաղորդագրության մեջ:
Ներկայումս գործող «.am» դոմենը Հայաստանին է տրամադրվել 1994-ին, դրա գրանցման թույլտվությունը նույն տարվա ընթացքում ստացել է «Ինտերնետ-հանրություն» հասարակական կազմակերպությունը: Նույն կազմակերպությանը կտրամադրվեն նաեւ նոր դոմենային գոտում գրանցման իրավունքները:
Քայլ առ քայլ՝ դարից դար
Խենթ եմ
ինչ անշուք ա բայց ակումբ.հայ կամ հայ.հայ կամ լուր.հայ, ֆու~ չի նայվում
Անկեղծ ասած ժամանակին շատ էի ուզում, որ սա լիներ, իսկ հիմա ավելորդություն եմ համարում:
Մենք չունենք էն շուկան, որ դրա անհրաժեշտությունը լիներ: Քիչ են զուտ հայկական ուղղվածությամբ կայքերը, եղածների մեծ մասն էլ արդեն ունեն կայուն դոմեններ ու օրինակ ես բացարձակ իմաստ չեմ տեսնում ակումբի համար ունենալ մի հատ էլ «ակումբ.հայ», hayeren.am-ի համար «հայ.հայ» դոմենը:
Քայլ առ քայլ՝ դարից դար
Խենթ եմ
Cassiopeia (24.11.2014), Արամ (24.11.2014)
Էդ նրանից ա, որ նոր պրոեկտի մասին չես մտածում։ Տուն ա էլի, թող լինի։ Ու՞մ ա խանգարում։ Մարդիկ որ նոր կայք պիտի գրանցեն ընտրություն կունենան։ Ակումբի գրանցման ժամանակ որ հասանելի լիներ հաստատ հայատառը կվերցնեիր։
Մտածում եմ նոր պրոյեկտների մասին, Ներս, բայց դրանից «.հայ»-ն ավելի գրավիչ դեռ չի դառնում: Բայց իհարկե չեմ բացառում որ էս կամ էն բանի համար պետք գա: Ուղղակի մի տեսակ շատ ուշացած ա, գալիս ա էն ժամանակը, երբ կարծես առաջնային դոմեյնների քանակը շատանում ա ու ամեն պրոյեկտի համար իրեն հարմար անուն կլինի, պլյուս որ լսածներով գիտեմ, որ սրա վրա հիմա ահռելի թվեր ա ծախսվել, մի տեսակ ոգևորիչ բան չեմ տեսնում: Եթե ինձ էսօր մի հատ լավ հեռուստացույց նվիրեն, կարող ա վերցնեմ, մտածելով «տուն ա, թող լինի», բայց չեմ գնա առնի էլի:
Քայլ առ քայլ՝ դարից դար
Խենթ եմ
հասանելի է .հայ հայատառ դոմենը
Անձնական օգտագործման սմայլիկներ
:Ճ –ժպիտ | ։Ր – համբույր | :Հ – մեծ քիթ | ։Յ – մեծ ծիծիկներ | ։Պ – հանած լեզու | :Ւ – ծխել | :Փ – նեգրի ժպիտ | :ք – սեռական բնույթի ուշունց | :ի– վրա տալու սմայլիկը «ի՛» | :ձի – :ի-ի արժանի պատասխան
Chilly (08.08.2016)
Այս պահին թեմայում են 1 հոգի. (0 անդամ և 1 հյուր)
Էջանիշներ