www.NeoMedia.am - վեբ-կայքեր, ինտերնետ գովազդ, առաջխաղացում
Դե պատկերացրու, որ Ռուսաստանը մինչև էտ իրավունքը կարացավ ստանա, շատ մեծ դժվարությամբ ու հլը որ ինքը միակ ազգային զոնանա, որ իրավունք ունի իրա ազգային տառատեսակով դոմեյն գրանցի… Չնայած էսօրվա դրությամբ փողին մուննաթ, շատ հնարավոր ա լավ գումարներ հատկացնելու դեպքում էլի ինչ-որ պետությւնների էլ տան տենց իրավունք, բայց մեզ, Հայաստանին էտ չի "սպառնում" քանի որ մեր երկիրը նախ էտ փողերը չի տա տենց բանի համար, երկրորդն էլ ICANN-ին ձեռ չի տա կոմերցիալ նկատառումներով սենց փոքր երկրի տենց բան տա…
www.NeoMedia.am - վեբ-կայքեր, ինտերնետ գովազդ, առաջխաղացում
Իմաստ չեմ տեսնում նման բանի: Հլը մի թող .am զոնան կայանա նոր արդեն .ամ բան ման
Հնարավոր բանա, եթե նայենք էտ հանգամանքին, որ ICANN-ին էսօրվա դրությամբ ինչ ասես չեն ասում նրա համար, որ արդեն էնքան զոնայա տվել աջ ու ձախ, որ սաղ խառնվել ա իրար… դե փողի դեմ էլ խաղ չկա ու տենց կարող ա հեսա Երևանն էլ իրա պաշտոնական դոմեյնը ունենա, եթե մեր քաղաքապետարանը լավ փող տա ICANN-ին ու համոզի, որ դա ձեռնտու ա իրանց
www.NeoMedia.am - վեբ-կայքեր, ինտերնետ գովազդ, առաջխաղացում
Բացասաբար եմ վերաբերվում ազգային դոմեյնի "*.ԱՄ" բացմանը, քանի որ դա մեկուսացնելու է այդ հատվածի հայկական ինտերնետը, ոչ մի արտասահմանցի kdwin կամ այլ սոֆտ չի պահելու որ *.ԱՄ հավաքի
Chuk (12.11.2009)
ասեմ որ շատ անիմաստ միտք ա .ամ ու ընդհարրապես նույնիսկ .ру լինելու համար ինտերնետը կկորցնի իրա ընդհանուր լինելու իմաստը
Դոմենները բաժանվում են երկու խմբի` ccTLD (ամրագրված է կոնկրետ երկրին կամ տարածքին) եւ gTLD (ամրագրված չէ որեւէ երկրի կամ տարածքի):
Գրեթե բոլոր gTLD-ները տեխնիկապես կարող են սպասարկել յունիքոդով դոմեններ, (օրինակ www.հայերեն.com) սակայն ոչ բոլորն են իրականացնում դա:
Իսկ ազգային տիրությների (ccTLD) դեպքում յուրաքանչյուր երկիր ինքն է սահմանում խաղի կանոնները: .am ըիրույթուը դեռ տեխնիկապես պատրաստ չէ նման դոմենների գրանցմանը, (օրինակ www.հայերեն.am) խոստացել են որ կլինի, բայց երբ... երեւի թե իրենք էլ չգիտեն
Ինչ վերաբերվում է յունիքոդով գրվող ccTLD-ներին (.рф, .ру ...), եթե .am տիրությը կարգավորող կազմակերպությունը (ISOC) թույլատրության համար դիմի ICANN-ին, կարծում եմ առանձնապես խնդիր չի լինի: Շատ երկրներ կան, որ օգտագործում են նմանատիպ դոմեններ: Օրինակ Ռուսաստանը մեկի փոխարեն երկուսն ունի Բողոքում էին, որ .ру-ն շատ նման է Պարագվային ազգային տիրույթին (.py) դրա համար էլ նոր տիրույթ ստացան` .рф
Massaca.Net - Hosting & Domains www.massaca.net
Massaca.Net - Hosting & Domains www.massaca.net
ICANN-ին բերեցիք ու համեմատեցիք Երեւանյան ինչ-որ տեղամասային ոստիկանության հետ Նրանց հոգեբարձունների խորհրդի կազմը տեսել ե՟ք: Անգամ Միացյալ Նահանգների Արդարադատության նախարարությունը քանի տարի անընդմեջ չի կարողանում ICANN-ին ինչ-որ բան պարտադրել:
Մի խոսքով ICANN այն կառույցնա, որ տարիների ընթացքումա ձեռք բերել իր հեղինակությունը, ու այսօր աշխարհում քչերն են կասկածի տակ դնում նրա դա:
Massaca.Net - Hosting & Domains www.massaca.net
2 շաբաթ առաջ էս հարցով նամակ գրեցի ISOC.am-ին: Պատասխանեցին, որ իրենք հարցումներ են արել ինտերնետ հասարակության շրջանում ու պարզել են, որ ինտերնետ հասարակությունը հայերեն ccTLD-ի անհրաժեշտություն չի տեսնում: Հետևաբար ISOCը չի նախատեսում առաջիկայում դիմել ICANN-ին:
(մի քիչ լավ չեմ պատկերացնում թե ինչ տեսք են ունեցել էդ հարցումները, բայց դե...)
Իսկ ռուսները արդեն դիմել են .рф-ի համար, շուտով ICANN-ը կպատասխանի: 2010-ի կեսերին արդեն գրանցումը հասանելի կլինի բոլորի համար ու նույն .ru-ի գներով!
Հմմմ.... Հետաքրքիրա թե որ շրջանակներում են հարցում արել, խոսքը գիտական հարցման մասին ա, թե տղերքի հետ, սեղանի շուրջ...
.рф-ի համար ICANN-ը մի քանի ամիս առաջ արդեն դրական պատասխան ա տվել: Սահմանափակ շրջանակներում էլ գրանցումն արդեն սկսվաել է (ապրանքային նշաններ, կառավարական կազմակերպություններ...), 2010-ից սկսում է բաց գրանցումը:
Massaca.Net - Hosting & Domains www.massaca.net
Այս պահին թեմայում են 1 հոգի. (0 անդամ և 1 հյուր)
Էջանիշներ