User Tag List

Էջ 1 3-ից 123 ՎերջինըՎերջինը
Ցույց են տրվում 1 համարից մինչև 15 համարի արդյունքները՝ ընդհանուր 38 հատից

Թեմա: Քաղաք-խոզանոց

  1. #1
    Ադմինիստրատոր Artgeo-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    17.03.2006
    Հասցե
    Թբիլիսի, Վրաստան
    Տարիք
    38
    Գրառումներ
    8,372
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    1 Thread(s)

    Զայրույթ Քաղաք-խոզանոց

    Երկար եմ մտածել այս հարցի շուրջ, սակայն ընդհանուր հայտարարի չեմ կարողացել գալ: ԱՅն որ Երևանը համընդհանուր խոզանոցի է վերածվում երեկոյան փաստ է, որը չի կարող ժխտել և ոչ մեկ: Ասել, որ քաղաքը չի մաքրվում սուտ կլինի: Ամեն գիշեր ինչ որ բան արվում է փաստ է և փաստ է այն, որ առավոտյան մենք դուրս ենք գալիս շատից քչից մաքուր քաղաք: Սակայն այդ մաքրությունը երկար չի տևում: Այս թեման չէի բացի, սակայն երեկ երեկոյան եղավ մի բան, որը վերջին կաթիլն էր: Մեր վերևի կողքի հարևանը 8-րդ հարկից պարկի մեջ լցրած աղբը շպրտեց ներքև: Հաշվի առնելով, որ մեր աղբը թափում ենք մուտքի ամբողջ երկայնքով տեղադրված խողովակի մեջ, որի վերջին կետը առաջին հարկում է, այսինքն նրան ընդամենը պետք էր դուրս գալ տնից ու թափել աղբը, ապա համոզված կարող եմ ասել, որ նա պարզապես խոզ է: Վստահաբար կարող եմ ասել, որ այդպիսի խոզեր քաղաքում շատ կան:
    Հարգելի ֆորումցիներ, երևանցիներ, հայաստանցիներ: Չե՞ք գտնում, որ խոզը պիտի ապրի խոզանոցում ու նա երբեք չի սովորի ասֆալտի վրա ապրել: Ուտոպիա է խոզին սպտիակ շապիկ հագցնելը:

  2. #2
    Պատվավոր անդամ Հենո-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    23.03.2006
    Գրառումներ
    532
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Քաղաք-խոզանոց

    Քո հետ լիովին համամիտ եմ…

  3. #3
    Պատվավոր անդամ
    StrangeLittleGirl-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    18.03.2006
    Հասցե
    Լապլանդիա
    Գրառումներ
    24,576
    Բլոգի գրառումներ
    18
    Mentioned
    41 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Քաղաք-խոզանոց

    Է՜հ, Ա՛րթ ջան, թե կարող ես, էս ազգին մի բան սովորեցրու: Չի ստացվի

  4. #4
    Պատվավոր անդամ քաղաքացի-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    27.03.2006
    Տարիք
    39
    Գրառումներ
    2,030
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Քաղաք-խոզանոց

    Հարգելի ֆորումցիներ, երևանցիներ, հայաստանցիներ: Չե՞ք գտնում, որ խոզը պիտի ապրի խոզանոցում ու նա երբեք չի սովորի ասֆալտի վրա ապրել: Ուտոպիա է խոզին սպտիակ շապիկ հագցնելը:
    Այո, համամիտ եմ: Է հետո ի՞նչ: Ինչ-որ բան կփոխվի՞: Դու այս հարցը պետք է տաս ձեր վերևի կողքի հարևանին: (խոզին)

  5. #5
    Մշտական անդամ Fobus-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    29.03.2006
    Հասցե
    Երևան
    Տարիք
    36
    Գրառումներ
    423
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Քաղաք-խոզանոց

    մի բան վերցնեիր գլխին տայիր ... բայց դե ոնց ասում են կարմիր կովը կաշին չի փոխի

  6. #6
    ավագ մոդեր
    Ուլուանա-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    17.03.2006
    Հասցե
    ԱՄՆ
    Տարիք
    42
    Գրառումներ
    12,713
    Բլոգի գրառումներ
    21
    Mentioned
    30 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Քաղաք-խոզանոց

    Ինձ թվում է՝ նման թեմաներ բացելու նպատակը պիտի լինի ինչ-որ բան փոխելը, լավացնելը, գուցե համատեղ ջանքերով ինչ-որ լուծում, ելք գտնել փորձելը, չնայած բոլորս էլ գիտենք, որ դա անհնարին թվալու չափ դժվար գործ է։ Հիմա որ ամեն մեկս մտնենք էս թեմա ու լիովին համաձայնենք թեմայի հեղինակի հետ և մենք էլ մեր հերթին մեր տեսած ու լսած խոզությունների մասին պատմենք ու բողոքենք, դրանից ի՞նչ պիտի փոխվի։

    Չգիտեմ, ուղղակի ես չեմ հասկանում այն թեմաների իմաստը, որոնց մեջ դժգոհությունն ու փնթփնթոցն ինքնանպատակ են...

    Խնդրում եմ ինձ սխալ չհասկանալ. ես ինքս էլ եմ հաճախ բողոքում։ Նմանատիպ թեմաներ, իհարկե, էլի են եղել, որտեղ բոլորս էլ մտել ու մի կուշտ բողոքել ենք այս կամ այն բացասական երևույթի առկայությունից, բայց երբ նմանատիպ թեմաները շատանում են ու բողոքելուց բացի, ուրիշ նպատակ չեն հետապնդում, ֆորումն սկսում է նմանվել մի մեծ բողոքի գրքի, որի գրառումները ոչ այլ ինչ են, քան ձայն բարբառո հանապատի...

    Կներեք, եթե որևէ մեկին վիրավորեցի...
    Երջանկությունը ճամփորդելու ձև է, ոչ թե նպատակակետ։
    Ռոյ Գուդման

  7. #7
    Ադմինիստրատոր Artgeo-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    17.03.2006
    Հասցե
    Թբիլիսի, Վրաստան
    Տարիք
    38
    Գրառումներ
    8,372
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    1 Thread(s)

    Re. Քաղաք-խոզանոց

    Ան ջան հաստատ համոզված եղիր, որ ֆորում մենակ մաքրասեր մարդիկ չեն մտնում: Հիմա դու քեզ դիր այն խոզի տեղը, մտնես կարդաս այս ամենը, չե՞ս ամաչի:

  8. #8
    Երջանիկ մամա Cassiopeia-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    30.08.2006
    Հասցե
    Yerevan, Armenia, Armenia
    Տարիք
    44
    Գրառումներ
    3,756
    Բլոգի գրառումներ
    5
    Mentioned
    12 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Քաղաք-խոզանոց

    Զզվելի է քայլել քաղաքով ու նայել փողոցի ասֆալտին… Գետնին ես նայում ու սիրտդ խառնում է: Եղանակները տաքանում են ու "ավելորդ թքարտադրությունն ու քթարտադրությունը" ասֆալտի վրա ավելի ու ավելի պարզ է երևում: Գոնե ձմռան ցեխի ու ձյան մեջ այն չէր երևում: Իսկ հիմա… զզվելի է… Կարծում եմ աղբարկղների հետ միաժամանակ պետք է նաև թքամաններ տեղադրել փողոցներում: Չնայած աղբարկղը թողած աղբը թափում են նրա կողքը:

    Ավելացվել է 3 րոպե անց
    Ու մեկ էլ մեր Կոմիտաս պողոտայի վիճակը… հերիք չէ լրիվ քարուքանդ է, փողոցի միջին հատվածը փորված է, մի հատ էլ մայթերի մոտ մեր հարգելի քաղաքացիները իրենց ավտոմեքենաները մայթին ուղղահայաց դիրքով են կանգնեցնում, չմտածելով, թե ինչքան են խոչընդոտում երթևեկությանը: Ինչքան կարելի է համակերպվել
    Վերջին խմբագրող՝ Cassiopeia: 03.05.2007, 22:25: Պատճառ: Գրառման ավելացում

  9. #9
    Պատվավոր անդամ impression-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    22.03.2007
    Գրառումներ
    3,724
    Բլոգի գրառումներ
    7
    Mentioned
    1 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Քաղաք-խոզանոց

    Մեջբերում Cassiopeia-ի խոսքերից Նայել գրառումը
    Զզվելի է քայլել քաղաքով ու նայել փողոցի ասֆալտին… Գետնին ես նայում ու սիրտդ խառնում է: Եղանակները տաքանում են ու "ավելորդ թքարտադրությունն ու քթարտադրությունը" ասֆալտի վրա ավելի ու ավելի պարզ է երևում:

    Է՜հ, ցավոտ թեմա է բացվել, իրոք, քաղաքն աղտոտում ենք այնքան անխոնջ ու եռանդուն կերպով, ասես թշնամու երկրում լինենք.... Գուցե մե՞նք ենք հենց մեր թշնամիները.....
    Առաջարկում եմ (թեև նաիվ առաջարկ է) ինքներս մեզ խոստանալ, որ այլևս ոչինչ, ՈՉԻՆՉ չենք շպրտի գետնին՝ թուղթ, ծամոն, ծխախոտի մնացուկ, պահպանակ, պաղպաղակ... խոստանանք մեզ, որ գոնե ՄԵՆՔ՝ ակումբի անդամներս՝ որ որդեգրելով հայերեն շփվելու սկզբունքն, արդեն փորձում ենք լինել արժանի զավակները մեր երկրի, գոնե մենք երբևէ մեզ թույլ չենք տա աղտոտել մեր քաղաքը.... թե չէ՝ ոչ Լինսի հիմնադրամը կփրկի մեզ, ոչ էլ որևէ այլ բան....

    Ախր.... ախր.... տանը չենք թքում չէ....

  10. Գրառմանը 1 հոգի շնորհակալություն է հայտնել.

    Morg (01.12.2010)

  11. #10
    Երջանիկ մամա Cassiopeia-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    30.08.2006
    Հասցե
    Yerevan, Armenia, Armenia
    Տարիք
    44
    Գրառումներ
    3,756
    Բլոգի գրառումներ
    5
    Mentioned
    12 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Քաղաք-խոզանոց

    Մեջբերում impression-ի խոսքերից Նայել գրառումը
    Առաջարկում եմ (թեև նաիվ առաջարկ է) ինքներս մեզ խոստանալ, որ այլևս ոչինչ, ՈՉԻՆՉ չենք շպրտի գետնին՝ թուղթ, ծամոն, ծխախոտի մնացուկ, պահպանակ, պաղպաղակ...
    Էհ , անմիջապես համաքաղաքային շաբաթօրյակի հաջորդ օրը (եթե ոչ հենց նույն օրը) օպերայի հրապարակը վերածվել էր խոզանոցի:
    Ախր.... ախր.... տանը չենք թքում չէ....
    Չեմ կարծում թե այդ թքողները պատկերացնում են, որ իրենց քաղաքը իրենց տունն է

  12. #11
    Պատվավոր անդամ impression-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    22.03.2007
    Գրառումներ
    3,724
    Բլոգի գրառումներ
    7
    Mentioned
    1 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Քաղաք-խոզանոց

    Մեջբերում Cassiopeia-ի խոսքերից Նայել գրառումը
    Էհ , անմիջապես համաքաղաքային շաբաթօրյակի հաջորդ օրը (եթե ոչ հենց նույն օրը) օպերայի հրապարակը վերածվել էր խոզանոցի:
    Առանց ղեկավարության միջամտության, չեմ կարծում, թե որևէ փոփոխություն կլինի դեպի լավը: Դեպի վատը՝ խնդրեմ: Պետք է ստեղծել մի մարմին, որը պատասխանատու կլինի քաղաքի մաքրության համար: Գուցե կա արդեն այդ մարմինը, չգիտեմ, փաստն այն է, որ եթե անգամ կա՝ իրեն չի արդարացնում: Թող ամեն 10 մետրի վրա կանգնեն մարդիկ ու փողոցում ինչ-որ բան դեն նետողների մռութը մտցնեն իրենց նետած աղբի մեջ....

  13. #12
    Երջանիկ մամա Cassiopeia-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    30.08.2006
    Հասցե
    Yerevan, Armenia, Armenia
    Տարիք
    44
    Գրառումներ
    3,756
    Բլոգի գրառումներ
    5
    Mentioned
    12 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Քաղաք-խոզանոց

    Դա նման կլինի երթուղային տաքսիների կանգառների խստացմանը: Որը սակայն գործում է միայն այն ժամանակ, երբ հսկում են, սակայն հենց պետավտոտեսչությունն աչքները թեքում է, անմիջապես երթուղայինները կանգառում են ուր մտքերով անցնի:
    Մենք առաջին հերթին պետք է սովորենք, որ մենք ՄԱՐԴ ենք ու ոչ թե խոզ, որ մենք պետք է հարգենք ինքներս մեզ:
    Վերջին խմբագրող՝ Cassiopeia: 03.05.2007, 23:00:

  14. #13
    Պատվավոր անդամ impression-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    22.03.2007
    Գրառումներ
    3,724
    Բլոգի գրառումներ
    7
    Mentioned
    1 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Քաղաք-խոզանոց

    Մեջբերում Cassiopeia-ի խոսքերից Նայել գրառումը
    Մենք առաջին հերթին պետք է սովորենք, որ մենք ՄԱՐԴ ենք ու ոչ թե խոզ, որ մենք պետք է հարգենք ինքներս մեզ:
    Դու չես պատկերացնում, թե ինչ հաճույք են ստանում "էլիտար" խավին պատկանողները, երբ իջեցնում են ավտոմեքենայի մգեցված ապակիներն ու դուրս նետում մի վագոն աղբ.... Բայց դե՝ ԷԼԻՏԱ՜Ր աղբ:

  15. #14
    Երջանիկ մամա Cassiopeia-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    30.08.2006
    Հասցե
    Yerevan, Armenia, Armenia
    Տարիք
    44
    Գրառումներ
    3,756
    Բլոգի գրառումներ
    5
    Mentioned
    12 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Քաղաք-խոզանոց

    Ժողովուրդ, եկեք մի ճար անենք, փրկենք ինքներս մեզ այս աղբակույտից

  16. #15
    Արգելափակված
    Գրանցման ամսաթիվ
    17.04.2007
    Հասցե
    ք.Երևան
    Տարիք
    40
    Գրառումներ
    90
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Քաղաք-խոզանոց

    Մեջբերում impression-ի խոսքերից Նայել գրառումը
    Դու չես պատկերացնում, թե ինչ հաճույք են ստանում "էլիտար" խավին պատկանողները, երբ իջեցնում են ավտոմեքենայի մգեցված ապակիներն ու դուրս նետում մի վագոն աղբ.... Բայց դե՝ ԷԼԻՏԱ՜Ր աղբ:
    Ընդունվել է Վարչական Իրավախախտումների Վերաբերյալ օրենսգրքի փոփոխության մասին օրենքը, որում Ձեր նշած դեպքերում գործում է պատիժ` տուգանքի ձևով, մնում է այն իրագործվի
    Էլիտար ԱՂԲ-ի նկատմամաբ երևի նույն օրենքն էլի կգործի

Էջ 1 3-ից 123 ՎերջինըՎերջինը

Թեմայի մասին

Այս թեման նայող անդամներ

Այս պահին թեմայում են 1 հոգի. (0 անդամ և 1 հյուր)

Համանման թեմաներ

  1. Ազատ քաղաք Քրիսթիանիա
    Հեղինակ՝ ivy, բաժին` Երկիր մոլորակ
    Գրառումներ: 59
    Վերջինը: 02.05.2022, 10:16
  2. Գրառումներ: 0
    Վերջինը: 14.06.2017, 12:33
  3. Հի՞ն, թե՞ նոր քաղաք... Երևան...
    Հեղինակ՝ Artgeo, բաժին` Ճարտարապետություն
    Գրառումներ: 35
    Վերջինը: 14.07.2015, 10:50
  4. Քոուլուն Պարսպապատ Քաղաք/ Kowloon Walled City
    Հեղինակ՝ Sagittarius, բաժին` Երկիր մոլորակ
    Գրառումներ: 4
    Վերջինը: 21.09.2013, 05:56
  5. Պոեզիա. Ուզում եմ մի հեռու, արևոտ քաղաք
    Հեղինակ՝ Մուշեղ Ասատրյան, բաժին` Ստեղծագործողի անկյուն
    Գրառումներ: 23
    Վերջինը: 11.07.2009, 16:29

Էջանիշներ

Էջանիշներ

Ձեր իրավունքները բաժնում

  • Դուք չեք կարող նոր թեմաներ ստեղծել
  • Դուք չեք կարող պատասխանել
  • Դուք չեք կարող կցորդներ տեղադրել
  • Դուք չեք կարող խմբագրել ձեր գրառումները
  •