Շատ հնարավոր ա, որ էս տնտեսական ճգնաժամը արհեստականորեն ա հրահրված ԱՄՆ-ի կողմից՝ Ռուսաստանին ու մյուս նավթ արտահանող երկրներին քաշելու համար: Յա տակ դումայու:
Շատ հնարավոր ա, որ էս տնտեսական ճգնաժամը արհեստականորեն ա հրահրված ԱՄՆ-ի կողմից՝ Ռուսաստանին ու մյուս նավթ արտահանող երկրներին քաշելու համար: Յա տակ դումայու:
DIXIcarpe noctem
Ambrosine (13.01.2009)
Հայկօն մերոնցից ա
Եթե ուշադրություն դարձրել եք, ԱՄՆ-ը չի վաճառում նավթ, իր պաշարները կուտակում ա, հետն էլ օգտագործման համար ուրիշներից ա գնում. այնպես, որ նույնիսկ եթե շրջափակման մեջ էլ լինի, նավթը <<վերջանա>>... իրան մի 20 տարի կբավականացնի
Իսկ դրամի հարցում իրանից խելոքը չկաաա.. առաջ իր բանկում կենտրոնացրել էր եվրոպական երկրների դրամական միավորների մեծ պաշար, ու երբ պետք էր լինում, պարտադրում էր այդ երկրին իր կամքը: Հիմա Եվրոպան Եվրոյի է անցել՝ միասնական դրամական միավորի, բայց ԱՄՆ-ը դրա դեմն առնելու ձևն էլ է գտելամեն Նոր տարուց առաջ դեպի ԱՄՆ ինքնաթիռի տոմսերը բավական էժանանում են, իսկ քանի որ այնտեղ, չնայած ճգնաժամին, գները նույնն են մնացել, եվրոպացիները գնում են ԱՄՆ, փոխում իրենց դրամը դոլարի ու գնում առևտրի՝ դոլարով: Իսկ իրենց դրամը /եվրո/ գնում է հերթական կուտակման
![]()
Հայերիս էլ խորհուրդ կտամ Ուկրաինայի հարցին նայել Հայաստանի պետականության տեսանկյունից, ոչ թե պրո- կամ հակառուսական տեսանկյունից… (c) Mephistopheles
Elmo (13.01.2009)
Շատ ճիշտ ա: ԱՄՆ-ը 1 ցենտ ծախսում ա 100 դոլլարանոց ա տպում ու օգնության, չգիտեմ ինչի տեսքով էդ մաքուր թուղթը հանում ա դուրս: Ընդեղ էլ մարդիկ էշ էշ ծախում են: Բայց հենց ինքը ԱՄՆ-ը մեծ հաճուքով պարտք ա անում ցանկացած երկրից՝ էդ երկրի ռեալ, ապրանքով հիմնավորված փողը: Հալա դե թող մի երկիր փորձի հետ տա դոլլարը ու տեղը ոսկի, կամ նավթ պահանջի: Չեն տա, կհամարեն տերորիստական երկիր ու կահարձակվեն վրեն: Իսկ եթե ասենք Ռուսաստանը փորձի շուխուր անել, որ իր կուտակած դոլլարները թուղթ են ու տեղը ապրանք պահանջի՞… Է հա կասեն թուղթ ա , հաջող աշխարհ ու տնտեսական ճգնաժամը կդառնա տնտեսական աղետ: Ո՞վ դոլլար չունի կուտակած, համարյա բոլոր երկրների փողը դոլլարի վրայա կանգնած![]()
էսպես չի մնա
Դե ԱՄՆ-ն է այդ ամենի հեղինակը. իր դրամը արժեզրկեց, բայց հետն էլ մյուսները արժեզրկվեցին: Եվրոն մի ժամանակ էն ուր էր հասել? 650 դրամ էր մոտավորապես..., ռուբլին առաջ 12-13 դրամ էր, հիմա 10-11... մի խոսքով, ԱՄՆ-ը նոր թափ ա ուզում հավաքի:
Ըստ ամերիկամետների՝ Ռուսաստանը 2 կարևոր խնդիր ունի Եվրոպայի հետ՝
1. Ռուսաստանը որպես սպառնալիք
2. Ռուսաստանը որպես Եվրոպային նավթ ու գազ վաճառող
Այստեղ ՀՀ-ին էլ է կարևոր տեղ հատկացվում
ВПК-ն /ռազմարդյունաբերական համակարգն է ՌԴ-ի, որի մեջ են բոլոր պագոնավորները. շուրջ 40 մլն մարդ/ ուզում է կոնֆլիկտներ հրահրել ՀՀ-ում
ТЭК-ը /վառելիքաէներգետիկ համակարգ. այստեղ մարդ չկա, բայց փող կա: Այս համակարգը աշխատում է այն բանի վրա, որ բոլորը ցանկանան Ռուսաստանի հետ լավ հարաբերությունների մեջ լինել/ չի ցանկանում Իրան-Հայաստան գազամուղի կառուցումը, քանի որ, բնականաբար, չի բխում իր շահերից.... /եթե հետաքրքիր է, կարող եմ մանրամասնել/
Ու կարող եք գուշակել, թե ըստ ամերիկամետների ինչու է ԱՄՆ_ը համաձայն գազամուղի անցնելուն ՀՀ տարածքով: Ասում են՝ դե ուզում ենք ՀՀ-ն հարստացնել/երևի անգլիական հումոր էին ուզում անել/ ու ասում են, իսկ մինչ գազամուղի կառուցումը Իրանը կդառնա դեմոկրատական
էս էլ ամերիկամետների օդերևութաբանական կանխատեսումները
ԶԱՎԵՇՏ
Հիմա ՀՀ-ն 2 քարի արանքում է. Ռուսաստանը փորձում է գազամուղը իր ձեռքը գցել, որ չաշխատացնի, իսկ Արևմուտքը պայքարում է, որ ՀՀ-ն գազամուղը Ռուսաստանին չտա
Վերջին խմբագրող՝ Ambrosine: 13.01.2009, 19:09:
Հայերիս էլ խորհուրդ կտամ Ուկրաինայի հարցին նայել Հայաստանի պետականության տեսանկյունից, ոչ թե պրո- կամ հակառուսական տեսանկյունից… (c) Mephistopheles
I don't like to commit myself about heaven and hell - you see, I have friends in both places.
Mark Twain
Մեկա էդ պարտքը չի տալու, հալա ավելի ա ավելացնելու, էդ իրան ձեռ ա տալիս:
Էդ թվում ա, որ կռվի փող չունի: Իրականում աշխարհի որ ծերում իրար խփում են, ԱՄՆ 2 կողմին էլ զենք ա ծախում, բայց ձևացնում ա, որ սկի իրան փող չունի կռվելու համար:
Իսկ մարդիկ ԱՄՆ-ում միշտ էլ ապառիկ են ապրել, տենց հեշտ ա մարդկանց ինտեգրել ու խիստ կախման մեջ դնել պետությունից:
էսպես չի մնա
Իրաքի կռվի գինը արդեն 1 տրիլիոնա, ու միշտ բյուդջեից դուրս: Պարտքն ել չտա, փող չի ստանա: Այս տարի, մարդկ կորցրին 40-50 տոկոսը իրենց կուտակած թոշակների: 30-40 տարի հավաքելեին, 3 ամսում կեսը գնաց:
40 միլլիոն մարդ, բժշկական ապահովագրում չունի, բանկում ել 0 ունեն:
Աստված չանի լուրջ հիվանդանաս: Ամեն ինչ կկորցնես ինչ ունեցել ես: Հավատա, եթե վիճակը լավ լիներ, կյանքում սեվական պրեզիդենտ չէին ընտրի:
I don't like to commit myself about heaven and hell - you see, I have friends in both places.
Mark Twain
Երեխեք, ինչ էլ լինի, ԱՄՆ-ը աշխարհում թիվ մեկ երկիրն է տարբեր ցուցանիշներով /կարող եմ որոշ տվյալներ ներկայացնել/: Ու եթե ինքը ինչ-որ խնդիրներ է ունենում, ապա դա ազդում է մնացած բոլորի վրա. այսինքն՝ մնացածները նույնպես վատ վիճակում են գտնվում, պահպանվում է հարաբերական բալանսը
Ինչ վերաբերում է Օբամայի ընտրությանը, ապա ասեմ, որ ամերիկյան ազգը կարիք ուներ փոփոխությունների, սա գալիս է ամերիկացիների մի գաղափարախոսությունից՝ Ամերիկան ամերիկացիների համար: Ամերիկան կարողացել էր հաղթող դուրս գալ Սառը պատերազմից, հոգնել էր սպառազինությունների մրցավազքից.... գումարները վատնվում էին անխղճորեն: Ուստի քաշվեցին իրենց երկրի ներսը ու զարկ տվեցին զարգացմանը, գումարները սեփական երկրի ներսում ծախսելուն: Հետո եկավ Բուշը ու եղավ այն, ինչ գիտենք: Հիմա իմ կարծիքով ամերիկացիները կրկին ուզում են վերականգնվել: Ամեն դեպքում կայսրություն ա, պետք է ջանք գործադրել, որ չփլուզվիԴրա համար էլ փոխեցին իրենց քաղաքական գիծը՝ ընտրելով Օբամային
Հայերիս էլ խորհուրդ կտամ Ուկրաինայի հարցին նայել Հայաստանի պետականության տեսանկյունից, ոչ թե պրո- կամ հակառուսական տեսանկյունից… (c) Mephistopheles
Այս պահին թեմայում են 1 հոգի. (0 անդամ և 1 հյուր)
Էջանիշներ