Արթ. դա ցույց ա տալիս, ինչ խղճուկ վիճակումա գտնվում ՌՖ-ի տնտեսությունը, էնքան որ կարան հանգիստ պատերազմ հայտարարեն Ռուսաստանին:
Արթ. դա ցույց ա տալիս, ինչ խղճուկ վիճակումա գտնվում ՌՖ-ի տնտեսությունը, էնքան որ կարան հանգիստ պատերազմ հայտարարեն Ռուսաստանին:
ի?նչ կասեք, ԱՄՆ-ն էլ ընդունեց Վրաստանի նախահարձակ լինելու փաստը:Քոնդոլիզա Ռայսն ընդունել է, որ Վրաստանն առաջինն է հարձակվել Հարավային Օսիայի վրա
09:48 • 19.09.08
ԱՄՆ-ի պետքարտուղար Քոնդոլիզա Ռայսն իր ելույթում ընդունել է, որ Վրաստանը հարձակվել է Հարավային Օսիայի վրա։ Այս մասին տեղեկացնում է BBC–ն։
Ամերիկյան դիվանագիտության ղեկավարի ելույթը Վաշինգթոնում սպասված էր շատերի կողմից, թեև դրա բովանդակությունը նախապես բոլորին քաջ հայտնի էր։
Քոնդոլիզա Ռայսը հերթական անգամ քննադատության է ենթարկել ՌԴ ներքին և արտաքին քաղաքականությունը՝ հայտարարելով, որ Ռուսաստանն «ավելի բռնատիրական քաղաքականություն է վարում տանը և ավելի ագրեսիվ քաղաքականություն՝ դրսում»։ ԱՄՆ–ի պետքարտուղարի խոսքերով՝ Կովկասում ծավալված վերջին իրադարձություններից հետո «Մոսկվան կանգնել է «ինքնամեկուսացման ճանապարհին»։
Այս ամենի հետ մեկտեղ՝ Ռայսն ընդունել է, որ Կովկասում ռազմական հակամարտություն սկսողը եղել է Վրաստանը և հենց վերջինս է հարձակվել Հարավային Օսիայի վրա։ «Վրաստանի կառավարությունը խոշոր ռազմական գործողություններ է սկսել Ցխինվալիում և անջատվողական տարածքի այլ շրջաններում»,– ասել է պետքարտուղարը՝ ափսոսանք հայտնելով «մի քանի ռուս խաղաղարարների» մահվան կապակցությամբ։
Այնուհետև Ռայսը կրկնել է Արևմուտքում ավանդույթ դարձած թեզը, ըստ որի՝ Ռուսաստանը, ի պատասխան վրացական կողմի քայլերի, «անհամաչափ» հակահարված է հասցրել։
Tert.am
Վերջին խմբագրող՝ Norton: 19.09.2008, 13:00:
Միշտ զարմացել եմ հայկական թերթերի կարողությունների վրա: Կարդում ենք վերնագիրը
եզրակացություններըՔոնդոլիզա Ռայսն ընդունել է, որ Վրաստանն առաջինն է հարձակվել Հարավային Օսիայի վրա
և համեմատում Ռայսի խոսքերի հետԱյս ամենի հետ մեկտեղ՝ Ռայսն ընդունել է, որ Կովկասում ռազմական հակամարտություն սկսողը եղել է Վրաստանը և հենց վերջինս է հարձակվել Հարավային Օսիայի վրա։
Հա, խոսքերից լրիվ երևում ա... Բայց ոչ էն, ինչ վերնագրում ա էլի:«Վրաստանի կառավարությունը խոշոր ռազմական գործողություններ է սկսել Ցխինվալիում և անջատվողական տարածքի այլ շրջաններում»
Տրիբուն ջան , քաղաքականության մեջ սադրելս ո՞րնա: Պատերազմը սկսել ես ու դա փաստա , թեկուզ և սադրած:
Կոպիտ օրինակ... եթե ասենք Հայաստանը, ենթարկվելով ադրբեջանական սադրանքների հարձակում գործի, այդ ժամանակ ամբողջ պատասխանատվությունը կլինի Հայաստանի վրա ու ոչ մի սադրանքների մասին տեսություն դա չի շտկի:![]()
Վերջին խմբագրող՝ Norton: 19.09.2008, 20:38:
աշխարհի միջուկային ծրագրերի մասին…
http://freenet.am/~sinner/Ashxarhi_m...r_ditarkum.htm
ուշադրություն դարձրեք Ռուսաստանի ու ԱՄՆ-ի միջուկային մարտագլխիկների քանակի վրա…![]()
Գրառում ունիտազին >>>
<<ոչ մի լավ բան քեզնից դուրս չի գա>>
«Վրաստանի կառավարությունը խոշոր ռազմական գործողություններ է սկսել Ցխինվալիում և անջատվողական տարածքի այլ շրջաններում»
Հարձակվել նշանակում է սկսել![]()
Loading your personal settings....
Ի՞նչ էր 6 ամիս առաջ
Ի դեպ, լավ բանավիճելու համար կխնդրեմ ծանոթանալ Բաղափշի ու Կոկոյթիի կենսագրությանը: Անցյալ ասիր, հիշեցի, մի հատ էլ Վրաստանի ԽՍՀՄ ի կազմից դուրս գալու ռեֆերենդումի տվյալները ուսումնասիրի, հատկապես Ջավախքի, Աբխազիայի ու Օսեթիայի: Ձեռքի հետ էլ Աբխազիայի ու Օսեթիայի ազգագրական կազմի փոփոխությունը 20-րդ դարում կարդա ամբողջական պատկեր ստանալու համար:
Այս պահին թեմայում են 1 հոգի. (0 անդամ և 1 հյուր)
Էջանիշներ