Լավ ես ասում, եթե: Այ հարցը հենց նրանում է, որ եթե Ամերիկյան տնտեսությունը հայտնվի այդ վիճակում, ապա դա կլինի աշխարհի վերջին երկիրը որը հայտնվում է այդ վիճակում, քանի որ մինչդ այդ մնացյալ աշխարհը արդեն հայտված կինի այդ վիճակում ու կործանված կլինի: Ասածս ինչ է, որ ԱՄՆ այդ վիճակում հայտնվելու հավանականությունը ձգտում է զրոյի: Ու եթե լինի այդ վիճակը, նշանակում է, որ աշխարհն արդեն մի քանի տարի է կործանվել է:
ԱՄՆ տնտեսությունը, ինչպես ցանկացած այլ լիբերալ տնտեսություն իրավունք ունի ժամանակ առ ժամանակ իրեն լավ չդրսևորել: Նման պահերը տնտեսության անհրաժեշտ են բուժվելու ու շուկայի թույլ մասնակիցներից ազազտվելու համար: Ի միջի այլոց, պետք անհանգստանալ այն դեպքում, երբ նման ճգնաժամեր ընդհանրապես տեղի չեն ունենում: Դա նշանակում է, որ տնտեսությունը լճանում է, ու կարող է կործանվել: ԽՍՀՄ-ում հիսուն տարի տնտեսական ճգնաժամ չէր եղել, գործազրկություն չկար, ինֆլյացիա չկար, ոչ մի բանկ չէր սնանկանում, քանի որ սնանկացման գաղափար, որպես այդպիսին չկար: Ի՞նչ եղավ վերջում:
Ավելացվել է 17 րոպե անց
Նախ: Իսկ ինչի՞ նույն բանը չի անում ասենք հենց նույն Ռուսաստանը: Ես չեմ հասկանում, դուք մտածում եք, որ իրենք տենց տուպոյ տուպոյ կարողանում են տենց արագ գիտնականնե՞ր ներմուծել: Ո՞նց են էտ տուպոյները հասկացել, որ գիտնականներն անհրաժեշտ են: Չե՞ք կարծում, որ նույն գիտնական ներմուծելը, հենց խելոքության նշան է:
Երկրորդ: ԱՄՆ գիտական հաստատությունների աշխարհով մեկ տարածվածությունը ոչ միայն գիտնականներ ներմուծելու համար է, այլ նաև ամերիկյան պրոպագանդայի ու ամերիկյան արժեքները ողջ աշխարհի վզին փաթաթելու համար է: Չեմ ասում, որ դա ինձ դուր է գալիս: Բայց չեմ կարող նաև ասել, որ յանկիները տուպոյ-տուպոյ կարողանում են մեր՝ խելոքներիս վզին փաթաթել իրենց արժեքները: Երևի խելոք են որ կարողանում են:
Ու մի բան էլ էլի: Ո՞նց եք պատկերացնում հզոր բայց տուպոյ պետություն: Թե՞ մենակ Ջորջ Վաշինգտոնն էր խելոք, հիմքերը դրեց, ու հետո սենց տուպոյ-տուպոյ ԱՄՆ դարձավ աշխարհի հզորագույն տնտեսությունը:
Բոլորը խոսում են տուպոյ ամերիկացիներից: Ասում են քարտեզի վրա բացի ԱՄՆ-ից ուրիշ բան չեն կարողանում գտնել: Մի երկու ամիս առաջ մի հատ տեղ մի հատ փաբ ու նստած գարեջուր եմ խմում: Բառի ստոյկայի մոտ մի հատ աղջիկ ա նստած, մոտեցավ, ու զրից: Որտեղից ես ինչ ես: Ուրեմն սովորում էր հինգերորդ կուրսում տնտեսագիատական համալսարանի, ազգությամբ ռուս: Բա որտեղից ես: Բա Հայաստանից: Բա էտ որտե՞ղ ա, Հունաստանում: Ասում եմ չէ: Բա ես գիտեի Հունաստանն ու Հայաստանը Եգիպոտսում են, ընդեղ չե՞ն: Ասում եմ չէ: Լրիվ ուրիշ տեղ ա: Բա որտե՞ղ ա: Ասում եմ, լսե՞լ ես լատինական ամերիկայի մասին, օրինակ Նիկարագուա: Բա հա լասել եմ: Ասում եմ, այ ընդեղ ա: Հաաաաաաա, հիշեցի, մերսի:
Էս էլ փառապանծ ռուսականը կրթական համակարգը:







Մեջբերել
Էջանիշներ