խոսքը ընդհանրպաես գիտնականներին էր վերաբերվում:
Ավելացվել է 40 վայրկյան անց
Չնայած եթե հաշվի առնենք համակարգիչների կիրառությունը ռազմական ո:որտում, Բիլին ռազմական գիտնական էլ կարելի է համարել:
Ավելացվել է 2 րոպե անց
Ապեր, շատ մի խորացի, բացի Նոբելյան մրցանակ ստացածների ցանկը նայի, հերիք ա:
Վերջին խմբագրող՝ Տրիբուն: 14.09.2008, 16:04: Պատճառ: Գրառման ավելացում
Արի: Մենակ սկզբից արի պայմանավորվենք, որ օրինակ Այվազովսկին ՝ դա հայազգի բայց ռուս ծովանկարիչ է: Իսկ Սարոյանը հայազգի, բայց ամերիկյան գրող է: Նույնը և Շառլը ՝ հայազգի, ֆրանսիական երգիիչ ու կոմպոզիտոր:
Նույնն նաև ամերիկայում գտնվող տարբեր ազգի մարդկանց դեպքում ՝ լինել ռուս, հնդիկ թե չինացի: նրանց արի համարենք օրինակ ամերիկյան մեխանիկներ:
Ավելացվել է 1 րոպե անց
Ամեն մի նախադասության հետ առանձին - առանձին համաձայն եմ
Վերջին խմբագրող՝ dvgray: 14.09.2008, 16:08: Պատճառ: Գրառման ավելացում
Բայց Բիլը ոչ համակարգիչ ա հնարել, ոչ էլ սուպեր ծրագրավորող ա : Ինքը ավելի շատ տաղանդավոր բիզնեսմեն ա , քան ծրագրավորող: Եթե ի նկատի ունես իմ համակարգչի օպերացիոն համակարգը՝ ասեմ: Ավելի շատ օգտագործում եմ Linux, բայց Windows -ը համարում եմ հանճարեղ արտադրանք. մի քանի հազար շատ լավ մասնագետների աշխատանքի արդյունք, որի հիմնական գաղափարը միայն, տվել է Բիլ Գեյթսը(ներկայումս արդեն գործազուրկ և միջազգային չափանիշներով արդեն սիրողական մակարդակի ծրագրավորող): Կոնկրետ համակարգչային մասնագիտական առումով iproute2 ուտիլիտայի գրողը(ռուս) ավելի լավ մասնագետ է քան Բիլ Գեյթսը: Իսկ գլոբալ վերցրած՝ Բիլ-ին կարելի է համեմատել առաջին հեծանիվ հնարողի հետ:
էսպես չի մնա
Ռազմական Տեխնիկայում որ Վինդոուս Օգտագործեն ոչ մի հատ Հրթիռ չի թռնի.. կամ էլ էն կեսերից մի հատ Եռռեռ կգա (Dont send)
Իսկ Համակարգիչների զարգացման նպաստող 100 ու մի մարդ կա բայց միայն ոչ Բիլլին..
Բայց դե էլի Ամերիկացիներ կան.. չեմ հերքում.. բայց դե փաստը մնւոմա փաստ որ Նոբելյան մրցանակների ցուցակը չի ստում
Իմիջայլոց եթե Գլոբալ գիտությունը նայենք.. ամենակտրուկ թռիչքը եղելա 1900-1945 թվերը .. /իմ կարծիքով/ ու էտ ընթացքում իրա մեծ դերնա ունեցել Ֆաշիստական Գերմանիան ու ԽՍՀՄ.. /Գերմանիան ավելի շատ/ ու հիմնականում Ավստրիացի, Հրեա ու Գերմանացի գիտնականները![]()
Loading your personal settings....
Ես ասել եմ ԱՄՆ-ը ներմուծում է մասնագետներ, բայց չեմ բացառել, որ կան տաղանդավոր ամերիկացիներ: Ու էլի պնդում եմ, որ ԱՄՆ-ը իր մասնագետների ու գիտնականների մեծ մասը ներմուծում է, քանի, որ իր մասնագետները իրեն չեն հերիքել կյանքում, ու հիմա էլ չեն հերիքում: Քանի որ խոսքը հենց Բիլ Գեյթսից գնաց, արի ընդունենք, որ Microsoft Corporation -ի կորիզը կազմում են հնդիկ ծրագրավորողները: Չլինեն նրանք, չի լինի Microsoft, չկա Բիլը(էլ կապ չունի Microsoft -ի հետ)՝ կա Microsoft: Բիլ-ի նկարները փնտրի ինտերնետում, ու կտենաս, նա ամեն տեղ գործնական այցով մեկնելուց միշտ իր 2 հնդիկ գլխավոր ծրագրավորողներին էր տանում, որոշում ընդունելու համար:
էսպես չի մնա
լավ, մեր բոլորի դիլետանտ կարծիքները դնենք մի կողմ, նայենք թե ինչ են ասում աֆտարիտետները
Նոբելյան մրցանակի դափնեկիրները ըստ երկրների.
Rank Country Number of Laureates
1 United States 270
2 United Kingdom 101
3 Germany 76
4 France 49
5 Sweden 30
6 Switzerland 22
7 Netherlands 15
8 USSR 14
8 Italy 14
10 Denmark 13
11 Japan 12
12 Austria 11
13 Canada 10
14 Spain 6
14 Australia 6
16 Ireland 5
16 Israel 5
16 Poland 5
16 South Africa 5
16 Argentina 5
21 India 4
Ավելացվել է 2 րոպե անց
ԽՍՀՄ-ից հետո, մինչևչ հիմա, ընդամենւ երեք ռուս գիտնական են նոբելյան մրցանակ ստացել:
Բիլ Գեյթսի օրինակն էլ, էլի եմ ասում, պատահական օրինակ էր, կապված այն բանի հետ, որ այս պահին բոլորս օգտվում ենք նրա արտադրանքից, կամ գոնե մեծամասնությունը;
Վերջին խմբագրող՝ Տրիբուն: 14.09.2008, 22:42: Պատճառ: Գրառման ավելացում
ընգեր, չգիտեմ, բայց նախ իրենք իրենց ամերիկացի են համարում, քանի որ ԱՄՆ քաղաքացիներ են եղել, երկրորդ եթե ներմուծված են, հազիվ թե 257 հոգին 270-ից ներմուծված լինի, որ ռուսների 14-ից քիչ լինի:
Այս պահին թեմայում են 1 հոգի. (0 անդամ և 1 հյուր)
Էջանիշներ