Մեջբերում Elmo-ի խոսքերից Նայել գրառումը
10 տարի են հետ ընկել, ելցինի ժամանակ: Բայց մինչև էդ 50 տարի էլ առաջ էին: Իսկ դու կարդա, որ ԱՄՆ-ը Տոպլ-Մ -ից վախեցած, նոր հակահրթիռային համակարգ ա ստեղծում, որ Բերկուտ-ի անալոգ չկա աշխարհում, որ Սատանա հրթիռը ԱՄՆ-ի 3 նահանգ կարա միանգամից կործանի, ու 40 կիսվող լիցք ա տանում հետը, ու էլի անալոգ չունի, դու Հյուսիսային Սառուցյալ-ի տակից դուրս եկող միջուկային հրթիռների մասին կարդա:
Ես իմ կարծիքներում օբյեկտիվ եմ, ես չեմ պաշտպանում ոչ մեկին, ես փաստերն եմ նշում, են ինչ գիտեմ, ու են, ինչի մասին կարաք կարդաք: Կարամ աղբյուրները տամ, ուսումնասիրես: Ռուսական զենքին հավասար չկա:
Elmo ջան ռուսները արտադրական կուլտուրա չունեն, համ էլ էն ժամանակ քաղաքականությունն էր այդպիսին՝ լավ տեխնոլոգիաները միայն ռազմական ոլորտում էին օգտագործում իսկ քաղաքացիական ոլորտում դրանց ավելի պարզ տարբերակները, բացի այդ այն ժամանակ ցանկացած արտադրանք մտահղացումից մինչև վերջնական արտադրություն անցնում էր բազմաթիվ բյուրոկրատական արգելնքերի միջով իսկ շատ հաճախ էլ լավ մտահղացումներն ու գյուտերը մեռցնում էին: Նույն պատճառով էլ չէր զարգանում տեխնոլոգիան: Բան չունեմ ասելու, իրոք հաջողված բաներ կան, բայց որ տեխնոլոգիական ու ադմինիստրատիվ սահմանափակումները չլինեին հաստատ ավելի լավ կկարողանային սարքել: Ստալինի ժամանակ զաստավիտով էր իսկ իրանից հետո էլ ծանոթով ու ավտարիտետով՝ ով ում հետ լավ էր իրա պռոյեկտն էլ անցկացնում էին: Ազատ մրցակցությունը բացակայում էր: