Մի հանրապետական ընկեր ունեմ… Բուշի հետ կապեր ունի, ու էլ չեմ ասում, թե ինչքան ա էշ էշ փողեր տալիս դրանց գործնեությանը… Երեկ գիշերը գնացել էի իրենց տուն, մի բաժակ գինի խմելու ծննդյան առթիվ… ու CNNով Փալինի եւ Օբամայի հանդիպումներից հատվածներ էին ցույց տալիս։ Էս Փալինը իբր թե մի խելոք բան ասեց «The only difference between Hockey Moms (ինկատի ուներ ինքն իրեն) and Bulldogs (դարձյալ ինքն իրեն) is the lipstick.» Իբրեւ թե, ինքը շատ ուժեղ տիպա ու Օբաման էլ սեւուկ լակոտ։ Օբաման էլ իր հերթին ասեց,–Ձուկն ինչքան էլ թղթով լավ փաթաթես, էլի ձկան հոտա գալու…» Էդպես լսում եինք, մեկ էլ էս ընկերս ուրախ ուրախ ինձ ասումա, տեսար Փալին ինչ արեց… Է՜հ,–ասեցի,–դու հլա էն խելքին ես… Մի խոսքով, էս ամերիկացիների ուղեղը թթվաջրով լվացածա, ու որ հանկարծ Մքեյնն ընտրվի ոչ մի զարմանալու բան էլ չի լինի։
Ինչեւէ, ինձ թվում է, թե այս երկուսը շոու են ցույց տալիս, մինչ դեռ իրական նեռը դեռ իր նստավայրում վայելումա «թագավորությունը»։ Հուսանք կռիվ չլինի…
Էջանիշներ