Մեջբերում Տրիբուն-ի խոսքերից Նայել գրառումը
Հիմա նստած համակարգչիդ առաջ լուրջ լուրջ գիտնական ներմուծելոց ես գրում: Մի հատ կասես Բիլ Գեյթսին որտեղի՞ց են ներմուծել
Բայց Բիլը ոչ համակարգիչ ա հնարել, ոչ էլ սուպեր ծրագրավորող ա : Ինքը ավելի շատ տաղանդավոր բիզնեսմեն ա , քան ծրագրավորող: Եթե ի նկատի ունես իմ համակարգչի օպերացիոն համակարգը՝ ասեմ: Ավելի շատ օգտագործում եմ Linux, բայց Windows -ը համարում եմ հանճարեղ արտադրանք. մի քանի հազար շատ լավ մասնագետների աշխատանքի արդյունք, որի հիմնական գաղափարը միայն, տվել է Բիլ Գեյթսը(ներկայումս արդեն գործազուրկ և միջազգային չափանիշներով արդեն սիրողական մակարդակի ծրագրավորող): Կոնկրետ համակարգչային մասնագիտական առումով iproute2 ուտիլիտայի գրողը(ռուս) ավելի լավ մասնագետ է քան Բիլ Գեյթսը: Իսկ գլոբալ վերցրած՝ Բիլ-ին կարելի է համեմատել առաջին հեծանիվ հնարողի հետ: