Դեռ քննարկում եք, լավ: Էկեք ընդունենք, որ հաղթում է միշտ ուժեղը: Ո՞վ է ավելի ուժեղ՝ Ռուսաստա՞նը, թե՞ ԱՄՆ-ն: Ո՞վ ա ում սահմանների տակ օր ու մեջ պատերազմներ սարքում: Ո՞վ ա ում հպատակ երկրներին հատ-հատ դավանափոխ անում:
Էսօրվա ԱՄՆ-ն ու Ռուսաստանը անհամեմատելի են: Այնուամենայնիվ սկսենք համեմատել:
Ռուսաստանի տնտեսության ահռելի մասը հենված է հումքի արտահանման վրա. գետնից հանում են, ծախում: ԱՄՆ-ն ունի աշխարհում ամենամեծ ու զարգացած տնտեսությունը: Էստեղ ոնց որ պարզ ա:
Գիտություն: Էտ գիտություն կոչվածը նույն տնտեսության հաշվին չի՞, որ գոյատևում ու զարգանում ա: Մենակ չասեք, թե ռուս գիտնականների ուղեղները ամերիկացիներինից տարբերվում են:
Անվտանգություն: Բանակը իր հերթին կախված է գիտության ու տնտեսության զարգացվածության աստիճանից. պլյուս ամերիկացի զինվորները վարժվում են ոչ թե իրենց լեյտենանտների սապոգների տակ, այլ հայրենիքից հազարավոր կիլոմետրեր հեռու կենդանի թիրախների վրա, ինչը զգալիորեն մեծացնում է բանակի, որպես համակարգի պատրաստվածությունը:
Մի բան էլ. եթե նույնիսկ ԱՄՆ-ն ու Ռուսաստանը ռազմական կոնֆլիկտի մեջ մտնեն, այն կհանգեցնի կողմերից մեկի «կապիտուլյացիայի», ինչպե՞ս եք պատկերացնում ԱՄՆ-ն 45 թվի Գերմանիայի օրն ընկած՝ իրեն զինակից ունենալով ԵՄ-ին:
Անկապ գրառում ստացվեց, ուղղակի թեման ա անկապ, մի համեմատեք անհամեմատելին, հետո ինչ Ռուսաստանի հետ շատ ենք կապված: