2.2.4. Չեն թույլատրվում ոչ հայերեն գրառումները, կամ գրառումները, որոնք պարունակում են ոչ հայերեն բառեր, արտահայտություններ, նախադասություններ՝ բացառությամբ հետևյալ դեպքերի.
- եթե հրապարակվում է ակումբի անդամի օտար լեզվով գրած ստեղծագործությունը,
- եթե օտար լեզվով տեքստը ինչ-որ հոդվածից, գրքից կամ այլ տեղից մեջբերում է և կարևոր է տվյալ թեմայի կամ քննարկման համատեքստում
(այս դեպքում գրառման մեջ պետք է նաև բերվի մեջբերվող տեքստի ամբողջական կամ համառոտ բովանդակությունը՝ հայերենով),
- եթե գրառման մեջ օգտագործվել է օտար բառ կամ արտահայտություն, որի հայերեն թարգմանությունը լավ չի արտահայտում բառի (արտահայտության) իմաստը, կամ որի հայերեն թարգմանությունը չկա, կամ որի թարգմանությունը հայտնի չէ հեղինակին,
- եթե օտար լեզվով բառը, արտահայտությունը, նախադասությունը կամ տեքստը բերվում է հայերեն համարժեքի հետ համեմատության մեջ դնելու համար,
- եթե այդպիսի գրառումները արվել են հատուկ թեմաներում, որոնցում ակումբի ղեկավարները թույլատրել են օտար լեզվով գրաոումները,
- որոշ այլ, չկանխատեսված դեպքերում:
Էջանիշներ